Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2021

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Գործի պատմության մեջ ամենահիշարժան գլուխներից մեկի ավարտական խոսքերն արդեն գրված են և էջը թերթվում է: Այս Ռիզվանն իրենով նշանավորում է անսովոր տարվա՝ Հնգամյա Նախագծի ու 1996թ-ից թողարկվող Նախագծերի ամբողջ շարքի ավարտը: Արդեն ճանապարհին է Նախագծերի նոր շարքը, որը խոստանում է դառնալ տասներկու ամիսներից բաղկացած նշանավոր շրջան և ծառայել որպես նախերգանք այն ջանքերի համար, որոնք կսկսվեն հաջորդ Ռիզվանին: Մենք մեր առջև տեսնում ենք համայնք, որն արագ ուժ հավաքեց և պատրաստ է խոշոր քայլերով առաջ շարժվել: Բայց չպետք է պատրանքներ լինեն այն մասին, թե որքան ջանքեր են պետք եղել այդ կետին հասնելու համար և թե որքան դժվար են ձեռք բերվել այդ ճանապարհին ստացված փայլատակումները: Քաղված դասերը կկանխորոշեն համայնքի ապագան, իսկ այն, թե ինչպես են դրանք ստացվել, լույս է սփռում գալիքի վրա:

Սեփական ձեռքբերումներով ու փայլատակումներով լի 1996թ նախորդող տասնամյակները կասկած չեն թողնում, որ բազմաթիվ հասարակություններում նշանակալից թվով անձինք պատրաստ կլինեն հանդես գալ Հավատի դրոշի հովանու ներքո: Այնուամենայնիվ որքան էլ քաջալերող լինեն լայն մասշտաբներով Հավատի ընդունման օրինակները, դրանք չի կարելի համարել աճի կայուն գործընթաց, որը կարելի է զարգացնել տարբեր պայմաններում: Համայնքի առջև կանգնած են եղել խորը հարցեր և այդ ժամանակ նա չուներ բավականաչափ փորձ, որ նրանց համարժեք պատասխան տար: Ինչպե՞ս նրա ընդլայնմանն ուղղված ջանքերը կկարողանան զուգահեռ գնալ ամրապնդման գործընթացի հետ և լուծել աճի պահպանման վաղուցվա և թվում է թե դժվար հաղթահարելի մարտահրավերը: Ինչպե՞ս պետք է դաստիրակել մարդկանց, ինստիտուտներին և համայնքներին, որ նրանք ունակ լինեն կյանքի կոչել Բահաուլլայի ուսմունքները: Եվ ինչպե՞ս կարող են նրանք, ում գրավում էին ուսմունքների սկզբունքները, դառնալ համաշխարհային հոգևոր ձեռնարկման ջատագովներ:

Այսպիսով բահայի համայնքը քառորդ դար առաջ, որի առաջամասում դեռ կար երեք Աստծո Գործի Աջ, անցավ Չորսամյա Նախագծի իրացմանը, որն ի տարբերություն նախորդողներից, կենտրոնացած էր մեկ նպատակի վրա՝ Հավատը խմբերով ընդունելու գործընթացը նշանակալիորեն առաջ մղել: Այդ նպատակը դարձավ հետագա Նախագծերի շարքի որոշիչ գիծը: Համայնքն արդեն հասկանում է, որ այդ գործընթացը պարզապես չի ենթադրում Հավատն ընդունել փոքր խմբերով և միաժամանակ այն չի ծագի ինքնաբերաբար, այն ենթադրում է նպատակաուղղված, պարբերական, արագացված ընդլայնում և ամրապնդում: Նման աշխատանքը կպահանջի ահռելի քանակությամբ հոգիների գիտակցված մասնակցություն և 1996թ բահայի աշխարհը զորակոչվեց, որ հաղթահարի ահռելի կրթական մարտահրավերը, որը հայտնվեց այդ առաջադրանքի շրջանակներում: Նրան կոչ արեցին հաստատել նախապատրաստման ինստիտուտների ցանց, որոնք կկենտրոնանային անհատների աճող հոսքի ստեղծման վրա, որոնք օժտված կլինեին անհրաժեշտ ունակություններով աճի գործընթացին աջակցելու համար:

Ընկերներն անցել են այդ առաջադրանքի կատարմանը՝ գիտակցելով, որ չնայած Հավատի ուսուցման դաշտում իրենց նախորդ հաղթանակներին, ակնհայտ է, որ նրանք շատ բան պետք է սովորեն այն մասին, թե ինչպիսի ունակություններ ձեռք բերել և որն է հատկապես կարևոր, թե ինչպես դրանք ձեռք բերել: Մեծամասամբ համայնքը սովորել է գործնականում և ստացված դասերը, որոնք քաղվել են ու մշակվել որոշակի ժամանակի ընթացքում տարբեր հանգամանքներում կիրառման միջոցով, ի վերջո ներմուծվեցին կրթական նյութերում: Նշվեց, որ որոշակի գործունեության տեսակներ ի հայտ եկան բնական արձագանքի արդյունքում բնակչության առանձին խմբերի հոգևոր կարիքների հանդեպ: Այդ առումով կարևորագույն նշանակություն ստացան ուսուցման խմբակները, մանկական դասարանները, աղոթքի հանդիպումները և հետո պատանեկան խմբերը, որոնք ներհյուսվելով ուղեկցող գործունեության տեսակների հետ, ծնեցին շարժիչ ուժեր, որոնք բերեցին համայնքային կյանքի դինամիկ մոդելի: Եվ զուգահեռ նրան, թե ինչպես է այդ հիմնական գործունեության տեսակներում աճում մասնակիցների քանակը, նրանց առաջնային առաքելությանն ավելացավ նոր չափում: Նրանք սկսեցին ծառայել որպես դարպասներ, որոնցով ավելի լայն հասարակությունից երիտասարդները, մեծահասակներն ու ամբողջ ընտանիքներ կարողացան առնչվել Բահաուլլայի Հայտնության հետ: Նույն կերպ ակնհայտ էր դառնում, որ համայնքի կառուցման աշխատանքի ռազմավարությունները պրակտիկ է դիտարկել «կլաստերի» ենթատեքստում՝ կառավարելի չափերի աշխարհագրական զոնա հստակ սոցիալական ու տնտեսական առանձնահատկություններով: Սկսեցին զարգացնել կլաստերի մակարդակում պարզ նախագծեր կազմելու ունակությունը և նման պլանների շնորհիվ ծնվեցին Հավատի աճի ծրագրերը, որոնք կազմակերպված էին մի սկզբունքով, որը հետագայում ստացավ գործունեության եռամսյա փուլի տեսք: Վաղ փուլում հստակեցվեց կարևոր պահ. դասընթաների հաջորդականության միջով մարդկանց շարժը խթանում է կլաստերների շարժը զարգացման կոնտինուումով և աջակցվում է նրա կողմից: Այդ փոխկապակցվածությունն օգնեց ընկերներին ամբողջ աշխարում գնահատել աճի դինամիկան իրենց սեփական շրջապատում և նշողել ուժերի մեծացման ուղի: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ արդյունավետ է կլաստերում կատարվելիքը դիտարկել ինչպես երեք անքակտելի կրթական առաջադրանքների տեսանկյունից, որը ընդգրկում է երեխաներին, պատանիներին, երիտասարդներին և չափահաս անձանց, այնպես էլ գործունեության փուլերի տեսանկյունից, որոնք անհրաժեշտ են աճի ռիթմի համար: Քսանհինգամյա ջանքերի արդյունքոււմ սկսեցին ամուր կերպով արմատավորվել աճի գործընթացի առավել ճանաչվող գծերից շատերը, որոնք մենք այսօր տեսնում ենք:

