Return to BahaiPrayers.net
Facebook
Ո՜վ, Աստված, Ո՜վ Դու, Ով շնորհեց Իր շքեղությամբ մարդկանց լուսավոր էությունը` զեղելով նրանց վրա գիտելիքի ու առաջնորդության ճաճանչափայլ լույսը և ամբողջ արարվածից այդ բարձրագույն ողորմածության համար ընտրեց նրանց և թույլ տվեց նրանց համակել ամենը, հասկանալ դրանց նվիրական էությունը, բացահայտել դրանց գաղտնիքները` բարձրացնելով դրանք խավարի աշխարհից տեսանելի աշխարհ: «Նա, հիրավի, Իր հատուկ ողորմածությունն է ցուցաբերում նրան, ում կցանկանա»:
Ո՜վ, Տեր, օգնիր Քո սիրեցյալներին ձեռք բերել գիտելիք, հասկանալ գիտություններ և մշակույթ, բացահայտել գաղտնիքներ` թաքնված ամբողջ արարվածի իրական էության մեջ: Թույլ տուր նրանց լսել գաղտնի ճշմարտություններ` գծված և դրոշմված ամեն գոյի սրտում: Դարձրու նրանց առաջնորդության նախանշանակներ ամբողջ արարվածի մեջ, բանականության ծլող ճառագայթներ` շողացող այս «առաջնային կյանքում»: Այնպես արա, որ նրանք տանեն դեպի Քեզ, լինեն ուղեկից Քո ճանապարհին, Քո Արքայության ազդարարներ մարդկանց միջև:
Դու, հիրավի, Զորավոր ես, Պաշտպան, Ուժեղ, Հովանավոր, Հզոր, Ամենաառատաձեռն:
- `Abdu'l-Bahá