Return to BahaiPrayers.net
Facebook
Հանուն Նրա` Բարձրյալի, Ամենավեհի, Ամենավսեմի: Փառապանծ ես Դու, ո՛վ Աստված, ի՛մ Աստված: Ով Դու՛, Ո՛վ իմ Աստվածն է, իմ Տերը, իմ Տիրակալը, իմ Աջակցությունը, իմ Հույսը, իմ Ապաստանն ու իմ Լույսը: Խնդրում եմ Քեզ, քո Նվիրական ու Թաքուն Անվամբ, որը ոչ ոք չգիտի, բացի Քեզանից: Պաշտպանիր այս Հուշատախտակի տիրոջը բոլոր տեսակի փորձանքներից ու աղետներից, բոլոր արատավոր տղամարդկանցից ու կանանցից, չարագործների պատճառած չարիքից ու անհավատների դավերից: Բացի այդ պաշտպանիր նրան, ո՛վ իմ Աստված, բոլոր տեսակի ցավերից ու կսկիծներից, ո՛վ Դու, ով Իր Աջում է պահում ամբողջ գոյի թագավորությունը: Դու հիրավի տիրում ես ամեն ինչի: Դու վարվում ես ինչպես կամենում ես ու հրամայում ես Քո ցանկությամբ: Ո՛վ Դու Արքաների Արքա: Ո՛վ բարի Աստված: Ո՛վ Դու հնագույն գեղեցկության, երկնային շնորհների, առատաձեռնության ու բարեհաճության Աղբյուր: Ո՛վ Դու ախտերը Բուժող: Ո՛վ Դու կարիքի մեջ Շնորհող: Ո՛վ Դու ճշմարիտ Լույսի Լույս: Ո՛վ Դու բոլոր տեսակի Լույսերից բարձր Լույս: Ո՛վ Դու բոլոր Հայտնիչների Բացահայտող: Ո՛վ Դու Կարեկցող: Ո՛վ Դու Ողորմած: Գթա այս Հուշատախտակի տիրոջը Քո մեծագույն ողորմածությամբ ու Քո առատ բարեհաճությամբ, ո՛վ Դու Մեծահոգի, ո՛վ Առատաձեռն: Պահպանիր նրան Քո վահանով ամենից, ինչ նրա միտքն ու սիրտը կհամարեն անարժան: Նրանցից, ովքեր շնորհված են ուժով, Դու հիրավի Ամենաուժեղն ես: Թո՛ղ Աստծո փառքը Քեզ հետ լինի, ո՛վ Ծագող Արև:
Վկայիր այն մասին, ինչի մասին վկայում էր Աստված Ինքն Իրենում, որ չկա Աստված Նրանից բացի` Ամենակարողից, Սիրեցյալից:
- Bahá'u'lláh