Զուգահեռ նրան, որ ընկերներն ինտենսիվացնում են իրենց ջանքերը, տարբեր սկզբունքներ, գաղափարներ և ռազմավարություններ, որոնք ամենուր նպատակահարմար են աճի գործընթացի համար, սկսեցին ձևավորվել գործողությունների համակարգի մեջ, որը հնարավորություն ուներ ծավալվել՝ իր մեջ ներառելով նոր տարրեր: Պարզվեց, որ նման համակարգը էական է ահռելի կենսական էներգիայի ազատ արձակման համար: Այն օգնեց ընկերներին այնպես ուղղորդել իրենց էներգիան, որպեսզի դա, ինչպես փորձը ցույց է տալիս, խթանի առողջ համայնքների աճին: Բայց գործողությունների համակարգը բանաձև չէ: Հենվելով նման համակարգի տարբեր տարրերի վրա՝ կլաստերի, տեղանքի կամ պարզապես հարևանության իրականության գնահատման ընթացքում կարելի էր մշակել գործողության մոդել, որը հիմնված կլիներ նրա վրա, թե ինչ սովորել է բահայի մնացած աշխարհը, որը միաժամանակ կմնար որպես տվյալ վայրի հանգամանքներին պատասխան արձագանք: Մի կողմից կոշտ պահանջների և մյուս կողմից անձնական անսահման նախապատվությունների միջև դիխոտանիան փոխարինվեց միջոցների բազմազանության ավելի նուրբ ըմբռմամբ, որոնց միջոցով մարդիկ կարող էին աջակցել գործընթացին, որն ըստ էության համակցված էր և փորձի կուտակմանը զուգահեռ մշտապես կատարելագործվում էր: Թող ոչ մի կասկած չլինի ձեռքբերումների մեջ, որոնք մարմնավորում է գործողությունների այդ համակարգը. նրա հետևանքներն ահռելի նշանակություն ունեցան ամբողջ աշխարհի բահայիների ջանքերի համաձայնեցման ու միավորման, ինչպես նաև նրա հետագա շարժի խթանման համար:

Զուգահեռ նրան, որ մի նախագիծը փոխարինվում էր մյուսով և ավելի էր ընդլայնվում համայնքի կառուցման աշխատաքում մասնակցությունը, սկսվեցին ավելի հստակ արտահայտվել մշակույթի մակարդակում ձեռքբերումները: Օրինակ ավելի մեծ ճանաչում ստացավ երիտասարդ սերնդին կրթություն տալու կարևորությունը, ինչպես նաև բացառիկ ներուժը, որը ներդրված է մասնավորապես պատանիների մեջ: Իրար օգնելն ու համատեղ ուղեկցումը ընդհանուր ուղու վրա, փոխադարձ աջակցության շրջանակների մշտական ավելացման դեպքում, դարձան մոդել, որին ձգտում էին ծառայելու ընդունակության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերում: Փոխվեցին անգամ ընկերների և նրանց միջև փոխհարաբերությունները, ովքեր շրջապատում էին իրենց, քանի որ մեծացավ բովանդակալից զրույցներում ներդրված ուժերի գիտակցությունը՝ արթնացնել և ամրապնդել

հոգևոր զգացմունքները: Եվ ինչն է կարևոր, բահայի համայնքի մոտեցումը դարձավ առավել ուղղորդված դեպի արտաքին աշխարհ: Յուրաքանչյուր հոգի, ով արձագանքում էր Հավատի տեսլականին, կարող էր դառնալ կրթական գործունեության տեսակների և համայնքի կառուցման աշխատանքի մյուս տարրերի ակտիվ մասնակից, անգամ առաջ մղել և վարել դրանք: Նման հոգիներից շատերը նաև հայտարարեցին Բահաուլլայի հանդեպ իրենց հավատի մասին: Նման կերպ ծնվեց Հավատը խմբերով ընդունելու գործընթացի գաղափարը, որը ավելի քիչ հենվեց տեսությունների և պատվիրանների վրա և ավելի շատ՝ իրական փորձի, նրա, թե ինչպես փոքր քանակությամբ մարդիկ կարողացան գտնել Հավատը, ծանոթանալ նրա հետ, ընդունել նրա նպատակները, միանալ նրա գործունեությանը և քննարկումներին և շատ դեպքերում ընդունել այն: Իրոք, զուգահեռ նրան, թե ինչպես է մի շրջանից մյուսում ամրապնդվում ինստիտուտի գործընթացը, մարդկանց քանակությունը, ովքեր մասնակցում են Նախագծի աշխատանքում, ներառյալ անգամ նրանց, ովքեր վերջերս իմացան Հավատի մասին, աճեց ոչ թե օրերով, այլ ժամերով: Բայց դա պայմանավորված չէ պարզապես թվերի մասին հոգացությամբ: Միաժամանակ տեղի ունեցող անձնական և կոլեկտիվ վերափոխումների տեսլականը, որոնց տանում է Աստծո Խոսքի ուսումնասիրումը և յուրաքաչյուր մարդու ունակության ընդունումը դառնալ գործող անձ խորը հոգևոր դրամայում, ծնեց ընդհանուր սկսումի զգացում:

