Return   Facebook   Zip File

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔՆԵՐ

արտասնվում է օրը մեկ անգամ

Այս աղոթքն արտասանել ցանկացողը թող կանգնի ու դիմի Աստծուն և տեղում կանգնած թող նայի աջ ու ձախ, կարծես թե սպասելով իր Տիրոջ` Ամենաողորմածի, Կարեկցողի ողորմածությանը: Այնուհետև թող ասի.

Ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է ու երկնքի Արարիչը: Աղաչում եմ Քեզ Նրանցով, Ովքեր Արշալույսներն են Քո աներևույթ Էության` Ամենավեհ, Ամենափառապանծ, իմ աղոթքը վերածել կրակի, որ կայրի` ինձ Քո գեղեցկությունից բաժանած քողերը և լույսի, որ կբերի ինձ դեպի Քո Ներկայության օվկիանոսը:

Այնուհետև թող Աստծուն, օրհնյալ լինի Նա ու բարձրացված, ուղղված աղոթքով ձեռքերը վեր կարկառի ու ասի.

Ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն ու ժողովուրդների Սիրեցյալ: Տեսնու՞մ ես, թե ինչպես եմ ես դիմում Քեզ` մերժելով Քեզանից բացի ուրիշների հանդեպ կապվածությունն ու բռնվելով Քո թելից, որի շարժումը կյանքով կլցնի ամեն ստեղծածը: Ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Տեր, և Քո ծառայի որդին: Նայիր, ահա ես կանգնած եմ Քո դեմ` պատրաստ կատարել Քո կամքը և Քո ցանկությունը, չփնտրող այլ բան, բացի Քո օրհնանքից: Աղաչում եմ Քեզ Քո ողորմածության Օվկիանոսով և Քո վերին օգնության Ցերեկային Աստղով. Քո ծառայի հետ վարվիր այնպես, ինչպես կկամենաս ու կցանկանաս: Երդվում եմ Քո զորավորությամբ, որ գերազանցում է անեն մի հիշատակում ու գովք: Այն ամենն, ինչ Դու ես բացահայտել, ցանկալի է իմ սրտին ու սիրված է իմ հոգու կողմից: Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի նայիր իմ ապավինություններին ու իմ արարքներին, օ՜, ո՛չ, հետևիր միայն Քո կամքին, որ համակել է երկինքն ու երկիրը: Երդվում եմ Քո մեծագույն Անվամբ, ո՜վ Դու, բոլոր ժողովուրդների Տեր: Ես ցանկացա միայն այն, ինչ ցանկանում ես Դու ու սիրեցի միայն այն, ինչ սիրում ես Դու:

Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.

Դու բարձրացված ես մյուս բոլորի, բացի Քեզանից, նկարագրություններից է՛լ ավելի բարձր, և ամեն գոյություն ունեցողի, բացի Քեզանից, ըմբռնումից ավելի բարձր:

Այնուհետև թող բարձրանա ու ասի.

Իմ աղոթքը դարձրու, ո՜վ իմ Տեր, կենարար ջրերի աղբյուր, որպեսզի ես ապրեմ դրանով այնքան, որքան կտևի Քո տիրապետությունը և հիշատակեմ Քեզ Քո աշխարհներից ամեն մեկում:

Այնուհետև թող նորից ձեռքերը վեր կարկառի աղոթքում ու ասի.

Ո՜վ Դու, Ում հետ բաժանվելիս հալվեցին սրտերն ու հոգիները և Ում սիրո կրակը բոցավառեց ամբողջ աշխարհը: Աղաչում եմ Քեզ Քո Անվամբ, որով Դու ենթարկեցիր ամբողջ ստեղծածը, չզրկել ինձ այն ամենից, ինչ Դու ունես, ո՜վ Դու, Ով տիրում է բոլոր մարդկանց: Տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս օտարականը շտապում է իր բարձրագույն կացարանը Քո մեծության հովանու տակ ու Քո գթասրտության սահմաններում, այս մեղսագործը ձգտում է դեպի Քո ներողամտության օվկիանոսը, այս նվաստացածը` Քո փառքի արքունիքը, այս չքավորը` Քո հարստության արշալույսը: Քո իշխանության տակ է հրամայել այն, ինչ ցանկանաս: Վկայում եմ` պետք է գովաբանել Քեզ Քո գործերում ու հնազանդվել Քեզ Քո պատվիրաններում, իսկ Քեզ հարկ է ազատ մնալ Քո հրամաններում:

Այնուհետև թող ձեռքերը վեր կարկառի ու երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը: Այնուհետև խոնարհվի Աստծու առաջ, օրհնյալ լինի Նա և բարձրացված, ձեռքերը ծնկներին դրած, ու ասի.

Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, ինչպես բոցավառվեց հոգիս իմ ամբողջ մարմնում` ձգտելով պաշտել Քեզ և բուռն ցանկանալով հիշատակել Քեզ ու փառաբանել Քեզ, ինչպես վկայում է դա այն մասին, ինչի մասին են վկայել Քո Պատվիրանի Շուրթերը Քո ասույթի արքայությունում ու Քո գիտելիքի երկնքում: Կենալով այս վիճակում` խնդրում եմ Քեզանից, ո՜վ իմ Տեր, այն ամենն, ինչ Դու ունես, որպեսզի ես կարողանամ ցուցաբերել իմ չքավորությունն ու փառաբանել Քո առատությունն ու Քո հարստությունը, կարողանամ ընդունել իմ անզորությունն ու ցուցաբերել Քո ուժն ու Քո զորավորությունը:

Այնուհետև թող բարձրանա, երկու անգամ ձեռքերը կարկառի աղոթքի մեջ ու ասի.

Չկա Աստված, Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաառատաձեռն: Չկա Աստված, Քեզանից բացի` Կազմակերպիչ, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում: Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո ներողամտությունն ինձ քաջալերեց, Քո ողորմածությունն ինձ ուժ տվեց, Քո կոչն ինձ արթնացրեց, Քո բարեհաճությունն ինձ բարձրացրեց ու բերեց Քեզ մոտ: Հակառակ դեպքում ես ինչպե՞ս կհամարձակվեի կանգնել Քո մտերմության քաղաքի դարպասների մոտ կամ դեմքս շրջել դեպի Քո կամքի երկնքներից փայլատակող կրակները: Դու տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս խղճուկ արարածին, որ թակում է Քո բարեհաճության դռներն ու այս անցողիկ հոգին, որ Քո առատության ձեռքերից փնտրում է հավերժ կյանքի գետերը: Դու պետք է տիրես բոլոր ժամանակներում, ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է., իսկ ինձ վայել է հնազանդությունն ու կամավոր ենթարկումը Քո կամքին, ո՜վ երկնքների Արարիչ:

Այնուհետև երեք անգամ ձեռքերը վեր կարկառի ու ասի.

Մեծ Աստվածը բարձր է ամեն տեսակի մեծից:

Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.

Դու չափազանց բարձր ես, որպեսզի Քո մերձավորների գովքը հասնի Քո մերձավորության երկինք ու որպեսզի Քեզ հավատարիմ սրտերի թռչունները բարձրանան դեպի Քո դարպասների դռները: Վկայում եմ, որ Դու օծված ես բոլոր սահմանումներից բարձր ու սուրբ ես բոլոր անուններից բարձր: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենաբարձրյալ, Ամենափառապանծ:

Այնուհետև թող նստի ու ասի.

Վկայում եմ այն մասին, ինչի մասին վկայում են անբողջ արարվածն ու Երկնային Բազմություններն ու ամենաբարձրյալ Դրախտի բնակիչներն ու բացի նրանցից, ամենափառապանծ Երկնակամարից հենց իրենք` Մեծության Շուրթերը, որ Դու ես Աստված, որ չկա Աստված, Քեզանից բացի, ու որ Նա, Ով հայտնվել էր, Նվիրական Գաղտնիք է, Թանկարժեք Հավատո Հանգանակ, Ում միջոցով «Եղիր» բառի տառերը միացվեցին ու ամրացվեցին միասին: Վկայում եմ, որ Նա Ինքն է, Ում անունը գրվեց Ամենաբարձրյալի Գրչով ու Ով հիշատակվեց Աստվածային Գրքերում` Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրոջ:

Այնուհետև թող վեր կենա ու ասի.

Ո՜վ ամեն գոյի Տեր ու ամեն տեսանելիի ու աներևույթի Տեր: Դու անսում ես իմ արցունքներին ու հառաչանքներին և լսում ես իմ հառաչանքներն ու իմ հեկեկոցներն ու իմ սրտի լացը: Երդվու՛մ եմ Քո զորավորությամբ: Իմ մեղքերը թույլ չեն տալիս մոտենալ Քեզ ու իմ մեղքերն ինձ հեռու են պահում Քո սրբության արքունիքից: Քո սերը, ո՜վ իմ Տեր, հարստացրեց ինձ, իսկ բաժանումը Քեզանից ինձ կործանում է ու հեռացումը Քեզանից ինձ ոչնչացնում է: Աղաչում եմ Քեզ այս անապատում Քո հետքերով ու «Ահա ես: Ահա ես:» բառերով, որ բարբառում էին Քո Ընտրյալներն այս անսահմանության մեջ ու Քո Հայտնության շնչով, ու Քո Գալստյան Արշալույսի նուրբ քամիներով` արա այնպես, որ ես կարողանամ դիտել Քո գեղեցկությունն ու այն ամենն, ինչ կա Քո Գրքում:

Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, խոնարհվի` ձեռքերը դնելով ծնկներին ու ասի.

Փա՛ռք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի Դու օգնեցիր ինձ հիշատակել ու փառաբանել Քեզ և թույլ տվեցիր ինձ ճանաչել Նրան, Ով Քո նախանշանակների Արշալույսն է ու ստիպեցիր ինձ խոնարհվել Քո Տիրապետության առջև ու հնազանդվել Քո Աստվածայնության առջև ու ընդունել այն, ինչ բարբառեցին Քո Մեծության Շուրթերը:

Այնուհետև թող բարձրանա ու ասի.

Ո՜վ Աստված, իմ Աստված: Իմ մեջքը կռացել է իմ մեղքերի ծանրության տակ ու իմ անհոգությունը ինձ կործանում է: Ամեն անգամ, երբ ես մտածում եմ իմ վատ արարքների ու Քո բարյացակամության մասին, սիրտս հալվում է իմ մեջ ու արյունս եռում է իմ երակներում: Երդվում եմ Քո Գեղեցկությամբ, ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն: Ես չեմ համարձակվում դեմքս բարձրացնել դեպի Քեզ ու ամաչում եմ իմ աղոթող ձեռքերը կարկառել դեպի Քո առատության երկնքները: Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես արցունքներս թույլ չեն տալիս հիշատակել Քեզ ու փառաբանել Քո առաքինությունները, ո՜վ Դու, Երկնային Գահի ու հովտային երկրի Տեր: Աղերսում եմ Քեզ Քո Արքայության նախանշանակներով ու Քո տիրապետության խորհուրդներով` Քո սիրեցյալների հետ վարվիր այնպես, ինչպես վայել է Քո Առատությանը, ո՜վ ամեն գոյի Տեր ու ինչպես վայել է Քո ողորմածությանը, ո՜վ տեսանելիի ու աներևույթի Արքա:

Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, ծնկի իջնի ու ճակատը իջեցնելով հողին` ասի.

Գովք Քեզ, ո՜վ մեր Աստված, քանզի Դու ի վերուստ առաքեցիր մեզ այն, ինչ մեզ մերձեցնում է Քեզ ու տալիս է մեզ ամեն բարին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից Քո Գրվածքներում ու Քո Սուրբ Գրքերում: Պաշտպանիր մեզ, աղաչում ենք Քեզ, ո՜վ մեր Աստված, աննպատակ հերյուրանքների և ունայն երազանքների զորքից: Դու, հիրավի, Զորավոր ես, Ամենագետ:

Այնուհետև թող բարձրացնի գլուխը, նստի ու ասի.

Վկայում եմ, ո՜վ իմ Աստված, այն մասին, ինչը վկայել են Քո Ընտրյալներն ու ընդունում եմ այն, ինչ ընդունված է ամենաբարձրյալ Դրախտի բնակիչների ու նրանց կողմից, ովքեր շրջապատում են Քո զորավոր Գահը: Երկրային ու երկնային Արքայությունները Քո էությունն են, ո՜վ աշխարհների Տեր:

#4543
- Բահաուլլա

 

արտասանվում է օրը մեկ անգամ` կեսօրից մինչև մայրամուտ

Ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, որ դու ստեղծեցիր ինձ Քեզ ճանաչելու և Քեզ պաշտելու համար: Այս ժամին վկայում եմ իմ անզորության և Քո հզորության մասին, իմ նվազության և Քո առատության մասին:

Չկա այլ Աստված Քեզանից բացի` վտանգի մեջ Օգնական, Ինքնագո:

#4541
- Բահաուլլա

 

արտասանվում է ամեն օր` առավոտյան, կեսօրին ու երեկոյան

Ով ցանկանում է արտասանել այս աղոթքը, թող լվացվի ու լվացվելու ժամանակ թող ասի.

Ամրացրու իմ ձեռքը, ո՜վ իմ Աստված, որպեսզի այն կարողանա բռնել Քո Գիրքն այնքան ամուր, որ աշխարհի բոլոր զորքերն ուժ չունենան դրա վրա: Եվ պաշտպանիր այն ներխուժումից այն ամենի մեջ, ինչը դրան նախատեսված չէ: Դու, հիրավի, Ամենակալ ես, Ամենազոր:

Լվանալով երեսը` թող ասի.

Ես շրջեցի իմ երեսը դեպի Քեզ, ո՜վ իմ Տեր: Լուսավորիր այն Քո դեմքի լույսով: Եվ պաշտպանիր այն ուրիշներին դիմելուց, բացի Քեզանից:

Այնուհետև թող ուղղվի ու դեմքը թեքելով դեպի Կիբլա (պաշտամունքի վայր, այսինքն Բահջի, Աքքա)` ասի.

Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի: Նրան են պատկանում Հայտնության ու արարչության արքայությունները: Հիրավի, Նա հայտնեց Նրան, ով Հայտնության Արշալույսն է, Ով զրուցեց Սինայ լեռան վրա, Ում միջոցով փայլատակեց Գերագույն տեսադաշտը և խոսեց Լոտոս Ծառը, որից այն կողմ ճանապարհ չկա և Ում միջոցով հռչակվեց կոչը բոլոր արարածներին երկնքներում ու երկրի վրա. «Անսացե՛ք, Ամենատիրակալը եկավ: Երկիրն ու երկինքը, փառքն ու տիրապետությունը պատկանում են Աստծուն` բոլոր մարդկանց Տիրոջը և Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրակալին:»

Այնուհետև թող խոնարհվի` ձեռքերը պահելով ծնկների վրա ու ասի.

Դու բարձրացած ես իմ գովեստից էլ բարձր և ինձանից բացի, ամեն մեկի գովեստից էլ բարձր, իմ նկարագրությունից և երկնքում ու երկրում բոլոր գոյություն ունեցողների նկարագրությունից էլ բարձր:

Այնուհետև կանգնած ու ձեռքերը ափերով դեպի երեսը պահած` թող ասի.

Ո՜վ իմ Աստված, մի զրկիր հույսից նրան, ով աղաչող մատներով բռնվեց Քո ողորմածության և Քո վերին օգնության փեշից, ո՜վ Դու, բոլոր ողորմածություն հայտնողներից Ամենաողորմա՛ծը:

Այնուհետև թող նստի ու ասի.

Վկայում եմ Քո միասնության ու Քո միակության մասին, և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու, հիրավի, հայտնեցիր Գործը Քո, կատարեցիր Քո Կտակը և լայն բացեցիր Քո բարեհաճության դարպասները բոլոր նրանց համար, ովքեր ապրում են երկնքում ու երկրում: Օրհնությունն ու խաղաղությունը, ողջույնն ու փառքը համակում են Քո սիրեցյալներին, որոնց չեն հեռացրել Քեզանից աշխարհի փոփոխություններն ու անակնկալները և որոնք տվել են ինչ ունեին` հուսալով ձեռք բերել այն, ինչ կա Քեզ հետ: Դու, հիրավի, Հավերժ ներող ես, Ամենաշռայլ:

(Եթե որևէ մեկը ցանկանա ընդարձակ խոսքի փոխարեն արտասանել այսպիսի բառեր. «Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի` Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո», ապա դա բավական կլինի: Բավական կլինի նաև, եթե աղոթողը նստած արտասանի այսպիսի բառեր. «Վկայում եմ Քո միասնության և Քո միակության մասին և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի »:)

#4542
- Բահաուլլա

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂՈԹՔՆԵՐ

ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՐՀԻԿԻՑ

Թող փառաբանվի անունը Քո, ո՜վ իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Քո ողորմածության Հագուստների բուրմունքով, որ Քո կամքով ու Քո ցանկության համաձայն տարածվեց ամբողջ արարումով, ինչպես նաև Քո կամքի Ցերեկային Լուսատուով, որ Քո ողորմածության երկնակամարում վառ շողաց Քո զորավորության ու տիրապետության ուժով. հեռացրու իմ սրտից բոլոր աննպատակ երազանքներն ու դատարկ հերյուրանքները, որպեսզի ես ամբողջ ավյունով դիմեմ Քեզ , ո՜վ Դու, ամբողջ մարդկության Տեր:

Ես Քո ծառան եմ և Քո ծառայի որդին, ո՜վ իմ Աստված: Ես բռնվեցի Քո վերին օգնության երախակալից և Քո ողորմածության թելից: Նախատեսիր իմ համար այն բարիքը, որ Դու ունես և սնիր ինձ այն Սեղանից, որ Դու առաքեցիր Քո առատաձեռնության ամպերից և Քո բարեհաճության երկնքներից:

Ճշմարիտ է` Դու ես բոլոր աշխարհների Տերը և երկնքում ու երկրում ամեն գոյի Աստված:

#4591
- Բահաուլլա

 

Շատ սառած սրտեր, ո՜վ իմ Աստված, բոցավառվեցին Քո Գործի կրակով և շատ քնածներին արթնացրեց Քո ձայնի քաղցրությունը: Որքան շատ օտարականներ ապաստան գտան Քո միասնության ծառի հովանու տակ և որքան բազմազան են ծարավները, որ Քո օրերում տառապում են Քո կենարար ջրերի աղբյուրի համար:

Երջանիկ է նա, ով սլացավ դեպի Քեզ և շտապեց հասնել Արշալույսին` լուսավորված Քո դեմքի լույսից: Երջանիկ է նա, ով ամբողջ եռանդով դիմեց Քո Հայտնության Արևածագին ու Քո ոգեշնչման Աղբյուրին: Երջանիկ է նա, ով Քո ճանապարհին ծախսեց այն, ինչով Քո բարեհաճությամբ և առատությամբ օժտեցիր Դու նրան: Երջանիկ է նա, ով Քո համար խորը կարոտով հեռացրեց ամենը, բացի Քեզանից: Երջանիկ է նա, ով ձեռք բերեց Քեզ հաղորդվելու բերկրանքը և ազատվեց բոլոր կապվածություններից, բացի Քո հանդեպ կապվածությունից:

Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Նրանով, Ով Քո Անունն է, Ով Քո տիրապետության ու զորավորության ուժով փայլատակեց Իր զնդանի երկնակամարում. պատրաստիր ամեն մի մարդու համար այն, ինչ վայել է Քեզ և արժանի է Քո փառաբանմանը:

Քո Զորավորությունը, հիրավի, ընդգրկում է ամեն գոյը:

#4592
- Բահաուլլա

 

Ես չգիտեմ, ո՜վ իմ Աստված, թե ինչ Կրակ ես Դու վառել Քո հողում: Երկրային հողը երբեք չի մթնեցնի դրա փայլը և ջուրը չի հանգցնի դրա կրակը: Աշխարհի ժողովուրդները անզոր են ընդդիմանալ դրա հզորությանը: Մեծ է նրա երջանկությունը, ով մոտեցավ դրան և լսեց դրա դղրդոցը:

Ոմանց, ո՜վ իմ Աստված, արժանացրիր Դու Քո կենարար վերին օգնությամբ գտնել դրա ճանապարհն, իսկ մյուսներին հեռացրիր իրենց ձեռքերով կատարածի համար Քո օրերում: Իսկ ով շտապեց դեպի դա ու հասավ դրան, նա Քո գեղեցկությունը տեսնելու կրքոտ ցանկությամբ իր կյանքը տվեց Քո ճանապարհի վրա ու համբառնվեց դեպի Քեզ` հեռացած ամենից, Բացի Քեզանից:

Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, այս Կրակով, որ վառվում է ու փոթորկվում արարման աշխարհում` պատռիր քողերը, որ խանգարում են ինձ հայտնվել Քո մեծության գահի առջև և կանգնել Քո դարպասների դռների մոտ: Սահմանիր իմ համար, ո՜վ իմ Աստված, ամեն բարիք, որ առաքված է Քո կողմից Քո Գրքում և թույլ մի տուր ինձ հեռու մնալ Քո ողորմածության օթևանից:

Քո իշխանության մեջ է կատարել այն, ինչ Քեզ ցանկալի է: Դու, հիրավի, Ամենաուժեղ ես, Ամենաառատաձեռն:

#4593
- Բահաուլլա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հանդիսավոր քայլում եմ Քո Կամքի շուրջը և իմ աչքերը ուղղված են Քո առատաձեռնության երկնակամարին` շողացող փայլի, որ բխում է Քո ընծաների արևից, հայտնության կրքոտ սպասումով: Ես աղերսում եմ, ո՜վ ամեն ըմբռնող սրտի Սիրեցյալ և Ցանկություն նրանց, ովքեր մոտեցան Քեզ. արժանացրու Քո սիրեցյալներին լրիվ հրաժարվել իրենց հակումներից և ամուր բռնվել այն բանից, ինչ Քեզ է հաճելի: Հագցրու նրանց, ո՜վ Տեր, առաքինության հագուստներ և լուսավորիր նրանց աշխարհիկից ազատման լույսի ցոլքով: Իմաստունության և ասույթի զորքերը նրանց օգնության կանչիր, որպեսզի նրանք բարձրացնեն Քո Խոսքը Քո ստեղծածների միջև և հռչակեն Քո Գործը Քո ծառաների միջև: Հիրավի, Քո կամքն է կատարել, ինչ կցանկանաս և Քո ձեռքում են բոլոր գործերի ղեկերը: Չկա Աստված Քեզանից բացի` Հզոր, Հավերժ Ներող:

#4594
- Բահաուլլա

 

Հանուն Քո Աստծու` Արարչի, Քահանապետի, Ամենաբավարարի, Ամենաբարձրյալի, Նրա, Ում օգնությունն է աղերսում ամեն մարդ:

Ասա. Ո՜վ իմ Աստված: Ո՜վ Դու, երկնքի ու երկրի Արարիչ, ո՜վ Արքայության Տեր: Քեզ հայտնի են իմ սրտի բոլոր գաղտնիքներն, իսկ Քո Էությունն անըմբռնելի է բոլորի համար, բացի Քեզանից: Դու տեսնում ես այն ամենն, ինչ կա իմ մեջ և այս, բացի Քեզանից, բոլորի ուժերից վեր է: Ընծայիր ինձ Քո ողորմածությամբ այն, ինչ ինձ թույլ կտա կառավարվել առանց ամենի, բացի Քեզանից և նախատեսիր ինձ այն, ինչ ինձ կդարձնի բոլորից անկախ, բացի Քեզանից: Թույլ տուր ինձ հավաքել իմ կյանքի բերքն այս աշխարհում և ապագա աշխարհում: Բացիր իմ դեմքի առջև Քո վերին օգնության դարպասները և ողորմածաբար ի վերուստ առաքիր ինձ Քո բարեհաճությունը և Քո ընծաները:

Ո՜վ դու, առատ վերին օգնության Տեր: Թող Քո երկնային օգնությունն իջնի նրանց վրա, ով սիրում է քեզ, և ի վերուստ առաքիր մեզ ընծաները և առատությունները, որոնք Դու ունես: Եղիր ամենաբավարար մեզ համար, ներիր մեր մեղքերը և գթա մեզ: Դու ես մեր Տերը և ամեն արարվածի Տերը: Միայն Քեզ ենք կոչում և Քո բարեհաճությունից բացի, ոչինչ չենք խնդրում: Դու առատաձառնության և վերին օգնության Տերն ես` Քո ուժի մեջ աննկուն, Քո նախախնամության մեջ հմտագույն: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենատիրակալ, Ամենաբարձրյալ:

Ի վերուստ առաքիր Քո օրհնանքները, ո՜վ իմ Տեր, ավետաբերների, սրբերի ու առաքինիների վրա: Հիրավի, Դու Աստված ես` Աննման, Ամենանվաճող:

#4595
- Բաբ

 

Ո՜վ Տեր: Քո մեջ եմ ես փնտրում փրկությունը և իմ ամբողջ սրտով սլանում եմ դեպի Քո նախանշանակները:

Ո՜վ Տեր: Ճանապարհին, թե՛ տանը, պարապմունքներում, թե՛ գործերում ես ամբողջությամբ հույս եմ դնում Քո վրա:

Ուրեմն, ուղարկիր ինձ Քո ամենաբավարար օգնությունը, որպեսզի ես ոչնչից կախված չլինեմ, ո՜վ Դու, Ով անգերազանցելի է Իր գթասրտությամբ:

Սահմանիր ինձ իմ մասը, ո՜վ Տեր, ինչպես կկամենաս և արա այնպես, որ ես բավարարվեմ այն ամենով, ինչ Դու ինձ նախատեսել ես:

Քեզ է պատկանում հրամայելու անսահման իշխանությունը:

#4596
- Բաբ

 

Ո՜վ իմ Աստված, իմ Տեր և իմ Վեհապետ: Ես թողեցի իմ ցեղը և Քո մեջ եմ փնտրում ազատումն այն ամենից, ինչ կա երկրի վրա և ապավինում եմ դառնալ մշտապես պատրաստ ընդունելու այն, ինչ գովելի է Քո աչքերում: Ընծայիր ինձ այնպիսի բարիք, որն ինձ կդարձնի անկախ ամեն ինչից, բացի Քեզանից ու շնորհիր ինձ Քո անհամար բարերարություններից առատ մաս: Հիրավի, Դու առատ գթության Տերն ես:

#4597
- Բաբ

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու իմ Հույսն ես և իմ Սիրեցյալը, իմ բարձրագույն Ձգտումը և Ցանկությունը: Խորը հնազանդությամբ և անսահման հավատարմությամբ ես աղերսում եմ Քեզ` դարձրու ինձ Քո երկրում Քո սիրո մինարեթ, Քո ստեղծածների մեջ` Քո գիտելիքի լուսատու և Քո արքայությունում` Աստվածային առատության դրոշ:

Ինձ դասիր Քո ծառաներից նրանց շարքերը, ովքեր հրաժարվել են ամենից, բացի Քեզանից, մաքրվել են այս աշխարհի անցողիկ բաներից և ազատվել աննպատակ երազանքների արտահայտիչների սադրանքներից:

Սիրտս բերկրանքով լցրու վստահության ոգուց, որը Քո արքայությունից է և լուսավորիր իմ աչքերը Աստվածային աջակցության բազմությունների դիտումով` ի վերուստ ալիքներով ինձ վրա առաքվող Քո տիրակալ փառքի արքայությունից:

Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենափառապանծ, Ամենահզոր:

#4598
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ինձ համար լցրու ինքնամփոփության գավաթն ամեն գոյից և ուրախացրու ինձ Քո հանդեպ սիրո գինով` Քո շքեղությամբ և Քո ընծաներով շրջապատված: Ազատիր ինձ կրքերի և ցանկությունների գրոհից, գցիր իմ վրայից այս անազնիվ աշխարհի կապանքները, տար ինձ` հիացմունքով լցված, Քո երկնային արքայությունը և Քո սպասավորուհիների միջև թարմացրու ինձ Քո սրբության շնչով:

Ո՜վ Տեր, լուսավորիր իմ դեմքը Քո առատությունների լույսով, պայծառացրու իմ աչքերը Քո ամենանվաճ ուժի նախանշանակների դիտումով, իմ սիրտը շոյիր Քո գիտելիքի փառքով, որ ընդգրկում է ամեն գոյը, ուրախացրու իմ հոգին մեծ հրճվանքի մասին Քո կենսարար լուրերով, ո՜վ Դու, հովտային աշխարհի ու երկնային Արքայության Արքա, ո՜վ Դու, տիրակալության ու հզորության Տեր, որպեսզի ես ամենուրեք կարողանամ տարածել Քո նախանշանակներն ու նշանները և հռչակել Քո Գործը և կրել Քո ուսմունքը և ծառայել Քո Օրենքին և բարձրացնել Քո Խոսքը:

Դու, հիրավի, Իշխող ես, Հավերժ Ընծայող, Հզոր, Ամենազոր:

#4599
- Աբդուլ-Բահա

 

ԱՂՈԹՔՆԵՐ ՀԱՎԱՏԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Աստվածային Նախասահմանման Հուշատախտակներից

Ո՜վ Դու, աննման Աստված: Ո՜վ Դու, Արքայության Տեր: Այս հոգիներն իսկությամբ Քո երկնային զորքերն են: Օգնիր դրանց Բարձրագույն Բազմության կոհորտաներով ու հաղթանակ ընծայիր դրանց, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը դառնա գնդի նման ու նվաճի այս երկրներն Աստծու սիրով ու Աստվածային ուսմունքների լույսով:

Ո՜վ Աստված: Դրանց սատար կանգնիր և հենարան եղիր` անապատներում ու անտառներում, հովիտներում ու լեռներում, տափաստաններում ու ծովերում, եղիր դրանց բարեկամ, որպեսզի դրանք կարողանան բարձրացնել իրենց ձայնն Արքայության ուժով ու Սուրբ Ոգու շնչով:

Հիրավի, Դու Ուժեղ ես, Ամենատիրակալ ու Զորովոր, Դու Իմաստուն ես, Անսացող ու Թափանցող:

Աբդուլ-Բահա

(Աղոթքը հայտնված է ԱՄՆ – ի ու Կանադայի Բահայիների համար)

Մեկնելով օտար երկրներ` հավատ ուսուցանելու համար, ամենքը ճանապարհորդությունների ժամանակ թող գիշեր-ցերեկ բարձրացնեն այս աղոթքը.

Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հիացած ու գերված եմ Քո փառքի արքայությամբ, խանդավառված եմ Քո սիրո կրակով մարդկանց միջև, Քո արքայության ավետաբերն եմ այս լայնածավալ ու ընդարձակ հողերում` հրաժարված ամենից, բացի Քեզանից, Քեզ ապավինող, մոռացած հանգստի ու հարմարավետության մասին, հարազատ տնից հեռու մնացած, ճամփորդ այս կողմերում, խոնարհ Քո վսեմ Շեմի առջև գետնին ընկած օտարական, հնազանդ Քո բարձրագույն փառքի երկնքների առջև, Քեզ կոչ անող գիշերվա լռության մեջ ու լուսաբացին, Քեզ խնդրող ու աղերսող առավոտյան ու երեկոյան` ողորմածաբար օգնիր ինձ ծառայել Քո Գործին, ամենուր տարածել Քո ուսմունքները և բարձրացնել Քո Խոսքն ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում:

Ո՜վ Տեր: Ամրացրու իմ իրանը և արժանացրու ինձ մեծ ջանասիրությամբ ծառայել Քեզ և ինձ մի տրամադրիր ինքս ինձ` միայնակ ու անօգնական այս կողմերում:

Ո՜վ Տեր: Իմ միայնակության մեջ արժանացրու ինձ շփվել Քեզ հետ և այս օտար հողերում դարձիր իմ ուղեկիցը:

Հիրավի, Դու սատարում ես բոլոր նրանց, ում ցանկանաս, այն բանում, ինչ Քեզ ցանկալի է և հիրավի, Դու Ամենազորավոր ես, Ամենահզոր:

#4632
- Աբդուլ-Բահա

 

(Աղոթքը հայտնված է ԱՄՆ – ի ու Կանադայի Բահայիների համար)

Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես` ինչպես է սև մշուշը ծածկել բոլոր կողմերն, ինչպես են բոլոր երկրները բոցկլտում խռովությունների հրդեհում և ինչպես է պատերազմի կրակն ու կոտորածը համակել Արևելքն ու Արևմուտքը: Արյուն է թափվում, դիակները ծածկում են գետինն ու ճակատամարտերի դաշտերում հատած գլուխները թափվում հողին:

Ո՜վ Տեր: Խղճա այս անտեղյակներին և նրանց նայիր գթասրտության ու ներման աչքով: Հանգցրու այս կրակը, որպեսզի ցրվեն երկնակամարը ծածկող մռայլ ամպերը և շողա Ճշմարտության Արևն` արձակելով հաշտեցման ճառագայթները, որպեսզի ցրվի այս մութ մշուշը և բոլոր երկրները լուսավորվեն խաղաղության շլացուցիչ լույսով:

Ո՜վ Տեր: Ազատիր մարդկանց ատելության ու թշնամության օվկիանոսի անդունդից, դուրս բեր նրանց այս անթափանց մշուշից: Միացրու նրանց սրտերը և լուսավորիր նրանց աչքերը խաղաղության ու համերաշխության լույսով: Դուրս բեր նրանց պատերազմի և արյունահեղության անհատակ անդունդից և ազատիր նրանց մոլորության մշուշից: Պոկիր նրանց աչքերի փառը և լուսավորիր նրանց սրտերն առաջնորդության լույսով: Վարվիր նրանց հետ Քո ողորմածությամբ ու գթասրտությամբ, այլ ոչ թե Քո արդարությամբ ու ցասումով, որից երերում են նաև ամենահզորները:

Ո՜վ Տեր: Պատերազմները դեռ շարունակվում են: Աղետներն ու տագնապներն է՛լ ավելի են աճում ու ամեն ծաղկող վայր վերածվում է անապատի:

Ո՜վ Տեր: Ծանրությունը պատել է մարդկային սրտերը, և հոգիները տառապում են ցավից: Խղճա այս խեղճ հոգիներն ու մի թույլ տուր դրանց իրենց ցանկություններում հասնել ծայրահեղությունների:

Ո՜վ Տեր: Քո երկրներում հայտնիր հնազանդ ու խոնարհ հոգիներն, ում դեմքերը լուսավորված են առաջնորդության ճառագայթներով, որոնք ազատ են աշխարհիկից, որոնք փառաբանում են Քո Անունն ու մարդկանց միջև տարածում Քո սրբության բուրմունքը:

Ո՜վ Տեր: Ամրապնդիր դրանց իրանը, գոտևորիր դրանց մեջքերը և խանդավառիր դրանց սրտերը Քո մեծագույն սիրո նախանշանակներով:

Ո՜վ Տեր: Հիրավի, դրանք թույլ են, իսկ Դու` Հզոր և Ուժեղ, դրանք անօգնական են, իսկ Դու` Օգնող ու Գթասիրտ:

Ո՜վ Տեր: Ալեկոծվում է խռովության օվկիանոսը և այս մրրիկները կհանդարտվեն միայն Քո անսահման ողորմածությամբ, որ համակում է բոլոր կողմերը:

Ո՜վ Տեր: Հիրավի, մարդիկ ընկղմված են կրքերի անդունդը և նրանց ոչինչ չի փրկի, բացի Քո անսահման ընծաներից:

Ո՜վ Տեր: Ցրիր այս արատավոր կրքերի մշուշը և լուսավորիր սրտերը Քո սիրո լույսով, որով շուտով կլուսավորվեն բոլոր երկրները: Հաստատիր Քո սիրեցյալներից նրանց, ովքեր լքել են Քո երկրները, թողել ընտանիքներն ու երեխաներին և Քո Գեղեցկության սիրուց ուղևորվել ճամփորդության դեպի օտար կողմեր, որպեսզի տարածեն Քո բույրերն ու հռչակեն Քո Ուսմունքը: Ուրեմն, նրանց միայնակության մեջ եղիր ուղեկից, օտարության մեջ` օգնական, վշտերից` ազատող, աղետներում` մխիթարող: Եղիր ծարավը հագեցնող կենսարար կում, նրանց հիվանդություններն ապաքինող բուժիչ դեղ ու նրանց սրտերի համար բալասան` մոխրացնող տապից:

Հիրավի, Դու Ամենաառատաձեռն ես, առատ վերին օգնության Տեր և Դու, հիրավի, Կարեկից ես ու Գթասիրտ:

#4633
- Աբդուլ-Բահա

 

(Աղոթքը հայտնված է ԱՄՆ – ի ու Կանադայի Բահայիների համար)

Այս աղոթքը տրված է ուսուցիչներին ու բարեկամներին ամենօրյա ընթերցման համար:

Ո՜վ Դու, բարի Տեր: Գովք Քեզ, քանզի Դու մեզ նախանշեցիր ուղիղ ճանապարհը, բացեցիր արքայության դարպասներն ու Ճշմարտության Արևի միջոցով հայտնեցիր Քեզ: Կույրերին Դու ընծայեցիր տեսողություն, խուլերին Դու տվեցիր լսողություն, Դու հարություն տվեցիր մեռածներին, Դու աղքատներին օժտեցիր հարստությամբ, Դու մոլորվածներին ճանապարհ ցույց տվեցիր, նրանց, ում շուրթերը չորացել էին, Դու դուրս բերեցիր դեպի առաջնորդության աղբյուր, Դու թույլ տվեցիր ծարավ ձկանը հասնել ճշմարտության օվկիանոս և Դու կանչեցիր մոլորված թռչուններին գթասրտության վարդագույն այգի:

Ո՜վ Ամենազոր: Մենք Քո ծառաներն ենք ու Քո խղճուկ արարածները, մենք հեռացված ենք Քեզանից ու կարոտում ենք Քո ներկայությունը, մենք փափագում ենք Քո աղբյուրի ջուրը, մենք հիվանդ ենք և ուզում ենք արժանանալ Քո բուժմանը: Մենք քայլում ենք Քո ճանապարհով` չունենալով այլ նպատակ կամ հույս, բացի Քո բուրմունքի տարածումից, որպեսզի բոլոր հոգիները բացականչեն. «Ո՜վ Աստված, տար մեզ ուղիղ ճանապարհով»: Եվ թող բացվեն դրանց աչքերն ու տեսնեն լույսը և թող ազատվեն այս հոգիներն անգիտության խավարից: Եվ թող հավաքվեն դրանք Քո առաջնորդության լուսատուի շուրջ: Ամեն մի զրկվածը թող ստանա իր մասը: Ամեն մի զրկվածը թող հաղորդակցվի Քո խորհուրդներին:

Ո՜վ Ամենազոր: Ուղղիր մեր վրա գթասրտության հայացքը: Ընծայիր մեզ երկնային աջակցություն: Ի վերուստ առաքիր մեզ Սուրբ Ոգու շունչը, որպեսզի մենք Քեզ ծառայելու համար օգնություն ձեռք բերենք և փայլատակող աստղերի պես այս կողմերում փայլենք Քո առաջնորդության լույսով:

Հիրավի, Դու Զորավոր ես, Ուժեղ, Իմաստուն ու Խորաթափանց:

#4634
- Աբդուլ-Բահա

 

(Աղոթքը հայտնված է հյուսիս-արևելյան նահանգների բահայիների համար)

Թող Աստվածային բուրմունքի տարածողները բարձրացնեն այս աղոթքն ամեն առավոտ.

Ո՜վ Տեր, իմ Աստված: Գովք ու շնորհակալություն Քեզ այն բանի համար, որ Դու ինձ դուրս բերեցիր արքայության ուղու վրա, թույլ տվեցիր ինձ գնալ այս ուղիղ ու տարածական ճանապարհով, իմ աչքերը լուսավորեցիր Քո լույսի շքեղության դիտումով, իմ լսողությունն ուղղեցիր դեպի սրբության թռչունների մեղեդիները խորհուրդների արքայությունից և իմ սիրտը առաքինիների մեջ գերեցիր Քո սիրով:

Ո՜վ Տեր: Սատարիր ինձ Սուրբ Ոգով, որպեսզի ես ժողովուրդների միջև կոչեմ հանուն Քո անվան ու մարդկանց միջև տարածեմ Քո արքայության հայտնվելու մասին ուրախ լուրը:

Ո՜վ Տեր: Ես թույլ եմ, ուրեմն, ամրապնդիր ինձ Քո ուժով ու զորավորությամբ: Իմ խոսքն անհասկանալի է, ուրեմն, թույլ տուր ինձ հիշատակել ու գովաբանել Քեզ: Ես նսեմացած եմ, ուրեմն, ինձ պատիվ արա ու թույլ տուր մուտք գործել Քո արքայություն: Ես հեռացած եմ, թույլ տուր ինձ մոտենալ Քո գթասրտության շեմին: Ո՜վ Տեր: Դարձրու ինձ վառ լուսատու, փայլող աստղ և օրհնյալ ծառ` զարդարված պտուղներով և իր ճյուղերով այս բոլոր կողմերի վրա ստվեր գցող: Հիրավի, Դու Զորեղ ես, Հզոր, Խոչընդոտներ Չճանաչող:

#4635
- Աբդուլ-Բահա

 

(Աղոթքը հայտնված է կենտրոնական նահանգների բահայիների համար)

Այս աղոթքը պետք է կարդալ … ամեն օր.

Ո՜վ Աստված: Ո՜վ Աստված: Ահա խփված թևով թռչունը: Դրա թռիչքը դանդաղ է` օգնիր դրան, որպեսզի այն կարողանա թռչել դեպի ծաղկման ու փրկության գագաթը, կատարիր դրա թռիչքն անծայրածիր տարածություններում բարձրագույն ուրախությամբ ու բերկրանքով, տարածիր բոլոր կողմերով դրա մեղեդին հանուն Քո Մեծագույն Անվան, քաղցրացրու ականջն այս կոչով ու լուսավորիր աչքերն առաջնորդության նախանշանակների դիտումով:

Ո՜վ Տեր: Ես մենակ եմ, ես միայնակ եմ ու խղճուկ: Ես այլ սատարող չունեմ, բացի Քեզանից, այլ օգնական` բացի Քեզանից, այլ հենարան` բացառությամբ Քեզ: Հաստատիր ինձ Քեզ ծառայելուն, ինձ որպես օգնություն ուղարկիր Քո հրեշտակների բազմություններն, ինձ հաղթանակ ընծայիր Քո Խոսքի հռչակման մեջ, ինձ արժանացրու Քո իմաստունությունը կոչել Քո ստեղծածների միջև: Հիրավի, Դու թույլերի օգնական ես ու փոքրերի պաշտպան, հիրավի, Դու Զորեղ ես, Հզոր, Խոչընդոտներ Չճանաչող:

Abdu’l-Baha

#4636
- Աբդուլ-Բահա

 

(Աղոթքը հայտնված է արևմտյան նահանգների բահայիների համար)

Գովք Քեզ, ո՜վ իմ Աստված: Ահա Քո ծառաները` հրապուրված Քո գթասրտության բույրով, խանդավառված կրակով` բոցավառվող Քո միակության ծառին, նրանց աչքերը լուսավորված են լույսի շքեղության դիտումով, որ շողում է Քո միակության Սինայի վրա:

Ո՜վ Տեր: Բաց արա նրանց շուրթերը, որպեսզի նրանք հիշատակեն Քեզ Քո ժողովրդի մեջ, Քո բարեհաճությամբ ու քնքուշ խնամքով արժանացրու նրանց Քեզ գովեստներ բարձրացնել, օգնիր նրանց Քո հրեշտակների զորքով, գոտևորիր նրանց մեջքերը Քեզ ծառայելու համար ու դարձրու նրանց Քո առաջնորդության նախանշանակներ Քո ստեղծածների մեջ:

Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Հավերժ Ներող, Ամենաողորմած:

#4637
- Աբդուլ-Բահա

 

(Աղոթքը հայտնված է Կանադայի բահայիների համար)

Նրանք, ովքեր տարածում են Աստվածային բույրերը, պետք է բարձրացնեն այս աղոթքն ամեն առավոտ.

Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, թե ինչպես է այս տկարը խնդրում երկնային ուժ, աղքատն այս աղերսում Քո դրախտային գանձերն, այս փափագողը ձգտում է հավերժ կյանքի աղբյուրին, այս հիվանդը տենչում է խոստացված ապաքինում Քո անսահման ողորմածությամբ, որ Դու նախատեսել ես Քո ընտրյալ ծառաների համար Քո երկնային արքայությունում:

Ո՜վ Տեր: Ես չունեմ այլ օգնական, Քեզանից բացի, այլ ապաստան, Քեզանից բացի ու այլ հենարան, բացառությամբ Քեզ: Սատարիր ինձ Քո հրեշտակների զորքով, որպեսզի ես տարածեմ Քո սուրբ բուրմունքները և Քո ուսմունքները Քո ժողովրդի ընտրյալների միջև:

Ո՜վ իմ Տեր: Արժանացրու ինձ հրաժարվել ամենից, բացի Քեզանից, ամուր բռնվել Քո առատաձեռնության եզրից, ամբողջությամբ նվիրել ինձ Քո Հավատին, Քո հանդեպ սիրո մեջ մնալ ամուր ու կայուն և պահպանել այն, ինչ նախանշել ես Դու Քո Գրքում:

Հիրավի, Դու Հզոր ես, Զորավոր, Ամենապահ:

#4638
- Աբդուլ-Բահա

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ահա Քո սպասավորուհին կոչում է Քեզ` հավատալով Քեզ, դեպի Քեզ շրջելով իր դեմքը և աղերսում է Քեզ սփռել իր վրա Քո երկնային առատությունները, բացել իր առջև Քո հոգևոր խորհուրդներն ու լուսավորել իրեն Քո Ասվածայնության փայլով:

Ո՜վ իմ Տեր: Թող մտքով թափանցի իմ ամուսինը: Ուրախացրու նրա սիրտը Քո մասին գիտելիքի լույսով, նրա մտադրությունները ուղղիր դեպի Քո ճաճանչափայլ գեղեցկությունը, քաջալերիր նրա ոգին Քո ակնհայտ վեհության հայտնությամբ:

Ո՜վ իմ Տեր: Հանիր քողը նրա հայացքից: Զեղիր նրա վրա Քո լիառատ առատաձեռնությունները, հարբեցրու նրան Քո հանդեպ սիրո գինով, դարձրու նրան Քո հրեշտակներից մեկն, ում ոտքերը քայլում են գետնով, իսկ հոգիները ճախրում են բարձր երկնքում: Թող դառնա նա քո ժողովրդի մեջ Քո իմաստունության լույսը զեղող վառ լուսատու:

Հիրավի, Դու Թանկագին ես, Հավերժ Շնորհող, Առատորեն Ընծայող:

#4641
- Աբդուլ-Բահա

 

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՜վ Աստված, իմ Աստված: Զղջումով ես Քեզ դիմեցի և Դու, հիրավի, Ներող ես, Կարեկից:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես վերադարձա Քեզ մոտ և Դու, հիրավի, Հավերժ Ներող ես, Ողորմած:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես բռնվեցի Քո առատության թելից և Քեզ է պատկանում այն ամենի գանձատունն, ինչ կա երկնքում ու երկրի վրա:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես շտապեցի Քեզ մոտ և Դու, հիրավի, Ներող ես, ո՜վ առատ վերին օգնության Տեր:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես ծարավ եմ Քո ողորմածության երկնային գինուն և Դու, հիրավի, Տվող ես, Առատաձեռն, Գթասիրտ, Ամենազոր:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Վկայում եմ, որ հայտնեցիր Դու Քո գործը, կատարեցիր Քո ուխտը և Քո ողորմածության երկնքներից առաքեցիր այն, ինչ ձգում է դեպի Քեզ Քո ընտրյալների սրտերը: Բարիք նրան, ով ամուր բռնված է Քո ամուր թելից և բռնվել է Քո փայլող հագուստների եզրակտորից:

Խնդրում եմ Քեզ, ո՜վ ամեն գոյի Տեր, տեսանելիի և աներևույթի Արքա, Քո ուժով, Քո վեհությամբ և Քո իշխանությամբ թույլ տուր, որ իմ անունը գրվի փառքի Քո գրչով Քեզ հավատարիմների միջև, նրանց, ում մեղսագործների ձեռագրերը չհեռացրին Քո դեմքի լույսից, ո՜վ Աստված, աղոթքներին անսացող ու դրանց պատասխանող:

#4583
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ իմ Տեր Աստված: Թախանձում եմ Քեզ Նրանով, Ով Քո Մեծագույն Անունն է, Ով դաժանաբար տուժեց Քո այն ստեղծածներից, ովքեր մերժեցին Քո ճշմարտությունն, ում վրա թափվեցին այնպիսի ձախորդություններ, որոնք ոչ մի լեզու չի կարող նկարագրել. թույլ տուր ինձ հիշատակել ու փառաբանել Քեզ այս օրերում, երբ բոլորը շրջվում են Քո գեղեցկությունից, հակաճառում են Քեզ և գոռոզաբար թեքվում են Նրանից, Ով Քո Գործի Հայտնիչն է: Դու չունես, ո՜վ իմ Տեր, այլ օգնական, բացի Քեզանից և ոչ մի ուժ Քեզ չի սատարի, բացի Քո ուժից:

Ես աղերսում եմ Քեզ` արժանացրու ինձ ամուր բռնվել Քո սիրուց և Քո մասին հիշատակումից: Այս, հիրավի, իմ ուժերի մեջ է և Դու նա ես, Ում իմ մասին ամեն ինչ հայտնի է: Դու իրականորեն գիտես, հասկանում ես ամեն ինչ: Մի զրկիր ինձ, ո՜վ իմ Տեր, Քո դեմքի լույսի փայլից, որը լուսավորեց ամբողջ աշխարհը: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենաուժեղ, Ամենափառապանծ, Հավերժ Ներող:

#4584
- Բահաուլլա

 

Գովք Քեզ, ո՜վ իմ Տեր Աստված: Վկայում եմ, որ դարերից ի վեր Դու բարձրացված էիր Քո անհասանելի վեհության ու զորավորության մեջ և հավիտյանս հավիտենից կմնաս Քո անգերազանցելի իշխանության ու փառքի մեջ: Ոչ ոք երկրային ու երկնային արքայություններում չի կարող խոչընդոտել Քո մտադրությանը, ոչ ոք հայտնության ու արարման կացարաններում չի կարող իշխել Քեզ: Քո կամքով ես Դու կատարում այն, ինչ ցանկանում ես և Քո տիրակալության ուժով ես ղեկավարում, ինչպես Քեզ ցանկալի է:

Ո՜վ Դու, արշալույսին փայլել Հրամայող, աղերսում եմ Քեզ Քո Կանթեղով, որը վառել ես Դու Քո սիրո կրակով ամեն գոյի առջև երկնքում ու երկրում և որի բոցը սնում ես Դու Քո իմաստունության յուղով Քո արարման Արքայությունում. դարձրու ինձ նրանցից մեկը, ով վեր ճախրեց Քո երկնքները և իր կամքը ենթարկեց Քո կամեցողությանը:

Ես ոչնչություն եմ, ո՜վ իմ Տեր, իսկ Դու Ամենաուժեղն ես, Ամենազորավորը: Խղճա ինձ Քո ողորմածությամբ ու առատությամբ և բարեհաճորեն օգնիր ինձ ծառայել Քեզ ու Քո սիրեցյալներին: Քո իշխանության մեջ է կատարել այն, ինչ կցանկանաս: Չկա Աստված Քեզանից բացի` ուժի, փառքի և իմաստունության Աստծուց:

#4585
- Բահաուլլա

 

Գովք Քեզ, ո՜վ Տեր իմ Ամենասիրելի: Օգնիր ինձ լինել տոկուն Քո Գործում և ընծայիր ինձ լինել նրանց միջև, ով չի խախտել Քո Կտակը և չի պաշտել իր աննպատակ երազանքների աստվածներին: Թույլ տուր ինձ Քո ներկայությամբ պատշաճ տեղ զբաղեցնել, շնորհիր ինձ Քո ողորմածության նշանով և թույլ տուր ինձ միանալ Քո այն ծառաներին, ովքեր վախ չգիտեն և տխրության չեն մատնվի: Ինձ մի տրամադրիր ինքս ինձ, ո՜վ իմ Տեր, և մի զրկիր ինձ Նրան ճանաչելուց, Ով հենց Քո Հայտնումն է և մի դասիր ինձ նրանց շարքին, ովքեր շրջվել են Քո սուրբ ներկայությունից: Դասիր ինձ նրանց շարքին, ո՜վ իմ Աստված, ովքեր արժանացան Քո Գեղեցկությունը դիտելու պատվին և ով այնպիսի երանություն կրեց, որ չէր տա ոչ մի նման պահ հանուն երկնքի ու երկրի արքայություններին տիրանալու կամ հանուն ամբողջ ստեղծված աշխարհը տիրելու: Գթա ինձ, ո՜վ Տեր, այս օրերում, երբ Քո երկրի ժողովուրդներն ամբողջովին շեղվել են ճանապարհից, օժտիր ինձ, ո՜վ իմ Աստված, այն բանով, ինչը Քո գիտակցությամբ բարին է ու ինչը` չարը: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ողորմած, Առատաձեռն, Ամենաներող:

Արժանացրու ինձ, ո՜վ իմ Աստված, չհայտնվել նրանց մեջ, ում ականջները խուլ են, աչքերը` կույր, լեզուները` համր, իսկ սրտերն` անդյուրընկալ: Ազատիր ինձ, ո՜վ Տեր, տգիտության ու եսասիրական ցանկությունների կրակից, թույլ տուր ինձ Քո անսահման ողորմածության կացարան մուտք ձեռք բերել և ի վերուստ առաքիր ինձ այն, ինչ Դու սահմանել ես Քո ընտրյալների համար: Քո կամքն է կատարել այն, ինչ կցանկանաս: Հիրավի, Դու Օգնական ես Վտանգի մեջ, Ինքնագո:

#4586
- Բաբ

 

Փառաբանված ես Դու ու գովերգված, ո՜վ Աստված: Մոտեցրու այն օրը, երբ մենք կհասնենք Քո սուրբ ներկայությանը: Քաջալերիր մեր սրտերը Քո սիրո ու բարեհաճության ուժով և ընծայիր մեզ տոկունություն, որպեսզի մենք հաճույքով ենթարկվենք Քո Կամքին ու Քո Մտադրությանը: Հիրավի, Քո գիտելիքն ընդգրկում է այն ամենն, ինչ ստեղծված է կամ կստեղծվի Քո կողմից, և Քո երկնային ուժը գերազանցում է այն ամենն, ինչ Դու կյանքի ես կոչել կամ կկոչես: Երկրպագելու ոչ ոք չկա, բացի Քեզանից, ցանկանալու ոչինչ չկա, բացի Քեզանից, պաշտելու ոչ ոք չկա, բացի Քեզանից և սիրելու ոչինչ չկա, բացի Քո բարեհաճությունից:

Հիրավի, Դու գերագույն Տիրակալ ես, Բարձրագույն Ճշմարտություն, Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո:

#4587
- Բաբ

 

Հիրավի ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Աստված, Քո աղքատը, Քո խնդրողը, Քո չնչին արարումը: Ես եկա դեպի Քո դարպասները` Քո ապաստանը փնտրելու: Ես ոչնչում հանգիստ չեմ գտնի, բացի Քո հանդեպ սիրուց, այլ ինքնամոռացում` բացի Քեզ հնազանդ լինելուց, այլ ուրախություն` բացի Քեզ մերձենալուց, այլ խաղաղեցում` բացի Քեզ հետ վերամիավորվելուց, չնայած ես գիտեմ, որ ամբողջ ստեղծվածը հեռացված է Քո վեհ Էությունից և ամբողջ ստեղծվածը զրկված է Քո նվիրական Էություն մուտք գործելուց: Երբ ես փորձում եմ մոտենալ Քեզ, իմ մեջ զգում եմ միայն Քո վերին օգնության նշանները և իմ մեջ նկատում եմ միայն Քո քնքուշ խնամքի հայտնությունները: Կարող է արդյո՞ք նա, ով միայն Քո արարումն է, փնտրել Քեզ հետ վերամիավորում և ձեռք բերել Քո ներկայությունը, եթե ոչ մի գոյ երբեք չի կարող կապված լինել Քեզ հետ և ոչ ոք չի կարող Քեզ հասկանալ: Հնարավո՞ր է, որ խոնարհ ծառան ճանաչի Քեզ ու Քեզ գովաբանի, չնայած Դու նրա համար պատրաստել ես Քո տիրապետության հայտնությունները և Քո իշխանության հրաշալի վկայությունները: Ուրեմն, ամբողջ ստեղծվածը հաստատում է, որ իր համար փակված է Քո ներկայության սրբավայրը, քանզի սահմանափակ է ներքին էությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է այն, որ Քո ձգողականության ուժը հավիտյանս հավիտենից բնորոշ է Քո աջերի արարումներին, չնայած այն ամենն, ինչ արժանի է Քո նախախնամության սուրբ արքունիքին, առավել բարձր է ամբողջ արարվածի բոլոր սխրագործություններից: Սրանից հետևում են, ո՜վ իմ Աստված, Քեզ գովաբանելու իմ անզորությունը և Քեզ շնորհակալ լինելու իմ ծայրահեղ անընդունակությունն, իսկ առավել ևս` լիովին գիտակցելու Քո Աստվածային միասնությունը կամ առաջադիմելու Քո փառքի, Քո սրբության և Քո գեղեցկության հստակ նշանների ճանաչման մեջ: Ոչ, երդվում եմ Քո զորավորությամբ` ես չեմ ձգտում այլի, բացի Քեզանից և չեմ փնտրում ոչ ոքի, բացի Քեզանից:

#4588
- Բաբ

 

Մշտնջենական ժամանակներից Դու եղել ես, ո՜վ իմ Տեր, ու հավիտյան կկենաս Միակ իսկական Աստված, երբ Քեզանից բացի բոլորը աղքատ են ու ողորմելի: Ամուր բռնվելով Քո Ուղեցույց Թելից` ո՜վ իմ Աստված, հեռացա ես մարդկանց աշխարհից և շրջելով դեմքս դեպի Քո կացարանը` թեքվեցի ամեն գոյից: Ողորմածաբար ոգեշնչիր ինձ, ո՜վ իմ Աստված, Քո վերին օգնությամբ ու առատաձեռնությամբ, Քո փառքով ու մեծությամբ, Քո իշխանությամբ ու շքեղությամբ, քանզի ես չեմ կարողանում գտնել որևէ մեկի, Քեզանից բացի` հզոր ու ամենագետ: Պահպանիր ինձ, ո՜վ իմ Աստված, Քո համապարփակ ու բավականաչափ փառքի հզորությամբ և երկնային ու երկրային ուժերով, քանզի ես չեմ կարող ամբողջությամբ վստահել ոչ ոքի, բացի Քեզանից, և ես մխիթարում չունեմ ոչ ոքի մեջ, բացի Քեզանից:

Դու ես Աստված, իմ Տեր, Քեզ հայտնի են իմ կարիքները, Դու տեսնում ես իմ վիճակն ու գիտես, թե ինչ է բաժին ընկել ինձ Քո կամքով և ինչպիսի երկրային տառապանքներ եմ ես կրել Քո թողտվությամբ և ի նշան Քո առատաձեռնության ու բարեհաճության:

#4589
- Բաբ

 

Ո՜վ իմ Աստված: Ես չկարողացա Քեզ հասկանալ, ինչպես դա վայել է Քո փառքին և չկարողացա վախենալ Քեզանից, ինչպես դա վայել է իմ դիրքին: Ինչպե՞ս ես կարող եմ հիշատակել Քո մասին` կենալով այդ վիճակում և ինչպե՞ս ես կարող եմ իմ դեմքը շրջել դեպի Քեզ, երբ չկատարեցի իմ պարտքը Քեզ պաշտելու մեջ:

Դու ինձ կյանքի կոչեցիր ոչ այն բանի համար, որ հայտնես Քո ուժի զորությունը, որն անշուշտ է և ակնհայտ: Չէ որ Դու ես Աստված` Նա, Ով կար դարերն ի վեր, երբ դեռ ոչինչ չկար: Դու շուտ ստեղծեցիր մեզ քո աստվածային ուժով, որպեսզի մենք ողորմածաբար հիշատակվեինք Նրա շքեղ հայտնության առջև, Ով Քո Հիշատակումն է:

Ես ոչինչ չգիտեմ Քո մասին, ո՜վ իմ Աստված, բացի այն բանից, ինչ Քեզ ճանաչելու համար Դու ինձ սովորեցրիր, և այս գիտելիքն արտացոլում է միայն իմ սահմանափակությունն ու մեղավորությունը: Ո՜վ իմ Աստված, ահա ես` ամբողջությամբ Քեզ նվիրված, պատրաստ կատարելու այն, ինչ Դու ցանկանում ես: Ես խոնարհաբար ծնկի եմ իջնում Քո ողորմածության հայտնությունների առջև` ընդունելով, որ Դու ես Աստված ու չկա Աստված, Քեզանից բացի, որ Դու ես աննման ու չկա Քեզ հավասարն ու Քեզ նմանը: Սրա մասին Դու Ինքդ ես վկայում, ինչպես վայել է Քո մեծությանը:

#4590
- Բաբ

 

ԱՊԱՔԻՆՈՒՄ

Քո Անունն իմ ապաքինումն է, ո՜վ իմ Աստված և Քեզ հիշատակելն` իմ դեղը: Քեզ մերձենալն իմ հույսն է, իսկ սերը դեպի Քեզ` իմ ուղեկիցը: Քո ողորմածությունը դեպի ինձ իմ ապաքինումն է և աջակցությունն այս աշխարհում ու ապագա աշխարհում: Հիրավի, Դու Ամենաառատաձեռն ես, Ամենագետ, Ամենաիմաստուն:

#4579
- Բահաուլլա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Աղերսում եմ Քեզ Քո ապաքինության օվկիանոսով և Քո վերին օգնության Ցերեկային Լուսատուի փայլով և Քո Անվամբ, որի միջոցով Դու ենթարկեցիր Քո ծառաներին ու Քո ամենավեհ Խոսքի ամենաթափանցող ուժով ու Քո ամենավսեմ Գրչի զորավորությամբ ու Քո ողորմածությամբ, որ նախադրել է բոլոր գոյություն ունեցողների ստեղծումը երկնքում ու երկրում, մաքրիր ինձ Քո առատաձեռնության ջրերով ամեն տեսակի ախտից ու հիվանդությունից, ամեն տեսակի թուլությունից ու տկարությունից:

Դու տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես նա, ով կոչ է անում Քեզ, սպասում է Քո առատաձեռնության դարպասների մոտ և նա, ով Քո վրա է դնում իր հույսերը` բռնվում Քո մեծահոգության թելից: Աղերսում եմ Քեզ, մի մերժիր նրան այն բանում, ինչ նա փնտրում է Քո ողորմածության օվկիանոսից և Քո քնքուշ խնամքի Ցերեկային Լուսատուից:

Քո ուժերում է անել այն, ինչ Քեզ է ցանկալի: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

#4580
- Բահաուլլա

 

Դու Նա ես, ո՜վ իմ Աստված, Ում անուններով ապաքինվում են հիվանդները և ամրանում են տկարները և ծարավներին խմելիք է տրվում և հանգստանում են ցավից տանջվածները և ուղիղ ճանապարհի վրա են կանգնում մոլորվածները և վեհանում են նսեմացվածները և հարստանում են չքավորները և լուսավորվում են տգետները և պայծառանում են մռայլները և քաջալերվում են տխուրները և տաքանում են սառածները և ապստամբում են տապալվածները: Քո անունով, ո՜վ իմ Աստված, ալեկոծվեց ամեն գոյը և սփռվեցին երկնքները և ստեղծվեց երկիրը և ստեղծվեցին ամպերը և անձրևը զեղվեց երկրի վրա: Այս է, հիրավի, Քո վերին օգնության նշանը Քո բոլոր ստեղծածներին:

Ուրեմն, աղերսում եմ Քեզ Քո անվամբ, որով Դու հայտնեցիր Քո Աստվածային Էությունը և բարձրացրիր Քո Գործն ամեն արարվածի վրա և Քո ամեն մի ամենակատարյալ անուններով ու վեհապանծ հատկանիշներով ու բոլոր առաքինություններով, որոնցով փառաբանված է Քո երկնային ու ամենավեհ Էությունն, առաքիր այս գիշեր Քո ողորմածության ամպերից Քո ապաքինող անձրևներն այս տկարի վրա, որին Դու կապեցիր Քո ամենափառապանծ Էության հետ Քո արարման արքայությունում: Ուրեմն, Քո վերին օգնությամբ հագցրու նրան, ո՜վ իմ Աստված, բարօրության ու առողջության հագուստներ և պահպանիր նրան, ո՜վ իմ Սիրեցյալ, ամեն տեսակի հիվանդությունից ու տկարությունից և այն ամենից, ինչ Քեզ նողկալի է: Քո իսկական զորավորությանը ենթակա է ամեն բան: Դու, հիրավի, Ամենազորավոր ես, Ինքնագո: Ուրեմն, առաքիր նրան, ո՜վ իմ Աստված, այս աշխարհի ու գալիք աշխարհի բարիքն, անցյալ սերունդների և ապագա սերունդների բարիքը: Քո հզորությունն ու իմաստունությունը, հիրավի, համակում են ամեն ինչ:

#4581
- Բահաուլլա

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԺՎԱՐ ՐՈՊԵԻՆ

Ցրիր Իմ տխրությունը Քո ընծաներով և Քո առատաձեռնությամբ, ո՜վ Աստված, իմ Աստված, և Քո հզորությամբ և ուժով վերացրու իմ թախիծը: Տեսնում ես Դու, ո՜վ իմ Աստված, որ ես դեմքով շրջվեցի դեպի Քեզ այն ժամին, երբ բոլոր կողմերից փորձանքներով եմ համակված: Աղերսում եմ Քեզ, ո՜վ Դու, ամեն գոյի Տեր` ամբողջ տեսանելին և աներևույթը համակող, Քո Անվամբ, որով Դու ենթարկեցիր մարդկանց սրտերը և հոգիները, և Քո գթասրտության Օվկիանոսի ալիքներով և Քո առատաձեռնության Ցերեկային Լուսատուի փայլով` դասիր ինձ նրանց շարքերը, ում ոչինչ չխանգարեց շրջել իրենց դեմքերը դեպի Քեզ, ո՜վ բոլոր Անունների Տեր և երկնքների Արարիչ:

Դու տեսնում ես, ո՜վ իմ Տեր, թե ինչ է բաժին ընկել իմ ճակատագրին Քո օրերում: Աղերսում եմ Քեզ Նրանով, Ով Քո անունների Արշալույսն է և Քո հատկանիշների Արևածագը, սահմանել իմ համար այն, ինչ ինձ կօգնի բարձրանալ Քեզ ծառայելուն և գովաբանել Քո առաքինությունները: Դու ես, հիրավի, Ամենահզորը, Զորավորագույնը, Դու Նա ես, Ով պատասխանում է բոլոր մարդկանց աղոթքներին:

Եվ, վերջապես, խնդրում եմ Քեզ Քո դեմքի լույսով, օրհնիր իմ գործերը, հատուցիր իմ պարտքերը և բավարարիր իմ կարիքները: Քո ուժի և Քո իշխանության մասին վկայում է ամեն լեզու, Քո մեծությունը և Քո տիրակալությունը ընդունում է ամեն մի ըմբռնող սիրտ: Չկա Աստված Քեզանից բացի` Նրանից, Ով լսում է և մշտապես պատասխանում:

#4600
- Բահաուլլա

 

Գովերգված ու փառաբանված ես Դու, ո՜վ իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Քեզ սիրողների շնչերով և արցունքներով, որ թափել են Քեզ տեսնել փափագողները, մի մերժիր ինձ Քո առատությունները Քո Օրում և մի զրկիր ինձ Աղավնյակի մեղեդիներից, որ մեծարում է Քո միակ էությունն այն լույսի առջև, որը ճառագայթում է Քո դեմքը: Ես նրանցից եմ, ով կարիքի մեջ է, ո՜վ իմ Աստված: Տես, թե ինչպես եմ ես հավատարիմ Ամենավեհապետական Քո Անվանը: Ես նրանցից եմ, ում վիճակված է զոհվել. տես, թե ինչպես եմ ես պահպանում Հավիտենական Քո Անունը: Այդ պատճառով աղերսում եմ Քեզ Քեզանով` Բարձրացվածով, Ամենաբարձրյալով, ինձ մի տրամադրիր ինքս ինձ և մի գցիր ինձ արատավոր հակումների իշխանության գիրկը: Վերցրու իմ ձեռքը Քո հզորության աջով, ազատիր ինձ իմ երազանքների և ունայն հերյուրանքների խորքերից և մաքրիր ինձ այն ամենից, ինչ ատելի է Քեզ:

Ուրեմն, թույլ տուր ինձ ամբողջությամբ վստահել Քեզ, ապավինել միայն Քեզ, Քեզանում Ապաստան փնտել և ձգտել դեպի Քո դեմքը, Դու, հիրավի, Նա ես, Ով Իր Զորավորության իշխանությամբ կատարում է այն ամենն, ինչ կցանկանա և Իր կամքի ուժով կարգադրում է այն ամենն, ինչ կընտրի: Ոչ ոք չի կարող դիմադրել Քո կամքին, ոչ ոք չի կարող փոխել Քո նախասահմանվածը: Դու, հիրավի, Ամենազորավոր ես, Ամենափառապանծ, Ամենաառատաձեռն:

Բահաուլլա

Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի հեռացիր ինձանից, քանզի տառապանքը տառապանքի հետևից սեղմում են ինձ: Ո՜վ Աստված, իմ Աստված: Ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ մոտ է եկել դժբախտություններից վատագույնը: Տուր ինձ մաքուր կաթ Քո նուրբ խնամքի կրծքից, քանզի ինձ լրիվ տանջում է ծարավը: Քո գթասրտության թևերի հովանու տակ ապաստանիր ինձ, քանզի իմ թշնամիները մի մարդու նման հարձակվեցին իմ վրա: Մոտեցրու ինձ Քո մեծության գահին` Քո փառքի նախանշանակների հայտնությանը դեմ դիմաց, քանզի դժբախտությունը ցավալի կերպով կպչեց ինձ: Քո Հավերժության Ծառի Պտուղներով հագեցրու ինձ, քանզի ինձ հաղթել է ծայրահեղ թուլությունը: Քո գթասիրտ խնամքի աջերով մեկնած ուրախության գավաթից սնիր ինձ, քանզի շատ տխրություններ ծանր բեռով ընկան իմ վրա: Ինձ հագցրու Քո ամենազորավոր տիրապետության ասեղնագործ հագուստը, քանզի աղքատությունը մինչև վերջ սնանկացրեց ինձ: Քո Հավերժության Աղավնյակի ղունղունոցի տակ թույլ տուր ինձ քնել, քանզի չարագույն փորձանքներ բաժին ընկան ինձ: Քո միակ էության գահի առջև թույլ տուր ինձ կենալ Քո դեմքի գեղեցկության փայլով շրջապատված, քանզի ահն ու դողն ինձ անխնայորեն տապալեցին: Փառքի լևիաթանի անզսպելիության առջև քո ներման օվկիանոսն ինձ ընկղմիր, քանզի ես իմ մեղքերով վերջնականապես դատապարտված եմ:

#4601
- Բահաուլլա

 

Ո՜վ է ազատում դժվարություններից, բացի Աստծուց: Ասա. Փառապանծ եղիր Աստված: Նա է Աստված: Բոլորը Նրա ծառաներն են ու բոլորը հետևում են Նրա կամքին:

#4602
- Բաբ

 

Ասա. Աստված շնորհում է ամենով ամենից վեր, և ոչինչն, Աստծուց բացի, չի շնորհի` ոչ երկնքում, ոչ երկրում: Հիրավի, Նա Ինքն Իր մեջ Իմացող է, ուժ Տվող, Ամենազոր:

#4603
- Բաբ

 

Աղերսում եմ Քեզ Քո Զորովորությամբ, ո՜վ իմ Աստված: Թույլ մի տուր, որ փորձությունների օրերին ինձ դժբախտություն պատահի և իմ անհոգության րոպեներին Քո ոգեշնչման ուժով ուղղիր իմ ոտքերը ճիշտ ճանապարհով: Դու Աստված ես, Քո իշխանության մեջ է կատարել այն, ինչ կցանկանաս: Ոչ ոք ի զորու չէ հակառակվել Քո Կամքին կամ խանգարել Քո Մտադրության կատարմանը:

#4604
- Բաբ

 

Ո՜վ Տեր: Դու ամեն տառապանքից Ազատողն ես և ամեն տեսակի վշտերից Հեռացնողը: Դու Նա ես, Ով հեռացնում է ամեն տեսակի տխրություն և ազատում ամեն տեսակի ստրկությունից, Դու ամեն հոգու Քավիչն ես: Ո՜վ Տեր, ընծայիր ինձ ազատում Քո գթասրտությամբ և դասիր ինձ Քո ծառաներից նրանց շարքերը, ովքեր փրկություն են ձեռք բերել:

#4605
- Բաբ

 

Ո՜վ իմ Աստված: Քեզանից բացի ոչ ոք չի կարող թեթևացնել իմ հոգու տառապանքները, և Դու իմ բարձրագույն ձգտումն ես, ո՜վ իմ Աստված: Իմ սիրտը նշանված է միայն Քեզ հետ և նրա, ում Դու սիրում ես: Ես հռչակում եմ, որ իմ կյանքն ու մահը հանուն Քեզ են: Հիրավի, Դու աննման ես և Դու չունես ընկերակիցներ:

Ո՜վ իմ Տեր: Աղերսում եմ Քեզ ներել ինձ այն բանի համար, որ ես պատնեշ կառուցեցի Քո և իմ միջև: Երդվում եմ Քո փառքով ու վեհությամբ, որ ես չկարողացա պատշաճ կերպով ընդունել Քեզ և պաշտել Քեզ, չնայած որ Դու ավետեցիր Քո մասին և հրամայեցիր ինձ հիշատակել Քեզ այնպես, ինչպես վայել է Քո դիրքին: Ծանր աղետներ բաժին կընկնեն ինձ, ո՜վ իմ Տեր, եթե Դու ինձ պատասխանի կանչես իմ արարքների ու մեղքերի համար: Ես չգիտեմ այլ օգնական, բացի Քեզանից: Չգիտեմ այլ ապաստան, որտեղ կկարողանամ պատսպարվել, բացի Քեզանից: Քո ստեղծածներից ոչ ոք չի հանդգնում գոչել Քեզ առանց Քո բարեհաճության: Քո դատաստանի առջև ես ապավինում եմ միայն Քո սիրուն և հետևելով Քո կամքին` ջանասիրաբար աղոթում եմ Քեզ, ինչպես վայել է Քո փառքին: Աղերսում եմ Քեզ լսել իմ Կանչն, ինչպես Դու խոստացել էիր: Հիրավի, Դու Աստված ես. չկա այլ Աստված, Քեզանից բացի: Մենակ, օգնությունից զրկված, Դու անկախ ես ամեն արարվածից: Ո՛չ քեզ սիրողների հավատարմությունն է Քեզ օգուտ բերում, ո՛չ անհավատների չարագործություններն են կարող Քեզ վնաս պատճառել: Հիրավի, Դու Նա ես, իմ Աստված, Ով երբեք չի խախտում Իր խոստումը:

Ո՜վ իմ Աստված: Ես աղերսում եմ Քեզ Քո ողորմածության նշաններով` թույլ տուր ինձ մոտենալ Քո սուրբ ներկայության վեհապանծ բարձունքներին և պահպանիր ինձ` Քեզանից բացի որևէ բանի մասին, անգամ փոքրագույն, հիշատակումից: Ուղղիր իմ ոտքերը, ո՜վ իմ Աստված, դեպի այն բանն, ինչ ցանկալի և բարեհաճ է Քեզ: Քո հզորությամբ պաշտպանիր ինձ Քո զայրույթի ցասումից ու պատժից և հետ պահիր ինձ այն կացարանների այցելումից, որոնք Քեզ հաճելի չեն:

#4606
- Բաբ

 

Ո՜վ Տեր իմ Աստված և իմ Ապաստան իմ դժբախտություններում: Իմ Վահան և իմ Ապաստան իմ վշտերում: Իմ Օթևան ու Ապաստան դժվար ժամին և իմ Արբանյակ իմ մենության մեջ: Իմ չարչարանքում` ինձ Մխիթարում և իմ միայնակության մեջ` սիրող Ընկեր: Իմ վշտերի ցավը Ամոքող և իմ մեղքերը Թողող:

Ես Քեզ եմ դիմում անմնացորդ և ջերմորեն աղերսում եմ քեզ ամբողջ սրտով, բանականությամբ ու լեզվով` պահպանիր ինձ այն ամենից, ինչ հակառակ է Քո կամքին Քո աստվածային միասնության այս շրջանում. մաքրիր ինձ ամեն տեսակի ապականությունից, որը խանգարում է ինձ փնտրել անբասիրում ու անբիծում Քո վերին օգնության ծառի հովանին:

Ողորմած եղիր, ո՜վ Տեր, թույլերի հանդեպ, ապաքինիր տկարներին և հագեցրու կիզիչ ծարավը:

Ուրախացրու կուրծքը, որում նշողում է Քո սիրո կրակը և վառիր այդ Քո երկնային սիրո ու ոգու կրակով:

Սրբության հագուստներով հագցրու Աստվածային միասնության խորաններն ու գլխիս դիր Քո բարեհաճության թագը:

Դեմքս լուսավորիր Քո առատաձեռնության երկնային լուսատուի փայլով և ողորմածաբար օգնիր ինձ ծառայել Քո սուրբ շեմի մոտ:

Սիրտս լցրու Քո ստեղծածների հանդեպ սիրով և թող որ դառնամ Քո գթության նշանը, Քո վերին օգնության նախանշանակը, Քո սիրեցյալների միջև համերաշխության պաշտպանը, դառնամ Քեզ հավատարիմ, Քեզ գովք բարբառող, իր մասին մոռացած, բայց մշտապես հիշող այն մասին, ինչ Քոնն է:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի թեքիր ինձանից Քո ներման ու Քո վերին օգնության զեփյուռը և մի զրկիր ինձ Քո աջակցության ու Քո բարեհաճության աղբյուրներից:

Քո պաշտպանող թևերի հովանու տակ թույլ տուր ինձ պատսպարվել և Քո ամենապահպանող աչքի հայացքն ուղղիր ինձ վրա:

Բացիր շուրթերս, որպեսզի ես փառաբանեմ Քո անունը Քո ժողովրդի մեջ, որպեսզի իմ ձայնը վեր խոյանա մեծ ժողովներում ու շուրթերիցս հոսի գովքը Քեզ:

Դու, հիրավի, Բարի ես, Փառապանծ, Հզոր, Ամենազոր:

#4607
- Աբդուլ-Բահա

 

Նա Կարեկից է, Ամենաառատաձեռն: Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես ինձ, Դու գիտես ինձ, Դու իմ Օթևանն ես ու իմ Ապաստանը: Ոչ ոքի ես չեմ փնտրել և չեմ փնտրի, բացի Քեզանից, ոչ մի այլ ճանապարհով չեմ գնացել և չեմ գնա, բացի Քո սիրո ճանապարհից: Հուսահատության ականակույր խավարում պտտվում է հայացքս` լցված սպասումով ու հույսով, Քո անսահման ողորմածության արշալույսին ընդառաջ ու արևածագի ժամանակ իմ ուժասպառ հոգին թարմացվում ու ամրացվում է Քո գեղեցկության ու կատարելության մասին հիշատակումով: Նա, ում օգնում է Քո ողորմածության վերին օգնությունն, անգամ, եթե նա լինի միայն կաթիլ, կդառնա անծայրածիր օվկիանոս, ու փոքրագույն մասնիկը, որ սատարված է Քո քնքուշ խնամքի զեղումով, կփայլատակի շողացող աստղի պես:

Ուրեմն, օթևան տուր Քո պաշտպանության տակ, ո՜վ Դու, անարատության Ոգի, Դու, Ով Ամենաառատաձեռն Ընծայողն է, այս զմայլված, բոցափայլ Քո ծառային: Օգնիր նրան գոյի այս աշխարհում լինել աննկուն ու հաստատ Քո սիրո մեջ և թույլ տուր այդ վնասված թևով թռչնին ձեռք բերել ապաստան ու օթևան Քո աստվածային բնում, որ հյուսված է երկնային ծառի վրա:

#4608
- Աբդուլ-Բահա

 

ԱՌԱՎՈՏ

Քո ապաստարանում, ո՜վ իմ Աստված, արթնացա ես, իսկ ով փնտրում է այս Քո ապաստարանը, պետք է կենա Քո պահպանության Սուրբ Տաճարում և Քո պաշտպանության Պատվարում: Լուսավորիր իմ հոգու էությունը, ո՜վ Տեր, Քո Հայտնության արշալույսի շքեղությամբ, ինչպես Դու իմ մարմինը լուսավորեցիր Քո ողորմածության առավոտյան լույսով:

#4662
- Բահաուլլա

 

Ես Քեզ գովք եմ բարձրացնում, ո՜վ իմ Աստված, քանզի Դու ինձ իմ քնից արթնացրիր, իմ անհայտանալուց հետո ինձ վերադարձրիր և ինձ դուրս հանեցիր իմ ննջից: Արթնանալով այս առավոտյան` ես իմ դեմքը շրջեցի դեպի Քո Հայտնության Ցերեկային Լուսատուի փայլը, որով լուսավորված էին Քո ուժի և Քո մեծության երկնքները` ընդունելով Քո նախանշանակները, հավատալով Քո Գրքին և ամուր բռնվելով Քո Թելից:

Թախանձում եմ Քեզ Քո կամքի զորավորությամբ և Քո մտահղացման ամենանվաճող իշխանությամբ արարել ամրագույն հիմք` Քո հանդեպ սիրո (այն սիրո, որ կա Քո սիրեցյալների սրտերում) կացարանների համար այն բանից, ինչ հայտնեցիր Դու ինձ իմ երազում և լավագույն գործիք` Քո վերին օգնության ու քնքուշ խնամքի նշանների հայտնման համար:

Քո ամենավեհ Գրչով պատվիրիր ինձ, ո՜վ իմ Տեր, այս աշխարհի ու գալիք աշխարհի բարիքը: Վկայում եմ, որ Քո ձեռքում ես պահում Դու բոլոր գործերի ղեկերը: Դու դրանք վերափոխում ես այնպես, ինչպես դա Քեզ է հաճելի: Չկա Աստված Քեզանից բացի` Ուժեղ, Հավատարիմ:

Դու Նա ես, Ով Իր կամքով և՛ նսեմացումն է փառք դարձնում և՛ թուլությունը` ուժ, և՛ անկարողությունը` զորավորություն, և՛ վախն` անխռովություն, և՛ կասկածը` համոզվածություն: Չկա Աստված Քեզանից բացի` Հզոր, Բարերար:

Դու չես հիասթափեցնում ոչ ոքի, ով փնտրում է Քեզ և չես վանում Քեզանից ոչ ոքի, ով ձգտում է դեպի Քեզ: Պատվիրիր ինձ այն, ինչ վայել է Քո մեծահոգության երկնքներին և Քո առատաձեռնության օվկիանոսին: Դու, հիրավի, Ամենակարող ես, Ամենազորեղ:

#4663
- Բահաուլլա

 

ԱՍՏԾՈՒ ԳՈՐԾԻ ԱՋԵՐԸ

Լույս ու փառք, պատիվ ու գովք Նրա Գործի Աջերին, որոնց միջոցով շողշողաց կայունության լույսն ու հաստատվեց այն ճշմարտությունը, որ ընտրության իրավունքը պատկանում է Աստծուն` Տիրակալին, Հզորին, Անսահմանին, Ումով վեր է բարձրանում առատությունների օվկիանոսն ու ամենուր տարածվում են Աստվածային ողորմած բարեհաճության բուրմունքները: Մենք աղաչում ենք Նրան, թող վեհացվի Նա, պաշտպանել դրանք Իր զորքերի ուժով, պահպանել դրանք Իր իշխանության ուժով ու օգնել դրանց Իր աննկուն ուժով, որ վեր է ամեն գոյից: Տիրակալությունը պատկանում է Աստծուն` երկնքների Արարչին և Անունների Արքայության Տիրակալին:

#4547
- Բահաուլլա

 

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Նա Զորավոր է, Ներող, Կարեկից:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, թե ինչպես են Քո ծառաները կենում կործանման ու մոլորության անդունդում. ուրեմն, որտե՞ղ է Քո Աստվածային առաջնորդության լույսը, ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն: Դու գիտես նրանց անօգնականությունն ու նրանց թուլությունը. ուրեմն, որտե՞ղ է Քո հզորությունը, ո՜վ Դու, Ում ձեռքում են երկնային ու երկրային ուժերը:

Խնդրում եմ Քեզ, ո՜վ Տեր իմ Աստված, Քո քնքուշ խնամքի լուսատուների փայլով և Քո գիտելիքի ու իմաստունության օվկիանոսի ալիքներով և Քո Խոսքով, որոնցով տիրում ես Դու Քո տիրույթի ժողովուրդներին, թույլ տուր ինձ դառնալ մեկը նրանցից, ով պահպանում է Քո Գրքի հրամանները: Եվ պատրաստիր ինձ այն, ինչ պատրաստել ես Դու Քո վստահվածներին, նրանց, որքեր ճաշակեցին Քո առատաձեռնության գավաթի Աստվածային ոգեշնչման գինուց ու շտապեցին կատարել Քեզ հաճելին ու պահպանել Քո Պատգամն ու Կտակը: Դու ի զորու ես ամեն ինչ կատարել Քո կամքով: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Ամենագետ, Ամենաիմաստուն:

Սահմանիր ինձ Քո ողորմածությամբ, ո՜վ Տեր, այն, ինչ բարենպաստ կլինի ինձ այս աշխարհում և գալիք աշխարհում և կմոտեցնի ինձ Նրան, Ով ամեն մարդու Տերն է: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Միակ, Ամենազոր, Գովարժան:

#4651
- Բահաուլլա

 

Ո՜վ Տեր: Արագ աճ տուր Քո աստվածային Միասնության Ծառին, ոռոգիր այն, ո՜վ Տեր, Քո բարեհաճության ջրերի հոսքով և թույլ տուր նրան Քո աստվածային աջակցության հայտնությունների առջև բերել պտուղներ, որ Դու ցանկանում ես Քո փառաբանման ու մեծարման համար, Քեզ գովերգելու և շնորհակալ լինելու համար, թույլ տուր դրան բարձրացնել Քո Անունը, մեծարել Քո Էության միասնությունը և Քեզ արտահայտել իր պաշտամունքը, քանզի այս ամենը գեթ Քեզ է ի զորու և ուրիշ ոչ ոքի:

Մեծ է օրհնությունը նրանց վրա, ում արյունով Դու ընտրեցիր Քո ազդարարման Ծառի ոռոգումը և դրանով իսկ Քո սուրբ ու անխախտելի Խոսքի բարձրացումը:

#4652
- Բաբ

 

ԳՈՎՔ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամեն գովք, ո՜վ իմ Աստված, Քեզ թող լինի, Ով ամեն տեսակի փառքի և մեծության, ուժի և պատվի, տիրապետության և իշխանության, վեհության և վերին օգնության, պատկառանքի և զորավորության Աղբյուր է: Ում ցանկանում ես, Դու մոտեցնում ես Մեծագույն Օվկիանոսին և ում ցանկանում ես` պատիվ ես անում իմանալ Քո Հնագույն Անունը: Նրանցից, ովքեր երկնքներում ու երկրում են, ոչ ոք չի կարող դիմադրել Քո տիրակալ Կամքի կատարմանը: Մշտնջենական ժամանակներից կառավարում ես Դու ամբողջ արարվածը և հավիտյանս հավիտենից Դու կտիրես բոլոր արարվածներին: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Ամենազորավոր, Ամենավեհ, Ամենակարող, Ամենաիմաստուն:

Լուսավորիր Քո ծառաների դեմքերը, ո՜վ Տեր, որպեսզի նրանք կարողանան Քեզ տեսնել, մաքրիր նրանց սրտերը, որպեսզի նրանք կարողանան դիմել Քո երկնային բարեհաճության արքունիքը և ճանաչեն Նրան, Ով Քո Արտահայտումն է և Քո Էության Արշալույսը: Հիրավի, Դու բոլոր աշխարհների Տերն ես: Չկա Աստված Քեզանից բացի` Անսահման, Ամենանվաճող:

#4664
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Գովաբանում եմ Քեզ, քանզի Դու ինձ արժանացրիր ընդունել Քո Հայտնությունը և հեռացրիր ինձ Քո թշնամիներից և իմ աչքերի առջև բացահայտեցիր նրանց զանցանքները և չարագործությունները Քո օրերում և ազատեցիր ինձ նրանց հանդեպ ամեն տեսակի կապվածությունից և թույլ տվեցիր ինձ ամբողջությամբ դիմել Քո վերին օգնությանն ու Քո առատ ողորմածություններին: Եվ նորից երախտապարտ եմ Քեզ, քանզի Դու Քո կամքի ամպերից ի վերուստ առաքեցիր ինձ այն, ինչն այդպես մաքրեց ինձ ուրացողների դրդումներից ու անհավատների սադրանքներից, որ ես ամբողջ սրտով սլացա դեպի Քեզ և փախչեցի նրանցից, ովքեր մերժում են Քո դեմքի լույսը: Եվ նաև այն բանի համար եմ Քեզ երախտապարտ, որ Դու ինձ ուժ տվեցիր լինել կայուն Քո հանդեպ սիրո մեջ և Քեզ գովք բարձրացնել և գովերգել Քո առաքինությունները և թույլ տվեցիր ըմպել Քո ողորմածության գավաթից` գերազանցող ամեն տեսանելին ու աներևույթը:

Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Ամենափառապանծ, Ամենասիրող:

#4665
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Դու, հիրավի, արքաների Արքան ես: Դու իշխանություն ես ընծայում նրան, ում ցանկանում ես և զրկում դրանից, ում ցանկանաս: Դու բարձրացնում ես, ում ցանկանում ես և նվաստացնում` ում ցանկանաս: Դու հաղթանակ ես ընծայում, ում ցանկանում ես և անարգանքի բերում` ում ցանկանաս: Դու հարստություն ես ընծայում, ում ցանկանում ես և զրկանքի մեջ գցում` ում ցանկանաս: Քո ցանկությամբ իշխանություն ես ընծայում ոմանց` տիրապետելու մյուսներին: Դու Քո ձեռքում ես պահում ամբողջ տիեզերքը և Քո տիրապետական կամքի ուժով կյանքի ես կոչում, ում ցանկանաս: Հիրավի, Դու Ամենագետ ես, Ամենազոր, ուժի Տեր:

#4666
- Բաբ

 

Ամեն վեհություն ու փառք, ո՜վ իմ Աստված, ամեն տիրապետություն, լույս, շքեղություն ու փայլ Քեզ հետ կմնան: Դու տիրապետություն ես ընծայում նրան, ում ցանկանաս և ումից ցանկանաս` կխլես այն: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենատիրակալ, Ամենավեհ: Դու Նա ես, Ով ոչնչից արարում է Տիեզերքը և ամեն գոյը դրանում: Չկա ոչինչ, որ Քեզ արժանի լինի, բացի Քեզանից. մյուս բոլորը, Քեզանից բացի, զուտ մերժվածներ են Քո սուրբ ներկայությամբ ու ողորմելիներ են Քո Էության փառքի առջև:

Ես չեմ գովերգի Քո առաքինություններն այլ կերպ, քան դրանք արդեն գովերգված էին Քո կողմից Քո ծանրակշիռ Գրքում, որտեղ Դու ասում ես. «Նրան չեն ըմբռնում հայացքները, բայց Նա է ըմբռնում հայացքները: Նա Խորաթափանց է, Գիտուն»: Փառք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի հիրավի, ոչ մի խելք կամ հայացք, որքան էլ դրանք լինեն սուր կամ նրբազգաց, չեն ըմբռնի Քո նշաններից անգամ ամենաաննշանի բնույթը: Հիրավի, Դու ես Աստված ու չկա Աստված, Քեզանից բացի: Վկայում եմ, որ միայն Դու ես մարմնավորում Քո հատկանիշները, որ ոչ ոքի գովքը, բացի Քո գովքից, չի հասնի Քո սուրբ արքունիքը և որ Քո հատկանիշները ոչ ոք, Քեզանից բացի, չի ըմբռնի:

Փա՜ռք Քեզ, Դու բարձրացված ես ամեն նկարագրությունից բարձր, բացի Քո Սեփական նկարագրությունից, քանզի Քո արժանիքները պատշաճ ձևով գովաբանելը կամ Քո Էության խորքային բնույթը ընդգրկելը մարդկային բանականության սահմաններից դուրս են: Քո փառքին վայել չէ, որ Քո ստեղծածները նկարագրեն Քեզ կամ Քեզ ըմբռնի որևէ մեկը, բացի Քեզանից: Ես Քեզ ճանաչեցի, ո՜վ իմ Աստված, որովհետև Դու ինձ պատմեցիր Քո մասին և, եթե Դու Քեզ չհայտնեիր ինձ, ես Քեզ չէի ըմբռնի: Ես Քեզ պաշտում եմ, քանզի Դու ինձ կանչեցիր Քո մոտ և, եթե չլիներ Քո կոչը, ես Քեզ չէի պաշտի: Գովաբանված ես Դու, ո՜վ իմ Աստված. ծանր են իմ զանցանքներն, ու մեծ են իմ մեղքերը: Որքա՜ն անարգալի կլինի իմ ճակատագիրը Քո սուրբ ներկայությամբ: Ես չկարողացա Քեզ ըմբռնել այն չափով, որով Դու Քեզ հայտնեցիր ինձ, ես Քեզ չկարողացա պաշտել Քո կոչին արժանի հավատարմությամբ, ես չկարողացա հնազանդվել Քեզ, քանզի ես չէի քայլում Քո սիրո ճանապարհով այնպես, ինչպես Դու էիր ինձ ոգևորում:

Իմ վկան Քո հզորությունն է, ո՜վ իմ Աստված. ինչ վայել է Քեզ, անչափ վեհ ու բարձր է այն ամենից, ինչին ջանում է հասնել ամեն էակ: Հիրավի, ոչ ոք չի ըմբռնի Քեզ այնպես, որ այս ըմբռնումն արժանի լինի Քեզ, և ոչ մի ստորաքարշ էակ ի վիճակի չէ պաշտել Քեզ այնպես, ինչպես դա վայել է Քո մեծությանը: Այնքան կատարյալ ու ընդգրկուն է Քո ապացույցը, ո՜վ իմ Աստված, որ դրա խորին էությունը գերազանցում է որևէ հոգու պատկերացումը, և այնքան լիառատ են Քո ընծաների զեղումները, որ ոչ մի զգացմունք ընդունակ չէ ընդգրկել դրանց անթիվ քանակը:

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Տիրակալ: Ես թախանձում եմ Քեզ Քո բազմազան առատություններով ու պատվարներով, որոնց վրա հիմնված է Քո փառքի գահը` բարեհաճել այս խոնարհ հոգիներին, որոնք ի զորու չեն կրել այս անցողիկ կյանքի փորձությունները, իսկ առավել ևս` կանգուն մնալ պատժի ծանրության տակ, որ նշանակվում են Քո արդարությամբ, որը բխում է Քո զայրույթից և կմնա հավիտյանս հավիտենից:

Ես Քեզ աղերսում եմ Քեզանով, ո՜վ իմ Աստված, իմ Տեր ու իմ Տիրակալ, պաշտպանիր ինձ: Ես փախչեցի Քո արդարությունից դեպի Քո գթասրտությունը: Իմ փրկության համար ես միայն Քեզ եմ փնտրում ու նրանց, ովքեր ոչ մի ակնթարթ չշեղվեցին Քո ուղուց` նրանց, հանուն ում Դու ստեղծեցիր արարումն` ի նշան Քո վերին օգնության և առատաձեռնության:

#4667
- Բաբ

 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ո՜վ Դու, Ում փորձությունները զուտ բուժական միջոցներ են նրանց համար, ովքեր մոտ են Քեզ, Ում թուրը բոլոր Քեզ սիրողների բուռն ցանկությունն է, Ում նետը Քեզ կարոտող սրտերի ամենանվիրական երազանքն է, Ում կամքը Քո ճշմարտությունը ճանաչողների միակ հույսն է: Աղերսում եմ Քեզ Քո Աստվածային քաղցրությամբ ու Քո դեմքի փառքի շքեղությամբ` ի վերուստ առաքիր մեզ Քո երկնային կացարանից այն, ինչ մեզ թույլ կտա մոտենալ Քեզ: Ուրեմն, ամրապնդիր մեր ոտքերը, ո՜վ իմ Աստված, Քո Գործում, լուսավորիր մեր սրտերը Քո գիտելիքի փայլով և լուսավորիր մեր հոգիները Քո անունների լույսով:

#4653
- Բահաուլլա

 

Փառք Քեզ, ո՜վ Տեր իմ Աստված: Ամեն մի խորաթափանց մարդ խոստովանում է Քո տիրապետությունը և Քո տիրակալությունը, և ամեն մի խորաթափանց հայացք զանազանում է Քո մեծության վեհությունը և Քո զորավորության հնազանդեցնող ուժը: Փորձությունների քամիներն անկարող են խանգարել նրանց, ովքեր Քեզ հետ մտերմություն են ձեռք բերել, շրջել իրենց դեմքերը դեպի Քո փառքի երկնակամարը, և հրապուրանքների փոթորիկները չեն կարող խոչընդոտել նրանց, ովքեր ամբողջությամբ նվիրված են Քեզ, հասնել Քո արքունիքին:

Ինձ թվում է` Քո հանդեպ սիրո լուսատուն փայլում է նրանց սրտերում և Քո քնքշության բոցը վառվում է նրանց կրծքում: Աղետներն ի զորու չեն հեռացնել նրանց Քո Գործից ու ճակատագրի անակնկալները երբեք չեն ստիպի նրանց թեքվել Քեզ հաճելիից:

Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, նրանցով ու այն շնչերով, որ արձակում են նրանց սրտերը Քեզ հետ բաժանված` պահպանիր նրանց Քո թշնամիների խարդավանքներից և սնուցիր նրանց հոգիներն այն բանով, ինչ նշանակել ես Դու Քո սիրեցյալների համար, ում չի համակի վախը և ովքեր չեն ընկղմվի տխրության մեջ:

#4654
- Բահաուլլա

 

Դու իսկությամբ գիտես, ո՜վ իմ Աստված, որ ինձ վրա բոլոր կողմերից թափվել են վշտեր և ոչ ոք, Քեզանից բացի, ի զորու չէ ցրել կամ հաղթահարել դրանք: Քո հանդեպ իմ սիրո շնորհիվ ես իսկությամբ գիտեմ` Դու երբեք թույլ չես տա, որ դժբախտությունները հաղթեն մարդուն, եթե միայն դու մտադրված չես բարձրացնել նրա դիրքը Քո երկնային Դրախտում և ամրապնդել նրա սիրտն այս երկրային կյանքում`պաշտպանելով նրան Քո ամենահաղթ հզորությամբ, որպեսզի նա չհակվի այս աշխարհի ունայնությանը: Հիրավի, Քեզ հայտնի է, որ բոլոր հանգամանքներում ես ավելի շուտ կպահպանեմ Քո մասին հիշողությունը, քան թանկ կգնահատեմ տիրանալն այն ամենին, ինչ կա երկնքում ու երկրի վրա:

Ամրապնդիր իմ սիրտը, ո՜վ իմ Աստված, Քեզ հնազանդեցման ու Քո հանդեպ սիրո մեջ ու արժանացրու ինձ հեռու մնալ Քո թշնամիների բազմությունից: Հիրավի, Քո փառքով եմ երդվում, որ Քեզանից բացի ոչ ոքի չեմ ձգտում ես, ոչինչ չեմ ցանկանում, բացի Քո ողորմածությունից և ոչինչ չեմ ընդունում, բացառությամբ Քո արդարության: Աղերսում եմ Քեզ` ներել ինձ ու նրանց, ում Դու սիրում ես, եթե լինի Քո կամքը: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենաառատաձեռն:

Անչափ բարձրացված ես Դու, ո՜վ երկնքների ու երկրի Տեր, բոլոր մարդկանց գովքից: Թող աշխարհը կենա Քո հավատարիմ ծառաների հետ, իսկ փառքը թող մնա Աստծու` բոլոր աշխարհների Տիրոջ հետ:

#4655
- Բաբ

 

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ո՜վ Աստված, ուղղություն տուր ինձ, պաշտպանիր ինձ, դարձրու ինձ վառ ջահ ու լուսաշող աստղ: Դու Զորավոր ես և Ուժեղ:

#4548
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստված: Դաստիարակիր այս մանկանը Քո սիրո գրկում ու կաթ տուր նրան Քո նախախնամության կրծքից: Խնամիր այս մատաղ տունկը Քո սիրո վարդագույն այգում ու լիության տարափներով օգնիր դրան աճել: Դարձրու դրան արքայության զավակ ու տար դրան Քո երկնային տիրույթը: Դու Զորավոր ես ու Բարի, Դու Ընծայող ես, Մեծահոգի, անգերազանցելի առատության Տեր:

#4549
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստված: Դաստիարակիր այս երեխաներին: Այս երեխաները Քո պարտեզի բույսերն են, Քո մարգագետնի ծաղիկներն են, Քո այգու վարդերը: Թող Քո անձրևը լցվի նրանց վրա, թող Ճշմարտության Արևը շողա նրանց վրա Քո սիրով: Թող Քո քամու շունչը թարմացնի նրանց, որպեսզի նրանք աճեն, սովորեն, զարգանան ու հանդես գան լավագույն գեղեցկությամբ:

Դու Ընծայող ես: Դու Կարեկցող ես:

#4550
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ բարի Տեր: Այս սքանչելի երեխաները Քո զորավորության մատների ստեղծածն են ու Քո մեծության հրաշալի նախանշանակները: Ո՜վ Աստված: Պաշտպանիր այս երեխաներին, ողորմածաբար օգնիր նրանց լուսավորությանն ու արժանացրու նրանց` ծառայելու մարդկանց աշխարհին: Ո՜վ Աստված: Այս երեխաները մարգարիտներ են, թող նրանք փայփայվեն Քո նուրբ խնամքի գանձատանը:

Դու Առատաձեռն ես, Ամենասիրող:

#4551
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Տեր: Լույսով լցրու մատաղ արարումն ու Քո առատություններով ընծայիր այս թույլ էակին: Ամեն օրվա արշալույսին շնորհիր նրան գիտելիքով, ավելացրու նրա ուժերն ու պահպանիր նրան Քո պաշտպանության ապաստանում, որպեսզի ազատվի նա մոլորություններից, նվիրի իրեն Քո գործին ծառայելուն, ուղղություն տա մոլորվածներին, ուղեկցի դժբախտներին, որպեսզի ամեն մեկն օրհնվի Քեզ հիշատակելով ու գովաբանելով:

Դու Զորավոր ես և Ուժեղ:

#4552
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ աննման Տեր: Այս թույլ էակի համար դարձիր ապաստան և բարի ու ներող ուսուցիչ այս մոլորված ու դժբախտ հոգու համար: Ո՜վ Տեր: Անգամ, եթե մենք միայն անպետք բույսեր ենք, մենք պատկանում ենք Քո վարդագույն այգուն: Անգամ, եթե մենք միայն տունկեր ենք առանց տերևների ու կոկոնների, մենք Քո ծաղկանոցի մասն ենք: Ուրեմն սնիր այս ծիլը Քո նուրբ ողորմածության ամպերի զեղումներով ու թարմացրու այս տունկը Քո հոգևոր գարնան կենսարար շնչով: Թույլ տուր դրան դառնալ նրբազգաց, խորաթափանց ու ազնիվ և արժանացրու դրան հասնել հավերժ կյանքի ու մնալ Քո Արքայությունում հավիտյանս հավիտենից:

#4553
- Աբդուլ-Բահա

 

ԵՐԵԿՈ ՈՒ ԳԻՇԵՐ

Ո՜վ իմ Աստված, իմ Տեր, իմ ձգտման Նպատակ: Քո ծառան քուն է փնտրում Քո ողորմածության ապաստարանում, հանգիստ` Քո վերին օգնության հովանու տակ` աղաչելով Քո խնամքն ու պաշտպանությունը:

Խնդրում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Քո զգոն աչքով պահպանիր իմ հայացքը, որպեսզի այն չտեսնի ոչ ոքի, բացի Քեզանից: Իմ աչքերին զգոնություն տուր, որպեսզի դրանցով ճանաչեմ Քո նախանշանակներն ու տեսնեմ Քո Հայտնության Երկնակամարը:

Դու Նա ես, Ում մեծազորության վկայությունների առջև սարսռում է ուժի բուն էությունը:

Չկա Աստված Քեզանից բացի` Ամենազոր, Ամենագերող, Բացարձակ:

#4544
- Բահաուլլա

 

Ինչպե՞ս ես կարող եմ ձգտել քնի, ո՜վ Աստված, իմ Աստված, երբ նրանք, ովքեր տառապում են Քեզ համար, աչք չեն կպցնում` բաժանված լինելով Քեզանից: Եվ ինչպե՞ս ես կարող եմ հանգստի տրվել, երբ Քեզ սիրողների հոգիները տառապում են Քո ներկայությունից հեռու:

Ես ներդրեցի, ո՜վ իմ Տեր, իմ ոգին ու ամբողջ էությունս Քո զորավորության ու Քո պաշտպանության աջի մեջ ու Քո ուժով գլուխս դնում եմ սնարքին ու բարձրացնում եմ այն Քո կամքի ու Քո բարեհաճության համաձայն: Դու, հիրավի, Պաշտպանող ես, Պահպանող, Ամենազոր, Ամենակարող:

Քո Զորավորությամբ եմ երդվում: Քնի մեջ ու արթուն ես խնդրում եմ միայն այն, ինչ Դու ես ցանկանում: Ես Քո ծառան եմ ու ես Քո աջերում եմ: Ողորմածաբար արժանացրու ինձ անել այն, ինչից կբուրի Քո բարեհաճության բուրմունքը: Դրանում է, հիրավի, իմ հույսն ու հույսը նրանց, ով կենում է Քեզ մոտ: Փառք Քեզ, ո՜վ աշխարհների Տեր:

#4545
- Բահաուլլա

 

Ո՜վ Ճշմարտության փնտրող: Եթե ցանկանում ես, որ Աստված բանա քո աչքը, դու պետք է կոչ անես Աստծուն, աղոթես Նրան ու շփվես Նրա հետ կեսգիշերին` ասելով.

Ո՜վ Տեր, ես իմ դեմքը շրջեցի դեպի Քո միասնության արքայությունն ու ընկղմվեցի Քո ողորմածության ծովը: Ո՜վ Տեր, իմ հայացքը պայծառացրու Քո կրակների զննմամբ այս մութ գիշերում ու երջանկացրու ինձ Քո սիրո գինով այս հրաշալի դարում: Ո՜վ Տեր, թույլ տուր ինձ լսել Քո կանչն ու իմ դեմքի առջև լայն բաց արա Քո երկնքների դարպասները, որպեսզի ես տեսնեմ Քո փառքի լույսն ու գերվեմ Քո գեղեցկությամբ:

Հիրավի, Դու Ընծայող ես, Առատ, Ողորմած, Ներող:

#4546
- Աբդուլ-Բահա

 

ԸՆԴԱՐՁԱԿ ԱՊԱՔԻՆՈՂ ԱՂՈԹՔ

Նա Ապաքինող է, Շնորհող, Օգնող, Ամենաներող, Ամենաողորմած:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Պանծալի, ո՜վ Հավատարիմ, ո՜վ Փառապանծ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում քեզ, ո՜վ Ամենապահ, ո՜վ Քաջալերող, ո՜վ Դատավոր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Աննման, ո՜վ Հավերժական, ո՜վ Միակ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Արժանագով, ո՜վ Սուրբ, ո՜վ Օգնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենագետ, ո՜վ Ամենաիմաստուն, ո՜վ Մեծագույն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Գթասիրտ, ո՜վ Վեհապանծ, ո՜վ Տիրակալ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Սիրեցյալ, ո՜վ Անմոռաց, ո՜վ Ոգևորված: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենազորավոր, ո՜վ Աջակցող, ո՜վ Ամենակարող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Տիրող, ո՜վ Ինքնագո, ո՜վ Ամենագետ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ոգի, ո՜վ Լույս, ո՜վ Ամենաակնհայտ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, Ով բոլորի Ապաստանն է, ո՜վ Դու, Ում մասին բոլորը գիտեն, ո՜վ Դու, Ով թաքնված է բոլորից: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Նվիրական, ո՜`վ Ամենահաղթանակող, ո՜վ Ընծայող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենազոր, ո՜վ Օգնող, ո՜վ Թաքցնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ձևող, ո՜վ Հագեցնող, ո՜վ Արմատախիլ Անող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Հարություն Տվող, ո՜վ Հավաքող, ո՜վ Վեհացնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Կատարելագործող, ո՜վ Ազատ, ո՜վ Առատաձեռն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բարերար, ո՜վ Զսպող, ո՜վ Արարող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենաբարձրյալ, ո՜վ Բարեզարդ, ո՜վ Ընծայող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Արդարացի, ո՜վ Ողորմած, ո՜վ Առատաձեռն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենաենթարկող, ո՜վ Հավերժ Անփոփոխ, ո՜վ Ամենագետ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Շքեղ, ո՜վ Նախահավիտենական, ո՜վ Մեծահոգի: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Անխոցելի, ո՜վ Բերկրանքի Տեր, ո՜վ Ցանկալի: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ բոլորի հանդեպ Բարի, ո՜վ բոլորին Կարեկցող, ով Ամենաբարյացակամ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ բոլորի համար Կացարան, ո՜վ բոլորի համար Ապաստան, ո՜վ Ամենապահապան: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, բոլորին Օգնող, ո՜վ Դու, բոլորի կողմից Կանչվող, ո՜վ Կենարար: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բացահայտող, ո՜վ Ավերող, ո՜վ Ամենագթասիրտ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, իմ Հոգի, ո՜վ Դու, իմ Սիրեցյալ, ո՜վ Դու, իմ Հավատ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ ծարավը Հագեցնող, ո՜վ Անհասանելի Տեր, ո՜վ Ամենաթանկագին: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Մեծագույն Հիշատակում, ո՜վ Ազնվագույն Անուն, ո՜վ Հնագույն Ճանապարհ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենագովերգվող, ո՜վ Ամենասուրբ, ո՜վ Ամենամեծարված: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ դուռը Բացող, ո՜վ Դաստիարակ, ո՜վ Փրկարար: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բարեկամ, ո՜վ Բժշկող, ո՜վ Գերող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Փառք, ո՜վ Գեղեցկություն, ո՜վ Առատաձեռն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենաապահով, ո՜վ Սիրողներից Լավագույնը, ո՜վ Արշալույսի Տեր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բոցավառող, ո՜վ Լուսավորող, ո՜վ Հիացնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Առատաձեռնության Տեր, ո՜վ Ամենակարեկցող, ո՜վ Ամենաողորմած: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Կայուն, ո՜վ Կենարար, ո՜վ ամեն Գոյի Աղբյուր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, Ով ամեն ինչ Թափանցում է, ո՜վ Ամենատես Աստված, ո՜վ Ասույթի Տեր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ակնհայտ, բայց Թաքնված, ո՜վ Անտեսանելի, բայց Փառաբանված, ո՜վ Հայեցող` բոլորի կողմից որոնվող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, Սիրողներին Կործանող, ո՜վ մեղսագործների հանդեպ Ողորմածության Աստված: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:

Ո՜վ Շնորհող, ես կոչ եմ անում Քեզ, ո՜վ Շնորհող:

Ո՜վ Ապաքինող, ես կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ապաքինող:

Ո՜վ Անփոփոխ, ես կոչ եմ անում Քեզ, ո՜վ Անփոփոխ:

Դու Հավերժ Անփոփոխ, ո՜վ Դու, Անփոփոխ:

Մեծարված ես Դու, ո՜վ իմ Աստված: Աղերսում եմ Քեզ Քո մեծահոգությամբ, որով բացված էին Քո առատությունների ու վերին օգնության դարպասները, որով Քո Սրբության Տաճարը բարձրացված էր հավերժության գահին և Քո ողորմածությամբ, որով Դու ամբողջ արարվածը կոչեցիր Քո բարերարությունների ու ընծաների սեղանին և Քո վերին օգնությամբ, որով Դու Քո Մեջ պատասխանեցիր «Այո՛» բառով ամբողջ գոյի անունից երկնքում ու երկրում այն ժամին, երբ առավոտյան արշալույսին բացվեցին Քո տիրակալությունն ու Քո վեհությունը, երբ հայտնվեց Քո իշխանության ուժը: Եվ նորից ես աղերսում եմ Քեզ այս հիանալի անուններով, այս ազնվագույն ու բարձրագույն հատկանիշներով և Քո Ամենավսեմ Հիշատակումով և Քո մաքուր ու անարատ Գեղեցկությամբ և Քո թաքնված Լույսով ամենանվիրական վրանում և Քո Անվամբ, որ հագնում է վշտի հագուստներ ամեն օրվա արևածագին ու արևամուտին, պահպանիր այս օրհնված Հուշատախտակի տիրոջը և ամենքին, ովքեր կարդում են այն և ամենքին, ովքեր մոտենում են դրան և ամենքին, ովքեր անցնում են այն տան կողքով, որտեղ պահվում է այդ: Թող որ ապաքինես Դու դրանով ամեն մի հիվանդի, տկարի և աղքատի ամեն տեսակի տառապանքից ու կարիքից, ամեն տեսակի ծանր հիվանդությունից ու վշտից և թող որ ուղղես դրանով ամեն մեկին, ով կցանկանա ոտք դնել Քո առաջնորդության ճանապարհին և Քո ներման ու վերին օգնության ճանապարհին:

Դու, հիրավի, Զորավոր ես, Ամենաշնորհող, Ապաքինող, Պահապան, Ընծայող, Կարեկից, Ամենաառատաձեռն, Ամենաողորմած.

#4582
- Բահաուլլա

 

ԸՆՏԱՆԻՔ

Աղերսում եմ Քո ներողամտությունը, ո՜վ իմ Աստված, և կոչում եմ թողությունը` Քո ծառաների Քեզ դիմելու ցանկությանը համապատասխան: Աղերսում եմ Քեզ մաքրել մեր մեղքերն, ինչպես դա վայել է Քո Տիրակալությանը և ներել ինձ, իմ ծնողներին ու նրանց, ովքեր Քո դատողությամբ մտան Քո սիրո ապարանքն, ինչպես վայել է Քո անսահման իշխանությանը և համապատասխանում է Քո երկնային ուժի փառքին:

Ո՜վ իմ Աստված: Դու ոգևորեցիր իմ հոգին Քեզ աղերսներ հղել և եթե չլինեիր Դու, ես Քեզ կոչ չէի անի: Փառաբանված ու բարձրացված ես Դու. ես Քեզ գովք եմ կարկառում, քանզի Դու բացահայտվեցիր ինձ և աղերսում եմ ներել ինձ, քանզի ես չկարողացա կատարել Քեզ ճանաչելու պարտքս և հաջողություն չունեցա Քո սիրո ճանապարհին:

#4639
- Բաբ

 

ԺՈՂՈՎՆԵՐ

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր, իմ Աստված: Աղերսում եմ Քեզ Քո վերին օգնության սրընթաց քամիներով և Նրանցով, Ովքեր Քո մտահղացման բուն Արշալույսներն են և Քո ոգեշնչման Ծեգերը. ի վերուստ առաքիր ինձ և բոլոր նրանց, ովքեր փնտրում են Քո դեմքն, այն, ինչ վայել է Քո առատաձեռնությանը և ողորմած վերին օգնությանը և ինչ արժանի է Քո ընծաներին ու բարերարությանը: Աղքատ եմ ես ու միայնակ, ո՜վ իմ Տեր, ընկղմիր ինձ Քո հարստության օվկիանոսը, ես ծարավ եմ` թույլ տուր ինձ խմել Քո քնքուշ խնամքի կենարար ջրերից:

Թախանձում եմ Քեզ Ինքդ Քեզանով ու Նրանով, Ում Դու նշանակել ես լինել Քո Էության և Քո ամենաթափանց Խոսքի Հայտնություն բոլոր նրանց համար, ովքեր երկնքում են ու երկրի վրա` ի մի հավաքիր Քո ծառաներին Քո բարի նախախնամության Ծառի հովանու տակ: Օգնիր մրանց ճաշակել դրա պտուղները և ականջ դնել դրա սաղարթի խշխշոցին ու դրա ճյուղերի վրա երգող Թռչնի քաղցր դայլայլին: Դու, հիրավի, Վտանգում Օգնական ես, Անհասանելի, Ամենազոր, Ամենաաառատաձեռն:

#4643
- Բահաուլլա

 

Ո՜վ բարի Տեր: Ահա Քո ծառաները, որ հավաքվել են այս հանդիպմանը, դիմել են Քո արքայությանը և Քո ընծաների ու Քո օրհնության կարիքն ունեն: Ո՜վ Դու, Աստված: Բացահայտիր և հայտնիր Քո միասնության նշանները, որոնք արտահայտվում են կյանքի բոլոր էություններում: Ցույց տուր ու բացահայտիր առաքինությունները, որ Դու հիմք ես դրել ու թաքցրել այս մարդկային էակներում:

Ո՜վ Աստված: Մենք նման ենք բույսերի, իսկ Քո առատաձեռնությունը նման է անձրևի` թարմացրու այս բույսերը և թող նրանք աճեն Քո ընծաներով: Մենք Քո ծառաներն ենք` ազատիր մեզ նյութական գոյության կապանքներից: Մենք տգետ ենք` մեզ իմաստուն դարձրու: Մենք մեռած ենք` մեզ կենդանացրու: Մենք նյությական ենք` մեզ օժտիր ոգով: Մենք թշվառ ենք` մեզ հաղորդակից դարձրու Քո խորհուրդներին: Մենք կարիքի մեջ ենք` օրհնիր և հարստացրու մեզ Քո անսպառ գանձատնից: Ո՜վ Աստված: Վերակենդանացրու մեզ, տուր մեզ տեսողություն, տուր մեզ լսողություն, հաղորդակից դարձրու մեզ կյանքի խորհուրդներին, որպեսզի Քո արքայության գաղտնիքները բացվեն մեր առջև այս գոյի աշխարհում և որպեսզի մենք ճանաչենք Քո միակ էությունը: Քեզանից է բխում ամեն ընծա, Քոնն է ամեն բարերարություն:

Դու զորավոր ես: Դու ուժեղ ես: Դու Ընծայող ես, Դու Հավերժ Առատաձեռն ես:

#4644
- Բահաուլլա

 

Ո՜վ Աստվածային Նախախնամություն: Այստեղ հավաքվել են Քո բարեկամները` գերված Քո գեղեցկությամբ ու համակված Քո սիրո կրակով: Վերածիր այս հոգիները երկնային հրեշտակների, վերակենդանացրու դրանք Քո Սուրբ Ոգու շնչով, ընծայիր դրանց պերճախոս շուրթեր ու անսասան սրտեր, ի վերուստ դրանց առաքիր երկնային ուժ ու բարի զգացմունքներ, արժանացրու դրանց դառնալ մարդկային ցեղի միասնության մարգարեներ և մարդկանց աշխարհում սիրո ու համերաշխության աղբյուր, որպեսզի տգետ նախապաշարմունքների չարագուշակ խավարը ցրվի Ճշմարտության Արևի ճառագայթների տակ և այս մշուշոտ աշխարհը լուսավորվի, այս նյութական արքայությունը ներքաշի հոգևոր աշխարհի փայլն, այս տարբեր գույները միաձուլվեն մի գույնի մեջ և փառաբանական օրհներգը համբառնվի Քո սրբության կացարանը:

Դու, հիրավի, Ամենատիրակալ ես ու Ամենազոր:

#4645
- Բահաուլլա

 

Ո՜վ Դու, բարի Աստված: Լիակատար խոնարհությամբ ու հնազանդությամբ խնդրում ու աղերսում ենք մենք Քո շեմի առջև` ցանկալով արժանանալ Քո բազմաթիվ հաստատումներին ու Քո անսահման աջակցությանը: Ո՜վ Տեր: Վերակենդանացրու այս հոգիները ու դրանց նոր կյանք շնորհիր: Թարմացրու ոգին, լցրու սրտերը գիտելիքով, բացիր աչքերը և ուշադիր դարձրու լսողությունը: Քո հին գանձատնից ի վերուստ առաքիր նոր գոյություն ու նոր ոգի և Քո նախահավիտենական կացարանից օգնիր նրանց ձեռք բերել նոր հաստատումներ:

Ո՜վ Աստված: Հիրավի, աշխարհը վերափոխման կարիք ունի: Շնորհիր դրան նոր գոյություն: Ի վերուստ առաքիր դրան մտքի նորություն ու բացահայտիր դրան երկնային գիտություններ: Թարմ շունչ տուր դրան և ցույց տուր ավելի սուրբ և ավելի վեհ նպատակ:

Ո՜վ Աստված: Հիրավի, Դու դարձրիր այս դարը լուսավորված և դրանում հայտնեցիր Քո գթասրտության փայլը: Դու դուրս քշեցիր նախապաշարմունքների խավարը և թույլ տվեցիր փայլել վստահության լույսին: Ո՜վ Աստված: Արժանացրու այս ծառաներին Քո շեմի առջև ընդունման արժանանալ: Հայտնիր նոր երկնքներ ու մարդկանց համար փռիր նոր հող, որպեսզի նրանք ապրեն դրա վրա: Թող ի վերուստ ցած իջնի նոր Երուսաղեմը: Մարդկությանը ի վերուստ առաքիր նոր մտքեր ու նոր կյանք: Հոգիներն օժտիր նոր ընկալումով ու դրանք շնորհիր նոր առաքինություններով: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ուժեղ: Դու Ընծայող ես, Մեծահոգի:

#4647
- Բահաուլլա

 

Ո՜վ Դու, ողորմած Աստված: Ո՜վ Դու, Ով զորավոր է և ուժեղ: Ո՜վ Դու, ամենասիրող Հայր: Ծառաներն այս հավաքվել եմ միասին` դիմելով Քեզ, կոչելով Քո շեմին, ցանկանալով Քո անվերջ ընծաները Քո մեծ ավետումից: Նրանք չունեն այլ նպատակ, բացի Քեզ հաճելի լինելուց: Նրանք չունեն այլ մտադրություն, բացի մարդկանց աշխարհին ծառայելուց:

Ո՜վ Աստված: Այս ժողովը դարձրու լուսաշող: Սրտերը դարձրու գթասիրտ: Ի վերուստ առաքիր Սուրբ Ոգու ընծաները: Օժտիր նրանց երկնային ուժով: Օրհնիր նրանց երկնային բանականությամբ: Ամրապնդիր նրանց անկեղծությունը, որպեսզի լրիվ խոնարհ ու զղջալով նրանք ուղղվեն դեպի Քո արքայություն ու իրենց նվիրեն մարդկանց աշխարհին ծառայելուն: Թող յուրաքանչյուրը դառնա վառվող մոմ: Թող յուրաքանչյուրը դառնա փայլող աստղ: Թող յուրաքանչյուրը Աստվածային Արքայությունում ձեռք բերի սքանչելի գույն ու արբեցնող բույր:

Ո՜վ ողորմած Հայր: Ի վերուստ առաքիր Քո օրհնանքները: Մի նայիր մեր անկատարություններին: Ծածկիր մեզ Քո պաշտպանությամբ: Մի հիշատակիր մեր մեղքերը: Ապաքինիր մեզ Քո ողորմածությամբ: Մենք թույլ ենք, Դու` հզոր: Մենք աղքատ ենք, Դու` առատ: Մենք հիվանդ ենք, Դու` Բժշկող: Մենք կարիքի մեջ ենք, Դու` ամենաառատաձեռն:

Ո՜վ Աստված: Շնորհիր մեզ Քո ավետումով: Դու Զորավոր ես: Դու Ընծայող ես: Դու Գթասիրտ ես:

#4642
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Հիրավի, այս ծառաները դիմում են Քեզ` ցանկալով արժանանալ Քո գթասրտության արքայությանը: Հիրավի, նրանք հիացած են Քո սրբությամբ ու խանդավառված Քո սիրո կրակով, հաստատումներ են փնտրում Քո հրաշալի արքայությունից ու ցանկանում հասնել Քո երկնային կացարանը: Հիրավի, նրանք սպասում են Քո ընծաների հոսքերին ու փափագում են պայծառացում Ճշմարտության Արևից: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց փայլող լուսատուներ, ողորմած նշաններ, պտղաբեր ծառեր ու փայլատակող աստղեր: Թող բարձրանան նրանք Քեզ ծառայության և թող միանան Քո հետ Քո սիրո կապերով` սլանալով դեպի Քո բարեհաճության ջահերը: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց ուղեցույց նշաններ, խաշվառներ Քո անմահ արքայությունում, Քո ողորմածության ծովի ալիքներ ու Քո վեհության արտացոլման հայելիներ:

Դու, հիրավի, Մեծահոգի ես: Դու, հիրավի, Գթասիրտ ես: Դու, հիրավի, Թանկագին ես ու Սիրեցյալ:

#4646
- Աբդուլ-Բահա

 

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ո՜վ Տեր: Այս Մեծագույն Օրենքի Արքայությունում Դու ընդունում ես երեխաների աղոթքներն իրենց ծնողների համար: Այսպիսին է այս Օրենքի Արքայության հատուկ անհամար ընծաներից մեկը: Ուրեմն, ո՜վ բարի Աստված, ընդունիր Քո ծառայի խնդրանքը Քո միակ էության շեմի առջև և ընկղմիր նրա հորը Քո ողորմածության օվկիանոսի մեջ, քանզի այս որդին ոտքի ելավ Քեզ ծառայելու և Քո սիրո արահետին ջանում է ամեն ժամ: Հիրավի, Դու Ընծայող ես, Ներող, Բարի:

#4640
- Աբդուլ-Բահա

 

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱԿՈՒՄ

Ո՜վ իմ Տեր և իմ Հույս: Օգնիր Քո սիրեցյալներին լինել կայուն Քո զորավոր Կտակում, հավատարիմ մնալ Քո ակնհայտ Գործին ու կատարել պատվիրաններ, որ ի վերուստ առաքեցիր Դու նրանց Քո Վեհության Գրքում, որպեսզի դառնան նրանք առաջնորդության խաշվառներ ու երկնային Բազմությունների լուսատուներ, Քո անսահման իմաստունության աղբյուրներ ու աստղեր, որ շողալով աստվածային երկնքներից տանում են ճիշտ ճանապարհով:

Դու, հիրավի, Անհաղթ ես, Ամենազոր և Ամենակարող:

#4648
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Կարեկից Աստված: Երախտապարտ եմ Քեզ այն բանի համար, որ Դու ինձ արթնացրիր ու ընծայեցիր ինձ պարզ գիտակցություն: Դու տվեցիր ինձ սուր աչք ու նվիրեցիր ինձ ուշադիր լսողություն, բերեցիր ինձ Քո Արքայություն և ուղղորդեցիր Քո Ճանապարհով: Դու նշեցիր ինձ ճիշտ ճանապարհը և ներս տարար Փրկության Տապան: Ո՜վ Աստված: Օգնիր ինձ պահպանել կայունություն, դարձրու ինձ ամուր և անսասան: Պաշտպանիր ինձ դաժան փորձություններից, պահպանիր ու թաքցրու ինձ Քո Կտակի և Օրենքի անառիկ պատվարում: Դու Զորեղ ես: Դու Տեսունակ ես: Դու Անսացող ես:

Ո՜վ Դու, Կարեկից Աստված: Ընծայիր ինձ սիրտ, որը ապակու նման կլուսավորվի Քո սիրո փայլով և ի վերուստ առաքիր ինձ մտքեր` ընդունակ երկնային վերին օգնության զեղումների շնորհիվ այս աշխարհը դարձնել վարդագույն այգի:

Դու Կարեկից ես, Գթասիրտ: Դու Մեծ Բարի Աստված ես:

#4649
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Տեր, իմ Աստված: Օգնիր Քո սիրեցյալներին լինել կայուն Քո Հավատում, քայլել Քո ուղիներով ու պահպանել անսասանություն Քո Գործում: Ի վերուստ առաքիր նրանց Քո վերին օգնությունից, որպեսզի նրանք կանգուն մնան եսասիրության ու կրքերի գրոհի առջև և հետևեն Աստվածային առաջնորդության լույսին: Դու Հզոր ես, Գթասիրտ, Ինքնագո, Շնորհող, Կարեկից, Ամենազոր, Ամենաառատաձեռն:

#4650
- Աբդուլ-Բահա

 

ՀԻՄՆԱԴՐԱՄ

Աստծու բոլոր բարեկամները… պետք է նվիրատվություններ անեն ամբողջ առատաձեռնությամբ, որքան էլ համեստ լինի նրանց ավանդը: Աստված չի ծանրաբեռնում հոգին ուժերից վեր: Նվիրատվությունները պետք է ստացվեն բոլոր կենտրոններից ու բոլոր հավատացյալներից… Ո՜վ Աստծու Բարեկամներ: Վստահ եղեք, որ որպես պարգև այդ նվիրատվությունների համար ձեր գյուղատնտեսությունը, ձեր արդյունաբերությունն ու ձեր առևտուրը կօրհնվեն բազմանվագ աճով, բարի ընծաներով ու ողորմածություններով: Նա, ով կկատարի մեկ բարի գործ, կստանա տասնապատիկ պարգևատրություն: Կասկածից վեր է, որ Տերը առատաձեռնորեն կսատարի նրանց, ովքեր իրենց հարստությունը ծախսում են Նրա ճանապարհին:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Լուսավորիր Քեզ իսկապես սիրողների ճակատը և սատարիր նրանց հրեշտակների հաղթական զորքերով: Ամրապնդիր նրանց ոտքերը Քո ուղիղ ճանապարհին և Քո մշտնջենական առատաձեռնությամբ նրանց առջև լայն բացիր Քո օրհնությունների դարպասները, քանզի պահպանելով Քո Հավատն, ապավինելով Քո մասին հիշատակմանը, զոհաբերելով իրենց սրտերը հանուն Քո հանդեպ սիրո և հիանալով Քո Գեղեցկությամբ ու ձգտելով Քեզ հաճելի լինել` նրանք չեն պահում այն, ինչ ունեն, քանզի Քո ճանապարհին նրանք ծախսում են այն, ինչով օժտել ես Դու նրանց:

Ո՜վ իմ Տեր: Նրանց համար պատրաստիր առատ ճակատագիր, խոստացված հատուցում և ստույգ պարգև:

Դու, հիրավի, Պաշտպան ես, Օգնող, Առատաձեռն, Բարի և Հավերժ Ընծայող:

#4675
- Աբդուլ-Բահա

 

ՀՈԳԵՎՈՐ ԺՈՂՈՎՆԵՐ

Ամեն անգամ, երբ մտնում եք խորհրդակցությունների դահլիճ, այս աղոթքը կարդացեք այնպիսի սրտով, որը թրթռում է Աստծու հանդեպ սիրուց ու շուրթերով` մաքրված ամեն ինչից, բացի Նրա մասին հիշատակումից, որպեսզի Ամենապահը ողորմածաբար օգնի ձեզ հասնել բարձրագույն հաղթանակի:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Մենք Քո ծառաներն ենք, որ հավատարմությամբ դիմեցինք Քո Սուրբ Դեմքին` այս փառավոր Օրում հրաժարվելով ամեն ինչից, բացի Քեզանից: Այս Հոգևոր Ժողովում մենք հանդիպեցինք միահամուռ հայացքներով ու մտքերով միայն մի նպատակով` Քո Խոսքը բարձրացնել մարդկանց մեջ: Ո՜վ մեր Տեր Աստված: Քո Աբհա Արքայությունում Քո Աստվածային Միասնության ու բոլոր կողմերի վրա շողացող լուսաշող աստղերով դարձրու մեզ Քո Աստվածային Առաջնորդության նշաններ, մարդկանց միջև Քո վեհ Հավատի Դրոշակներ, Քո հզոր Կտակի ծառաներ, Ո՜վ մեր Բարձրագույն Տեր: Տե՛ր: Օգնիր մեզ դառնալ ծովեր, որ բարձրացնում են Քո հրաշալի Վերին Օգնության ալիքներն, առվակներ, որ ծորում են Քո ամենափառապանծ Բարձրունքներից, հիասքանչ պտուղներ` Քո երկնային Գործի Ծառի վրա, վազեր, որ ծածանվում են Քո սրբազան Խաղողի այգում Քո Առատաձեռնության շնչից: Ո՜վ Աստված: Սնիր մեր հոգիները Քո Աստվածային Միասնության Խոսքերով և մեր սրտերն ուրախացրու Քո Ողորմածության զեղումներով, որպեսզի մենք միանանք մի ծովի ալիքների նման ու միահյուսվենք Քո շլացուցիչ ջահի շողերի նման, որպեսզի մեր մտքերը, մեր հայացքները, մեր զգացմունքները դառնան միասնական էություն` հայտնելով համերաշխության ոգին ամբողջ աշխարհում: Դու Բարի ես, Առատաձեռն, Ընծայող, Ամենազոր, Ողորմած, Կարեկից:

#4566
- Աբդուլ-Բահա

 

Աղոթքը արտասանվում է Հոգևոր Ժողովի ավարտից հետո

Ո՜վ Աստված: Ո՜վ Աստված: Քո միակ էության աներևույթ արքայությունից տես, թե ինչպես ենք մենք հավաքվել այս հոգևոր հանդիպմանը` հավատալով Քեզ ու ապավինելով Քո նախանշանակներին, լինելով ամուր Քո Պատգամում և Քո Կտակում, Քեզ նվիրված, Քո սիրո կրակով բոցավառված և Քո Գործին նվիրված: Մենք Քո խաղողի այգու ծառաներն ենք, Քո կրոնի ավետաբերներն` ինքնամոռաց կերպով Քեզ պաշտող, Քո սիրեցյալների առջև խոնարհվող, հնազանդ Քո դարպասների մոտ և Քեզ աղերսող, որ հաստատես մեզ Քո ընտրյալներին ծառայելուն, աջակցես մեզ Քո աներևույթ զորքերով, գոտեպնդես` Քեզ ծառայելու համար և դարձնես մեզ Քո հնազանդ ու հիացած հպատակներ, որ շփվում են Քո հետ:

Ո՜վ մեր Տեր: Մենք թույլ ենք, իսկ Դու Զորավոր և Ուժեղ: Մենք անկենդան ենք, իսկ Դու` մեծ կենարար Ոգի: Մենք կարիքի մեջ ենք, իսկ Դու` Տվող, Ուժեղ:

Ո՜վ մեր Տեր: Շրջիր մեր դեմքերը դեպի Քո գթասիրտ դեմքը, հագեցրու մեզ Քո լիառատ վերին օգնությամբ Քո երկնային սեղանից, օգնիր մեզ Քո ամենաբարձրյալ հրեշտակների զորքերով և հաստատիր մեզ Աբհա Արքայության սրբերի միջոցով:

Դու, հիրավի, Առատաձեռն ես, Ողորմած: Դու մեծ պարգևների Տիրակալ ես և Դու, հիրավի, Ամենասիրող ու Բարի ես:

#4567
- Աբդուլ-Բահա

 

ՀՈԳևՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

Տուր ինձ ճաշակել Քո հավերժության քաղցր հեղեղներից, ո՜վ իմ Աստված, ու թույլ տուր համտեսել Քո գոյության ծառի պտուղներից, ո՜վ իմ Հույս: Քո սիրո բյուրեղյա աղբյուրներից տուր ես խմեմ, ո՜վ իմ Փառք, թող ես կենամ Քո անանցողիկ նախախնամության հովանու տակ, ո՜վ իմ Լույս: Թույլ տուր Քո ներկայությամբ, Քո մտերմության մարգագետիններով ես քարշ գամ, ո՜վ իմ Սիրեցյալ ու թույլ տուր Քո ողորմածության գահից ես աջ նստեմ, ո՜վ իմ Ցանկություն: Թույլ տուր քամին ինձ հպվի Քո ուրախության բուրավետ հովի շնչերից, ո՜վ իմ Նպատակ, ու թույլ տուր հասնել Քո գոյության դրախտի բարձրունքներին, ո՜վ իմ կողմից Պաշտվող: Քո միակ գոյության աղավնյակի մեղեդիները թույլ տուր լսեմ, ո՜վ Հոյակապ, և Քո ուժի ու զորավորության ոգով կենդանացրու ինձ, ո՜վ իմ Կերակրող: Քո սիրո ոգով ինձ հաստատիր, ո՜վ իմ Պաշտպան, ու Քո բարեհաճության ուղու վրա ամրապնդիր իմ ոտքերը, ո՜վ իմ Արարիչ: Քո անմահության այգում, Քո դեմքի առջև թույլ տուր ես մնամ հավիտյան, ո՜վ Դու, Ով ողորմած է իմ հանդեպ և Քո փառքի գահին հաստատիր ինձ, ո՜վ Դու, Ով ինձ տիրում է: Քո նուրբ խնամքի երկնքները բարձրացրու ինձ, ո՜վ Դու, Ով ինձ կենդանացնում է ու դեպի Քո առաջնորդության Լուսատուն ուղղիր ինձ, ո՜վ Դու, Ով ինձ գերում է: Քո աներևույթ ոգու հայտնությունների մոտ կանչիր ինձ, ո՜վ Դու, Ով իմ ակունքն է ու Բարձրագույն Ձգտումն ու կանչիր դեպի Քո գեղեցկության բուրավետության էությունը, որ Դու կարտահայտես և արժանացրու ինձ վերադառնալ, ո՜վ Դու, Ով իմ Աստվածն է:

Քո կամքն է կատարել, ինչ կցանկանաս: Դու, հիրավի, Ամենավեհ ես, Ամենափառապանծ, Ամենաբարձրյալ:

#4554
- Բահաուլլա

 

Արարիր իմ մեջ մաքուր սիրտ, ո՜վ իմ Աստված, ու հանգիստ խիղճ իմ մեջ վերածնիր, ո՜վ իմ Հույս: Քո հզորության ոգով հաստատիր ինձ Քո Գործում, ո՜վ իմ Սիրեցյալ, Քո փառքի լույսով ցույց տուր ինձ Քո ուղին, ո՜վ Դու, իմ ձգտումների Նպատակ: Քո անհաղթահարելի հզորության ուժով բարձրացրու ինձ Քո սրբության Երկնքները, ո՜վ իմ գոյության Սկիզբ: Քո հավիտենական շնչով ուրախացրու ինձ, ո՜վ իմ Աստված:

Թող Քո հավիտենական մեղեդիներն անխռովություն շնչեն Ինձ վրա, ո՜վ իմ Ուղեկից, թող պաշտպանեն ինձ Քո վաղեմի դեմքի գանձերն ամենքից, բացի Քեզանից, ո՜վ իմ Տեր ու թող ինձ բերկրանք հաղորդի Քո հավիտենական Էության բարի լուրը, ո՜վ Դու, ակնհայտներից Ամենաակնհայտը, ծածուկներից Ամենածածուկը:

#4555
- Բահաուլլա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Զարդարիր իմ գլուխն արդարության թագով, իսկ իմ ճակատը` անաչառության նախշով: Դու, հիրավի, բոլոր ընծաների ու առատությունների Տերն ես:

#4556
- Բահաուլլա

 

Նա է Գթասիրտն, Ամենաառատաձեռնը:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո կանչը հրապուրեց ինձ, ու Քո Փառքի Գրչի ձայնն արթնացրեց ինձ: Քո սուրբ խոսքերի հոսքը հիացրեց ինձ, ու Քո ոգեշնչման գինին ինձ զմայլեցրեց: Դու տեսնում ես, ո՜վ Տեր, որ ես հրաժարվեցի ամենից, բացի Քեզանից, բռնվել եմ Քո ընծաների թելից ու աղերսում եմ Քո վերին օգնության հրաշքների համար: Խնդրում եմ Քեզ Քո բարության հավերժական ալիքներով ու Քո քնքուշ խնամքի ու բարեհաճության Փայլատակող լույսերով շնորհիր ինձ այն, ինչը կմոտեցնի Քեզ ու Քո գանձերով ինձ հարստացրու: Իմ շուրթերը, գրիչն ու իմ ամբողջ էությունը վկայում են Քո զորավորության, Քո հզորության, Քո վերին օգնության ու Քո առատաձեռնության մասին, որ Դու ես Աստված ու չկա Աստված Քեզանից բացի` Զորավոր, Ուժեղ:

Այժմ ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, իմ անզորության ու Քո բարձրագույն իշխանության, իմ թուլության ու Քո ուժի մասին: Ես չգիտեմ` ինչն է իմ համար բարիք, իսկ ինչը` չարիք. Դու, հիրավի, Ամենագետ ես, Ամենաիմաստուն: Որոշիր իմ համար, ո՜վ Տեր, իմ Աստված ու իմ Տիրակալ, այն, ինչն ինձ կօգնի գոհանալ Քո հավերժական կամքով ու ինձ բարգավաճում կբերի Քո աշխարհներից յուրաքանչյուրում: Դու, հիրավի, Ողորմած ես, Առատաձեռն:

Ո՜վ Տեր: Ինձ հեռու մի պահիր Քո հարստության օվկիանոսից ու Քո ողորմածության երկնքներից ու պատվիրիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Հիրավի, Դու ես երկնային կացարաններում թագավորող գահի Տերը. չկա այլ Աստված Քեզանից բացի` Միակ, Ամենագետ, Ամենաիմաստուն:

#4557
- Բահաուլլա

 

Ո՜վ Տեր: Թող Քո գեղեցկությունն իմ սնունդը լինի, Քո ներկայությունն` իմ ըմպելիքը, Քո բարեհաճությունն` իմ հույսը, Քեզ գովելն` իմ արարքը, Քո մասին հիշատակումն` իմ ուղեկիցը և Քո վեհապետության Հզորությունն` ինձ աջակցումը, Քո կացարանն` իմ տունը և իմ ապաստանն` այն վայրը, որը Դու ազատեցիր այն սահմանափակումներից, որոնք դրված էին նրանց վրա, ովքեր, կարծես, վարագույրով ծածկված էին Քեզանից:

Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենափառապանծ, Ամենաուժեղ:

#4558
- Բահաուլլա

 

Թող փառաբանվի Քո Անունը, ո՜վ Տեր իմ Աստված: Ես Քո ծառան եմ, որ բռնվեցի Քո նուրբ ողորմածության թելից ու կառչեցի Քո առատաձեռնության եզրաշերտից: Թախանձում եմ Քեզ Քո անվամբ, որով Դու ենթարկեցիր ամեն արարվածը, տեսանելին ու աներևույթը և Ում շնչով, որ հենց ինքը` կյանքն է, համակված է ամբողջ արարվածը, ամրապնդիր ինձ Քո իշխանությամբ, որ պատել է երկինքն ու երկիրը և պահպանիր ինձ ամեն տեսակի հիվանդությունից, ցավից ու փորձանքից: Վկայում եմ, որ Դու բոլոր անունների Տերն ես ու այն ամենի Կազմակերպիչն, ինչը ցանկալի է Քեզ: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Ամենազորավոր, Ամենագետ, Ամենաիմաստուն:

Ուղարկիր ինձ, ո՜վ իմ Տեր, այն, ինչ ինձ օգուտ կբերի Քո աշխարհներից ամեն մեկում: Ընծայիր ինձ այն, ինչ նախատեսել ես Դու Քո ստեղծածների միջև ընտրյալների համար, որոնց հեռու չեն պահել Քեզ դիմելուց ո՛չ պարսավիչի հարձակումները, ո՛չ անհավատի զայրույթը, ո՛չ Քեզանից հեռացողի օտարացածությունը:

Դու, հիրավի, Քո տիրապետության ուժով Վտանգի մեջ Օգնական ես: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաուժեղ:

#4559
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ իմ Տեր Աստված: Ես շնորհակալ եմ Քեզ, քանզի Դու ինձ կյանքի բերեցիր Քո օրերում և ինձ լցրիր Քո սիրով ու Քո գիտելիքով: Թախանձում եմ Քեզ Քո անվամբ, որով Քո իմաստունության ու Քո ասույթի հրաշալի մարգարիտները հայտնվեցին Քո այն ծառաների սրտերի գանձատներից, որ մոտ են Քեզ և որով Կարեկից Քո անվան Ցերեկային Լուսատուն լուսավորեց բոլոր էակներին Քո երկնքներում և Քո երկրի վրա, ընծայիր ինձ Քո առատաձեռնությամբ և Քո վերին օգնությամբ Քո հրաշալի ու նվիրական պարգևները:

Այս օրերն իմ կյանքի սկզբնական օրերն են, ո՜վ իմ Աստված, որոնք Դու կապեցիր Քո սեփական օրերի հետ: Դու ինձ մեծ պատիվ շնորհեցիր, ուրեմն, մի մերժիր ինձ այն բանում, ինչ պատրաստել ես Դու Քո ընտրյալների համար:

Ո՜վ իմ Աստված, ես ընդամենը մի փոքր հատիկ եմ, որը տնկել ես Դու Քո սիրո հողի մեջ ու որին Քո առատաձեռնության աջով Դու հրամայեցիր ծլել: Այդ պատճառով այդ հատիկն իր էության խորքից աղերսում է Քո ողորմածության ջրերի ու Քո վերին օգնության կենսարար աղբյուրի համար: Քո նուրբ խնամքի երկնքներից ուղարկիր նրան այն, ինչ նրան ուժ կտա ծաղկել Քո արքունիքի սահմաններում Քո հովանու տակ: Դու Նա ես, Ով ոռոգում է Քեզ ճանաչողների սրտերը Քո լիառատ հոսքից ու Քո կենսարար ջրերի աղբյուրից:

Փառապանծ եղիր Աստված, աշխարհների Տեր:

#4560
- Բահաուլլա

 

Արժանացրու ինձ, ո՜վ իմ Աստված, Քո սիրո ու Քո բարեհաճության լիարժեք չափով ու ոգևորիր մեր սրտերը Քո սքանչելի լույսի հմայքով, ո՜վ Դու, Ով Բարձրագույն Վկայությունն է, Ամենափառապանծը: Ուղարկիր ինձ ի նշան Քո ողորմածության Քո կենսարար շունչը և՛ ցերեկով, և՛ գիշերով, ո՜վ առատաձեռնության Տեր:

Ես չեմ կատարել մի այնպիսի գործ, ո՜վ իմ Աստված, որն ինձ արժանի կդարձներ դիտելու Քո դեմքը, և ես հաստատ գիտեմ, որ եթե ապրեի այնքան, որքան գոյություն ունի աշխարհը, միևնույն է, չէի կարողանա կատարել այն, ինչով կարժանանայի նման ողորմածությանը, քանզի ծառայի դիրքը փակում է իմ մուտքը դեպի Քո սրբազան սահմանները, եթե միայն Քո առատաձեռնությունը չիջնի իմ վրա ու Քո ողորմածությունը չզեղվի իմ վրա ու Քո քնքուշ խնամքը չշրջապատի ինձ:

Թող ամեն գովք Քեզ լինի, ո՜վ Դու, Ումից բացի չկա այլ Աստված: Ողորմածաբար թույլ տուր ինձ բարձրանալ դեպի Քեզ, պատիվ արա ինձ լինել Քո կողքին ու միայն Քեզ հետ շփվել: Չկա այլ Աստված, Քեզանից բացի:

Հիրավի, երբ Դու ցանկանաս ծառային օրհնություն ուղարկել, Դու սրտի կացարանից կքշես նրա մասին ամեն մի հիշատակում, կամ ձգտում, բացի հենց Քո մասին հիշատակումից, իսկ երբ կբարեհաճես Քո ծառայի վրա աղետներ ուղարկել նրա ձեռքերով Քո դեմ կատարած անարդարության համար, Դու նրան կփորձես այս աշխարհի ու գալիք աշխարհի բարիքներով, որպեսզի նա մտահոգվի դրանցով ու մոռանա Քեզ հիշատակելու մասին:

#4561
- Բաբ

 

Ո՜վ Աստված: Թարմացրու և ուրախացրու իմ ոգին: Մաքրիր իմ սիրտը: Բոցավառիր իմ ուժերը: Իմ բոլոր գործերը վստահելով հանձնում եմ Քո ձեռքերը: Դու իմ Առաջնորդն ես և իմ Ապաստարանը: Ես այլևս չեմ տխրի և վշտանա, բայց կդառնամ երջանիկ և ուրախ: Ո՜վ Աստված: Այսուհետև ես չեմ տագնապի և դժվարություններին թույլ չեմ տա խախտել իմ հանգիստը: Ես ուշադրություն չեմ դարձնի կենսական անախորժություններին:

Ո՜վ Աստված: Դու ինձ համար առավել բարեկամ ես, քան ես ինքս ինձ համար: Ես ինձ նվիրում եմ Քեզ, ո՜վ Տեր:

#4562
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստված: Ո՜վ իմ Տեր: Ահա այն ջահը, որ վառված է Քո սիրո կրակից ու պատված է հրով, որ բռնկվեց Քո ողորմածության ծառին: Ո՜վ իմ Տեր: Ամրապնդիր դրա բոցը, ջերմությունն ու փայլը կրակի ուժով, որ բոցավառվեց Քո Հայտնության Սինայում: Դու, հիրավի, Հաստատող ես, Օգնող, Հզոր, Առատաձեռն, Սիրող:

#4563
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ահա Քո լուսաշող ծառան, Քո հոգևոր գերին, ով մոտեցավ Քեզ ու հասավ Քո ներկայությանը: Նա շրջեց իր դեմքը դեպի Քո դեմքը` ընդունելով Քո միասնականությունը, դավանելով Քո միակությունը և ձայնը բարձրացրեց ժողովուրդների միջև հանուն Քո անվան ու մարդկանց ուղղորդում է դեպի Քո ողորմածության սրնթաց հոսանքները, ո՜վ Դու, ամենաառատաձեռն Տեր: Նա Խնդրողներին տվեց խմել առաջնորդության գավաթից, որը լցված է Քո անսահման վերին օգնության գինով:

Ո՜վ Տեր: Աջակցիր նրան միշտ ու ամեն ինչում, արժանացրու նրան ճանաչել Քո նվիրական գաղտնիքներն ու ծածկիր նրան Քո նվիրական մարգարիտներով: Դարձրու նրան դրոշակ, որ Քո երկնային աջակցության քամուց ծածանվում է պալատի աշտարակների ու բյուրեղյա ջրերի աղբյուրի վրա: Ո՜վ իմ ներող Տեր: Լուսավորիր սրտերը ջահի ճառագայթներով, որ ամենուր տարածում է փայլը` բացելով ամեն գոյի ճշմարտությունը Քո ժողովրդից նրանց առջև, ում հանդեպ Դու առատորեն բարեհաճ ես:

Դու, հիրավի, Զորավոր ես, Տիրատենչ, Պաշտպան, Ուժեղ, Բարեգործ: Հիրավի, Դու ամեն տեսակի ողորմածության Տերն ես:

#4564
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Ես` քեզանով հիացած ծառաս, խոնարհաբար մոտենում եմ Քո Միակության դարպասներին ու դիմում եմ Քո ողորմածության արքայությանը:

Ո՜վ իմ Աստված, թույլ տուր ինձ դառնալ ամբողջությամբ Քոնը և միայն Քո մասին մտածել` բոցավառվելով Քո հանդեպ սիրո կրակով ու հրաժարվելով Քեզանից բացի ամենից ու ամեն ինչից, որպեսզի աշխատեմ հանուն Քո Գործի, տարածեմ Քո իմաստունությունը, կրեմ Քո գիտելիքն ու կիսվեմ Քեզ ըմբռնելու բերկրանքով:

Ո՜վ իմ Աստված, ես կրակն եմ` բոցավառված Քո իշխանության աջից: Թույլ մի տուր, որ այն հանգչի փորձությունների քամուց: Ամրապնդիր իմ սերը Քո հանդեպ ու իմ հիացմունքը Քո Միակության շքեղության առջև: Ուժեղացրու իմ մեջ վառվող կրակը Քո Միակ Էության Սինայի վրա և տուր ինձ հավերժական կյանք Քո առատաձեռնությամբ ու Քո վերին օգնությամբ, քանզի Դու ես Պահապանն ու Պաշտպանը, Կարեկցողն ու Ողորմածը:

#4565
- Աբդուլ-Բահա

 

ՀՈՒԿՈՒԿՈՒԼԱ

Դու փառաբանված ես, ո՜վ իմ կարեկից Տեր: Աղերսում եմ Քեզ Քո սուրբ ասույթի օվկիանոսի ալեկոծությամբ և Քո գերագույն տիրակալության նախանշանակների բազմազանությամբ և Քո Աստվածային Էության անվիճելի ապացույցներով և նվիրական գաղտնիքներով, որոնք թաքնված են Քո գիտելիքում. թույլ տուր ինձ Քո ողորմածությամբ ծառայել Քեզ և Քո ընտրյալներին և մտցնել, ինչպես վայել է, Քո Հուկուկը, որ պատգամել ես Դու Քո Գրքում:

Ես նա եմ, ո՜վ իմ Տեր, ով իր սիրո մեջ սլացել է դեպի փառքի արքայությունն ու ամուր բռնված է Քո առատաձեռնության հագուստների փեշից: Ո՜վ Դու, Ով ամբողջ գոյի Տերն է և անունների արքայության Վեհապետը, աղերսում եմ Քեզ. մի զրկիր ինձ այն բանից, ինչ ունես Դու և մի հեռացրու ինձանից այն, ինչ հրամայել էիր Դու Քո ընտրյալ ծառաներին: Աղերսում եմ Քեզ, ո՜վ բոլոր անունների Տեր ու երկնքների արարիչ, օգնիր ինձ լինել կայուն Քո Գործում, Քո ողորմածությամբ այնպես ամրապնդիր ինձ, որ այս աշխարհի ունայնությունը չպատի ինձ փառի նման, և խռովությունը չծածկի իմ ճանապարհը, որ բարձրացված է չարամիտների կողմից, որպեսզի Քո ժողովրդին ճանապարհից շեղի Քո օրերում: Ուրեմն, սահմանիր իմ համար, ո՜վ իմ սրտի ցանկություն, այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Հիրավի, Դու ամենազոր ես արարելու Քո կամքով: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

#4668
- Բահաուլլա

 

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

Ի՜մ Աստված, Ում պաշտում եմ և Ում առջև պատկառանք եմ տածում: Ես վկայում եմ Քո միասնության և Քո միակ էության մասին և ընդունում եմ Քո ընծաներն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայուն: Դու Ամենաառատաձեռնն ես, Քո ողորմածության լիառատ հեղեղները հավասարապես զեղվեցին բարձրերի ու ցածրերի վրա, Քո բարեհաճության շքեղությունն ի վերուստ առաքվեց լսողների և անհնազանդների վրա:

Ո՜վ ողորմածության Աստված, Ում դարպասների առջև խոնարհվել է ողորմածության ամբողջ էությունն, Ում Գործի սրբավայրը շրջապատված է քնքուշ խնամքով` դրա ամենանվիրական ոգով, մենք աղերսում ենք Քեզ` կոչելով Քո նախահավիտենական վերին օգնությանը և արժանանալով Քո այժմյան բարեհաճությանը, որպեսզի Դու գթաս գոյության աշխարհի բոլոր արտահայտումները և չզրկես դրանք Քո ողորմածության զեղումներից Քո օրերում:

Մենք բոլորս աղքատ ենք և խղճուկ, իսկ դու, հիրավի, Ամենատեր ես, Ամենանվաճող, Ամենազոր:

#4669
- Բահաուլլա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո վերին օգնությունն ինձ խիզախություն տվեց, իսկ քո արդարությունն իմ մեջ սարսափ մտցրեց: Երջանիկ է նա, ում Դու շնորհեցիր Քո վերին օգնությամբ և վայ նրան, ով զգաց Քո արդարությունը:

Տե՜ր: Ես փախչեցի Քո արդարությունից և փնտրում եմ Քո վերին օգնությունը, ես շրջեցի դեմքս Քո զայրույթից և աղերսում եմ Քո ներողամտությունը: Ես թախանձում եմ Քեզ Քո ուժով, Քո տիրապետությամբ, Քո փառքով և Քո բարեհաճությամբ. լուսավորիր մարդկությունը Քո գիտելիքի լույսով, որպեսզի ամբողջ գոյը կարողանա հայտնել Քո աջերի գործերը, բացահայտել Քո հզորության գաղտնիքները և արտացոլել Քո գիտելիքի լույսը:

Դու նա ես, ով կյանքի կոչեց ամբողջ արարվածը և լուսավորեց այն Քո խնամքի և Քո նախախնամության փայլով:

Դու Ամենաառատաձեռն ես, Բարի:

#4670
- Բահաուլլա

 

Ո՜վ Տեր: Թույլ տուր երկրագնդի բոլոր մարդկանց մուտք գործել Քո Հավատի Դրախտային Այգին, որպեսզի ոչ մի արարած չմնա Քո բարեհաճության սահմաններից դուրս:

Անհիշելի ժամանակներից Դու կարողանում էիր արարել ինչ Քեզ հաճելի է և գերազանցում էիր ամեն ինչ Քո ցանկությամբ:

#4671
- Բաբ

 

Ո՜վ բարի Տեր: Դու ստեղծեցիր ամբողջ մարդկությունը մի արմատից: Դու որոշեցիր, որ բոլորը պետք է պատկանեն մի ընտանիքի: Քո սուրբ ներկայությամբ բոլորը զուտ Քո ծառաներն են, ամբողջ մարդկային ցեղն օթևան գտավ Քո Խորանում, բոլորը հավաքվեցին Քո Առատաձեռնության սեղանի շուրջ և բոլորը լուսավորված են Քո Նախախնամության Լույսով:

Ո՜վ Աստված: Դու բարի ես բոլորի հանդեպ, Դու շնորհում ես բոլորին, բոլորին պատսպարում, բոլորին կյանք ընծայում: Դու բոլորին և ամենքին օժտել ես տաղանդներով և ընդունակություններով, և բոլորը ընկղմված են Քո Գթասրտության օվկիանոսի մեջ:

Ո՜վ Դու բարի Տեր: Միավորիր բոլորին: Թող կրոնները համաձայնության գան, և բոլոր ժողովուրդները թող միավորվեն մեկ ժողովրդի, որպեսզի նրանք միմյանց համարեն մեկ ընտանիք և ամբողջ երկրագունդը` մեկ տուն: Թող կենան նրանք միասին կատարյալ համաձայնության մեջ:

Ո՜վ Աստված: Բարձրացրու ժողովուրդների միասնության դրոշը:

Ո՜վ Աստված: Հաստատիր Մեծագույն Խաղաղությունը:

Ո՜վ Աստված, սրտերն ի մի միացրու:

Ո՜վ Դու, Հայր ողորմած, Աստված: Ուրախացրու մեր սրտերը Քո սիրո բուրմունքով: Լուսավորիր մեր աչքերը Քո Առաջնորդության լույսով: Քաղցրացրու մեր լսողությունը Քո Խոսքի երաժշտությամբ և բոլորիս պաշտպանիր Քո Նախախնամության Պատվարում:

Դու Զորավոր ես և Ուժեղ, Դու Ներող ես, Դու Նա ես, Ով չի նկատում մարդկանց անկատարությունը:

#4672
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Դու, կարեկից Տեր, Դու, Ով առատաձեռն է և հզոր: Մենք Քո ծառաներն ենք, որ օթևան են գտել Քո նախախնամության հովանու տակ: Նայիր մեզ վրա բարյացակամությամբ: Լույս ընծայիր մեր աչքերին, լսողություն` մեր ականջներին, ըմբռնում ու սեր` մեր սրտերին: Ուրախացրու և երջանկացրու մեր հոգիները Քո բարի լուրերով: Ո՜վ Տեր: Ցույց տուր մեզ Քո արքայության ճանապարհը և վերածնիր բոլորիս Սուրբ Ոգու շնչով: Ի վերուստ առաքիր մեզ հավերժական կյանք և շնորհիր մեզ անվերջանալի փառքով: Միավորիր մարդկությունը և լուսավորիր մարդկանց աշխարհը: Թող մենք բոլորս հետևենք Քո ճանապարհով, թող ցանկանանք Քո բարյացակամությունը և թող ձգտենք դեպի Քո արքայության խորհուրդները: Ո՜վ Աստված: Միավորիր մեզ և կապիր մեր սրտերը Քո անքակտելի կապերով: Դու, հիրավի, Ընծայող ես, Դու Բարի ես, Դու Ամենազոր ես:

#4673
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ բարի Տեր: Ո՜վ Դու, Ով առատաձեռն է ու կարեկցող: Մենք Քո շեմի ծառաներն ենք` հավաքված Քո Աստվածային միասնության հովանու տակ: Քո ողորմածության արևը փայլում է ամեն ինչի վրա և Քո գթասրտության ամպերը զեղվում են բոլորի վրա: Քո ընծաները համակում են բոլորին, Քո հոգատար նախախնամությունն ամրապնդում է բոլորին, Քո հովանավորությունը պատում է բոլորին և Քո բարյացակամության հայացքներն ուղղված են բոլորի վրա: Ո՜վ Տեր: Ի վերուստ առաքիր Քո անվերջանալի ընծաները և թող փայլի Քո առաջնորդության լույսը: Լուսավորիր աչքերը և ուրախացրու սրտերն անանց երջանկությամբ: Բոլոր մարդկանց ի վերուստ առաքիր նոր ոգի և ընծայիր նրանց հավերժական կյանք: Բացիր իսկական հասկացության դարպասները, և թող ամբողջ շքեղությամբ շողա հավատի լույսը: Բոլոր մարդկանց հավաքիր Քո առատաձեռնության հովանու տակ և նրանց միասնության ու համերաշխության բեր, որպեսզի նրանք նմանվեն մեկ արևի ճառագայթների, մեկ օվկիանոսի ալիքների, մեկ ծառի պտուղների: Թող նրանք ծարավը հագեցնեն մեկ աղբյուրից: Թող նրանց հովացնի միակ քամին: Թող նրանք լուսավորվեն լույսի մի աղբյուրից: Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենահզոր:

#4674
- Աբդուլ-Բահա

 

Մեռած

Այս աղոթքը պետք է կարդացվի 15 տարեկանից բարձր հանգուցյալ բահայիի համար: «Հանգուցյալների համար աղոթքը միակ Պարտադիր Բահայի աղոթքն է, որը կատարվում է Մայր Տաճարում, այսինքն պետք է կարդացվի համատեղ. այն արտասանում է հավատացյալներից մեկն, իսկ մյուս ներկաները լուռ կանգնած են… Բահաուլլան նշել է, որ… դրա ընթերցումը պետք է նախորդի հանգուցյալի թաղմանը և այն արտասանելիս անհրաժեշտություն չկա դիմել Կիբլային…»

Ո՜վ իմ Աստված: Սա է Քո ծառան և Քո ծառայի որդին` Քեզ ու Քո նախանշանակներին հավատացող և Քեզ դիմող, լրիվ հրաժարվող ամենից, բացի Քեզանից: Հիրավի, բոլոր ողորմածություն հայտնողներից Դու ամենողորմածն ես:

Վարվիր նրա հետ, ո՜վ Դու, Ով ներում է մարդկանց մեղքերը և թաքցնում նրանց զանցանքներն, այնպես, ինչպես վայել է Քո առատաձեռնության երկնքներին ու Քո վերին օգնության օվկիանոսին: Թույլ տուր նրան մուտք գործել Քո կատարյալ ողորմածության սահմանները, որ կար, նախքան երկրի ու երկնքի ստեղծումը: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

Դրանից հետո թող աղոթք կարդացողը վեց անգամ կրկնի «Ալլա-ու-Աբհա» ողջույնը, իսկ հետո տասնիննական անգամ` հետևյալ խոսքերից յուրաքանչյուրը.