Այդ քսանհինգամյա շրջանի ամենավառ և ոգեշնչող գծերից մեկը բահայի երիտասարդության ծառայությունն է, որը հավատով և խիզախությամբ զբաղեցրեց իր օրինական տեղը համայնքի ջանքերի առաջամասում: Ինչպես Գործի ուսուցիչներ և երիտասարդների դաստիարակները, շարժական վարողները և տեղական պիոներները, կլաստերային կորդինատորները և բահայի գործակալությունների անդամները, հինգ մայրցամաքներում երիտասարդները նվիրվածությամբ և զոհաբերությամբ ոտքի ելան ծառայելու իրենց համայնքներին: Հասունությունը, որը ցուցադրվել է նրանց կողմից, պարտականությունների իրականացման ժամանակ, որից կախված էր Աստվածային Նախագծի առաջմղումը, վկայում է նրանց հոգևոր կենսական ուժի և ապագա մարդկության պաշպանության գործին նվիրվածության մասին: Ընդունելով նման ավելի ակնհայտ հասունությունը՝ մենք որոշում կայացրեցինք, որ տարիքը, երբ հավատացյալը կարող է քվեարկել բահայի ընտրություններին, կիջեցվի տասնութ տարեկանի այս Ռիզվանից անմիջապես հետո, այն դեպքում, երբ հավատացյալը իրավունք է ստանում ծառայել Հոգևոր Ժողովում, կմնա քսանմեկ տարեկանը: Մենք չենք կասկածում, որ չափահաս բահայի երիտասարդությունը կհաստատի մեր վստահությունը նրա ընդունակության վրա «գիտակցված և ջանասիրաբար» իրականացնել «սուրբ պարտականությունը», որին կոչ է արված յուրաքանչյուր բահայի ընտրող:

Մենք գիտակցում ենք, որ բնականորեն համայնքների իրականությունները նշանակալիորեն տարբերվում են իրարից: Տարբեր ազգային համայնքներ և տարբեր տեղանքներ այդ համայնքների ներսում, սկսել են այդ Նախագծերի շարքը զարգացման տարբեր մակարդակներում. այդ օրից նրանք զարգացել են տարբեր արագությամբ և հասել են առաջընթացի տարբեր մակարդակների: Դրանում ըստ էության ոչ մի նոր բան չկա: Միշտ էլ այնպես է եղել, որ ամենուրեք տարբերվում են հանգամանքները, ինչպես նաև այնտեղ հայտնաբերված ընկալունակությունը: Բայց մենք նաև զգում ենք աճող ալիք, որի շնորհիվ համայնքների մեծամասնության ընդունակությունները, վստահությունն ու կուտակված փորձը մեծանում է մոտիկ և հեռավոր համայնքների հաջողության ազդեցությամբ: Օրինակ այն ժամանակ, երբ հոգիները, որոնք ոտքի են ելել, որպեսզի նոր տեղանք բացեն 1996թ –ին քաջության, հավատի և նվիրվածության պակաս չէին զգում, այսօր նրանց ընկերներն ամենուրեք համակցում են իրենց մեջ այդ նույն հատկանիշները, ներառյալ ամբողջ բահայի աշխարհում քսանհինգամյա ջանքերի արդյունքում հայտնված գիտելիքները, փայլատակումները և հմտությունները, որպեսզի համակարգեն և կատարելագործեն աշխատանքը ընդլայնման և ամրապնդման ոլորտում:

Յուրաքանչյուր համայնքում անկախ սկզբնական կետից, աճի գործընթացն առաջ էր մղվում, երբ նրա հավատի, համառության և նվիրածության հատկանիշները համակցվում էին սովորելու պատրաստակամության հետ: Իրականում Նախագծի այդ շարքի նվիրական ժառանգությունը այն բանի լայնատարած ընդունումն է, որ առաջ մղման յուրաքնաչյուր ջանք սկսվում է սովորելու վրա ուղղվածությունից: Այդ պատվիրանի պարզության տակ թաքնված է դրանից բխող հետևանքների նշանակալիությունը: Մենք չենք կասկածում, որ որոշակի պահին յուրաքանչյուր կլաստեր առաջ կգնա զարգացման կոնտինուումով. համայնքները, որոնք ավելի արագ են հասել հաջողության համեմատած նրանց, որտեղ հանգամանքներն ու հնարավորությունները համանման էին, ցուցադրել են մտքի միասնությունն ամրապնդելու և արդյունավետ գործողություն սովորելու ընդունակություն: Եվ միաժամանակ նրանք գործել են առանց տատանվելու:

Սովորելուն նվիրվածությունը նաև նշանակում էր սխալներ գործելու պատրաստակամություն, երբեմն իհարկե սխալներն առաջացնում էին անհարմարավետություն: Զարմանալի չէ, որ սկզբում փորձի բացկայության պատճառով նոր մեթոդներն ու մոտեցումներն օգտագործվում էին ոչ հմտորեն. որոշ դեպքերում կորցնում էին վերջերս ձեռք բերված ընդունակությունը, երբ համայնքը սկսում էր ընկղմվվել մեկ այլի զարգացման մեջ: Լավագույն մտադրությունները չեն պաշտպանում սխալներից, որոնց հաղթահարման համար պահանջվում է ինչպես հնազանդություն, անպես էլ հրաժարում: Առաջընթացը միշտ հասանելի էր, երբ համայնքը նախկինի պես ամուր մտադրված էր արտահայտել համբերություն և սովորել սխալների վրա, որոնք պատահում են բնական կերպով:

Նախագծերի շարքից կեսից առավել մեծ ուշադրություն է սկսել տրվել համայնքի ներգրավվմանը հասարակության կյանքի մեջ: Հավատացյալներին քաջալերում էին մտածել այդ մասին երկու իրար հետ փոխկապակցված գործունեության ոլորտների տեսակյունից՝ սոցիալական գործողության և հասարակության մեջ գերակշռող դիսկուրսներում մասնակցության: Անկասկած դրանք ընդլայնման և ամրապնդման այլընտրանքային աշխատանք չեն և իհարկե չեն շեղել դրանից. դրանք արդեն ներքուստ բնորոշ էին իրեն: Որքան ավելի շատ մարդկային ռեսուրսներ էր կարողանում ներգրավել համայնքը, այնքան ավելի բարձր է դառնում նրա ընդունակությունը ներմուծել իմաստություն, որն ամփոփված է Բահաուլլայի Հայտնությունում, ժամանակակից մարտահրավերների լուծման գործընթացի մեջ՝ իրականության վերածել Նրա ուսմունքի սկզբունքները: Եվ մարդկության բազմաչարչար գործերն այս շրջանում թվում է հստակորեն ցույց են տվել, թե որքան հուսահատորեն է այն զգում բուժիչ բալասանի կարիքը, որը նշանակվել է Աստվածային Բժշկի կողմից: Այդ ամենը ենթադրում էր կրոնի գաղափար, որը բավականին տարբերվում է նրանցից, որոնք ընդհանուր առմամբ գերակայում են աշխարհում. գաղափար, որում կրոնը ճանաչվում է հզոր ուժ, որն առաջ է մղում հավերժ զարգացող քաղաքակրթությունը: Պարզ էր, որ նման քաղաքակրթությունը չի հայտնվի ինքնաբերաբար, Բահաուլլայի հետևորդների առաքելությունն ինքն իրենով կայանում է նրանում, որ աշխատեն դրա հայտնման համար: Նման առաքելությունը պահանջում էր պարբերական ուսուցման այդ գործընթացի կիրառում սոցիալական գործողության աշխատանքում և հասարակական դիսկուրսի մեջ ներգրավվածության ոլորտում:

Եթե գնահատենք վերջին երկուսուկես տասնամյակի տեսանկյունից, ապա սոցիալական գործողություն ձեռնարկելու ունակությունը նշանակալիորեն աճել է, ինչը բերել է գործունեության անսովոր ծաղկմանը: Համեմատած 1996 թվականի հետ, երբ ամեն տարի աջակցվում էր մոտ 250 սոցիալ-տնտեսական զարգացման նախագիծ, այժմ դրանց թիվը 1500 է, իսկ կազմակերպությունների քանակը, որոնք ոգեշնչված են բահայիների գաղափարներով, աճել է չորս անգամ և գերազանցել է 160-ը: Յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 70.000 տեղական կարճաժամկետ նախաձեռնություն սոցիալական գործողության ոլորտում, ինչը համապատասխանում է դրանց քանակության հիսունանգամյա աճին: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ բոլոր ջանքերի հետագա աճին ինքնազոհ աջակցության և խթանների օգնությամբ, որոնք այս պահին ապահովում է Բահայի միջազգային զարգացման կազմակերպությունը: Միաժամանակ բահայիների մասնակցությունը հասարակությունում գերակշռող դիսկուրսներում նույնպես ծայրահեղ ուժեղացել է: Բացի բազմաթիվ դեպքերից, երբ ընկերները հնարավորություն են տեսնում առաջարկել բահայիների տեսանկյունը խոսակցությունների ընթացում, որոնք տեղի են ունենում աշխատանքային կամ անձնական ենթատեքստում, նշանակալիորեն առաջ է գնացել դիսկուրսներում ավելի պաշտոնական մասնակցությունը: Մենք ի նկատի ունենք ոչ միայն նշանակալիորեն ընդլայնված ջանքերը և Բահայի միջազգային համայնքի ավելի փորձառու ներդրումը, որն այս ընթացքում բացել է բաժանմունքներ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում, այլ նաև հիմնորեն աճած, ծայրահեղորեն ամրապնդված ազգային համայնքների արտաքին հարաբերությունների գծով բաժանմունքների ցանցի աշխատանքը, որոնց համար այդ սկսումների ոլորտը դարձել է գործունեության գլխավոր ուղղություն. բացի այդ որոշ հավատացյալներ հանգամանալից և նշանակալից ներդրում են կատարել որոշակի ոլորտներում: Այս ամենը որոշ առումով բացատրում է այն հարգանքը, երախտագիտությունն ու հիացմունքը, որոնք մտքի առաջնորդները և այլ հռչակավոր գործիչներ հասարակության բոլոր մակարդկներում, կրկին և կրկին արտահայտում են Հավատի, նրա հետևորդների և նրա գործունեության հանդեպ:

Դիտարկելով այս ամբողջ քսանհինգամյա շրջանը՝ մենք հուզմունքով տեսնում ենք առաջընթացի բազմաթիվ տեսակներ, որոնք միաժամանակ ձեռք են բերվել բահայի աշխարհի կողմից: Նրա մտավոր կյանքն առաջ է գնացել, ինչի մասին վկայում է ոչ միայն նրա հաջողությունները բոլոր արդեն քննարկված ոլորտներում, այլ նաև բարձորակ գրականության ծավալը, որոնք հրատարակված են բահայի հեղինակների կողմից. ուսմունքի սկզբունքների լույսի ներքո որոշակի թեմաների քննարկման համար միջավայրերի զարգացումը և սեմինարների ազդեցությունն ուսանողների և ասպիրանտների վրա, ինչը պարբերաբար անցկացվում է Համաշխարհային բարգավաճման հետազոտման ինստիտուտի կողմից, որը համագործակցելով Գործի ինստիտուտների հետ ներկա պահին ծառայում է, ավելի քան 100 երկրների բահայի երիտասարդներին: Նշանակալիորեն ակտիվացել է Խոնարհման Տների կառուցման ջանքերը: Կառուցվել է վերջին Մայր Տաճարը Սանտյագոյում, Չիլի և սկսվել են երկու ազգային և հինգ տեղական Մաշրիկուլ-Ազկարների կառուցման նախագծերը. արդեն իրենց դռներն են բացել Խոնարհման Տները Բատամբանգայում՝ Կամբոջա և Նորտե-դել-Կաուկայում՝ Կոլումբիա: Բահայի տաճարները որոնք հենց նոր են բացվել կամ հիմնադրվել են վաղուց, ավելի հաճախ կենտրոնական դիրք են գրավում համայնքային կյանքում: Նյութական աջակցությունը, որը ցուցադրում են շարքային հավատացյալները անհաշիվ սկսումներին, որոնք ձեռնարկվում են Աստծո ընկերների կողմից, անսահման էր: Եթե դրանք պարզապես դիտարկենք նրանց կոլեկտիվ, հոգևոր, կենսական ուժերի չափանիշի տեսանկյունից, ապա առատաձեռնությունն ու զոհաբերությունը, որոնցով նշանակալից տնտեսական անկայունության ընթացքում աջակցվում էր, ո՛չ, աշխուժանում է ֆոնդերի ծայրահեղ կարևոր հոսքը, խոսում է ինքն իր մասին: Բահայի վարչակարգի ոլորտում նշանակալիորեն ուժեղացել է Ազգային Հոգևոր Ժողովների ընդունակությունը կառավարել համայնքի մշտապես բարդացող գործերը: Մասնավորապես նրանց համար օգտակար եղավ Խորհրդականների հետ համագործակցության նոր բարձունքները, ովքեր կարևոր դեր են խաղացել նրանում, որ համակարգեն տեղական մակարդակում փայլատակումների հավաքն ամբողջ աշխարհում և ապահովել դրանց լայն տարածումը: Բացի այդ դա ժամանակաշրջան էր, որի ընթացքում Բահայիների շրջանային խորհուրդը վերածվեց Գործի լիարժեք ինստիտուտի և այժմ 230 շրջաններում խորհուրդները և այն նախապատրաստման ինստիտուտները, որոնց նրանք համակարգում են, անփոխարինելի են աճի գործընթացն առաջ մղելու մեջ: Որպեսզի հետագայում ընդլայնենք Հուքուքուլայի Գլխավոր Վստահյալի գործառույթները, Աստծո Գործի Աջ Ալի Մուհամմեդ Վարգան, 2005 թվականին ստեղծել է Հուքուքուլայի Վստահյալների Միջազգային Կոլեգիա, որն այժմ համակարգում է ոչ պակաս, քան 33 ազգային և շրջանային կոլեգիաների ջանքերը, որոնք այժմ ընդգրկում են ամբողջ երկիր մոլորակը և իրենց հերթին ուղղորդում են ավելի քան 1000 ներկայացուցիչների աշխատանքը: Այդ նույն շրջանում Բահայի համաշխարհային կենտրոնում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ՝ Բաբի դամբարանի տեռասանների ու Կամարի երկու շինությունների կառուցման ավարտը և Աբդուլ-Բահայի դամբարանի կառուցման սկիզբը, բացի այդ Հավատի թանկարժեք Սրբավայրերի ամրապնդման և պահպանման այլ բազմաթիվ նախագծեր: Բահաուլլայի և Բաբի դամբարանները ճանաչվել են համաշխարհային ժառանգության օբյեկտներ, մարդկության համար անգնահատելի նշանակության վայր: Հանրությունը հոսում է այդ սրբավայրեր հարյուր հազարներով և որոշ տարիներ դրանց քանակը հասել է կես միլիոն մարդու և դրա հետ մեկտեղ Համաշխարհային Կենտրոնը պարբերաբար ընդունել է հարյուրավոր ուխտագնացների, երբեմն ավելի քան 5000-ը տարվա ընթացքում, նույն քանակությամբ բահայի այցելուների հետ միասին. մեզ հիացնում է ինչպես է մարդկանց քանակի աճը, այնպես էլ տարբեր ազգերի և ժողովուրդների հոսքը, որոնք ներկայացված են նրանց մեջ, ովքեր հաղորդակից են դարձել ուխտագնացության առատաձեռն շնորհին: Սուրբ տեքստերի թարգմանությունը, հրատարակումը և տարածումը նույնպես նշանակալիորեն արագացել է, Բահայի տեղեկատու գրականության զարգացմանը զուգահեռ, bahai.org-ի հետ կապված վեբ կայքերի աճող ընտանիքի ամենանշանակալից ռեսուրսներից մեկը, որն այժմ հասանելի է տասը լեզվով: Համաշխարհային Կենտրոնում և մյուս վայրերում ստեղծվել են բազմաթիվ բաժանմունքներ և գործակալություններ, որոնց հանձնարարված է աջակցել ուսուցման գործընթացին, որը ընդգրկում է բահայի աշխարհի բազմաթիվ սկսումների ոլորտը: Մեր հավատակից քույրե՛ր և եղբայրնե՛ր, այդ ամենը ընդամենը ակնարկի մի հատված է, որը կարելի էր ներկայացնել այն մասին, թե ինչի է բերել ձեր նվիրվածությունը Նրան, Ով աշխարհի Հալածյալն էր: Մենք կարող ենք ընդամենը կրկնել սրտահույզ խոսքերը, որոնք մի անգամ արդեն արտասանվել է սիրեցյալ Ուսուցչի կողմից, երբ զգացմունքներով պարուրված Նա բացականչեց. «Օ Բահաուլլա, ի՞նչ ես դու արարել»:

Այժմ մենք մեր հայացքն ուղղում ենք քառորդ դարի համայնապատկերից դեպի վերջին Հնգամյա Նախագծին, Նախագիծ, որը մեծ մասամբ կատարելապես նման չէ նախորդներից ոչ մեկին: Այդ նախագծում մենք կոչ ենք արել բահայի աշխարհին օգտագործել այն ամենը, ինչը նրանք սովորել են վերջին քսան տարվա ընթացքում և լիարժեքորեն իրացնել դա: Մենք հիացած ենք, որ մեր հույսերն այդ առումով ավելի քան արդարացվել են, սակայն չնայած մենք բնականորեն սպասում էինք շատ բան Օրհնյալ Կատարելության հետևորդներից, հիրավի հիացած ենք նրա բնույթից, թե ինչ է ձեռք բերվել ահռելի ջանքերի շնորհիվ: Դա դարձել է ձեռբերումների գագաթնակետը, որին մենք գնացել են քսանհիինգ տարի:

Նախագիծն ավելի շատ հիշվեց նրանով, որ այն կիսվել է երեք մասի, երկու սուրբ 200 ամյակների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ աշխարհի տեղական համայնքներին դրդեց գործողության: Նվիրյալների համայնքը նախկինում դեռ չտեսնված մասշաբներով համեմատաբար հեշտորեն ցուցադրեց հասարակության բոլոր շերտերից մարդկանց Աստվածահայտնությունների կյանքի մեծարման մեջ ներգրավելու ընդունակություն: Դա դարձավ ինչ որ ավելի լայն բանի հզոր ցուցանիշ՝ հմտության ուղղորդել նշանակալի հոգևոր ուժերի ազատ արձակումը Գործի առաջ մղմանը: Արձագանքն այնքան փառահեղ էր, որ բազմաթիվ վայրերում Հավատը դուրս եկավ անհայտությունից դեպի ազգային մակարդակ: Նշմարվեց ակնհայտ ընկալունակություն Հավատի հանդեպ, պայմանաններում, որտեղ դա անսպասելի էր և հնարավոր է անկանխատեսելի: Հազարավոր, հազարավոր և հազարավոր մարդիկ խանդավառված էին աղոթքի ոգու հետ հաղորդակցվելուց, որն այժմ հանդիսանում է բահայի համայնքների համատարած բնութագրիչը: Անչափելիորեն ընդլայնվեց նրա տեսլականը, թե ինչ է դառնում հնարավոր բահայի Սուրբ Տոնը նշելու շնորհիվ:

Նախագծի ձեռքբերումներն անգամ քանակական արտահայտումներով, արագ գերազանցեցին բոլոր Նախագծերի ձեռքբերումները, որոնք նախորդել են նրան 1996 թվականից: Այս Նախագծի սկզբում կար ժամանակի որոշակի պահին ավելի քան 100 000 հիմնական գործունեության տեսակ վարելու ընդունակություն, ընդունկություն, որը հայտնվել էր քսանամյա համատեղ ջանքերի շնորհիվ: Այժմ միաժամանակ աջակցվում է 300 000 հիմնական գործունեության տեսակ: Այդ գործունեության տեսակներում մասնակցությունը գերազանցել է երկու միլիոն մարդը, համարյա եռապատիկ աճ: Գործում է 329 ազգային և շրջանային նախապատրաստման ինստիտուտ և նրանց ընդունակությունների մասին վկայում է այն փաստը, որ երեք քառորդ միլիոն մարդ կարողացել է ավարտել նվազագույնը հաջորդականության շարքի գրքերից մեկը, ընդհանուր առմամբ դասընթացների քանակը, որոնք անցկացվել են առանձին անձանց կողմից, այս պահին նույնպես կազմում է երկու միլիոն, ավելի քան եռապատիկ աճ հինգ տարվա ընթացքում:

Բարձր ինտենսիվությունը, որով մարմնավորվում են աճի ծրագրերն ամբողջ աշխարհում տպավորում է ինքն իրենով: Այս հնգամյա շրջանի ընթացքում մենք կոչ էինք արել աճի արագացմանը 5000 կլաստերներից յուրաքանչյուրում, որտեղ այն սկսվել է: Այս համառ անհրաժեշտությունը խթան դարձավ ամբողջ աշխարհում կարևոր ջանքերի համար: Արդյունքում ինտենսիվ աճի ծրագրերի քանակն ավելացավ ավելի քան երկու անգամ և այժմ այն կազմում է մոտավորապես 4000-ը: Դժվարությունները, որոնք կապված են Հավատի համար նոր գյուղերի և հարևանությունների բացման հետ, առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամի գագաթնակետին կամ գործունեության ընդլայնման հետ, որը գտնվում էր վաղ փուլում, երբ սկսվեց համավարակը, թույլ չտվեցին հասնել ցուցանիշների ավելի մեծ բարձունքների Նախագծի վերջին տարվա ընթացքում: Սակայն այստեղ կարելի է ասել ավելին: Նախագծի հենց սկզբում մենք հույս հայտնեցինք, որ կլաստերների քանակը, որտեղ ընկերները կանցնեն երրորդ մղոնացույցը աճի կոնտինուումով, սովորելով, թե ինչպես ընդունել ավեի մեծ քանակությամբ մարդկանց իրենց գործունեության շրջանակները կաճի մինչև մի քանի հարյուրը: Այդ ժամանակ դրանց ընդհանուր քանակը կազմում էր ավելի քան 200-ը և նրանք տարածված էին ավելի քան 40 երկրներում: Հինգ տարի անց այդ ցուցանիշը հասել է ապշեցուցիչ մակարդակի՝ 1000-ի ավելի քան 100 երկրներում, ինչը կազմում է բոլոր ինտենսիվ ծրագրերի մեկ քառորդն ամբողջ աշխարհում և այդ ձեռքբերումը շատ ավելի գերազանցեց մեր սպասումները: Եվ միևնույն է անգամ այդպիսի թվերը չեն արտացոլում այն բարձունքները, որին հասել է համայնքը: Գոյություն ունի ավելի քան 30 կլաստեր, որոնցում հիմնական գործունեության տեսակների քանակը գերազանցում է 1000-ը. որոշներում դրանց ընդհանուր քանակը հասնում է մի քանի հազարի և առանձին վերցրած կլաստերում մասնակցում է ավելի քան 20 000 մարդ: Աճում է Տեղական Հոգևոր ժողովների քանակը, որն այս պահին համակարգում է կրթական ծրագրերի ծավալվումը, որոնք իրենց մեջ ներառում են գյուղի համարյա բոլոր երեխաներին և պատանիներին. այդ նույն իրականությունը սկսում է ի հայտ գալ նաև որոշ քաղաքային հարևանություններում: Ուշագրավ դեպքերում Բահաուլլայի Հայտնության հետ առնչությունը դուրս է գալիս առանձին անձանց, ընտանիքների և ընդլայնված բարեկամական կապերի սահմաններից, այնտեղ նկատվում է արդեն հասարակության հատվածների շարժ դեպի ընդհանուր կենտրոն: Երբեմն իրար հետ հակամարտող խմբերի հին թշնամությունը մնում է ետևում և աստվածային ուսմունքի սկզբունքների լույսի ներքո վերափոխվում են որոշակի սոցիալական կառուցվածքներ և դինամիկա:

Մենք չենք կարող չուրախանալ այսքան տպավորիչ ձեռբերումներով: Առավել մեծ հստակությամբ է արտահայտվում Բահաուլլայի Հավատի ուժը հասարակության արարման մեջ, և այն ամուր հիմքը, որի վրա կհիմնվի գալիք Իննամյա Նախագիծը: Կլաստերներն ակնհայտ ուժով, ինչպես և սպասվում էր, դարձան գիտելիքների և ռեսուրսների, պահեստարան իրենց հարևանների համար: Իսկ շրջաններին, որտեղ գոյություն ունի մեկից ավելի նման կլաստեր ավելի հեշտ էր մշակել միջոցներ աճի գործընթացն արագացնելու համար մեկը մյուսի հետևից կլաստերներում: Սակայն մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ առաջընթացը համարյա համընդհանուր էր, տարբեր վայրերում այն առանձնանում էր ընդամենը մակարդակով: Նախկին տասնամյակներում անհնարին էր պատկերացնել այն մակարդակը, որին բարձրացավ համայնքների Հավատը խմբերով ընդունելու կոլեկտիվ ընկալումը, և վստահ ընդունակությունը խթանել այդ գործընթացը ցանկացած կոնկրետ հանգամանքներում: Բահայի աշխարհը համոզիչ պատասխաններ է տվել խորը հարցերին, որոնք այդքան երկար կանգնած են և որոնց վրա 1996 թվականին սևեռուն ուշադրություն դարձրեցին: Կա հավատացյալների սերունդ, որոնց ամբողջ կյանքն իրենց վրա է կրում համայնքի առաջընթացի հետքերը: Բայց բազմաթիվ կլաստերներում կատարվածի չափերը, որտեղ ընդլայնվում են ուսուցման առաջամասերը, Հավատը խմբերով ընդունելու գործընթացի առաջ մղման նշանակալից ձեռքբերումները վերածել են պատմական չափերի նշանավոր ձեռքբերման:

Շատերին լավ հայտնի է այն մասին, թե ինչպես էր Պահապանը բաժանել Հավատի դարերն իրար հաջորդող դարաշրջանների: Հաստատման Դարի հինգերերդ դարաշրջանը սկսվել է 2001 թվականին: Պակաս հայտնի է այն մասին, որ Պահապանը նաև կոնկրետ հիշատակել է, որ գոյություն ունեն Աստվածային Նախագծի դարաշրջաններ և այդ դարաշրջանների մեջ գոյություն ունեն փուլեր: Աբդուլ-Բահայի մտածած Աստվածային Նախագիծը, որը հետաձգվել է ավելի քան երկու տասնամյակ, մինչ ստեղծվում և ամրապնդվում էին վարչական կարգի տեղական և ազգային մարմինները, պաշտոնապես ներմուծվել է գործողության մեջ 1937 թվականին նրա առաջին դարաշրջանի առաջին փուլի թողարկմամբ՝ Յոթամյա Նախագծի, որը նշանակվել է Պահապանի կողմից հյուսիսամերիկյան բահայի համայնքի համար: Այդ առաջին դարաշրջանն ավարտվեց Տասնամյա խաչակրաց արշավանքով 1963 թվականին, որի արդյունքում ամբողջ աշխարհում բարձրացվեց հավատի դրոշը: Երկրորդ դարաշրջանի սկզբնական փուլն առաջին Իննամյա Նախագիծն էր, որին հաջորդեցին տասից ոչ պակաս Նախագծեր՝ յուրաքանչյուրը տասներկու ամսից մինչև յոթ տարի տևողությամբ: Այդ երկրորդ դարաշրջանի արևածագին բահայի աշխարհն արդեն վկայել էր Հավատը խմբերով ընդունելու ամենավաղ նշույլները, որը կանխատեսել էր Աստվածային Նախագծի Հեղինակը. հաջորդ տասնամյակներին նվիրված հավատացյալների սերունդը Մեծագույն Անվան համայնքում աշխատեցին Աստվածային Խաղողի այգում պայմանների ստեղծման համար, որոնք անհրաժեշտ էին կայուն և խոշորամասշտաբ աճի համար: Եվ որքան առատ էին այդ աշխատանքների պտուղներն այժմյան փառավոր Ռիզվանի ժամանակ: Բացառիկ երևույթը, երբ նշանակալից քանակությամբ մարդիկ ներգրավվում են համայնքի գործունեության մեջ, խանդավառվում հավատի կայծով և արագ բարձրանում Նախագծի առաջամասում ծառայելու, հավատով սնուցված կանխատեսումից վերածվել է իրականության: Այդքան ակնհայտ և բացահայտ առաջընթացը պահանջում է, որ այն հիշատակվի Գործի տարեգրության մեջ: Ուրախ սրտով մենք հռչակում ենք Ուսուցչի Աստվածային Նախագծի երրորդ դարաշրջանի սկզբի մասին: Քայլ առ քայլ, դարաշրջան առ դարաշրջան կծավալվի Նրա Նախագիծը մինչև Թագավորության լույսը չլուսավորի յուրաքանչյուր սիրտ:

Սիրելի ընկերնե՛ր, հնգամյա նախագծի ոչ մի ամփոփում, որն ավարտում է Աստվածային Նախագծի երկրորդ դարաշրջանը, լիարժեք չի լինի առանց հատուկ հիշատակելու այն ցնցումները, որոնք ուղեկցել են նրան վերջին տարվա ընթացքում և որոնք շարունակվում են մինչ այժմ: Անհատական մակարդակով շփումների սահմանափակումները, որոնք երկրների մեծամասնությունը մեկ ուժեղացրել է, մեկ թուլացրել այս շրջանի ընթացքում, կարող էին լուրջ հարված հասցնել համայնքի կոլեկտիվ ջանքերին, որոնց վերականգնումը կարող էր տարիներ տևել, բայց երկու պատճառ կա, թե ինչու դա տեղի չունեցավ: Դրանցից մեկը բահայիների պարտականության լայնորեն տարածված գիտակցությունն է՝ ծառայել մարդկությանը հատկապես վտանգի և դժվարությունների ընթացքում: Երկրորդ պատճառը բահայի աշխարհում անսովոր կերպով աճած ընդունակությունն է արտացոլել այդ գիտակցությունը: Շատ տարիների ընթացում սովորելով ներմուծել պարբերական գործողությունների մոդել, ընկերները ստեղծագործական ներուժի և նպատակասլացության շնորհիվ հաղթահարեցին անկանխատեսելի ճգնաժամը՝ ապահովելով, որ նոր մոտեցումները, որոնք նրանք մշակել են, համաձայնեցվեն գործողությունների համակարգի հետ, որի կատարելագործման համար նրանք ջանացել են հաջորդական նախագծերի ընթացքում: Դրա հետ մեկտեղ չի անտեսվում այն փաստը, որ բոլոր երկրներում բահայիները և նրանց համերկրացիները, կրում են լուրջ խնդիրներ և միևնույն է այդ բոլոր դժվարությունների շրջանում հավատացյալները մնացին կենտրոնացած: Կարիք ունեցող համայնքներ ուղղորդվեցին ռեսուրսներ, ընտրությունները կայացան այնտեղ, որտեղ դա հնարավոր էր և ցանկացած հանգամանքներում Գործի ինստիտուտները շարունակեցին իրականացնել իրենց պարտականությունները: Տեղի ունեցան անգամ համարձակ քայլեր դեպի առաջ: Այս Ռիզվանի ընթացքում կվերածնվեն Սան-Տոմե և Պրինսիպիի Ազգային Հոգևոր ժողովը և կստեղծվեն Արդարության Համաշխարհային Տան ևս երկու նոր սյուներ՝ Ազգյին Հոգևոր Ժողով Խորվաթիայում՝ Զագրեբում նստավայրով և Թիմոր-Լեշպիի Ազգային Հոգևոր Ժողովը՝ Դիլիում նստավայրով:

Այսպիսով սկսվում է մեկամյա նախագիծը: Նրա նպատակներն ու պահանջներն արդեն շարադրված էին մեր ուղերձում, որն ուղարկվել է ձեզ Կտակի օրը: Այդ նախագիծը չնայած կարճ է, բավական կլինի, որպեսզի նախապատրաստի բահայի աշխարհին Իննամյա նախագծին, որն արդեն կհաջորդի դրան: Հատուկ հնարավորությունների ժամանակաշրջան, որը սկսվում է Աստվածային Նախագծերի ի հայտ գալուց 100 տարի անց, շուտով կավարտվի Աբդուլ-Բահայի համբառման 100 ամյակով՝ իրենով նշանավորելով Հաստատման դարաշրջանի առաջին դարի ավարտը և երկրորդի սկիզբը: Նվիրյալների ընկերակցությունը մուտք է գործում այս նոր Նախագիծ այն ժամանակ, երբ մարդկությունը, որը զսպվելով իր մերկացած խոցելիությամբ ավելի շատ է գիտակցում համաշխարհային մարտահրավերների լուծման համար համագործակցելու անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ կարծրացած սովորությունները՝ մցակցել, շահամոլությունը, նախապաշարմունքները և մտածելակերպի նեղությունը, շարունակում են խոչընդոտել դեպի միասնության շարժին, չնայած աճող քանակությամբ մարդիկ ամբողջ հասարակությունում, ովքեր խոսքերով ու գործերով ցույց են տալիս, որ փափագում են մարդկությանը բնորոշ միասնության ավելի լայնորեն ընդունմանը: Մենք աղոթում ենք, որպեսզի ազգերի ընտանքիները կարողանան դեն նետել իրենց տարբերությունները հանուն համընդհանուր շահի: Չնայած անորոշություններին, որոնք կծագեն գալիք ամիսների ընթացքում, մենք աղերսում ենք Բահաուլլային դարձնել ավելի առատաձեռն հաստատումները, որոնք այսքան տարի աջակցել են Իր հետևորդներին, որպեսզի դուք կարողանաք առաջ գնալ ձեր առաքելությամբ՝ չկորցնելով հանգստությունը, երբ կտեսնեք աշխարհի հուզումները, ինչի պահանջը Նրա բուժիչ ուղերձում դառնում է ավելի ու ավելի սուր:

Աստվածային նախագիծը մուտք է գործում նոր դարաշրջան և նոր փուլ: Էջը թերթված է:

 

Windows / Mac