Մենք բոլորս, հիրավի, պաշտում ենք Աստծուն:

Մենք բոլորս, հիրավի, խոնարհվում ենք Աստծու առջև:

Մենք բոլորս, հիրավի, հավատարիմ ենք Աստծուն:

Մենք բոլորս, հիրավի, գովերգում ենք Աստծուն:

Մենք բոլորս, հիրավի, գոհություն ենք բարձրացնում Աստծուն:

Մենք բոլորս, հիրավի, համբերատար ենք Աստծու մեջ:

(Եթե աղոթքը կարդացվում է մահացած կնոջ համար, ապա կարդացողը թող ասի. «Այս է Քո սպասավորուհին և Քո սպասավորուհու դուստրը…» և այլ:)

#4656
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Մի նսեմացրու Դու նրան, ում բարձրացրել ես Քո անանցողիկ իշխանության ուժով ու մի հեռացրու Քեզանից նրան, ում արժանացրիր Դու մուտք գործել Քո հավերժության կացարանը: Միթե՞ Դու կքշես, ո՜վ իմ Աստված, նրան, ում համակել ես Դու Քո Տիրապետությամբ ու միթե՞ կվանես նրան, ում համար Դու ապաստան ես եղել, ո՜վ իմ Ցանկություն: Արդյո՞ք կարող ես Դու տապալել նրան, ում բարձրացրիր կամ մոռանալ նրան, ում թույլ տվեցիր հիշատակել Քեզ:

Փառապանծ ես Դու, անչափ փառապանծ: Դու Նա ես, Ով անհիշելի ժամանակներից ամբողջ արարվածի Արքան էր ու դրա Նախասկզբնական Շարժիչը և հավիտյան կմնաս Դու ամբողջ արարվածի Կազմակերպող ու Տեր: Փառապանծ ես Դու, ո՜վ իմ Աստված: Եթե Դու Քո ողորմածությունից զրկես Քո ծառաներին, ո՞վ նրանց հանդեպ ողորմած կլինի: Եվ եթե Դու մերժես Քո սիրեցյալներին աջակցության մեջ, ո՞վ կգա նրանց օգնության:

Փառապանծ ես, անսահման փառապանծ ես Դու: Դու սիրված ես Քո ճշմարտության մեջ և իսկությամբ մենք բոլորս Քեզ ենք պաշտում, հայտնված ես Դու Քո արդարության մեջ և մենք բորորս, հիրավի, վկայում ենք Քո մասին: Դու իսկությամբ սիրված ես Քո գթասրտության մեջ: Չկա Աստված Քեզանից բացի` Վտանգում Օգնական, Ինքնագո:

#4657
- Բահաուլլա

 

Նա է Աստված` բարձրյալ, քնքուշ խնամքի ու առատաձեռնության Տերը:

Փառապանծ եղիր դու, ո՜վ իմ Աստված, Ամենազոր Տեր: Ես վկայում եմ Քո ամենազորության և Քո ուժի, Քո տիրակալության և Քո քնքուշ խնամքի, Քո ողորմածության և Քո իշխանության, Քո Էության միակության և Քո Էության անբաժանելիության, Քո սրբության և համբառնության մասին` գոյության աշխարհի ու դրանում եղած ամեն ինչի վրա:

Ո՜վ իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հրաժարվեցի ամենից, բացի Քեզանից, ամուր բռնված եմ Քեզանից և դիմում եմ Քո առատաձեռնության օվկիանոսին, Քո բարեհաճության երկնքներին ու Քո ողորմածության Ցերեկային Լուսատուին:

Տեր: Ես վկայում եմ, որ Դու Քո ծառային օժտեցիր Քո Վստահությամբ և որ սա Ոգի է, որով Դու կյանք ես տվել աշխարհին:

Խնդրում եմ Քեզ Քո Հայտնության Լուսատուի շքեղությամբ` բարեհաճորեն ընդունիր նրանից այն ամենն, ինչին նա հասել է Քո օրերում: Արժանացրու նրան ձեռք բերել Քո բարեհաճության փառքից ու զարդարվել Քո ընդունումով:

Ո՜վ իմ Տեր: Ես և ամբողջ արարվածը վկայում ենք Քո զորավորության մասին և ես աղերսում եմ Քեզ` մի մերժիր այն ոգին, որ համբառնվեց դեպի Քեզ Քո Աստվածային կացարանը, Քո բարձրյալ Դրախտը, Քո մտերմության ապաստանը, ո՜վ Դու, Ով բոլոր մարդկանց Տերն է:

Թույլ տուր Քո ծառային, ո՜վ իմ Տեր, որ կենում է Քո երկնային կացարաններում, որոնք ոչ գրիչը, ոչ լեզուն ի զորու չեն նկարագրել, շփվել Քո ընտրյալների, Քո սրբերի ու Քո Ավետաբերների հետ:

Ո՜վ իմ Տեր, այս աղքատը, հիրավի, սլացավ դեպի Քո հարստության Արքայությունն, այս օտարականը` դեպի իր տունը, որ Քո սահմաններում է, այս ծարավից պապակվածը` Քո առատաձեռնության երկնային գետը: Մի զրկիր նրան, ո՜վ Տեր, Քո ողորմածության խնջույքում իր մասից ու Քո առատաձեռնության նշաններից: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ողորմած, Ամենաառատաձեռն:

Ո՜վ իմ Աստված: Քո Վստահությունը վերադարձվեց Քեզ: Այդպես է վայել Քո գթասրտությանը և Քո առատաձեռնությանը, որ ընդգրկել են Քո տիրույթները երկրի վրա ու երկնքներում` շնորհել Քո կողմից նոր ողջունվածին Քո ընծաները և պարգևները և Քո ողորմածության ծառի պտուղները: Քո իշխանության մեջ է կատարել Քո կամքով. չկա Աստված Քեզանից բացի` Գթասիրտ, Ամենաառատաձեռն, Կարեկից, Շնորհող, Ներող, Սիրեցյալ, Ամենագետ:

Վկայում եմ, ո՜վ իմ Տեր, որ Դու նախանշել ես մարդկանց մեծարանքներ ցուցաբերել հյուրին, իսկ նա, ով համբարձվեց դեպի Քեզ, հիրավի, հասավ Քեզ և ձեռք բերեց Քո Ներկայությունը: Ուրեմն, վարվիր նրա հետ Քո ողորմածությամբ և առատաձեռնությամբ: Երդվում եմ Քո փառքով, ես իսկությամբ գիտեմ, որ Դու չես մերժի Քո ծառաներին այն բանում, ինչ Ինքդ ես պատվիրել նրանց ու չես թշվառացնի նրան, ով բռնվեց Քո առատաձեռնության թելից և համբառնվեց դեպի Քո հարստության Ցերեկային Լուսատուն:

Չկա այլ Աստված Քեզանից բացի` Միասնական, Միակ, Զորավոր, Ամենագետ, Ամենաառատաձեռն:

#4658
- Բահաուլլա

 

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ Դու, Ով ներում է մեղքերն, ի վերուստ առաքում ընծաներ, ցրում վշտերը:

Հիրավի, աղերսում եմ Քեզ թողություն տալ նրանց մեղքերին, ովքեր լքել են մարմնային հագուստը և համբառնվել հոգևոր աշխարհ:

Ո՜վ իմ Տեր: Նրանց մաքրիր զանցանքներից, ցրիր նրանց տխրությունները և նրանց խավարը դարձրու լույս: Թույլ տուր նրանց մտնել երջանկության այգի, լվացիր նրանց զուլալ ջրով և թող նրանք տեսնեն Քո շքեղությունը բարձրագույն գագաթի վրա:

#4659
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Հիրավի, Քո ծառան` հնազանդ Քո Աստվածային գերազանցության մեծության առջև, խոնարհ Քո միասնության դարպասների առջև, հավատաց Քեզ ու Քո խոսքերին, հավաստեց Քո խոսքը, խանդավառվեց Քո սիրո կրակով, ընկղմվեց Քո գիտելիքի օվկիանոսի խորքերը, գերվեց Քո շնչով, վստահեց Քեզ, շրջեց իր դեմքը դեպի Քեզ, կարկառեց իր աղոթքները Քեզ և համոզվեց Քո ներման ու թողության մեջ: Նա թողեց այս մահկանացու կյանքն ու ճախրեց դեպի անմահության արքայությունը` ապավինելով հանդիպել Քեզ:

Ո՜վ Տեր: Բարձրացրու նրա դիրքը, թաքցրու նրան Քո բարձրագույն գթասրտության վրանի տակ, թույլ տուր նրան մուտք գործել Քո սքանչելի դրախտը և հավերժացրու նրա գոյությունը Քո համբառնված վարդագույն այգում, որպեսզի խորհուրդների աշխարհում նա ընկղմվի լույսի ծովը:

Դու, հիրավի, Առատաձեռն ես, Զորավոր, Ներող ու Շնորհող:

#4660
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Դու, ներող Տեր:

Չնայած որոշ հոգիներ իրենց օրերն անցկացրել են անգիտության մեջ ու դարձել են խորթացած ու անհնազանդ, այնուամենայնիվ, Քո ներման օվկիանոսի միասնական ալիքը կազատի բոլոր նրանց, ովքեր պատված էին մեղքերով: Ում ցանկանում ես, դու դարձնում ես բարեկամ, իսկ ով Քո կողմից ընտրված չէ` դասվում է մեղսագործների շարքերը: Եթե Դու մեզ դատեիր Քո արդարությամբ, մենք բոլորս կանվանվեինք Քեզանից վտարվելու արժանի մեղսագործներ, բայց եթե Դու գթասրտություն հայտնեիր, ամեն մի մեղսագործ կմաքրվեր ու ամեն մի անծանոթ կդառնար բարեկամ: Ուրեմն, ընծայիր մեզ Քո ներումն ու թողությունը և համակիր մեզ Քո ողորմածությամբ:

Դու Ներող ես, լույս Ընծայող, Ամենազոր:

#4661
- Աբդուլ-Բահա

 

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Միացրու Քո ծառաների սրտերը և բաց արա նրանց առջև Քո մեծ նպատակը: Թող նրանք հետևեն Քո հրամաններին և թող պահպանեն Քո օրենքը: Օգնիր նրանց, ո՜վ Աստված, իրենց ջանքերում և Քեզ ծառայելու ուժեր տուր:

Ո՜վ Աստված: Նրանց իրենց մի տրամադրիր, բայց նրանց ոտքերն ուղղիր Քո գիտելիքի լույսով և նրանց սրտերն ուրախացրու Քո սիրով: Հիրավի, Դու ես նրանց Օգնականը և նրանց Տերը:

#4568
- Բահաուլլա

 

Փառք Քեզ, ո՜վ Աստված, քանզի Դու հայտնեցիր սերը մարդկության հանդեպ: Ո՜վ Դու, մեր Կյանք ու մեր Լույս, Քո ծառաներին տար Քո ճանապարհով, մեզ Քեզանում հարուստ դարձրու և ազատիր մեզ ամեն ինչից, բացի Քեզանից:

Ո՜վ Աստված, մեզ սովորեցրու Քո Միակությունը հասկանալ և արժանացրու գիտակցել Քո Միասնությունը, որպեսզի մենք չտեսնենք ոչ ոքի, բացի Քեզանից: Դու Ողորմած ես, բարիքներ Տվող:

Ո՜վ Աստված, Քո սիրեցյալների սրտերում Քո հանդեպ սիրո կրակ վառիր, որպեսզի այն ոչնչացնի ամեն տեսակի միտք, բացի Քո մասին մտքից:

Հայտնիր մեզ, ո՜վ Աստված, Քո վեհ հավերժությունը, որ դու միշտ եղել ես ու հավիտյանս հավիտենից կլինես և որ չկա Աստված, Քեզանից բացի: Հիրավի, Քեզանում կգտնենք մենք սփոփանք և ուժ:

#4569
- Բահաուլլա

 

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Հիրավի, ես կոչ եմ անում Քեզ և գոչում Քեզ և աղերսում Քո շեմի մոտ` թախանձելով Քեզ, որպեսզի Քո բոլոր ողորմածությունները ի վերուստ առաքվեն այս հոգիներին: Ընտրիր դրանք Քո բարեհաճության և ճշմարտության համար: Ո՜վ Տեր: Իրար հետ միացրու և միահյուսիր սրտերը, համերաշխությամբ համախմբիր բոլոր հոգիները և Քո սրբության ու Քո միասնության նշաններով կենդանացրու ամեն մի ոգի: Ո՜վ Տեր: Թող լուսավորվեն նրանց դեմքերը Քո միասնության լույսով: Ամրացրու Քո ծառաների մեջքերը Քո արքայությանը ծառայելու մեջ:

Ո՜վ Տեր: Դու անսահման ողորմածության տերն ես: Ո՜վ թողության ու ողորմածության Տեր: Թողություն տուր մեր մեղքերին, ներիր մեր բացթողումները և արժանացրու մեզ դիմել Քո ողորմածության արքայությանը, որպեսզի մենք կոչ անենք զորավորության և ուժի կացարանին` խոնարհ Քո սրբավայրի առջև ու հնազանդ Քո վկայությունների փառքի առջև:

Ո՜վ Տեր Աստված: Դարձրու մեզ ծովի ալիքների ու այգու ծաղիկների նման` Քո սիրո ընծաների միջոցով մնացող միասնության ու համերաշխության մեջ: Ո՜վ Տեր: Ուրախացրու սրտերը Քո միասնության նշաններով և նմանեցրու ամբողջ մարդկությունն աստղերի, որ փայլատակում են փառքի միևնույն բարձրունքներից ու կատարյալ պտուղների, որ աճում են Քո կյանքի ծառին:

Դու, հիրավի, Ամենազոր ես, Ինքնագո, Ընծայող, Ներող, Ողորմած, Ամենագետ, Միակ Արարիչ:

#4570
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Տեր Բարի: Ո՜վ Դու, Ով առատաձեռն է ու կարեկից: Մենք Քո շեմի ծառաներն ենք` հավաքված Քո Աստվածային միասնության հովանու տակ: Քո ողորմածության արևը փայլում է ամեն ինչի վրա, և Քո գթասրտության ամպերը զեղում են բոլորի վրա: Քո ընծաները բոլորին համակում են, Քո հոգատար նախախնամությունը բոլորին ամրապնդում է, Քո հովանավորությունը բոլորին համակում է և Քո բարեհաճության հայացքներն ուղղված են բոլորի վրա: Ո՜վ Տեր: Ի վերուստ առաքիր Քո անվերջանալի ընծաները, և թող շողա Քո առաջնորդության լույսը: Լուսավորիր աչքերը և ուրախացրու սրտերն անանցողիկ երջանկությամբ: Բոլոր մարդկանց ուղարկիր նոր ոգի և ընծայիր նրանց հավերժական կյանք: Բացիր իսկական ըմբռնման դարպասները և թող ամբողջ շքեղությամբ շողա հավատի լույսը: Հավաքիր բոլոր մարդկանց Քո առատաձեռնության հովանու տակ և բեր նրանց միասնությանն ու համերաշխությանը, որպեսզի նրանք նմանվեն մի արևի շողերի, մի օվկիանոսի ալիքների, մի ծառի պտուղների: Թող նրանք ծարավը հագեցնեն մի աղբյուրից: Թող նրանց հովացնի մի քամին: Թող լուսավորվեն նրանք լույսի մի աղբյուրից: Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենազոր:

#4571
- Աբդուլ-Բահա

 

ՆԵՐՈՒՄ

Երբ մեղսագործը հասնում է լիակատար օտարացման ու ազատության ամենից, բացի Աստծուց, նա պետք է Աստծուց ներողություն ու ողորմածություն խնդրի: Մեղքերի ու զանցանքների խոստովանությունը մարդկային արարածների առջև անթույլատրելի է, քանզի դա երբեք բարենպաստ չի եղել և բարենպաստ չի լինի Աստվածային ներմանը: Ավելին, այդպիսի խոստովանությունը տանում է մարդու նսեմացմանն ու վիրավորանքին, իսկ Աստված, թող Նա փառապանծ լինի, չի ցանկանում Իր ծառաների նսեմացումը: Հիրավի, Նա Կարեկից է, Գթասիրտ: Աստծու հետ առանձին մեղսագործը պետք է աղաչի Նրան գթասրտության համար ողորմածության Օվկիանոսից, ներողություն խնդրի առատության Երկնքներից այսպիսի բառերով.

Ո՜վ իմ Աստված, Աստված: Ես թախանձում եմ Քեզ Քեզ իսկապես սիրողների արյունով, ովքեր այնքան հիացած են Քո քաղցրանուշ խոսքերով, որ շտապեցին դեպի Փառքի Գագաթ` սուրբ մարտիրոսության վայր, և ես աղերսում եմ Քեզ այն գաղտնիքներով, որ կան Քո գիտելիքում ու այն մարգարիտներով, որ թաքնված են Քո առատաձեռնության օվկիանոսում, ինձ ներում շնորհել և իմ հորը, և իմ մորը: Նրանցից, ովքեր ողորմածություն են ցուցաբերում, Դու, հիրավի, Ամենաողորմած ես: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

Ո՜վ Տեր: Դու տեսնում ես, որ այս հանցավորության մարմնավորումը դիմեց Քո բարյացակամության օվկիանոսին, որ այս տկարը փնտրում է Քո Աստվածային ուժի արքայությունը, որ այս խեղճ արարածը սլանում է դեպի Քո հարստության ցերեկային աստղը: Հանուն Քո ողորմածության ու վերին օգնության, մի հիասթափեցրու նրան, ո՜վ Տեր, և մի զրկիր նրա հայտնությունները Քո առատությունից Քո օրերում և նրան դեն մի շպրտիր Քո դարպասներից հեռու, որ Դու լայն բացել ես Քո երկնքների ու Քո երկրի բոլոր բնակիչների առջև:

Ավա՜ղ: Ավա՜ղ: Իմ մեղքերն ինձ խանգարում են հասնել Քո սրբության Արքունիք և իմ մեղքերի պատճառով ես թափառում եմ Քո մեծության Խորանից հեռու: Ես կատարեցի այն, ինչ Դու արգելել էիր ու մերժեցի այն, ինչ Դու կարգադրել էիր:

Ես Քեզ աղերսում եմ Նրանով, Ով Անունների վեհապետական Տիրակալն է` նախասահմանիր ինձ Քո առատաձեռնության Գրչով այն, ինչ ինձ թույլ կտա մոտենալ Քեզ և մաքրիր ինձ մեղքերից, որ կանգնել են իմ ու Քո ներման ու Քո ողորմածության միջև:

Դու, հիրավի, Հզոր ես, Առատաձեռն: Չկա Աստված քեզանից բացի` Ամենազորավոր, Բարեշնորհ:

#4620
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Ընտրյալներով ու Քո Վստահելիներով ու Նրանով, Ում Դու նշանակել ես լինել Քո Մարգարեների ու Քո Ավետաբերների Դրոշմ. թող Քեզ հիշատակելը լինի իմ ուղեկիցը, Քո սերն` իմ նպատակը, Քո դեմքն` իմ ձգտումը, Քո անունն` իմ լուսատուն, Քո կամքն` իմ ցանկությունն ու Քո բարեհաճությունն` իմ բերկրանքը:

Մեղսագործ եմ ես, ո՜վ իմ Տեր, իսկ Դու Հավերժ Ներող ես: Հենց որ ես Քեզ ճանաչեցի, շտապեցի հասնել Քո քնքուշ խնամքի բարձր արքունիք: Թողություն տուր իմ մեղքերին, ո՜վ իմ Տեր, որ խանգարում են ինձ քայլել Քեզ հաճելի ճանապարհներով ու հասնել Քո միասնության օվկիանոսի ափերին:

Չկա ոչ ոք, ո՜վ իմ Տեր, ով իմ հանդեպ կարողանար առատաձեռնություն ցուցաբերել և ում կողմը ես կարողանայի դեմքս շրջել և ոչ ոք, ով կարեկցեր ինձ, որպեսզի ես կարողանայի նրանից խնդրել ողորմածություն: Աղերսում եմ Քեզ` մի հեռացրու ինձ Քո վերին օգնության կացարանից և մի պահիր ինձանից Քո մեծահոգության ու առատաձեռնության զեղումները: Նշանակիր ինձ այն, ո՜վ իմ Տեր, ինչ նշանակել ես Դու Քեզ սիրողներին ու պատվիրիր ինձ այն, ինչ պատվիրել ես Դու Քո ընտրյալներին: Ամեն ժամանակ հայացքս ուղղված է Քո գթասիրտ նախախնամության երկնակամարին ու աչքերս ուղղված են դեպի Քո մեղմ ողորմածության արքունիքը: Վարվիր ինձ հետ այնպես, ինչպես Քեզ է վայել: Չկա Աստված, քեզանից բացի` ուժի Աստծու, փառքի Աստծու, Նրա, Ում օգնության է դիմում ամեն մարդ:

#4621
- Բահաուլլա

 

Ո՜վ իմ Տեր, ահա ես, ով իր դեմքը ուղղեց դեպի Քեզ, իր հույսերը կապեց Քո վերին օգնության հրաշքների հետ ու Քո առատաձեռնության հայտնությունների հետ: Աղերսում եմ Քեզ` մի թող ինձ հիասթափված շրջվել Քո ողորմածության դռներից ու մի թող ինձ Քո ստեղծածներից նրանց վրա, ովքեր մերժեցին Քո Գործը:

Ո՜վ իմ Աստված, ես Քո ծառան եմ ու Քո ծառայի որդին: Ես ընդունեցի Քո ճշմարտությունը Քո օրերում ու ոտքերս ուղղեցի դեպի Քո միակ էության ափերը` դավանելով Քո միասնությունը, ճանաչելով Քո միակությունը և ապավինելով Քո թողությանն ու ներմանը: Դու ես Տերն անել այն` ինչ կցանկանաս. չկա Աստված, քեզանից բացի` Ամենափառապանծ, Հավերժ Ներող:

#4622
- Բահաուլլա

 

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Ամեն անգամ, երբ ես համարձակվում եմ հիշատակել Քեզ, ինձ հետ են պահում Քո առաջ կատարած իմ մեծ մեղքերն ու ծանր հանցանքները և տեսնում եմ ես, որ լիովին զրկված եմ Քո վերին օգնությունից ու բոլորովին անզոր եմ Քեզ գովաբանել: Այնուամենայնիվ, ամուր հավատը Քո առատաձեռնությանը վերածնում է իմ հույսը Քո հանդեպ, իսկ համոզվածությունս այն բանում, որ Դու իմ հետ ողորմածաբար կվարվես, ինձ խիզախություն է տալիս Քեզ փառաբանելու ու Քեզանից խնդրելու այն, ինչ Դու ունես:

Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, Քո ողորմածությամբ, որը գերազանցում է ամեն մի ստեղծած և որի մասին վկայում են բոլոր նրանք, ովքեր խորասուզված են Քո անունների օվկիանոսն` ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ սիրտը հակված է վատին: Ուրեմն, պահպանիր ինձ Քո պաշտպանության պատվարում ու Քո խնամքի օթևանում: Ես ցանկանում եմ, ո՜վ իմ Աստված, միայն այն, ինչ սահմանել ես Դու Քո իշխանության ուժով: Այն ամենն, ինչ ես ընտրել եմ իմ համար, այն է, որ Դու ինձ օգնես Քո կամքի բարեբեր խրատներով ու ղեկավարությամբ և որպեսզի սատարես ինձ Քո կամքի ու դատաստանի նախանշանակներով:

Ո՜վ Դու, սրտերի Սիրեցյալ, որ կարոտում են Քեզ` աղերսում եմ Քեզ Քո Գործի Հայտնիչներով ու Քո ոգեշնչման Արշալույսներով ու Քո մեծության Մարմնավորումներով ու Քո գիտելիքի Գանձատներով` մի զրկիր ինձ Քո սուրբ Կացարանից, Քո Տաճարից ու Քո Խորանից: Օգնիր ինձ, ո՜վ իմ Տեր, հասնել Նրա օրհնյալ արքունիքը, գտնվել Նրա անձի շուրջն ու խոնարհաբար կանգնել Նրա դռան առջև:

Դու Նա ես, Ում զորավորությունը կմնա հավիտյանս հավիտենից: Ոչինչ չի վրիպի Քո գիտելիքից: Դու, հիրավի, զորավորության Աստված ես, փառքի և իմաստունության Աստված ես:

Փառապա՛նծ եղիր Աստված, աշխարհների Տեր:

#4623
- Բահաուլլա

 

Թող փառաբանվի Քո անունը, ո՜վ իմ Աստված ու ամեն գոյի Աստված, իմ Փառք ու ամեն գոյի Փառք, իմ Ցանկություն ու ամեն գոյի Ցանկություն, իմ Ուժ ու ամեն գոյի Ուժ, իմ Արքա ու ամեն գոյի Արքա, իմ Տիրակալ ու ամեն գոյի Տիրակալ, իմ Նպատակ ու ամեն գոյի Նպատակ, իմ Շարժիչ ու ամեն գոյի Շարժիչ: Աղերսում եմ Քեզ` թույլ մի տուր, որպեսզի ես զրկված լինեմ Քո մեղմ ողորմածությունների օվկիանոսից ու հեռանամ Քո մոտիկության ափերից:

Ոչինչ, Քեզանից բացի, ո՜վ իմ Տեր, ինձ օգուտ չի բերի, ու մտերմությունը որևէ մեկի հանդեպ, Քեզանից բացի, ինձ ոչինչ չի տա: Աղերսում եմ Քեզ Քո հարստությունների առատությամբ, որոնցով Դու բոլորից անկախ ես, բացի Քեզանից, դասիր ինձ նրանց շարքերը, ովքեր իրենց դեմքերը շրջեցին դեպի Քեզ և ովքեր բարձրացան Քեզ ծառայության:

Ուրեմն, ներիր, ո՜վ իմ Տեր, Քո ծառաներին ու սպասավորուհիներին: Դու, իրականորեն, Հավերժ Ներող ես, Ամենակարեկից:

#4624
- Բահաուլլա

 

Տեսնում ես, ո՜վ Տեր` մեր ձեռքերն աղոթքի մեջ վեր են կարկառել Քո բարեհաճության ու Քո ընծաների երկնքներ: Թույլ տուր դրանց լցվել Քո անչափ առատաձեռնության ու առատ վերին օգնության գանձերով: Ներիր մեզ և մեր հայրերին և մեր մայրերին և օժտիր մեզ այն ամենով, ինչ մենք տենչում ենք Քո ողորմածության ու Աստվածային վերին օգնության օվկիանոսից: Ընդունիր, ո՜վ մեր սրտերի Սիրեցյալ, մեր բոլոր ջանքերը Քո ճանապարհին: Դու, հիրավի, Աննման ես, Ամենատիրակալ, Միակ, Ներող, Գթասիրտ:

#4625
- Բահաուլլա

 

Գովք Քեզ, ո՜վ Տեր: Ներիր մեզ մեր մեղքերը, գթա մեզ և օգնիր մեզ վերադառնալ Քո մոտ: Մեզ թույլ մի տուր հույս դնել ուրիշների վրա, բացի Քեզանից և մեզ Քո առատություններից բաժին տուր, որ սիրալիր է Քեզ և ցանկալի է Քեզ և հաճելի է Քեզ: Բարձրացրու նրանց դիրքը, ով իրականորեն է հավատում ու ներիր նրանց` հայտնելով Քո ողորմած համաներունը: Հիրավի, Դու օգնական ես Վտանգի մեջ, Ինքնագո:

#4626
- Բաբ

 

Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, ներիր ինձ ամեն հիշատակման համար, բացի Քո մասին հիշատակումից, ամեն գովքի համար, բացի Քեզ գովերգելուց, հաճույքի համար, որ Քեզ մոտ լինելուց չէ, ամեն երջանկության համար, բացի Քեզ հետ շփվելու երջանկությունից, ամեն ուրախության համար, բացի Քո սիրո ու Քո բարեհաճության ուրախությունից, այն ամեն ինչի համար, որ ինձ են պատկանում, որ Քեզ հարազատ չեն, ո՜վ Դու, Ով տերերի Տերն է, Ով միջոց է տալիս ու դռներ բացում:

#4627
- Բաբ

 

Գիտեմ, ո՜վ Տեր, որ իմ մեղքերն ինձ անարգանքով են ծածկել Քո ներկայությամբ, ինձ հողին են կռացրել Քո առջև, կանգնել են իմ ու Քո սքանչելի դեմքի միջև, շրջապատել են ինձ բոլոր կողմերից ու խոչընդոտներ են հարուցում, որպեսզի ես չկարողանամ ըմբռնել Քո երկնային ուժի հայտնությունները:

Ո՜վ Տեր: Եթե Դու ինձ չներես, ո՞վ ինձ մեղքերի թողություն կտա ու եթե Դու ինձ չգթաս, ուրեմն, ո՞վ ինձ կկարեկցի: Փա՜ռք Քեզ, քանզի Դու ինձ կանչեցիր անէությունից և Դու ինձ սնեցիր, երբ ես դեռ անխելամիտ էի: Գո՜վք Քեզ, քանզի առատաձեռնության ամեն մի վկայություն բխում է Քեզանից և ողորմածության ամեն մի նշան ծագում է Քո կամքի գանձատներից:

#4628
- Բաբ

 

Ո՜վ Դու, ներող Տեր: Դու կացարան ես Քո բոլոր ծառաների համար: Դու գիտես բոլոր գաղտնիքներն ու Դու ամեն ինչի մասին գիտես: Մենք բոլորս անօգնական ենք, իսկ Դու` Ուժեղ, Ամենազոր: Մենք բոլորս մեղսագործ ենք, իսկ Դու` մեղքերը Ներող, Ողորմած, Կարեկից: Ո՜վ Տեր: Մի նայիր մեր զանցանքներին: Վարվիր մեզ հետ Քո ողորմածությամբ ու Քո առատաձեռնությամբ: Անթիվ են մեր մեղքերը, բայց անսահման է Քո ներման օվկիանոսը: Դառն են մեր թուլությունները, բայց ակնհայտ են Քո օգնության ու աջակցության վկայությունները: Ուրեմն ամրապնդիր և ուժ տուր մեզ: Արժանացրու մեզ անել այն, ինչ արժանի է Քո Սրբազան շեմին: Լուսավորիր մեր սրտերը, սրատեսություն տուր մեր աչքերին և լարիր մեր լսողությունը: Հարություն տուր մեռածներին և ապաքինիր հիվանդներին: Հարստություն տուր աղքատներին և հանգստություն ու անվտանգություն տուր նրանց, ովքեր վախով են համակված: Ընդունիր մեզ Քո արքայությունում և լուսավորիր մեզ առաջնորդության լույսով: Դու Ամենազորեղ ես ու Ամենահզոր: Դու Առատաձեռն ես, Դու Ողորմած ես, Դու Բարի ես:

#4629
- Աբդուլ-Բահա

 

ՈՒՍՄՈՒՆՔԻ ՏԱՐԱԾՈՒՄ

Ո՜վ իմ Աստված, օգնիր Քո ծառային բարձրացնել Քո Խոսքը, դեն նետել ունայնն ու սուտը, հաստատել ճշմարտությունը, տարածել սրբազան խոսքերը, բացել մեծությունն ու թողնել, որ առավոտյան լույսը ծագի առաքինի սրտերում:

Դու, հիրավի, Առատաձեռն ես, Ներող:

#4630
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Օգնիր Քո հավատարիմ ծառաներին ձեռք բերել սիրող ու նուրբ սրտեր ու բոլոր ժողովուրդների մեջ վառել առաջնորդության լույսը, որ բխում է երկնային Բազմությունից: Դու, հիրավի, Ուժեղ ես, Տիրակալ, Հզոր, Ամենանվաճող, Հավերժ Ընծայող: Դու, հիրավի, Մեծահոգի ես, Բարի, Քնքուշ, Ամենաառատաձեռն:

#4631
- Աբդուլ-Բահա

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Թող փառաբանվի անունը Քո, ո՜վ Տեր իմ Աստված: Քեզ եմ կոչում Քո անվամբ, որով եկել է Ժամը և եկել է Հարությունը, և վախն ու թրթռոցը համակել են բոլորին, ովքեր էությունն են երկնքում ու էությունն են երկրի վրա. զեղիր Քո ողորմածության երկնքներից ու Քո հեզ կարեկցանքի ամպերից այն, ինչ կուրախացնի Քո ծառաների սրտերը, որ դիմել են Քեզ և օգնում են Քո գործին:

Պահպանիր Քո ծառաներին ու սպասավորուհիներին, ո՜վ իմ Տեր, աննպատակ երազանքների նետերից ու երևակայության ունայնությունից և տուր նրանց Քո վերին օգնության ձեռքերից Քո գիտելիքի հանդարտ ծորացող ջրերից մի կում:

Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենավեհ, Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

#4572
- Բահաուլլա

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես ելա իմ տնից` ամուր բռնվելով Քո սիրո թելից, և ես ամբողջությամբ հանձնեցի ինձ Քո խնամքին ու Քո պաշտպանությանը: Աղերսում եմ Քեզ Քո զորավորությամբ, որով դու ապահովեցիր Քո սիրեցյալներին մոլորվածներից ու անբարոյականներից, Քո ճանապարհից շեղված ամեն մի բռնացողից, ամեն մի չարագործից. պահպանիր ինձ Քո ողորմածությամբ ու վերին օգնությամբ: Թույլ տուր ինձ Քո զորավորությամբ և Քո ուժով վերադառնալ տուն:

Հիրավի, Դու Ամենազոր ես, Օգնական Վտանգի մեջ, Ինքնագո:

#4573
- Բահաուլլա

 

Սահմանիր, ո՜վ իմ Տեր, իմ համար ու նրանց համար, ովքեր հավատում են Քեզ, լավագույնը Քո դատողության մեջ, ինչպես նշված է Մայր-Գրքում, քանզի Դու Քո ձեռքում պահում ես որոշակի չափեր ամեն ինչի համար:

Քո բարի ընծաներն անվերջ ի վերուստ առաքվում են նրանց, ովքեր սեր են տածում Քո հանդեպ և Քո երկնային ողորմածությունների հրաշալի նշաններով առատորեն շնորհվում են նրանք, ովքեր ընդունում են Քո աստվածային Միասնությունը: Մենք Քո խնամքին ենք հանձնում այն ամենն, ինչ դու մեզ նախանշել ես և աղերսում ենք Քեզ ընծայել մեզ այն բարիքը, որ կա Քո գիտելիքում:

Պաշտպանիր ինձ, ո՜վ իմ Տեր, ամեն չարիքից, որ Քո ամենագիտությունը զանազանում է, քանզի չկա ո՛չ հզորություն, ո՛չ ուժ ոչ ոքի մեջ, բացի Քեզանից, չի լինի տոնակատարություն ոչ ոքի ներկայությամբ, բացի Քո ներկայությունից և միայն Քո կամքը պետք է լինի: Ինչ ցանկացավ Աստված` եղավ, իսկ ինչ Նա չի ցանկանա` չի լինի:

Չկա ոչ զորավորություն, ոչ ուժ ոչ ոքի մեջ, բացի Աստծուց` Ամենավեհ, Ամենազոր:

#4574
- Բաբ

 

Փառապանծ եղիր Դու, ո՜վ Աստված: Դու Աստված ես, Ով ամենից առաջ էր, Ով կլինի ամեն ինչից հետո և Ով կմնա, երբ ամեն ինչ կանհայտանա: Դու Աստված ես, Ով ամեն ինչ գիտի ու գտնվում է ամեն գոյից բարձր: Դու Աստված ես, Ով գթասիրտ է ամենի հանդեպ, Ով ամեն ինչ կդատի և Ով Իր հայացքով համակում է ամեն գոյը: Դու իմ Տեր Աստված ես, Դու գիտես իմ դրության մասին, Դու թափանցում ես ինչպես իմ արտաքին, այնպես էլ ներքին էության մեջ:

Ընծայիր Քո ներումն ինձ և այն հավատացյալներին, ովքեր արձագանքեցին Քո Կոչին: Եղիր իմ ապահով պաշտպանը նրանց խարդավանքներից, ովքեր կցանկանան ինձ տառապանք պատճառել կամ ինձ չարիք կցանկանան: Հիրավի, Դու ամեն գոյի Տերն ես: Դու շնորհում ես ամենքին, ու առանց Քեզ ոչ ոք չի կարող գոյություն ունենալ:

#4575
- Բաբ

 

Նախանշանակիր ինձ, ո՜վ Տեր, այն ամեն բարին, որ ստեղծել ես կամ պետք է ստեղծես Դու և պաշտպանիր ինձ ամեն չարիքից, որն ատելի է Քեզ այն ամենի մեջ, ինչ ապրում է կամ կյանքի կկոչվի Քո կողմից: Ճշմարիտ է, Քո գիտելիքը համակում է ամեն գոյը: Փա՛ռք Քեզ: Հիրավի, չկա Աստված, Քեզանից բացի և ոչինչ ո՛չ երկնքում, ո՛՛չ երկրի վրա, ո՛չ դրանց միջև երբեք չի կարող խանգարել Քո Կամքի կատարմանը: Հիրավի, Դու իշխում ես ամեն արարվածը:

Ո՜վ իմ Աստված, որքան հեռու է Քո Էության վեհությունից այն, որ ամենքը փնտրում է Քո գթասրտությունը կամ բարեհաճությունը: Որքան հեռու է Քո երկնային փառքից այն, որ ամեն մեկն աղերսում է Քեզ հայտնել Քո ընծաների և Քո սիրո վկայությունները: Չափազանց վեհ ես Դու, որպեսզի որևէ մեկի հոգին աղերսի Քեզ, որպեսզի Դու արտահայտես Քո ողորմած նախախնամությունն ու նուրբ խնամքը, և չափազանց օրհնված է Քո փառքը, որպեսզի որևէ մեկը խնդրի Քո օրհնությունների և Քո աստվածային առատաձեռնության ու վերին օգնության զեղումները: Քո արքայությունում, երկնային ու երկրային, որն օժտված է շատ ընծաներով, Դու անսահմանորեն բարձրացված ես այն ամենից վեր, ինչ բնորոշ է որևէ արարածի:

Այն ամենն, ինչ աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, այն է, որ Դու ինձ թույլ տաս, նախքան հոգիս կլքի մարմինս, արժանանալ Քո բարեհաճությանն, անգամ, եթե այն ինձ ընծայվի գեթ կարճ ակնթարթ, որ փոքր է մանանեխի հատիկից: Քանզի, եթե իմ հոգին լքի մարմինս այն պահին, երբ Դու գոհանաս ինձանով, ես կազատվեմ երկյուղներից ու անհանգստությունից, բայց եթե հոգիս ինձ թողնի այն ժամանակ, երբ Դու ինձանից դժգոհ լինես, անգամ, եթե ես կատարած լինեմ բոլոր բարի գործերը, դրանք ոչ մի օգուտ չեն բերի, և անգամ եթե ես վաստակեմ բոլոր մեծ արանքներն ու փառքը, դա չի ծառայի իմ բարձրացմանը:

Այդ պատճառով ես սրտանց աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, երբ ինձ կկանչես Քո երկնքները և կհրամայես ինձ ներկայանալ Քո սուրբ ներկայության առջև, ողորմածաբար ի վերուստ առաքիր ինձ Քո բարեհաճությունը, քանզի մարդկանց համար Դու հավերժ եղել ես անչափ առատաձեռնության Աստված և չգերազնցված ընծաների Տեր բոլոր նրանց համար, ովքեր բնակվում են Քո ամենազորության վեհ սահմաններում:

#4576
- Բաբ

 

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ծածկիր Քո հավատարիմ ծառաներին եսասիրության ու կրքի չարիքներից, Քո քնքուշ խնամքի աչալուրջ աչքով պաշտպանիր նրանց ամեն մի հիշաչարությունից, ատելությունից ու նախանձից, տուր նրանց օթևան Քո հոգատարության անառիկ պատվարում, և թող նետերի համար անխոցելի կասկածները դառնան Քո փառավոր նշանների արտահայտումներ, լուսավորիր նրանց դեմքերը փայլուն շողերով` բխող Քո աստվածային Արշալույսի միասնությունից, ուրախացրու նրանց սրտերը խոսքերով` հայտնված Քո սուրբ արքայությունից, ամրացրու նրանց մեջքերը Քո ամենակործան ուժով, որ ի վերուստ առաքվում է Քո փառքի ապարանքից: Դու Ամենաառատաձեռն ես, Պաշտպանող, Ամենազոր, Բարեբեր:

#4577
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ իմ Տեր: Դու գիտես, որ մարդիկ համակված են տառապանքներով ու փորձանքներով, որ նրանք բոլոր կողմերից սեղմված են դժվարություններով ու դժբախտություններով: Ամեն մի փորձություն ընկնում է մարդու վրա և ամեն մի ծանր անհաջողություն խոցում է նրան, ինչպես օձի խայթը: Նրա համար չկա ո՛չ ապաստան, ո՛չ օթևան, բացի Քո պաշտպանությունից, հովանավորությունից, պահպանությունից ու խնամքից թևանու ներքո:

Ո՜վ դու Ողորմած: Ո՜վ իմ Տեր: Քո պաշտպանությունը դարձրու ինձ զրահ, Քո հովանավորությունն` ինձ վահան, հնազանդությունը Քո Միակ Էության դարպասների առջև` ինձ պաշտպանություն, Քո խնամքն ու հովանավորությունն` ինձ պատվար և կացարան: Պաշտպանիր ինձ եսասիրության ու կրքի սադրանքներից և ինձ զերծ պահիր ամեն տեսակի տկարությունից, աղետից, դժվարությունից ու ծանր փորձությունից:

Դու, հիրավի, Պաշտպան ես, Պահապան, Հովանավոր, Ամենածանրակշիռ և Դու, հիրավի, Գթասիրտն ես բոլոր Գթասիրտներից:

#4578
- Աբդուլ-Բահա

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ո՜վ դու, Ում դեմքն իմ պաշտամունքի առարկան է, Ում գեղեցկությունն իմ տաճարն է, Ում կացարանն իմ ձգտման նպատակն է, Ում գովքը իմ հույսն է, Ում նախախնամությունն իմ արբանյակն է, Ում սերն իմ գոյության պատճառն է, Ում հիշատակումն իմ սփոփումն է, Ում մտերմությունն իմ ցանկությունն է, Ում ներկայությունն իմ բաղձալի հույսն ու բարձրագույն ձգտումն է. աղերսում եմ Քեզ` մի մերժիր ինձ այն բանում, ինչ սահմանել ես Դու ընտրյալների համար Քո ծառաների մեջ: Սնուցիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարությամբ:

Դու, հիրավի, ժողովուրդների Արքան ես: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

#4609
- Բահաուլլա

 

Ո՜վ իմ Աստված, իմ Պաշտելի, իմ Արքա, իմ բաղձանք: Ու՞մ շուրթերը կկարողանան արտահայտել Իմ գովքը Քեզ: Ես անհոգ էի` Դու ինձ արթնացրիր: Ես շրջվեցի Քեզանից` Դու ողորմածաբար օգնեցիր ինձ ուղղվել դեպի Քեզ: Ես նման էի մահացածի` Դու ինձ հարություն տվեցիր կյանքի ջրով: Ես թառամում էի` Դու ինձ վերածնեցիր Քո ասույթների երկնային հոսքով` զեղված Ամենաողորմածի Գրչից:

Ո՜վ Աստվածային Նախախնամություն: Ամբողջ գոյը բեղմնավորված է Քո բարեգթությամբ. մի զրկիր դրան Քո առատաձեռնության ջրերից և մի խոչընդոտիր դրան հասնել Քո ողորմածության օվկիանոսին: Աղերսում եմ Քեզ` օգնիր ինձ և աջակցիր ինձ միշտ և ամեն հանգամանքում. ես շնորհի եմ արժանացնում Քո նախահավիտենական ընծաները Քո գթասրտության երկնքներից: Դու, հիրավի, առատաձեռնության Տերն ես ու հավերժության արքայության Տիրակալը:

#4610
- Բահաուլլա

 

Դու տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես է Քո Խոսքի Ցերեկային Լուսատուն փայլում Քո քաղաք - բանտի երկնակամարում, քանզի այնտեղ Նա է, Ով Քո Հայտնությունն է և Քո միասնության լույսի Առավոտյան Արշալույսը. Նա բարձրացրել է Իր ձայնը և Քեզ գովք է ասում: Այսպես փչեցին Քո սիրո բուրմունքները Քո քաղաքների վրա և համակեցին Քո արքայության բոլոր բնակիչներին:

Հայտնելով Քո վերին օգնությունը` ո՜վ իմ Աստված, մի խանգարիր Քո ծառաներին ուղղել իրենց հայացքները դեպի այդ: Մի նայիր, ո՜վ իմ Աստված, նրանց դիրքին, գործերին ու հոգսերին: Տես Քո փառքի մեծությունը, Քո ընծաների լիությունը, Քո հզորության տիրապետությունն ու Քո բարերարությունների կատարելությունը: Երդվում եմ Քո փառքով: Եթե Դու նրանց նայեիր արդարության աչքով, նրանք բոլորն արժանի կլինեին Քո զայրույթին ու Քո ցասումի գավազանին: Ուրեմն, Քո վերին օգնության ձեռքերի մեջ վերցրու Քո արարումները, ո՜վ իմ Աստված, և պատմիր նրանց այն մասին, թե ինչն է իրենց համար ամեն գոյից ամենալավը Քո արարման աշխարհում:

Մենք վկայում ենք, ո՜վ իմ Աստված, որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու դարավոր գոյություն ես ունեցել, չի եղել ոչ ոք Քեզ հավասար կամ Քեզ համեմատվելու արժանի և այդպիսին Դու կմնաս հավերժ: Ես թախանձում եմ Քեզ այն հայացքներով, որ տեսնում են, թե ինչպես ես Դու բազմել միասնության աթոռին ու միակ գոյի գահին` օգնիր նրանց, ով սիրում է Քեզ Քո մեծագույն Անվան ուժով և համբառնիր նրանց այնպիսի բարձունքներ, որ նրանք իրենց ամբողջ էությամբ ու իրենց շուրթերով վկայեն, որ միայն Դու ես Աստված` Աննման, Միակ, Հավերժ Անփոփոխ: Երբեք չի լինի Քեզ ո՛չ հավասար, ո՛չ զինակից: Դու, հիրավի, Ամենափառապանծ ես, Ամենազոր, Նա, Ում ամեն մարդ օգնության է կանչում:

#4611
- Բահաուլլա

 

Ո՜վ իմ Աստված: Խնդրում եմ Քեզ Քո ամենափառապանծ Անվամբ` օգնիր ինձ այն բանում, որ տանում է Քո Ծառաների բարօրությանն ու Քո քաղաքների ծաղկմանը: Դու, հիրավի, ամենի տիրակալն ես:

#4612
- Բաբ

 

Տե՛ր: Մենք խղճուկ ենք` տուր մեզ Քո ողորմածությունն, աղքատ ենք` մաս օժտիր Քո հարստության օվկիանոսից, կարիքի մեջ ենք` սնուցիր մեզ, նսեմացած ենք` տուր մեզ Քո փառքից: Երկնային թռչուններն ու դաշտերի գազաններն իրենց սնունդն են ստանում Քեզանից ամեն օր և ամեն գոյը ճաշակում է Քո խնամքից ու հոգատարությունից:

Մի զրկիր այս թույլին Քո հրաշալի վերին օգնությունից և Քո զորավորությամբ ի վերուստ առաքիր Քո ընծաներն այս անօգնական հոգուն:

Տուր մեզ մեր հացը հանապազորյա և շնորհիր Քո օրհնանքը կյանքի կարիքներում, որպեսզի մենք կախված լինենք միայն Քեզանից, միայն Քեզ հետ շփվենք, քայլենք Քո ուղիներով և Քո խորհուրդները հռչակենք: Դու Ամենազոր ես, Սիրող, ամբողջ մարդկությանը բարիքներ Ընծայող:

#4613
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Դու, Տեր բարի: Մենք Քո Շեմի ծառաներն ենք, որ պատսպարվել ենք Քո սրբազան Դարպասների առաջ: Մենք այլ ապաստան չենք փնտրում, բացի այս հզոր սյունից, այլ օթևանի չենք ձգտում, բացի Քո պաշտպանությունից: Պաշտպանիր մեզ, օրհնիր մեզ, աջակցիր մեզ և թող որ մենք սիրենք այն, ինչ հաճելի է Քեզ, միայն Քեզ գովք ասենք, հետևենք միայն ճշմարտության ճանապարհով, որպեսզի մենք այնպես հարստանանք, որ հրաժարվենք ամենից, բացի Քեզանից և ձեռք բերենք ընծաներ Քո գթասրտության ծովից, որպեսզի մենք հավերժ ձգտենք գովաբանել Քո Գործը և ամենուրեք տարածել Քո բուրումնավետ բույրերը, որպեսզի մենք ինքներս մեզ մոռանանք և Քեզանով կլանված լինենք, հրաժարվենք ամեն ինչից և ամբողջությամբ Քեզ նվիրվենք:

Ո՜վ Դու, Ընծայող, ո՜վ Դու, Ներող: Օժտիր մեզ Քո վերին օգնությամբ և Քո քնքուշ խնամքով, Քո առատություններով և Քո ընծաներով, սատարիր մեզ, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակին: Դու Զորավոր ես, Ուժեղ, Իմացող, Կանխատեսող, հիրավի, Դու Առատաձեռն ես, հիրավի, Դու Ամենաողորմած ես. հիրավի, Դու Ամենաներող ես` Նա, Ում պատկանում է մեր ապաշխարանքը, Նա, Ով ներում է նաև մեղքերից ծանրագույնները:

#4614
- Աբդուլ-Բահա

 

Մի հեռացրու, ո՜վ Տեր, տոնական սեղանը, որ փռված է հանուն Քո Անվան և մի թող, որ թուլանա բոցավառվող կրակը, որ վառվեց Քո անմար կրակից: Մի զսպիր Քո կենսարար ջրերը` կարկաչող Քո փառքի մեղեդիով ու Քո հիշատակումով և մի զրկիր Քո ծառաներին Քո սիրո բույրերը սփռող քաղցրանուշ բուրմունքներից:

Տե՛ր: Քո սրբակյացների տանջալից տագնապները վերածիր խաղաղության, նրանց անհաջողությունները` մխիթարության, նրանց նվաստացումը` փառքի, նրանց տխրությունները` երանելի ուրախության, ո՜վ Դու, Ով իր ձեռքերում է պահում ամբողջ մարդկության կառավարման ղեկերը:

Դու, հիրավի, Միակ ես, Միակ Էության Տեր, Զորովոր, Ամենագետ, Ամենաիմաստուն:

#4615
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ Աստվածային նախախնամություն, մենք խղճուկ ենք` ի վերուստ առաքիր Քո աջակցությունը, մենք անտուն թափառականներ ենք` տուր մեզ Քո օթևանը, մեկ-մեկ ցրված ենք` միացրու մեզ, ճանապարհից շեղվել ենք` հավաքիր մեզ Քո հոտում, աղքատ ենք` շնորհիր մեզ փայով ու ճակատագրով, ծարավ ենք` բեր մեզ Կյանքի աղբյուրի մոտ, թույլ ենք` ամրացրու մեզ, որպեսզի մենք բարձրանանք օգնելու Քո Գործին և զոհաբերենք մեր կյանքերն առաջնորդության ճանապարհին:

#4616
- Աբդուլ-Բահա

 

Դուք պետք է աղոթք բարձրացնեք Աբհայի Արքայությանն ու հավերժ ընծաներ խնդրեք Նրանից: Դուք պետք է աղոթեք այն մասին, որ ձեր սրտերը մաքուր հայելու նման լցվեն ամենափառապանծ լույսով: Այն ժամանակ այնտեղ կփայլեն Ճշմարտության Արևի ցոլքերը: Դուք պետք է կոչեք Աստծուն ու արժանանալով Նրա օգնությանն ու աջակցությանը` դիմեք Նրան ամեն գիշեր ու ամեն օր այսպիսի խոսքերով.

Ո՜վ Տեր: Մենք թույլ ենք` ամրացրու մեզ: Ո՜վ Աստված: Մենք տգետ ենք` լուսավորիր մեզ: Ո՜վ Տեր: Մենք աղքատ ենք` հարստացրու մեզ: Ո՜վ Աստված: Մենք մահացած ենք` կենդանացրու մեզ: Ո՜վ Տեր: Մենք նսեմության բուն մարմնավորում ենք` մեծարիր մեզ Քո Արքայությունում: Եթե Դու օգնես մեզ, ո՜վ Տեր, մենք կդառնանք փայլող աստղեր, իսկ առանց Քո սատարման, մենք կլինենք երկրային հողից ցածր, ո՜վ Տեր: Ո՜վ Աստված: Ուժեր տուր մեզ: Ո՜վ Աստված: Մեզ հաղթանակ ուղարկիր: Ո՜վ Աստված: Արժանացրու մեզ հաղթահարել մեզ և սանձահարել մեր կրքերը: Ո՜վ Տեր: Ազատիր մեզ նյութական աշխարհի ստրկությունից: Ո՜վ Տեր: Կենդանացրու մեզ Սուրբ Ոգու շնչով, որպեսզի մենք բարձրանանք Քեզ ծառայելու, պաշտենք Քեզ ու լիարժեք անկեղծությամբ տանք մեր բոլոր ուժերը Քո Արքայությունում: Ո՜վ Տեր, Դու Հզոր ես: Ո՜վ Աստված, Դու Ներող ես: Ո՜վ Տեր, Դու Կարեկցող ես:

#4617
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ իմ Աստված, Դու, Ով փնտրողին ուղղում է դեպի ճիշտ ճանապարհ, Ով կորցված ու կույր հոգին դուրս է հանում կործանման անապատից, Դու, Ով անկեղծներին շնորհում է մեծ առատություններով ու ողորմածություններով, Ով ահով համակվածներին պատսպարում է Իր անառիկ կացարանում, Ով Իր ամենաբարձրյալ երկնակամարից պատասխանում է Քեզ գոչողների կանչերին: Գովք Քեզ, ո՜վ իմ Տեր: Դու անհավատության մահից փրկեցիր շփոթության մեջ գտնվողներին ու նրանց, ովքեր մոտեցան Քեզ, տարար դեպի իրենց ճանապարհորդության նպատակը: Դու Քո ծառաների մեջ ուրախացրիր համոզվածներին` կատարելով նրանց ամենաբաղձալի սպասումները և գեղեցկության Քո Արքայությունից բաց արիր վերամիավորման դարպասները Քեզ կարոտողների առջև ու փրկեցիր նրանց զրկանքների ու կորուստների կրակից` ուրեմն, նրանք շտապեցին Քո մոտ ու հասան Քո ներկայությանը ու եկան Քո լայն բացված դարպասների մոտ ու Քո առատ ընծաներից առատ մաս ձեռք բերեցին:

Ո՜վ իմ Տեր, նրանք ծարավ էին` Դու նրանց չորացած շուրթերին մոտեցրիր վերամիավորման ջուրը: Ո՜վ Մեղմ, Ընծայող, Դու թեթևացրիր նրանց տառապանքները Քո առատաձեռնության ու վերին օգնության բալասանով ու ապաքինեցիր նրանց հիվանդությունները Քո կարեկցանքի փրկարար դեղով: Ո՜վ Տեր, նրանց ոտքերն ամրացրու Քո ուղիղ ճանապարհի վրա, լայնացրու նրանց համար ասեղի անցքը և թող հավիտյանս հավիտենից քայլեն նրանք փառքով`արքայական հագուստներ հագած:

Դու, հիրավի, Մեծահոգի ես, Հավերժ Ընծայող, Թանկագին, Ամենաառատաձեռն: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Հզոր, Զորավոր, Վեհանձն, Հաղթական:

#4618
- Աբդուլ-Բահա

 

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Հիրավի, ծառաներն այս դիմում են Քեզ` ցանկանալով արժանանալ Քո գթասրտության արքայությանը: Հիրավի, նրանք հիացած են Քո սրբությամբ ու բոցավառված Քո սիրո կրակով, հաստատումներ են փնտրում Քո հրաշալի արքայությունից ու ցանկանում են հասնել Քո երկնային կացարանը: Հիրավի, նրանք սպասում են Քո ընծաների հոսքերը և փափագում են պայծառացում Ճշմարտության Արևից: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց փայլող լուսատուներ, ողորմած նշաններ, պտղաբեր ծառեր ու փայլող աստղեր: Թող նրանք բարձրանան Քեզ ծառայության և թող միանան Քո հետ Քո սիրո կապերով` սլանալով դեպի Քո օրհնության լուսատուները: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց ուղեցույց նշաններ, խաշվառներ Քո անմահ արքայությունում, Քո ողորմածության ծովի ալիքներ ու Քո մեծության արտացոլման հայելիներ:

Դու, հիրավի, Մեծահոգի ես: Դու, հիրավի, Գթասիրտ ես: Դու, հիրավի, Թանկագին ես ու Սիրեցյալ:

#4619
- Աբդուլ-Բահա

 

ՀԱՏՈՒԿ ԱՂՈԹՔՆԵՐ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Բահայիների ամուսնությունը երկու կողմերի միություն է ու սրտանց կապվածություն: Սակայն նրանք պետք է ցուցաբերեն մեծագույն զգուշություն և ճանաչեն միմյանց բնավորությունները: Այս հավերժ կապերը պետք է ամրացվեն անխախտ համաձայնությամբ. պետք է ձգտել ներդաշնակության, ընկերակցության, միասնության զարգացմանը և հավերժ կյանքի ձեռքբերմանը:

Հարսի ու փեսայի կողմից առանձին արտասանվող` Հոգևոր Ժողովի կողմից հավանություն ստացած ամուսնության երդումը ոչ պակաս, քան երկու վկաների ներկայությամբ, տրված է Կիտաբ-ի-Աղդասում (Ամենասուրբ Գրքում).

«Մենք բոլորս, հիրավի, կհետևենք Աստծու կամքին»:

Նա Ընծայող է, Ամենաառատաձեռն:

Թող գովք լինի Տիրոջը` Նախահավիտենականին, Հավերժ Գոյին, Մշտականին, Անանցողիկին: Նա Ինքն է, Ով Իր Սեփական Էությամբ հաստատում է, որ, հիրավի, Նա է Մեկը, Միակն, Անսահմանը, Վեհը: Մենք վկայում ենք, որ, հիրավի, չկա Աստված, Իրենից բացի` ճանաչելով Նրա միասնությունը և Նրա ամբողջությունը: Նա մշտնջենական ժամանակներից ապրում է անհասանելի բարձրունքներում, Իր մեծության գագաթներում` օծված որևէ մեկի հիշատակումից, բացի Իրենից, անըմբռնելի որևէ մեկի համար, բացի Իրենից:

Իսկ երբ Նա ցանկացավ մարդկանց հայտնել վերին օգնությունը և գթասրտությունը և աշխարհում հաստատել կարգ ու կանոն, Նա բացահայտեց նրանց համար կարգադրագրերը և օրենքները: Նրանցից ոմանց համար Նա սահմանեց ամուսնության օրենքը, դարձրեց այն բարօրության ու փրկության ամրոցի նման և պատգամեց մեզ այն բանում, ինչն ի վերուստ առաքված էր սրբության երկնքներից Նրա Ամենասուրբ Գրքում: Լինելով Մեծ Իր Փառքում` Նա ասում է. «Ամուսնացեք, ո՜վ մարդիկ, և թող ձեզանից ստեղծվի նա, ով կհիշատակի Ինձ Իմ ծառաների միջև: Այդպիսին է Իմ կամքը ձեզ. ամուր բռնվեք դրանից` որպես սատարում ձեր համար»:

#4676
- Բահաուլլա

 

Նա Աստված է:

Ո՜վ Տեր աննման: Քո համապարփակ իմաստունությամբ Դու մարդկանց պատվիրեցիր ամուսնություն, որպեսզի սերունդները իրար փոփոխեն այս մահկանացու աշխարհում և որպեսզի հավիտյան, քանի գոյություն ունի աշխարհը, մնան նրանք Քո միասնության Շեմի առջև ծառայության և պաշտամունքի մեջ, երախտագիտության, աստվածացման և գովքի մեջ: «Չէ որ Ես ստեղծեցի ոգիներն ու մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք ինձ պաշտեն»: Ուրեմն, Քո ողորմածության երկնքներում պսակադրիր Քո սիրո բույնից այս երկու թռչուններին և դարձրու դրանց անանցանելի ողորմածության ձգողության կենտրոնակետ, որպեսզի սիրո այս երկու ծովերի միությունից բարձրանա քնքշության ալիքը և կյանքի ափ դուրս հանի մաքուր ու բարի սերնդի մարգարիտներ: «Նա ազատեց երկու ծով, որպեսզի դրանք հանդիպեն. դրանց միջև կա խոչընդոտ, որը նրանք չեն կարող անցնել: Ուրեմն, ձեր Տիրոջ բարեգործություններից ո՞րը դուք կեղծ կհամարեք: Այդ երկուսից էլ դուրս են գալիս մեծ և փոքր մարգարիտներ:»

Ո՜վ Դու, բարի Տեր: Թույլ տուր այս ամուսնական միությանը ծնել մարջաններ ու մարգարիտներ: Դու, հիրավի, Ամենազոր ես, Մեծագույն, Հավերժ Ներող:

#4677
- Աբդուլ-Բահա

 

Փառք Քեզ, ո՜վ իմ Աստված: Հիրավի, Քո այս ծառան և Քո այս սպասավորուհին հանդիպեցին Քո գթասրտության հովանու տակ և միանում են Քո բարեհաճությամբ և մեծահոգությամբ: Ո՜վ Տեր: Օգնիր նրանց Քո այս աշխարհում և Քո Արքայությունում և նրանց համար սահմանիր ամեն բարին Քո առատաձեռնության ու վերին օգնության միջոցով: Ո՜վ Տեր: Ամրապնդիր նրանց Քո իշխանության մեջ և օգնիր նրանց Քեզ ծառայելու մեջ: Թույլ տուր նրանց դառնալ Քո Անվան նշաններ Քո աշխարհում և պաշտպանիր նրանց Քո ընծաներով, որ չեն սպառվի այս աշխարհում ու գալիք աշխարհում: Ո՜վ Տեր: Նրանք աղերսում են Քո գթասրտության արքայության մասին և կոչում միակության արքայության համար: Հիրավի, Քո պատգամի ապաշխարության մեջ են նրանք զուգորդվում: Նրանց դարձրու համերաշխության և միասնության նախանշանակներ մինչև ժամանակների ավարտը: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենագո, Ամենատիրակալ:

#4678
- Աբդուլ-Բահա

 

ԸՆԴՄԻՋԱՐԿՎԱԾ ՕՐԵՐ

Ընդիջարկված օրերը` բահայի օրացույցի Մուլք (Տիրապետություն) և Ալա (Բարձունք) ամիսների միջև ընկած օրերը (փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը ներառյալ), պետք է լինեն Պասին, հյուրասիրությանը, բարեգործությանն ու նվերների փոխանակությանը պատրաստվելու օրեր:

Ի՜մ Աստված, իմ Կրակ ու իմ Լույս:

Ահա սկսվեցին օրերը, որ Դու Քո գրքում անվանեցիր Այամ-ի-Խա, ո՜վ Դու, Ով անունների Արքան է, ու մոտենում է պասը, որ պատվիրված է Քո բարձրագույն Գրչով, որպեսզի այն պահպանեն բոլոր գոյություն ունեցողները Քո արարման արքայությունում: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, հանուն այս օրերի և հանուն բոլոր այն մարդկանց, որ այս ժամանակ բռնվեցին Քո պատգամների թելից և Քո պատվերերի բռնակոթից` թույլ տուր, որ ամեն հոգուն տեղ սահմանվի Քո արքունիքի սահմաններում ու գահ` Քո դեմքի լույսի շքեղության հայտնության ժամանակ:

Ահա, ո՜վ իմ Տեր, Քո ծառաները, որոնց ոչ մի արատավոր կապվածություն չթեքեց այն բանից, ինչ Դու ի վերուստ առաքեցիր Քո Գրքում: Նրանք խոնարհվեցին Քո Գործի առջև և Քո Գիրքը ընդունեցին այնպիսի վճռականությամբ, որը Քեզանից է ծնվում և պահպանեցին այն ամենն, ինչ Դու իրենց պատվիրեցիր և ընտրեցին հետևել այն բանին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից:

Տեսնում ես Դու, ո՜վ իմ Տեր, թե ինչպես ընդունեցին ու դավանեցին նրանք այն ամենն, ինչ բացահայտեցիր Դու Քո Սուրբ Գրքերում: Ուրեմն, տուր որ նրանք Քո վերին օգնության ձեռքերից խմեն, ո՜վ իմ Տեր, Քո հավերժության ջրից: Նախանշիր նրանց համար հատուցում, որ պատկանում է նրան, ով ընկղմվեց Քո ներկայության օվկիանոսը և ճաշակեց Քեզ հանդիպելու նրբաճաշակ գինուց:

Աղերսում եմ Քեզ, ո՜վ արքաների Արքա և նվաստացածներին Կարեկցող, սահմանիր նրանց համար այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Կանխանշիր նրանց նաև այն, ինչ չի բացահայտել Քո ստեղծածներից ոչ ոք և նրանց դասիր նրանց շարքերը, ովքեր շրջապատում են Քեզ ու քայլում են Քո գահի շուրջ Քո աշխարհներից ամեն մի աշխարհում:

Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենագետ, Ամենաառաջատար:

#4679
- Բահաուլլա

 

ՆՈՎՐՈՒԶ

(Նովրուզ` 21-ը մարտի, բահայի տարվա առաջին օրը:)

Գովք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի Դու Նովրուզը դարձրիր տոն նրանց համար, ով պաս էր պահում հանուն Քո հանդեպ սիրո և խուսափում էր այն ամենից, ինչ նողկանք է առաջացնում Քեզ մոտ: Թող, ո՜վ իմ Տեր, Քո սիրո կրակն ու Քո պատվիրած պասի տապը բոցավառեն նրանց Քո գործին ծառայելու մեջ և թող նրանք անմնացորդ կլանվեն` գովաբանելով ու հիշատակելով Քեզ:

Դու զարդարեցիր նրանց, ո՜վ իմ Տեր, Քո պատվիրած պասի նախշով. ուրեմն, զարդարիր նրանց Քո վերին օգնությամբ ու առատ ողորմածությամբ և Քեզ ընդունելու նախշով: Քանզի մարդկանց գործերն ամբողջությամբ կախված են Քո օրհնանքից ու սահմանված են Քո կամքով: Պասը խախտող մարդուն կհամարես որպես պաս պահողի ու նա կդասվի նրանց շարքերն, ովքեր պաս են պահում դարերից ի վեր: Իսկ եթե Դու կհամարես, որ պաս պահողը խախտել է պասի հրամանը, նա կդասվի նրանց շարքերը, ովքեր արատավորել են Քո Հայտնության Զարդարանքն ու կենում են այս կենարար Աղբյուրի բյուրեղյա ջրերից հեռու:

Դու Նա ես, Ում միջոցով կանգնեցվեց «Գովք Քեզ Քո գործերում» դրոշն ու փռվեց «Հնազանդվում են Քեզ Քո պատգամներում» խաշվառը: Հայտնիր Քո այս երրորդությունից մեկը Քո ծառաներին, ո՜վ իմ Աստված, որպեսզի նրանք հասկանան, որ ամբողջ արարման կատարելությունը կախված է Քո կամքից ու Քո խոսքից, որ ամեն գործի էությունը պայմանավորված է Քո բարեհաճությամբ ու բարյացակամությամբ ու որ նրանք հասկանան, որ բոլոր մարդկային գործերի ղեկերը պահում ես դու Քո ընդունման և Քո պատգամի ձեռքում: Պատմիր նրանց այս, որպեսզի ոչինչ չհեռացնի նրանց Քո Գեղեցկությունից այն օրերում, երբ Քրիստոսը բացականչում է. «Դու տիրում ես ամենը, ո՜վ Ոգու Հայր». ու Քո Բարեկամը ազդարարում է. «Փառք Քեզ, ո՜վ Ամենասիրեցյալ, քանզի դու հայտնեցիր Քո Գեղեցկությունն ու սահմանեցիր Քո ընտրյալների համար այն, ինչ կարժանացնի նրանց հասնել Քո Մեծագույն Անվան հայտնության գահին, որով լաց կլինեն բոլոր ժողովուրդները, բացի նրանցից, ովքեր հրաժարվել են ամենից, բացի Քեզանից և դիմել են Նրան, Ով Քո Էության Հայտնիչն է և Քո հատկանիշների Հայտնությունը»:

Նա, Ով Քո ճյուղն է ու Քո ամբողջ ընկերակցությունը, ո՜վ իմ Տեր, այսօր ավարտում են իրենց պասը, որ պահում էին Քո Արքունիքի սահմաններում` ձգտելով հաճոյանալ Քեզ: Ուրեմն, որոշիր Նրա համար և նրանց և բոլորի, ովքեր մտել են Քո ներկայության մեջ այս օրերում, այն բարին, որ Դու պատրաստել ես Քո Գրքում: Օժտիր նրանց այն բանով, ինչ օգուտ կբերի նրանց այս կյանքում և այլ կյանքում:

Հիրավի, Դու Ամենաառաջատար ես, Ամենաիմաստուն:

#4682
- Բահաուլլա

 

ՊԱՍ

Բահայիների պասը պահվում է բահայի օրացույցի Ալա (Բարձունք) ամսի ընթացքում մարտի 2-ից մինչև մարտի 20-ը ներառյալ:

Գովք Քեզ, ո՜վ Տեր իմ Աստված: Ես թախանձում եմ Քեզ այս Հայտնությամբ, որով խավարը վերածվեց լույսի, որով կանգնեցվեց Հաճախվող Տաճարը, բացվեց Գրված Հուշատախտակը և հայտնվեց Բացված Ձեռագիրն` ի վերուստ առաքիր ինձ և իմ ուղեկիցներին այն, ինչ թույլ կտա մեզ վեր խոյանալ Քո երկնային փառքի երկնքները և կմաքրի մեզ այն կասկածների ապականությունից, որ խանգարեցին անվստահներին մտնել Քո միասնության խորանը:

Ես նա եմ, ո՜վ իմ Տեր, ով ամուր բռնվեց Քո քնքուշ խնամքի թելից և կառչեց Քո գթասրտության և Քո ընծաների եզրաշերտից: Ուրեմն, սահմանիր ինձ և իմ սիրեցյալներին այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Շնորհիր մրանց Նվիրական Ընծան, որ պատրաստել ես Դու ամենաընտրյալների համար Քո ստեղծածների միջև:

Ահա օրերը, ո՜վ իմ Տեր, երբ Դու հրամայեցիր Քո ծառաներին պաս պահել: Երջանիկ է նա, ով պասը պահում է ամբողջությամբ հանուն Քեզ` լրիվ հրաժարվելով ամեն գոյից, բացի Քեզանից: Օգնիր նրանց ու ինձ, ո՜վ իմ Տեր, հնազանդվել Քեզ և հետևել Քո հրամաններին: Հիրավի, Քո կամքն է կատարել այն, ինչ կցանկանաս:

Չկա այլ Աստված Քեզանից բացի` Ամենաառաջատար, Ամենաիմաստուն: Ամեն գովք թող լինի Աստծուն` բոլոր աշխարհների Տիրակալին:

#4680
- Բահաուլլա

 

Տեսնում ես Դու, ո՜վ Ողորմածության Աստված, Ում ուժը թափանցում է ամեն գոյը, ինժպես են Քո ծառաները, Քո ստրուկները Քո Կամքի համաձայն` Քո պատվիրված պասը ցերեկով պահում, ինչպես են նրանք վեր կենում հենց լուսաբացին, որպեսզի հիշատակեն Քո Անունն ու Քեզ գովք բարձրացնեն` հուսալով ստանալ այն ընծաների մասը, որ պահվում է Քո վերին օգնության ու առատաձեռնության գանձատներում: Աղերսում եմ Քեզ, ո՜վ Դու, Ով Իր ձեռքում է պահում ամբողջ արարվածի ղեկերն, Ում ձեռքում է Քո բոլոր անունների ու հատկանիշների արքայությունը, մի զրկիր Քո ծառաներին Քո ողորմածության ամպերից զեղվող հոսքերից և մի խոչընդոտիր նրանց վաստակել իրենց բաժինը Քո բարեհաճության օվկիանոսից Քո Օրում:

Բոլոր երկրային մանրագույն մասնիկները վկայում են, ո՜վ իմ Տեր, Քո իշխանության և Քո տիրակալության ուժի մասին, Տիեզերքի բոլոր նախանշանակները հաստատում են Քո մեծության և Քո հզորության փառքը: Ուրեմն, գթա, ո՜վ Դու, ամենի ու ամենքի գերագույն Տիրակալ, անանցողիկ օրերի Արքա և բոլոր ժողովուրդների Տիրակալ այն ծառաներիդ, ովքեր բռնված են Քո պատգամների թելից և իրենց գլուխներն են խոնարհում Քո օրենքների հայտնությունների առջև` ի վերուստ առաքված Քո Կամքի երկնքներից:

Տես, ո՜վ իմ Տեր, թե ինչպես են նրանց հայացքներն ուղղված Քո քնքուշ խնամքի արշալույսին, ինչպես են սրտերը նետվում դեպի Քո ողորմածությունների օվկիանոսներն, ինչպես են նրանց ձայները լռում Քո քաղցր Ձայնի հնչյունների տակ` գոչող ամենավեհ Կացարանից հանուն Քո Ամենափառավոր Անվան: Օգնիր Քո սիրեցյալներին, ո՜վ իմ Տեր, այն բանով, ինչ տվեցին բոլորը, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ ունես Դու, նրանց, ում հետապնդում են փորձություններն ու ձախորդությունները, քանզի նրանք շրջվել են այս աշխարհից ու հոգով սլացել դեպի փառքի Քո արքայությունը: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, պաշտպանիր նրանց արատավոր կրքերի ու ցանկությունների բռնկումներից և օգնիր նրանց ձեռք բերել այն, ինչ նրանց օգուտ կբերի այս աշխարհում ու գալիք աշխարհում:

Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Քո նվիրականով, Քո թանկագին Անվամբ, որ Իր ձայնն է բարձրացնում արարման աշխարհում և բոլոր ժողովուրդներին կոչում դեպի Ծառը, որի հետևում չկա ճանապարհ, դեպի անանց փառքի գահը. զեղիր մեր վրա և Քո ծառաների վրա Քո ողորմածության առատ անձրևը, որպեսզի այն մաքրի մեզ, բացի Քեզանից ուրիշներին հիշատակելուց և մոտեցնի մեզ Քո վերին օգնության օվկիանոսի ափերին: Ո՜վ Տեր, Քո Ամենավեհ Գրչի ուժով նախանշիր այն, ինչը մեր հոգիներին փառքի Ապարանքում ընծայում է անմահություն: Նախանշիր այն, ինչը կհավերժացնի մեր անունները Քո Արքայությունում և կպահպանի մեր կյանքերը Քո պաշտպանության գանձատներում, իսկ մեր մարմինները` Քո անխորտակելի ամրոցի պատվարում: Դու տերն ես ամեն բանի անցյալում և ապագայում: Չկա Աստված Քեզանից բացի, ամենազոր Պաշտպան, Ինքնագո:

Տեսնում ես, ո՜վ Տեր, մեր ձեռքերն աղերսանքով վեր են կարկառած դեպի Քո բարեհաճության և Քո ընծաների երկնքները: Թույլ տուր դրանց լցվել գանձերով Քո անչափ առատաձեռնությունից և առատ վերին օգնությունից: Ներիր մեզ, և հայրերին և մեր մայրերին և օժտիր մեզ ամենով, ինչ փափագում ենք մենք Քո ողորմածության ու Աստվածային վերին օգնության օվկիանոսից: Ընդունիր, ո՜վ մեր սրտերի Սիրեցյալ, մեր բոլոր աշխատանքները Քո ճանապարհին: Դու, հիրավի, Ամենատիրակալ ես, Ամենավեհ, Աննման, Միակ, Ներող, Գթասիրտ:

#4681
- Բահաուլլա

 

Tablets

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս Հուշատախտակը կարդացվում է Բահաուլլայի ու Բաբի Տաճարներում: Դրան են դիմում նաև Նրանց հիշատակման օրերում:

Գովքը, որ ծագեց Քո ամենավեհ Էությունից ու փառքը, որ շողաց Քո ամենալուսաշող Գեղեցկությունից, թող մնան Քո հետ, ո՜վ Դու, Ով Շքեղության Արտահայտումն է, Հավերժության Արքան և երկնքում ու երկրի վրա ամեն գոյի Տերը: Վկայում եմ, որ Աստծու տիրապետությունն ու Նրա իշխանությունը, Աստծու մեծությունն ու Նրա շքեղությունը հայտնված էին Քո միջոցով ու նախահավիտենական փառքի Ցերեկային Լուսատուներն իրենց լույսը սփռեցին Քո անխախտ կամքի երկնքներում և Աներևույթի Գեղեցկությունը շողաց արարման տեսադաշտի վրա: Նաև վկայում եմ, որ Քո Գրչի մեկ շարժումով կատարվեց Քո «Եղի՛ր» կամքը և հռչակվեց Նվիրական Աստվածային գաղտնիքը և լույս աշխարհ եկավ ամբողջ արարվածը և ի վերուստ առաքվեցին բոլոր Հայտնությունները:

Նաև վկայում եմ, որ Քո գեղեցկությամբ բացահայտվեց Սիրեցյալի գեղեցկությունը և Քո դեմքի միջոցով շողաց Ցանկալիի դեմքը և որ Քո խոսքի միջոցով ես Դու դատում ամեն արարվածը` բարձրացնելով նրանց, ովքեր հավատարիմ են Քեզ փառքի գագաթին, իսկ անհավատներին` գահավիժելով խորագույն անդունդ:

Վկայում եմ, որ նա, ով ճանաչեց Քեզ, ճանաչեց Աստծուն, իսկ նա, ով հասավ Քո ներկայությանը, հասավ Աստվածային ներկայությանը: Մեծ է, ուրեմն, երանությունը նրա, ով հավատաց Քեզ ու Քո նախանշանակներին, ով հնազանդվեց Քո տիրապետության առաջ, ով պատվի արժանացավ հանդիպել Քեզ, ով ձեռք բերեց Քո բարեհաճությունը և ով կենում էր Քո շուրջը և կանգնեց Քո գահի առջև: Բայց, վայ նրան, ով Քո հանդեպ մեղք գործեց և մերժեց Քեզ և դեն նետեց Քո նախանշանակները և հանդես եկավ Քո տիրապետության դեմ և դուրս եկավ Քո դեմ և ծայրահեղ գոռոզությամբ լցվեց Քո դեմ և վիճարկեց Քո վկայությունները և փախչեց Քո տիրապետությունից ու Քո իշխանությունից և դասվեց այն անհավատների շարքերն, ում անունները Քո կամքի մատներով գծվեցին Քո սրբազան Հուշատախտակներում:

Թող պատեն ինձ, ո՜վ իմ Աստված ու իմ Սիրեցյալ, Քո գթասրտության ու Քո քնքուշ խնամքի աջից Քո բարեհաճության սուրբ զեփյուռները, որպեսզի ես հրաժարվեմ ինքս ինձանից ու այս աշխարհից` հանուն Քո մտերմության և Քո ներկայության արքունիքի: Քո կամքում է կատարել այն, ինչ ցանկալի է Քեզ: Ու, հիրավի, Դու ամեն գոյից վեր ես:

Աստծու հիշատակումն ու Նրա գովաբանումն, Աստծու փառքն ու Նրա շքեղությունը թող մնան Քո հետ, ո՜վ Դու, Ով Նրա Գեղեցկությունն է: Վկայում եմ, որ արարման հայացքը երբեք չի դիտել այդքան հալածվածի, որքան Դու ես: Քո կյանքի բոլոր օրերում Դու ընկղմված էիր դժբախտությունների խորխորատը: Երբեմնի Դու կենում էիր շղթաներով ու կապանքներով, ուրիշ անգամ Քեզ վրա բարձրացավ Քո թշնամիների թուրը: Սակայն արհամարհելով այս` Դու բոլոր մարդկանց հրամայեցիր կատարել այն, ինչ Քեզ պատվիրված էր Նրա կողմից, Ով Ամենագետն է, Ամենաիմաստունը:

Թող իմ ոգին քավում լինի այն անարդարությունների համար, որ Դու կրեցիր, իսկ իմ հոգին` փրկագին այն ձախորդությունների համար, որ Դու կրեցիր: Աղերսում եմ Աստծուն Քո անվամբ ու նրանց անուններով, ում դեմքերը լուսավորված են Քո դեմքի լույսի արտացոլքով և ով Քո հանդեպ սիրուց կատարեց իրենց համար ամբողջ պատվիրվածը` պատռիր Քո և Քո արարվածների միջև կանգնած պատվարները և օժտիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարով: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Ամենափառապանծ, Հավերժ Ներող, Ամենակարեկից:

Օրհնիր, ո՜վ Տեր իմ Աստված, Լոտոս Աստվածային Ծառը և դրա տերևները և դրա մեծ ու փոքր ճյուղերը և դրա բողբոջներն ու շիվերը, քանի գոյություն ունեն Քո հիասքանչ անունները և քանի դեռ տևում են Քո ամենավեհ արտահայտումները: Ուրեմն, պահպանիր դրան ոտնձգություն կատարողի դավերից ու բռնակալության հրոսակներից: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենահզոր: Օրհնիր նաև, ո՜վ Տեր իմ Աստված, Քո ծառաներին ու սպասավորուհիներին, ովքեր գտել են Քեզ: Դու, իսկապես, Ամենաառատաձեռն ես, Նա ես, Ում ողորմածությունն անսահման է: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

#4684
- Բահաուլլա

 

Աբդուլ-Բահայի կողմից բացահայտված այս աղոթքն արտասանվում է Նրա Տաճարում: Այն կարելի է կարդալ նաև ինչպես անձնական աղոթք:

Աբդուլ-Բահան ասում է. «Ով արտասանում է այս աղոթքը հնազանդությամբ ու ջանասիրությամբ, նա այս Ծառայի սրտին ուրախություն ու հաճույք է պատճառում. դա նման կլիներ այն բանին, եթե նա հանդիպեր Նրա հետ դեմ առ դեմ»:

Նա է Ամենազորը:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Հնազանդությամբ, արցունքներով ու աղոթքներով ես կարկառում եմ ձեռքերս և դեմքս ծածկում եմ Քո Շեմի հողով, որ բարձրանում է իմաստունների գիտելիքի վրա և բոլոր նրանց գովասանքի, ովքեր Քեզ փառաբանում են: Ուրեմն, ողորմածաբար նայիր Քո ծառային Քո դարպասների առջև հնազանդ ու խոնարհ Քո գթասրտության աչքի հայացքով և ընկղմիր նրան Քո հավերժ վերին օգնության Օվկիանոսը:

Տե՜ր: Այս հնազանդ ու ողորմելի Քո ծառան` հիացած Քեզանով ու Քեզ աղերսող, Քո աջի գերին` կրակոտ կերպով Քեզ աղոթքներ բարձրացնող, Քեզ հավատացող, Քո դեմքի առջև արցունքոտ, գոչում է Քեզ հետևյալ բառերով.

Ո՜վ Տեր, Աստված իմ: Ուղարկիր ինձ Քո վերին օգնությունը, որպեսզի ես ծառայեմ Քո սիրեցյալներին, ուժ տուր ինձ Քեզ ծառայելու, լուսավորիր իմ ճակատը պաշտամունքի լույսով սրբության Քո արքունիքում ու աղոթքի լույսով` ուղղված դեպի Քո մեծության արքայությունը: Օգնիր ինձ դեն նետել ամեն տեսակի շահամոլություն Քո դարպասների երկնային մուտքի մոտ և ազատվել ամեն աշխարհիկից Քո սրբազան սահմաններում: Տե՜ր: Թող ես խմեմ անշահախնդրության գավաթից. դրա հագուստներն ինձ հագցրու և դրա օվկիանոսն ինձ ընկղմիր: Դարձրու ինձ Քո սիրեցյալների արահետի հողի նման և թույլ տուր ինձ հոգիս զոհաբերել հողին` ազնվացած Քո ընտրյալների ոտքերով Քո ճանապարհին, ո՜վ Երկնային Փառքի Տեր:

Այս աղոթքով Քո ծառան Քեզ է դիմում արշալույսին ու գիշերով: Կատարիր նրա սրտագին ցանկությունը, ո՜վ Տեր: Լուսավորիր նրա սիրտը, ուրախացրու նրա հոգին, վառիր նրա լույսը, որպեսզի նա կարողանա ծառայել Քո Գործին և Քո ծառաներին:

Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենառատաձեռն, Բարեբեր, Ողորմած, Կարեկից:

#4685
- Աբդուլ-Բահա

 

ՀՐԵ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ

Հանուն Աստծու` Նախասկզբնականի, Ամենամեծագույնի:

Հիրավի, բաժանության կրակը կրծում է ազնվագույն սրտերը: Որտե՞ղ է Քո Դեմքի լույսի արտացոլանքը,

Աշխարհների Սիրեցյալ:

Նրանք, ովքեր մոտ են Քեզ, թողնված են միայնակության խավարում: Որտե՞ղ է Քո հետ վերամիավորվելու փայլատակող առավոտն,

Աշխարհների Ցանկություն:

Քո ընտրյալների մարմինները թրթիռով են համակված հեռավոր անապատում: Որտե՞ղ է Քո շնչի օվկիանոսը,

Բոլոր աշխարհների Կախարդ:

Աղերսող ձեռքերը կարկառված են Քո առատաձեռնությունների ու գթասրտության երկնքները: Որտե՞ղ են Քո ընծայման անձրևները,

Բոլոր աշխարհների Պատասխանող:

Անհավատներն ամենուր ճնշում են հաստատել: Որտե՞ղ է Քո գրչի նախասահմանումների հնազանդեցնող ուժը,

Բոլոր աշխարհների Զսպիչ:

Շան հաչոց է թնդում բոլոր կողմերից: Որտե՞ղ է Քո ամենազորության թավուտների առյուծը,

Բոլոր աշխարհների Հատուցիչ:

Անտարբերությունը պատել է ամբողջ մարդկային ցեղը: Որտե՞ղ է Քո սիրո ջերմությունը,

Ո՜վ բոլոր աշխարհների Կրակ:

Դժբախտությունները ողողել են մարդկանց: Որտե՞ղ են Քո օգնության նշանները,

Ո՜վ աշխարհների Փրկիչ:

Խավարը կլանել է մարդկանց մեծ մասը: Որտե՞ղ է Քո շքեղության փայլն,

Աշխարհների Փայլ:

Գարշահոտությունը ձգում է վիզը: Որտե՞ղ է Քո պատժի պողպատը,

Բոլոր աշխարհների Կործանիչ:

Նվաստացումը հասել է անդունդին: Որտե՞ղ են Քո փառքի արտահայտումները,

Ո՜վ բոլոր աշխարհների Փառք:

Տառապանքով համակված է Նա, Ումով հայտնված է Քո Ամենագթասիրտ անունը: Որտե՞ղ է հրճվանքը Քո Հայտնության Արշալույսից,

Ո՜վ աշխարհների Բերկրանք:

Ցավը համակել է երկրագնդի բոլոր մարդկանց: Որտե՞ղ են Քո ուրախության դրոշները,

Ո՜վ բոլոր աշխարհների Ուրախություն:

Դու տեսնում ես. Քո նախանշանակների Արշալույսը ծածկում է վատ սադրանքները: Որտե՞ղ են Քո ամենազորության ձեռքերը,

Ո՜վ աշխարհների Հզորություն:

Մարդկանց տառապեցնում է տանջալից ծարավը: Որտե՞ղ են Քո Առատաձառնության ջրերը,

Ո՜վ բոլոր աշխարհների Ողորմածություն:

Ագահությունը ստրկացրել է ամբողջ մարդկային ցեղը: Որտե՞ղ են օտարացածության մարմնավորումներն,

Աշխարհների Տեր:

Դու տեսնում ես. Այս հալածվածը այնպես միայնակ է աքսորում: Որտե՞ղ են Քո Հրամանների երկնքների զորքերը,

Ո՜վ աշխարհների Տիրակալ:

Ես լքված եմ օտար երկրում: Որտե՞ղ են Քո հավատարմության նշանները,

Բոլոր աշխարհների Հենարան:

Հոգեվարքի տառապանքները տանջում են բոլոր մարդկանց: Որտե՞ղ են Քո հավերժ կյանքի օվկիանոսի ալիքները,

Ո՜վ աշխարհների Կյանք:

Ամբողջ կենդանի աշխարհը ներշնչում է Սատանայի քչփչոցները: Որտե՞ղ է Քո կրակի ասուպը,

Ո՜վ աշխարհների Լույս:

Կրքի հարբածությունը այլանդակել է համարյա ամբողջ մարդկային ցեղը: Որտե՞ղ են անարատության առավոտյան արշալույսներն,

Աշխարհների Ցանկություն:

Դու տեսնում ես. Սիրիացիների միջև այս հալածվածը պատված է բռնակալության շղարշով: Որտե՞ղ է Քո արշալույսի փայլը,

Ո՜վ աշխարհների Լույս:

Դու տեսնում ես. Ինձ այլևս արգելում են խոսել: Ուրեմն որտեղի՞ց կհնչի Քո երգը,

Ո՜վ աշխարհների Սոխակ:

Համարյա ամբողջ մարդկային ցեղը խրվել է դատարկ ու աննպատակ երազանքների մեջ: Որտե՞ղ են Քո համոզվածության մարմնավորումներն,

Աշխարհների Հաստատունություն:

Բահան խեղդվում է դժբախտությունների խորխորատում: Ուրեմն, որտե՞ղ է Քո փրկության Տապանը,

Բոլոր աշխարհների Փրկիչ:

Դու տեսնում ես. Քո ասույթի արշալույսն առկայծեց արարման խավարում: Որտե՞ղ է Քո երկնքների ողորմածության արևը,

Ո՜վ աշխարհներին Լույս Ընծայող:

Ճշմարտության ու անարատության, ապահովության ու պատվի կանթեղները մարված են: Որտե՞ղ են Քո պատժիչ ցասումի նախանշանակները,

Ո՜վ աշխարհների Շարժիչ:

Կտեսնես Դու արդյո՞ք որևէ մեկին, ով Քո կողմից մարտնչի կամ խորհի այն մասին, թե ինչ է ընկել իրեն Քո սիրո ասպարեզում: Իմ գրիչն այստեղ կանգ է առնում,

Աշխարհների Սիրեցյալ:

Ճակատագրի բուռն պոռթկումները կոտրեցին Լոտոս Աստվածային Ծառի ճյուղերը: Ուրեմն, որտե՞ղ են Քո օգնության դրոշները,

Բոլոր աշխարհների Մարտիկ:

Այս Դեմքը ծածկված է զրպարտության հողի տակ: Որտե՞ղ է Քո կարեկցանքի մեղմ քամին,

Ո՜վ բոլոր աշխարհների Ողորմածություն:

Ստախոսները արատավորել են բարեպաշտության քողերը: Որտե՞ղ է Քո սրբության հագուստը,

Ո՜վ աշխարհները Զարդարող:

Մարդկանց ստեղծածից քարացել է վերին օգնության ծովը: Որտե՞ղ են Քո առատաձեռնության ալիքներն,

Աշխարհների Ցանկություն:

Աստվածային Ներկայության դուռը փակված է Քո թշնամիների բռնակալությամբ: Ուրեմն, որտե՞ղ է Քո ընծայի բանալին,

Ո՜վ աշխարհները Բացող:

Խռովության թունավոր քամիներից դեղնում են տերևները: Որտե՞ղ են Քո առատաձեռնությունների ամպերի զեղումները,

Ո՜վ աշխարհները Շնորհող:

Տիեզերքը խավարել է մեղքի փոշու մեջ: Որտե՞ղ է Քո ներման զեփյուռն,

Աշխարհները Ներող:

Այս Երիտասրդն այնքան միայնակ է ամայի երկրում: Որտե՞ղ է Քո երկնային վերին օգնության անձրևը,

Ո՜վ աշխարհներն Ընծայող:

Գերագույն Գրիչ: Մենք լսեցինք Քո քաղցրահունչ կոչը երկնային կացարանում: Ունկնդրիր այն, ինչի մասին ավետում է Մեծության Լեզուն,

Բոլոր աշխարհների Հալածված:

Եթե չլիներ այս ցուրտն, ինչպե՞ս կհաղթանակեր Քո խոսքերի տապը,

Ո՜վ բոլոր աշխարհների Մեկնաբանիչ:

Եթե չլինեին աղետներն, ինչպե՞ս կշողար Քո համբերության արևը,

Ո՜վ աշխարհների Լույս:

Մի վշտացիր անօրենների պատճառով. Դու հայտնված էիր արարելու կայունություն ու հնազանդություն,

Աշխարհների Համբերություն:

Օ՜հ, որքան սքանչելի են` Քո արշալույսը Կտակի տեսադաշտում` խռովություն հրահրողների վրա ու կրքոտ ձգտումը դեպի Աստված,

Ո՜վ աշխարհների Սեր:

Քո շնորհիվ ազատության դրոշը բարձրացվեց գագաթներից ամենաբարձրի վրա ու առատաձեռնության ծովն ալեկոծվեց,

Աշխարհների Հիացմունք:

Քո միայնակության միջոցով Միասնության արևը շողաց և Քո աքսորով Համաձայնության երկիրը զարդարվեց: Համբերատար եղիր,

Ո՜վ Դու, բոլոր աշխարհների Վտարանդի:

Մենք նվաստացումը դարձրինք փառքի հագուստ և դժբախտությունները` Քո տաճարի զարդ,

Ո՜վ բոլոր աշխարհների Հպարտություն:

Դու տեսնում ես. ատելությունը լցրել է սրտերը: Ո՞վ, եթե ոչ Դու, պետք է ների այն,

Ո՜վ աշխարհի մեղքերը Թաքցնող:

Երբ փայլում է սուրը, առաջ գնա: Երբ սուլում է նետը, ճնշիր թշնամուն,

Ո՜վ աշխարհների Զոհաբերություն:

Դու պետք է տրտնջաս, թե՞ Ես: Ավելի շուտ Ես կարտասվեմ այն բանի համար, թե որքան քիչ են Քո համախոհները,

Ո՜վ աշխարհների ողբն Առաջացնող:

Հիրավի, Ես անսացի Քո Կոչին, Սիրեցյալ, Ամենափառապանծ. այժմ «Բահա»-յի դեմքը վառվում է փորձությունների տապով ու Քո վառվող խոսքերի կրակով, և Նա, վերակենդանանալով զոհաբերության տեղում, լի է հավատով, փնտրում է միայն Քեզ հաճելին,

Ո՜վ բոլոր աշխարհների Կազմակերպիչ:

Ո՜վ Ալի-Ակբար, ուրեմն երախտագիտություն կարկառիր Տիրոջն այս Հուշատախտակի համար, որից Դու ներշնչում ես Իմ խոնարհության բույրն ու ըմբռնում ես, թե ինչ է Մեզ բաժին ընկել Աստծու ճանապարհին, Ում առջև խոնարհվում են բոլոր աշխարհները:

Եթե բոլոր ծառաները կարդան սա ու կշռադատեն, նրանց երակներում կբոցավառվի կրակը, որն ընդունակ կլինի ընդգրկել աշխարհները:

#4686
- Բահաուլլա

 

ՈՒՂԵՐՁ ԱՀՄԱԴԻՆ

Նա Արքա է` Ամենագետ, Իմաստուն: Ահա Դրախտային Սոխակը երգում է Հավերժության Ծառի ճյուղերին` սուրբ ու քաղցրահունչ մեղեդիներով առաքինիներին հռչակելով Աստծուն մոտ լինելու ուրախ լուրը, կանչելով նրանց, ով հավատում է Աստվածային Միասնությանը, Մեծահոգի Ներկայության արքունիքին, բաժանվածներին հայտնելով ուղերձի մասին, որ հայտնված էր Աստծու, Արքայի, Փառապանծի, Աննմանի կողմից, սիրողներին ցույց տալով սրբության գահի և այս լուսաշող Գեղեցկության ճանապարհը:

Հիրավի, այս է այն Մեծագույն Գեղեցկությունը, որ կանխագուշակված է Ավետաբերների Գրքերում, Որով ճշմարտությունը կտարբերվի մոլորությունից և կփորձվի ամեն պատգամի իմաստունությունը: Հիրավի, Նա է Կյանքի Ծառը, որ բերում է Աստծու, Վեհի, Զորավորի, Մեծի պտուղները:

Ո՜վ Ահմադ: Ուրեմն, վկայիր, որ, հիրավի, Նա է Աստված ու չկա Աստված, բացի Նրանից` Արքայից, Հովանավորից, Աննմանից, Ամենազորից: Ինչպես նաև Նա, Ում ուղարկեց Նա Ալի անվան տակ, հիրավի, Աստծուց էր, Ում կամքին մենք բոլորս հետևում ենք:

Ասա. Ո՜վ մարդիկ, հնազանդվեք Աստծու պատգամներին, որ պատվիրված են Բայան Գրքում Փառապանծի, Իմաստունի կողմից: Հիրավի, Նա է Հայտնիչների Արքան և Գիրքը Նրա Մայր-Գիրք է, իմացեք այս:

Այդպես է Սոխակն ազդարարում ձեզ Իր կոչն այս զնդանից: Նա պետք է միայն փոխանցի այս պարզ ուղերձը: Ով կցանկանա, թող մերժի այս խորհուրդն, իսկ ով ցանկանա, թող ընտրի ճանապարհն առ Աստված:

Ո՜վ մարդիկ, եթե դուք մերժում եք այս խոսքերն, ուր է ապացույցը, որով դուք հավատացել եք Աստծուն: Ներկայացրու այն, ո՜վ ստախոսների ժողով:

Բայց ո՛չ, երդվում եմ Նրանով, Ում ձեռքում է իմ հոգին, որ նրանք չեն կարող և երբեք չեն կարողանա անել այդ, անգամ, եթե միանան իրար օգնելու համար:

Ո՜վ Ահմադ: Մի մոռացիր Իմ ընծաներն Իմ բացակայության ժամանակ: Հիշիր Իմ օրերը քո օրերում, հիշիր Իմ տառապանքի ու աքսորի մասին այս հեռավոր բանտում: Եվ այնքան անսասան եղիր Իմ հանդեպ քո սիրո մեջ, որ սիրտդ չերերա, անգամ, եթե քո թշնամիների թրերը կարկտի պես փլվեն վրադ և բոլոր երկնքներն ու երկիրը ապստամբեն քո դեմ:

Իմ թշնամիների համար եղիր կրակի բոցի նման և Իմ սիրեցյալների համար` հավերժ կյանքի գետի և մի եղիր նրանցից, ովքեր կասկածում են:

Իսկ եթե աղետները քեզ բաժին են ընկել Իմ ճանապարհին, կամ եթե հանուն Ինձ զրկանքներ ես կրում, մի տխրիր դրա համար:

Ապավինիր Աստծուն, քո Աստծուն ու քո հայրերի Տիրոջը: Քանզի մարդիկ, որ զրկված են խորաթափանցությունից, մոլորության ճանապարհներով են քարշ գալիս, չեն տեսնում Աստծուն սեփական աչքերով ու չեն լսում Նրա Մեղեդին սեփական ականջներով: Այդպիսին էին մարդիկ, երբ մենք գտանք նրանց, ինչին դու էլ ես վկա:

Այդպես նրանց նախապաշարմունքները քող դարձան նրանց ու իրենց սրտերի միջև, շրջեցին նրանց Աստծու` Վեհի, Մեծի ճանապարհից:

Համոզվիր քո հոգում, որ, հիրավի, նա, ով շրջվում է այս Գեղեցկությունից, շրջվել է նաև անցյալի Ավետաբերներից` Աստծու առաջ ցուցաբերելով անչափ գոռոզություն հավիտյանս հավիտենից:

Խորն ուսումնասիրիր այս Հուշատախտակը, ո՜վ Ահմադ: Երգիր այն քո օրերում ու մի խուսափիր դրանից: Քանզի, հիրավի, Աստված նշանակել է նրան, ով երգում է այն, հարյուրավոր մարտիրոսների պարգև ու մեծարանքներ երկու աշխարհներում: Այս առատաձեռնությունները Մենք քեզ շնորհել ենք, որպես Մեր բարեհաճության և Մեր ներկայությունից ողորմածության նշան, որպեսզի դու էլ կարողանաս լինել երախտապարտների միջև:

Աստծով եմ երդվու՜մ: Եթե որևէ մեկը փորձանքի կամ վշտի մեջ կարդա այս Հուշատախտակը կատարյալ անկեղծությամբ, Աստված կցրի նրա տխրությունը, կլուծի նրա դժվարություններն ու կվերացնի նրա դժբախտությունները:

Նա, հիրավի, Գթասիրտ է, Կարեկից է: Փառապանծ եղիր Աստված, բոլոր աշխարհների Տեր:

#4683
- Բահաուլլա