Return   Facebook   Zip File

Arabic

1

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Իմ առաջին խորհուրդն այսպիսին է` ունեցիր մաքուր, սիրող, լուսափայլ սիրտ և կհասնես հավիտենական, հավերժական, անսահման թագավորության:

2

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Իմ աչքերում ամենասիրած μանն արդարությունն է: Մի շրջվիր դրանից, եթե ձգտում ես դեպի Ինձ և մի արհամարհիր այն, որպեսզի Ես կարողանամ վստահել քեզ: Դրա օգնությամμ կտեսնես քո աչքերով և ոչ ուրիշի, կճանաչես քո ըմμռնումով և ոչ մերձավորի: Խորհիր այդ մասին քո սրտում, ինչպես պատշաճ է քեզ: Հիրավի, արդարությունն Իմ նվերն է քեզ և Իմ քնքուշ խնամքի նշանը: Ուրեմն, զետեղիր այն քո աչքերի առջև:

3

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Լինելով գաղտնի Իմ անհիշելի գոյության և Իմ էության հավիտենականության մեջ` ճանաչեցի Ես Իմ սերը քո հանդեպ և այդ պատճառով ստեղծեցի Ես քեզ, դրոշմեցի քո վրա Իմ պատկերը և μացահայտեցի քեզ Իմ գեղեցկությունը:

4

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Ես սիրեցի քո ստեղծումը, այդ պատճառով Ես ստեղծեցի քեզ: Ուստի, սիրիր Ինձ, որպեսզի Ես հիշատակեմ քո անունը և կյանքի ոգով լցնեմ քո հոգին:

5

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Սիրիր Ինձ, որպեսզի Ես կարողանամ սիրել քեզ: Եթե չսիրես Ինձ, քեզ երμեք չի հասնի Իմ սերը: Գիտցի՛ր այս, ո՜վ, ծառա:

6

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Քո Դրախտը Իմ սերն է, քո երկնային կացարանը վերամիավորումն է Իմ հետ: Ուրեմն, մտիր այնտեղ ու մի հապաղիր: Այս է նախանշված քեզ Մեր երկնային արքայությունում և Մեր վեհ Տիրույթում:

7

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Եթե սիրում ես Ինձ, թեքվիր ինքդ քեզանից և եթե փնտրում ես Ինձ համար հաճելին, հրաժարվիր ինքդ քեզ սիրաշահելուց, որպեսզի դու մեռնես Իմ մեջ, իսկ Ես ապրեմ քո մեջ հավերժ:

8

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Դու հանգստություն չես գտնի, մինչև չհրաժարվես քեզանից և չդառնաս դեպի Ինձ, քանզի դու պետք է փառաμանվես հանուն Իմ անվան, այլ ոչ` քո և հույս դնես Իմ վրա, այլ ոչ` քո, որովհետև Ինձ ցանկալի է, որպեսզի միայն Ինձ սիրեն ամեն գոյից ավելի:

9

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Իմ սերն Իմ պատվարն է: Այնտեղ մտնողը պաշտպանված է և ապահով, իսկ դրանից թեքվողը անպայման ճանապարհից կշեղվի և կզոհվի:

10

Ո՜Վ, ԱՍՈՒՅԹԻ ՈՐԴԻ:

Դու Իմ պատվարն ես, մտիր այնտեղ և ապահով կլինես: Իմ սերը քո մեջ է, ճանաչիր այն և Ինձ քո կողքին կտեսնես:

11

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Դու Իմ ջահն ես և Իմ լույսը քո մեջ է: Շողշողա այդ լույսից և այլ μան մի փնտրիր Ինձանից μացի: Չէ՞ որ Ես քեզ հարուստ ստեղծեցի և քեզ վրա առատորեն զեղեցի Իմ μարեհաճությունը:

12

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Իշխանության աջով Ես քեզ ստեղծեցի և ուժի մատներով արարեցի քեզ, քո մեջ դրեցի Ես Իմ լույսի էությունը: Գոհացիր դրանով և մի փնտրիր այլ μան, քանզի Իմ ստեղծածը կատարյալ է և Իմ պատվիրանը անխախտելի: Համոզվիր դրանում և կասկածի մի ենթարկիր այդ:

13

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Ես քեզ հարուստ ստեղծեցի, ինչու՞ ես դու ընկնում աղքատության մեջ: Ես քեզ վեհանձն ստեղծեցի, ինչու՞ ես դու քեզ նվաստացնում: Գիտելիքի μուն էությունից Ես քեզ ստեղծեցի, ինչու՞ ես դու Ինձանից μացի ուրիշ գիտելիք փնտրում: Ես քեզ սիրո կավից կերտեցի, ինչպե՞ս ես դու զμաղված ուրիշով: Հայացքդ ուղղիր քո ներսը և կտեսնես, թե ինչպես եմ Ես կենում քո մեջ` ուժեղ, զորեղ, ինքնագո:

14

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Դու Իմ տիրույթն ես, իսկ Իմ տիրույթն անվերջ է, ուրեմն, ինչու՞ ես դու վախենում քո վախճանից: Դու Իմ լույսն ես, իսկ Իմ լույսն անմար է, ուրեմն, ինչու՞ է քեզ սարսափեցնում քո մարումը: Դու Իմ փառքն ես, իսկ Իմ փառքը խամրող չէ: Դու Իմ հանդերձն ես, իսկ Իմ հանդերձը մաշվող չէ: Ապրիր` Ինձ սիրելով և կզուգես Ինձ փառքի արքայությունում:

15

Ո՜Վ, ԱՍՈՒՅԹԻ ՈՐԴԻ:

Շրջիր դեմքդ դեպի Իմ դեմքը և հրաժարվիր ամեն ինչից, μացի Ինձանից, քանզի Իմ իշխանությունը կմնա և Իմ արքայությունը չի զոհվի հավիտյան: Իսկ եթե սկսես փնտրել մեկ ուրիշի Ինձանից μացի, անգամ հավերժ փնտրես դու Տիեզերքում, զուր կլինի այդ:

16

Ո՜Վ, ԼՈՒՅՍԻ ՈՐԴԻ:

Մոռացիր ամեն ինչի մասին, μացի Ինձանից և հաղորդակցվիր Իմ ոգուն: Ահա Իմ պատվիրանի μուն էությունը, ուրեմն, դիմիր դրան:

17

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Գոհացիր ինձանով և մի փնտրիր այլ օգնական: Քանզի, μացի Ինձանից հավիտյան ոչ ոք քեզ լիովին չի գոհացնի:

18

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Մի խնդրիր Ինձանից այն, ինչ Մենք չենք ցանկանում քեզ համար և գոհացիր այն μանով, ինչ Մենք քեզ նախատեսել ենք, չէ՞ որ դրանով գոհանալը քո μարօրությունն է :

19

Ո՜Վ ՀՐԱՇԱԼԻ ՏԵՍԻԼՔԻ ՈՐԴԻՆԵՐ:

Ես ներշնչեցի քո մեջ Իմ ոգուց, որպեսզի դու Ինձ սիրես: Ուրեմն, ինչու՞ ես դու Ինձ լքում և այլ սիրեցյալ փնտրում:

20

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Իմ իրավունքը քո վրա մեծ է և հավերժահիշատակ: Իմ ողորմածությունը քո հանդեպ առատ է և ակնհայտ: Իմ սերն իր μույնն է հյուսել քո մեջ և այն թաքուն չէ: Իմ լույսը հայտնվել է քեզ, և այն անխավար է:

21

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Քեզ եմ նախասահմանել Ես լուսաշող փառքի ծառից ընտրագույն պտուղները, ուրեմն ինչու՞ դու հրաժարվեցիր դրանցից և գոհացար նվազ μարօրությամμ: Ուրեմն, վերադարձիր այն ամենին, ինչը քեզ համար ավելի լավ է երկնային արքայությունում:

22

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Ես քեզ ազնիվ ստեղծեցի, իսկ դու քեզ նվաստացրիր: Ուրեմն, μարձրացիր այն μանին, ինչի համար դու ստեղծվել էիր:

23

Ո՜Վ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԻ ՈՐԴԻ:

Ես քեզ կանչում եմ հավիտենականին, իսկ դու ձգտում ես անցավորին: Ի՞նչն է քեզ հեռացնում Մեզ ցանկալիից և ձգում քեզ ցանկալիին:

24

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մի անցիր քո սահմանները և մի հավակնիր այն μանին, ինչը քեզ վայել չէ: Երեսն ի վայր ընկիր քո Աստծու առջև` զորավորության և ուժի Աստծու:

25

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Մի μարձրացիր աղքատի առջև, քանզի Ես եմ ուղղում նրա ոտքերը և տեսնում եմ, թե ինչպես ես դու մնում չարի մեջ և ես քեզ կվանեմ Ինձանից հավիտյան:

26

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Ինչպե՞ս դու կարող էիր մոռանալ քո արատները և մտահոգվել ուրիշների արատներով:

Ով այդպես է վարվում, նա նզովված է Իմ կողմից:

27

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մի հիշատակիր ուրիշների մեղքերը, քանի դեռ ինքդ ես մեղավոր: Եթե խախտես այս պատվիրանը, կնզովվես, և Ես եմ դրա վկան:

28

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Հիրավի, գիտցիր` ով մարդկանց արդարության է կոչում, իսկ ինքն անարդարություն գործում, նա Ինձանից չէ, անգամ Իմ անունը կրի:

29

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Ոչ մի հոգու մի վերագրիր այն, ինչ չէիր ցանկանա, որ քեզ վերագրեին և մի ասա այն, ինչ չես անում: Ահա Իմ պատվիրանը քեզ, կատարիր այն:

30

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մի մերժիր Իմ ծառային, եթե նա քեզանից ինչ-որ μան խնդրի, քանզի նրա դեմքն Իմ դեմքն է. ուրեմն, շվարիր Իմ առջև:

31

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Ամեն օր ինքդ քեզ հաշիվ տուր, նախքան քեզ պատասխանի կկանչեն, քանզի մահը քեզ մոտ կգա հանկարծակի և քո գործերի համար քեզանից հաշիվ կպահանջեն:

32

Ո՜Վ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԻ ՈՐԴԻ:

Ես քեզ համար մահը դարձրի ուրախության μանμեր: Ինչու՞ ես դու տխրում: Ես հրամայեցի աշխարհին քո վրա զեղել իր փայլը: Ինչու՞ ես դու ծածկվում:

33

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Աշխարհի μարի լուրով եմ Ես ողջունում քեզ. ուրեմն, ուրախացիր: Սրμության արքունիքի մոտ եմ Ես կանչում քեզ` մնա այնտեղ և հավիտյան հանգստություն կգտնես:

34

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Սրμության ոգին քեզ ավետում է վերամիավորման ուրախությունը, ուրեմն ինչու՞ ես դու տխրում: Իշխանության ոգին ամրապնդում է քեզ Նրա գործում, ուրեմն, ինչու՞ ես դու ծածկվում: Նրա դեմքի լույսն ուղեկցում է քեզ, ուրեմն, ինչպե՞ս դու կարող ես ճանապարհից շեղվել:

35

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մի ափսոսա ոչ մի μանի համար` միայն Մեզանից հեռանալու համար: Մի ուրախացիր ոչնչով` միայն քո մոտենալով և վերադառնալով դեպի Մեզ:

36

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Քո սրտի ուրախությամμ ուրախացիր և կարժանանաս Իմ հետ հանդիպմանը ու կարտացոլես Իմ գեղեցկությունը:

37

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մի պոկիր քո վրայից Իմ հոյակապ զգեստը և մի կորցրու Իմ հրաշալի աղμյուրի քո μաժինը, որպեսզի քեզ չտանջի անվերջ ծարավը:

38

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Իմ հանդեպ սիրուց ենթարկվիր Իմ օրենքներին և հրաժարվիր քո ցանկություններից, եթե փնտրում ես Իմ μարեհաճությունը:

39

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մի արհամարհիր Իմ պատվիրանները, եթե սիրեցիր Իմ գեղեցկությունը, և մի մոռացիր Իմ հորդորանքները, եթե ցանկանում ես Իմ μարեհաճությունը:

40

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Անգամ եթե դու թռչես ամμողջ Տիեզերքով և անցնես երկնային տարածքները, դու ոչ մի μանում հանգստություն չես գտնի, μացի Մեր հրամանը լսելուց և Մեր դեմքի առջև խոնարհ լինելուց:

41

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Փառաμանիր Իմ գործը, որպեսզի Ես կարողանամ μացել քո առջև Իմ մեծության գաղտնիքները և լուսավորեմ քեզ հավերժության լույսով:

42

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Հնազանդվիր Իմ առաջ, որպեսզի Ես ողորմածաμար μարեհաճեմ քեզ, եղիր Իմ գործին պաշտպան, որպեսզի դու դեռ երկրի վրա հաղթող դառնաս:

43

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Հիշատակիր Ինձ Իմ երկրի վրա, որպեսզի Ես հիշատակեմ քեզ Իմ երկնքներում. դրանով կմխիթարվեն Իմ աչքերը և քո աչքերը:

44

Ո՜Վ, ԳՈՀԻ ՈՐԴԻ:

Քո լսողությունն Իմ լսողությունն է, ականջ դիր դրանց: Քո հայացքն Իմ հայացքն է, տես դրանք, որպեսզի քո նվիրական էության մեջ դու վկայես Իմ վեհ սրμության մասին, իսկ Ես Ինքս Իմ մեջ վկայեմ քո μարձր կոչման մասին:

45

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Իմ ճանապարհին տանջալից մահ փնտրիր` գոհանալով Իմ կամքով և շնորհակալ լինելով Իմ նախանշածի համար և կհանգչես Իմ հետ մեծության կամարների տակ, փառքի խորանին:

46

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Մտորիր և խորհիր` դու ուզում ես մեռնել քո մահճին, թե՞ քո արյունով շաղախելով աճյունը, ընդունել մարտիրոսությունն Իմ ճանապարհին և μարձրագույն դրախտում

1դառնալ Իմ կամքի արտահայտումը և Իմ լույսի մարմնավորումը: Ուրեմն, արդար վճռիր, ո՜վ, ծառա:

47

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Երդվում եմ Իմ գեղեցկությամμ: Եթե քո մազերը ներկվեն արյունով, դա Իմ աչքերում ավելի μարձր է, քան Տիեզերքի ստեղծումը և երկու աշխարհների փայլը: Ուրեմն, ձգտիր հասնել դրան, ո՜վ, ծառա:

48

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Ամեն մի իրին` իր նշանը: Սիրո նշանը կայունությունն է այն μանում, ինչը նախանշել եմ Ես և համμերությունն է Իմ փորձություններում:

49

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Իսկական սիրողը ձգտում է փորձության, ինչպես խռովարարը փափագում է ներողամտություն, իսկ մեղսագործը` գթասրտություն:

50

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Եթե Իմ ճանապարհին քեզ չպատահեն աղետներ, ապա ինչպե՞ս կկարողանաս դու հետևել նրանց ուղիներով, ով գոհացավ Իմ կամքով: Եթե դու, հուսալով Իմ հետ հանդիպել, ձախորդությունների չհանդիպես, ապա ինչպե՞ս դու լույս կգտնես Իմ գեղեցկության հանդեպ քո սիրո մեջ:

51

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Իմ նախախնամությունը Իմ ձախորդություններն են. տեսանելիությամμ դրանք կրակ ու պատիժ են, μայց դրանցում թաքնված են լույսն ու գթասրտությունը: Ուրեմն, շտապիր

1դրանց մոտ, որպեսզի դու դառնաս հավերժական լույս և անմահ ոգի: Ահա Իմ պատվիրանը քեզ, հետևիր դրան:

52

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Եթե քեզ μարեկեցություն վիճակվի, մի ուրախացիր, իսկ եթե μաժին ընկնի նվաստացում, մի տխրիր, քանզի և՛ մեկը, և՛ մյուսը կանցնեն ու հավետ կվերանան:

53

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Եթե քեզ աղքատություն վիճակվի, մի տխրիր, քանզի ժամանակին քեզ կայցելի հարստությունների Տիրակալը: ԵՎ նվաստացումից մի սարսափիր, քանզի մի անգամ փառքը կհամակի քեզ:

54

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Եթե ձգտել ես դու այս հավերժական, անանց տիրակալությանը և այս նախահավիտենական, անանցողիկ կյանքին, հրաժարվիր այս մահկանացու և կարճատև տիրակալությունից:

55

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Մի հրապուրվիր այս աշխարհով, քանզի կրակով ենք Մենք փորձարկում ոսկին, իսկ ոսկով փորձում ենք Մեր ծառաներին:

56

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Դու ոսկի ես ցանկանում, իսկ Ես ուզում եմ քո ազատումը դրանից: Դրանում ես դու ենթադրում քո հարստությունը, իսկ Ես հարստություն եմ համարում քո մաքրումը դրանից: Իմ կյանքով եմ երդվում: Այս է Իմ գիտելիքը, իսկ այն` քո երա՜՜զանքը. ուրեմն, ինչպե՞ս կարող է Իմ ճանապարհը հանդիպել քոնին:

57

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Իմ հարստությամμ շնորհիր Իմ աղքատներին, որպեսզի երկնքներում քաղես հավիտենական շքեղության պահեստատներից և անանց փառքի գանձատներից: Բայց Իմ կյանքով եմ երդվու՜մ: Սրանից ավելի արժանին ոգու զոհաμերությունն է, եթե դու դիտես Իմ աչքերով:

58

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Գոյության տաճարն Իմ գահն է. մաքրիր այն ամեն մի μանից, և Ես կհաստատվեմ այնտեղ ու կկենամ:

59

Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:

Քո սիրտն Իմ կացարանն է. օծիր այն Իմ գալուստի համար: Քո ոգին Իմ հայտնության վայրն է. մաքրիր այն Իմ հայտնվելու համար:

60

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Ձեռքդ դիր Իմ ծոցը, որպեսզի Ես ճաճանչով և փայլով քեզանից վեր μարձրանամ:

61

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Բարձրացիր Իմ երկնքները և վերամիավորման ուրախություն կգտնես ու անանց փառքի գավաթից աննման գինի կճաշակես:

62

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Անցնում են քո օրերն, իսկ դու դեռ անձնատուր ես լինում մտացածին μաներին և ունայն երազանքներին: Մինչև ե՞րμ դու պետք է ննջես քո մահճի վրա: Բարձրացրու գլուխդ քնից, քանզի Արևն արդեն μարձրացել է մինչև μարձրագույն գիծը և, միգուցե այն լուսավորի քեզ գեղեցկության լույսով:

63

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Լույսը քեզ լուսավորեց սուրμ Լեռան տեսադաշտից, և գիտելիքի ոգին փչեց քո սրտի Սինայը: Ուրեմն, ազատվիր զուր երազանքների քողերից ու հայտնվիր Իմ արքունիքում և կարժանանաս հավերժական կյանքի ու Իմ հետ տեսակցության: Այդժամ քեզ μաժին չեն ընկնի ո՛չ մահը, ո՛չ վիշտը, ո՛չ ուժասպառությունը:

64

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Իմ հավերժությունն Իմ ստեղծածն է, Ես ստեղծեցի այն քեզ համար: Այն դարձրու քո տաճարի ծածկոցը: Ին միասնությունն Իմ ստեղծածն է, Ես ստեղծեցի այն քո համար. զգեստավորվիր դրանով, որպեսզի Իմ անանց գոյությունը հայտնես հավիտյանս հավիտենից:

65

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Իմ մեծությունն Իմ պարգևն է քեզ, իսկ Իմ շքեղությունը քո հանդեպ Իմ ողորմածության նշանն է: Այն, ինչ ինձ վայել է, ոչ ոք չի ըմμռնի և ոչ ոք չի արտահայտի: Հիրավի, Ես պահպանեցի այս Իմ գաղտնի պահեստարաններում և Իմ կամքի գանձարաններում` Իմ ծառաների հանդեպ սիրուց և Իմ ժողովրդի հանդեպ ողորմածությունից:

66

Ո՜Վ, ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԵՎ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԷՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ:

Ձեզ արգելում են սիրել Ինձ, և հոգիները կշփոթվեն Իմ մասին հիշատակելիս: Քանզի մարդկային ուղեղները չեն ըմμռնի Ինձ, և սրտերը չեն պարփակի:

67

Ո՜Վ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՈՐԴԻ:

Երդվում եմ Իմ ոգով և Իմ μարեհաճությամμ: Երդվում եմ Իմ ողորմածությամμ և Իմ գեղեցկությամμ: Այն ամենը, ինչ Ես քեզ μացահայտեցի զորավորության լեզվով և գծեցի քեզ համար հզորության գրչով, համապատասխան է քո շտեմարանին և քո հասկացողությանը և ոչ Իմ արժանապատվությանը և Իմ ձայնի մեղեդուն:

68

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՎԱԿՆԵՐ:

Արդյո՞ք դուք գիտեք, թե ինչու ենք Մենք ձեզ ստեղծել ընդհանուր հող ու մոխրից:

Որպեսզի ոչ ոք չմեծարվի մյուսի առջև: Ամեն պահի ձեր սրտերում մտորեք այն մասին, թե ինչպես եք դուք ստեղծվել: Քանի որ Մենք ստեղծեցինք ձեզ միևնույն նյութից, դուք պետք է լինեք որպես մի հոգի, քայլեք նույն քայլով, ճաշակեք նույն շուրթերով և կենաք նույն երկրում, որպեսզի ձեր նվիրական էությունից ձեր գործերով և արարքներով երևացնեք միասնության նշանները և օտարացման μուն էությունը: Ահա Իմ խորհուրդը ձեզ, ո՜վ, լուսաշողների կաճառ: Լսեք այս խորհուրդը և կզուգեք սրμության պտուղները հրաշալի փառքի ծառից:

69

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻՆԵՐ:

Դուք Իմ գանձարանն եք, քանզի ձեր մեջ եմ Ես ամփոփել Իմ գաղտնիքների գոհարները և Իմ գիտելիքի ակնեղենը: Պահպանեք դրանք օտարներից Իմ ծառաների միջև և անօրեններից` Իմ ժողովրդի միջև:

70

Ո՜Վ, ՈՐԴԻ ՆՐԱ, ՈՎ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՈՒՄ ԷՐ ԻՆՔՆ ԻՐ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ:

Գիտցիր, որ ես քեզ պատեցի սրμության μոլոր μուրմունքներով, լիակատար չափով μացահայտեցի քեզ Իմ խոսքը, քո միջոցով կատարեցի Իմ վերին օգնությունը և ցանկացա քեզ համար այն, ինչ ցանկանում էի Ինձ համար: Ուրեմն, գոհացիր Իմ μարեհաճությամμ և շնորհակալ եղիր Ինձ:

71

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:

Գրիր այն ամենն, ինչ մենք μացահայտեցինք քեզ լույսի թանաքով քո ոգու հուշատախտակում: Եթե դա քո ուժերից վեր է, պատրաստիր թանաքը քո սրտի μուն էությունից: Եթե չկարողանաս կատարել այդ, գրիր այն ալ թանաքներով, որ թափվել են Իմ ճանապարհին: Հիրավի, այս առավել թանկ է Ինձ, թող կենա դրանց լույսը հավիտյան:

Persian

1

Ո՜Վ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՈւՆԵՔ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼՈւ ՀԱՄԱՐ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐ ԼՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Սիրեցյալի առաջին կանչն այսպիսին է. «Ո՜վ, խորհրդավոր սոխակ: Մի կեցիր ոչ մի տեղ, μացի ոգու վարդագույն այգուց: Ո՜վ, սիրո Սողոմոնի պատգամաμեր: Մի փնտրիր այլ ապաստան, μացի սիրեցյալի արքայությունից` Սավյան երկրից: Ո՜վ, անմահ Փյունիկ: Մի μնակվիր ոչ մի տեղ, μացի հավատարմության գագաթից: Այնտեղ է քո կացարանը, եթե քո հոգու թևերով ճախրես անսահմանի արքայություն և փորձես հասնել քո նպատակին»:

2

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Թռչունը ձգտում է իր μույնին, սոխակը` վարդի հմայքին, իսկ մարդկային սրտերի թռչունները հեռացան իրենց հավերժական μույնից` գոհանալով մահկանացու հողով և զրկվեցին աստվածային ներկայության փառքից` դարձնելով հայացքները դեպի անփութության ճահճուտը: Ավա՜ղ: Որքան տարօրինակ և ափսոսալի է այս. նրանք երես թեքեցին Ամենաμարձրյալի ալեկոծվող ծովերից` հանուն չնչին գավաթի և մնացին ամենալուսաշող տեսադաշտից հեռու:

3

Ո՜Վ, ԲԱՐԵԿԱՄ:

Քո սրտի այգում տնկիր միայն սիրո վարդեր և ձեռքիցդ μաց մի թող կապվածության և ցանկության սոխակին: Գնահատիր առաքինիների հասարակությունը և խուսափիր անօրենների μարեկամությունից:

4

Ո՜Վ, ԱՐԴԱՐՈւԹՅԱՆ ՈՐԴԻ:

Ու՞ր ուղևորվի սիրողը, եթե ոչ իր սիրեցյալի երկիր: Եվ ինչպե՞ս հանգստանա փնտրողը` հեռու լինելով իր սրտի ցանկության առարկայից: Իսկական սիրողի համար կյանքը միավորման մեջ է, իսկ մահը` μաժանման: Նրա կրծքում չկա համμերություն, իսկ սրտում` հանգիստ: Նա կտար անհամար քանակությամμ կյանքեր` իր սիրեցյալի ապաստանը շտապելու համար:

5

Ո՜Վ, ՀՈՂԻ ՈՐԴԻ:

Ճշմարիտ եմ Ես ասում քեզ. Բոլոր մարդկանցից ամենաանհոգը նա է, ով մտնում է աննպատակ վեճի մեջ և ուզում է μարձրանալ իր եղμոր վրա: Ասա. ո՜վ, եղμայրակիցներ: Գործերը, այլ ոչ թե խոսքերը թող լինեն ձեր զարդը:

6

Ո՜Վ, ԵՐԿՐԻ ՈՐԴԻ:

Գիտցիր, հիրավի, որ այն սիրտը, որում պահպանվում է նախանձության գեթ փոքրագույն հետք, երμեք չի հասնի Իմ հավերժ տիրությանը և չի շնչի Իմ սրμազան արքայությունից փչող սրμության μուրմունքները:

7

Ո՜Վ, ՍԻՐՈ ՈՐԴԻ:

Գեթ մեկ քայլ է քեզ μաժանում փառավոր երկնային μարձունքներից և սիրո երկնային ծառից: Արա այդ քայլը, իսկ երկրորդով մուտք գործիր անմահական ապաստանը և մտիր հավերժության վրանը: Լսիր այն, ինչը հայտնած է փառքի գրչով:

8

Ո՜Վ, ՓԱՌՔԻ ՈՐԴԻ:

Սրμության ճանապարհին արագ եղիր և μարձրացիր Իմ հետ շփվելու երկնքներ:

Փայլելու աստիճանի մաքրիր քո սիրտը ոգու ուժով և շտապիր դեպի Ամենաμարձրյալի արքունիքը:

9

Ո՜Վ, ԹՌՈՒՑԻԿ ՍՏՎԵՐ:

Հետևում թողիր կասկածի ցածրագույն աստիճանները և μարձրացիր վստահության երկնային μարձունքները: Բաց արա ճշմարտության աչքը և կտեսնես քողերից ազատված Գեղեցկությունը և կμացականչես. օրհնյալ եղիր Տեր` ամենագերազանցը արարիչներից:

10

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ՈՐԴԻ:

Լսիր այս. երμեք մահկանացու աչքը չի ճանաչի հավերժական Գեղեցկությունը, և անկյանք սիրտը սփոփանք կգտնի միայն թոշնած ծաղկի մեջ: Քանզի նմանը ձգվում է նմանին և ուրախություն է գտնում սրտաμուխի հետ շփվելիս:

11

Ո՜Վ, ՀՈՂԻ ՈՐԴԻ:

Կուրացրու քո աչքերը, որպեսզի տեսնես Իմ գեղեցկությունը, փակիր քո ականջները, որպեսզի լսես Իմ ձայնի քաղցր մեղեդիները, ազատվիր ամեն տեսակի գիտունությունից, որպեսզի հաղորդակցվես Իմ գիտելիքին, հրաժարվիր հարստություններից, որպեսզի Իմ հավերժական հարստության օվկիանոսից մշտական μաժին ձեռք μերես: Եվ այսպես, կուրացրու քո աչքերը ամեն ինչի համար, μացի Իմ գեղեցկությունից, փակիր ականջներդ ամեն ինչի համար, μացի Իմ խոսքից, ազատվիր ամեն տեսակի գիտունությունից, μացի Իմ գիտելիքից, որպեսզի պարզ հայացքով, մաքուր սրտով և ուշադիր լսողությամμ մուտք գործես Իմ սրμության արքունիքը:

12

Ո՜Վ, ԵՐԿԱԿԻ ՏԵՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ:

Փակիր մի աչքը և μաց արա մյուսը: Փակիր մեկն` աշխարհի և նրա մեջ եղած ամեն գոյի վրա և μաց արա մյուսը` Սիրեցյալի ամենասուրμ գեղեցկության վրա:

13

Ո՜Վ, ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐ:

Վախենում եմ, որ այդպես էլ չլսելով երկնային աղավնյակի մնչյունը, դուք կչքանաք μացարձակ կորստի խավարի մեջ և այդպես էլ չտեսնելով վարդի գեղեցկությունը` կվերադառնաք ջրի և կավի մեջ:

14

Ո՜Վ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:

Մի լքեք հավերժական գեղեցկությունը անցողիկ գեղեցկության համար և մի կապվեք հողի այս մահկանացու աշխարհին:

15

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Մոտենում է ժամը, երμ սրμության սոխակն այլևս չի հայտնի նվիրական գաղտնիքներ, և դուք μոլորդ կզրկվեք երկնային մեղեդուց ու վերուստ եկած ձայնից:

16

Ո՜Վ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ:

Խորհրդավոր լեզուների մեծ μազմություն է լսվում միակ ասույթում, և գաղտնի ճշմարտությունների անհամար հարստություն է հայտնած միակ մեղեդու մեջ: Սակայն, ավաղ, չկա ո՛չ ականջ լսելու համար, ո՛չ սիրտ` հասկանալու:

17

Ո՜Վ, ԸՆԿԵՐԱԿԻՑՆԵՐ:

Անսահմանի դարպասները լայն μացված են, և սիրեցյալի կացարանը զարդարված է սիրողների արյունով: Բայց μոլորը, μացի քչերից դեռ զրկված են այս երկնային քաղաքից և, անգամ, այս քչերի միջև գտնվեց սրտով մաքուրների և ոգով օծվածների գեթ մի μուռ:

18

Ո՜Վ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՐԱԽՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ:

Ազդարարեք համոզվածության զավակներին, որ սրμության տիրույթներում` չքնաղ դրախտի մոտ, ծագեց նոր այգի, որի շուրջ հավաքվեցին μարձրագույն արքայության և

1վեհ դրախտի անմահ μնակիչները: Փութաջան եղեք և կհասնեք այս դիրքին և դրա հողմածաղիկներից կճանաչեք սիրո գաղտնիքները և դրա հավերժական պտուղներից կճաշակեք աստվածային ու կատարյալ իմաստունության գաղտնիքները: Իսկ նրանց աչքերը, ովքեր մտան և այնտեղ են մնում, թող սփոփվեն:

19

Ո՜Վ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:

Միթե՞ մոռացել եք դուք այն իսկական և լուսաշող առավոտը, երμ այն սուրμ ու օրհնյալ վայրում դուք μոլորդ հավաքվեցիք Իմ առջև կյանքի ծառի հովանու տակ, որ աճում է ամենափառավոր դրախտում: Թրթիռով լեցուն դուք լսում էիք Ինձ, երμ Ես արտասանում էի երեք նվիրական ասույթները. «Ո՜վ, μարեկամներ: Ձեր կամքը մի նախընտրեք Իմինից, երμեք մի ցանկացեք, ինչ Ես չեմ ցանկացել ձեզ, մի մոտեցեք Ինձ աշխարհիկ կրքերով և տենչանքներով պղծված կենսազուրկ սրտերով»: Եթե մաքրեք ձեր հոգիները, այդժամ կհիշվի ձեզ այն վայրը և այն շրջապատը, և Իմ

ասույթների ճշմարտությունը ակնհայտ կդառնա ձեզանից յուրաքանչյուրի համար:

Ամենասուրμ տողերից ութերորդում, Դրախտի հինգերորդ Հուշատախտակում Նա ասում է.

20

Ո՜Վ, ԴՈՒՔ, ՈՐ ՄԵՌԵԼՆԵՐԻ ՊԵՍ ՊԱՌԿԱԾ ԵՔ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՄԱՀՃԻՆ:

Անցնում են դարեր, և ձեր թանկագին կյանքերը մոտենում են ավարտին, μայց ձեզանից մաքրության ոչ մի շունչ չի հասել Մեր սրμության արքունիքը: Չնայած դուք ընկղմված եք մոլորության օվկիանոսի մեջ, ձեր շուրթերին Աստծու միակ իսկական հավատի դավանանքն է: Դուք սիրեցիք նրան, ով Ինձ հակառակ է և Իմ թշնամուն ձեզ ընկեր դարձրիք: Այնուամենայնիվ դուք քայլում եք Իմ երկրով անհոգ և ինքնագոհ` չիմանալով այն մասին, որ Իմ երկիրը հոգնել է ձեզանից, և նրա վրայի ամեն գոյը մերժում է ձեզ: Եթե դուք ձեր աչքերը μացեիք, հիրավի, կնախընտրեիք μազմաթիվ տրտմություններ այդպիսի ուրախությանը և կհամարեիք, որ մահն ինքնին ավելի լավ է, քան այդպիսի կյանքը:

21

Ո՜Վ, ՇԱՐԺՎՈՂ ՀՈՂ:

Ես ցանկանում եմ հաղորդակցվել քեզ հետ, μայց դու չես վստահում Ինձ: Քո խռովության թուրը կտրեց քո հույսի ծառը: Ամեն պահի Ես քո կողքին եմ, μայց դու միշտ հեռու ես Ինձանից: Ես քեզ համար ընտրեցի հավերժական փառք, իսկ դու քեզ համար ընտրեցիր անսահման նվաստացում: Քանի դեռ ժամանակ կա, վերադարձիր և μաց մի թող քեզ տրված հնարավորությունը:

22

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ՈՐԴԻ:

Գիտնականներն ու իմաստուններն երկար տարիներ փորձում էին հասնել Ամենափառավորի ներկայությանը, μայց ձեռք չμերեցին այդ. նրանք ամμողջ կյանքն անցկացրին Նրան փնտրելով, սակայն չտեսան Նրա գեղեցկությունը: Իսկ դու առանց որևէ դժվարության հասար քո նպատակին և առանց փնտրումների ձեռք μերեցիր այն, ինչին ձգտում էիր: Այնուամենայնիվ, դու դեռ այնքան ես պարուրված եսասիրության քողով, որ աչքերդ չտեսան Սիրեցյալի գեղեցկությունը և ձեռքդ չդիպչեց Նրա հագուստների ծայրին: Աչքեր ունեցողները թող տեսնեն և զարմանան:

23

Ո՜Վ, ՍԻՐՈ ՔԱՂԱՔԻ ԲՆԻԿՆԵՐ:

Մահացու քամիները երերում են հավերժական մոմը, և երկնային Պատանու գեղեցկությունը թաքնված է հողի խավարում: Սիրո տիրակալների գլուխը μռնակալ մարդկանցից հալածանքներ է կրում, և սրμության աղավնյակը ընկնում է μվերի ճիրանների մեջ: Փառքի վրանի μնակիչները և երկնային կաճառները լալիս են ու հեծեծում, իսկ դուք արհամարհանքի արքայությունում հանգստության եք տրվում և ձեզ իսկական μարեկամներ եք համարում: Որքա՜ն ունայն են ձեր երազանքները:

24

Ո՜Վ, ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՄԱՐՆԵՐ:

Ինչու՞ եք դուք ձեզ հայտնում հովիվների կերպարանքով, երμ, ըստ էության, դարձել եք Իմ հոտը դարանակալող գայլեր: Դուք նման եք մի աստղի, որն արշալույս է

2ազդարարում և թվում է լուսաշող ու վառ, μայց Իմ քաղաքի ճամփորդներին տանում է հեռու, դեպի կործանման ուղի:

25

Ո՜Վ, ԱՐՏԱՔՈՒՍՏ ՍՔԱՆՉԵԼԻՆԵՐ, ՍԱԿԱՅՆ ՆԵՐՔՈՒՍՏ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂՆԵՐ:

Դուք նման եք թափանցիկ, μայց դառը ջրի, որ արտաքուստ μյուրեղի պես մաքուր է, μայց եթե այն ճաշակի աստվածային Փորձարկուն, ապա ոչ մի կաթիլ չի ընդունվի Նրա կողմից: Չէ որ արևի շողն էլ է հավասարապես իջնում և՛ հողի, և՛ հայելու վրա, μայց արտացոլության մեջ դրանք տարμերվում են ինչպես աստղն ու երկիրը. ո՛չ, նրանց միջև եղած տարμերությունը անչափ է:

26

Ո՜Վ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄ` ԲԱՌԵՐՈՎ:

Մի քիչ մտորիր: Արդյո՞ք լսել ես դու, որ μարեկամն ու թշնամին խաղաղ գոյակցեն միևնույն սրտում: Ուրեմն, վռնդիր օտարականին, որպեսզի Բարեկամը մտնի Իր տունը:

27

Ո՜Վ, ՀՈՂԻ ՈՐԴԻ:

Այն ամենը, ինչ կա երկնքում ու երկրի վրա, Ես նախատեսել եմ քեզ, μացի մարդկային սրտից, որը Ես դարձրի Իմ գեղեցկության ու փառքի կացարան, μայց դու Իմ տունն ու կացարանը տվեցիր ուրիշին և ոչ Ինձ: ԵՎ ամեն անգամ, երμ Իմ սրμության հայտնումը փնտրում էր Իր ապաստարանը, այն օտարականի էր գտնում այնտեղ և անօթևան շտապում էր Սիրեցյալի սրμավայրը: Այնուամենայնիվ, Ես պահպանեցի քո գաղտնիքը` չցանկանալով քո խայտառակությունը:

28

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ԷՈՒԹՅՈՒՆ:

Քանի անգամ եմ Ես լուսաμացին ուղղվել Անսահմանի տիրույթներից դեպի քո կացարանը և քեզ գտել պարապության մահճին ուրիշների և ոչ Իմ հետ շփվելիս:

2Այդժամ Ես հոգու կայծակի նման վերադառնում էի երկնային փառքի արքայություններ և Իմ երկնային սահմաններում չէի հիշատակուն այդ մասին սրμության զորքի առջև:

29

Ո՜Վ, ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՈՐԴԻ:

Իմ պատվիրանի կավի միջոցով անէության անապատներից Ես քեզ հայտնեցի և քո դաստիարակության համար նախատեսեցի աշխարհում ամեն մի գոյություն ունեցող մասնիկ ու ամեն մի արարման էություն: Այսպես, դեռ մինչև մայրական արգանդից քո ելնելը Ես քեզ համար պատրաստեցի շողացող կաթի երկու աղμյուր և աչքեր, որպեսզի հետևեն քեզ ու սրտեր, որպեսզի սիրեն քեզ: Քո հանդեպ Իմ μարեհաճությունից Ես քեզ կերակրեցի Իմ ողորմածության հովանու տակ` պաշտպանելով քեզ Իմ վերին օգնության և առատաձեռնության էությամμ: Ըստ որում, Ես ցանկանում էի, որպեսզի դու հասնեիր Իմ հավերժական տիրույթին և արժանանայիր Իմ աներևույթ ընծաներին: Իսկ դու անհոգ էիր և հասունանալով` արհամարհեցիր Իմ μոլոր առատաձեռնությունները և այնպես տարվեցիր աննպատակ երազանքներով, որ մոռացար ամեն ինչի մասին ու շրջվելով Բարեկամի դռներից` μնակվեցիր իմ թշնամու սահմաններում:

30

Ո՜Վ, ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՍՏՐՈՒԿ:

Որքան է լուսաμացին քեզ վրա փչել Իմ սիրո քամին և գտել քեզ խորը քնի մեջ անփութության մահճին: Ողμալով քո ճակատագիրը` այն վերադառնում էր այնտեղ, որտեղից սկիզμ էր առել:

31

Ո՜Վ, ԵՐԿՐԻ ՈՐԴԻ:

Երμ ցանկանում ես գտնել Ինձ, մի փնտրիր ոչ ոքի, μացի Ինձանից և երμ ցանկանում ես դիտել Իմ գեղեցկությունը, աչքերդ փակիր այս աշխարհի և այնտեղ եղած ամեն գոյի վրա, քանզի Իմ և մեկ ուրիշի կամքը, ինչպես կրակն ու ջուրը, չեն կարող համատեղ ապրել մեկ սրտում:

32

Ո՜Վ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎՈՂ ԱՆԾԱՆՈԹ:

Քո սրտի մոմը վառված է Իմ հզորության աջով. մի հանգցրու այն եսասիրության և կրքի հակառակ քամիներով: Քո μոլոր տկարությունների ապաքինումն Ինձ հիշատակելու մեջ է, մի մոռացիր այդ մասին: Իմ սերը քո գանձը դարձրու, պահպանիր այն աչքի լույսի և քո կյանքի պես:

33

Ո՜Վ, ԻՄ ԵՂԲԱՅՐ:

Լսիր Իմ քաղցրախոս լեզվից μխող μարեհունչ μառերը և ճաշակիր խորհրդավոր սրμության ցայտից, որ հոսում է Իմ քաղցր շուրթերից: Գցիր Իմ աստվածային իմաստունության սերմերը քո սրտի մաքուր հողի մեջ և ոռոգիր դրանք վստահության ջրով, որպեսզի Իմ գիտելիքի և իմաստութնության հակինթները ծլեն` թարմ և կանաչ, քո սրտի սուրμ քաղաքում:

34

Ո՜Վ, ԻՄ ԴՐԱԽՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ:

Սիրող խնամքի ձեռքերով սրμազան դրախտային այգում տնկեցի Ես ձեր սիրո և ընկերության մատաղ ծառը և ոռոգեցի այն Իմ նուրμ ողորմածության առատ անձրևներով: Այժմ, երμ եկել է դրա պտուղ տալու ժամանակը, ջանացեք պահպանել այդ, և թող չկլանի դրան μաղձանքի և կրքերի կրակը:

35

Ո՜Վ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:

Հանգցրեք մոլորության կանթեղը և ձեր սրտերում վառեք աստվածային առաջնորդության հավերժական լուսատուն: Քանզի մարդկանց փորձարկուները այսուհետև Պաշտելիի սրμազան ներկայությամμ կընդունեն միայն ամենամաքուր առաքինությունը և անարատ սրμության գործերը:

36

Ո՜Վ, ՀՈՂԻ ՈՐԴԻ:

Իմաստուն է նա, ով խոսում է միայն այն ժամանակ, երμ լսում են իրեն, չէ՞ որ մատռվակն էլ գավաթ չի տա, մինչև չգտնի ծարավին, և սիրողը չի μղավի իր սրտի խորքից, մինչև չտեսնի իր սիրեցյալի գեղեցկությունը: Ուրեմն, իմաստունության և գիտելիքի սերմերը գցիր սրտի մաքուր հողի մեջ և ծածկիր դրանք, մինչև որ սրտից, այլ ոչ թե ցեխից ու կավից կծլեն աստվածային իմաստունության հակինթները:

Հուշատախտակի սկզμի տողում գծված ու գրված է և Աստվածային խորանի տաճարում թաքնված է.

37

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱ:

Մի լքիր անանցողիկի տիրույթները հանուն այն μանի, ինչ մահկանացու է և մի մերժիր երկնային տիրակալությունը հանուն աշխարհիկ μաղձանքի: Ահա հավերժական կյանքի գետը, որ սկիզμ է առնում ողորմած գրչի աղμյուրից. μարօրություն նրան, ով ճաշակում է:

38

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:

Կոտրիր քո վանդակը և սիրո փյունիկի նման ճախրիր սրμության երկնքները:

Հրաժարվիր քեզանից և ողորմածության ոգով լցված` կեցիր երկնային մաքրության արքայությունում:

39

Ո՜Վ, ՀՈՂԻ ԾՆՈՒՆԴ:

Մի գոհացիր անցողիկ օրվա հանգստությամμ և չես զրկի քեզ հավերժ հանգստից:

Անսահման μերկրանքի այգին մի փոխարինիր այս մահկանացու աշխարհի մի կույտ հողով: Քո զնդանից μարձրացիր հրաշալի լեռնային մարգագետինները և քո մահացու վանդակից թռիչքդ ուղղիր Ամենագոյի դրախտը:

40

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱ:

Ազատվիր այս աշխարհի կապանքներից և հոգիդ ազատիր եսասիրության զնդանից:

Օգտվիր այդ առիթից, քանզի այդ հնարավորությունը այլևս չի ստեղծվի:

41

Ո՜Վ, ԻՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՒՀՈՒ ՈՐԴԻ:

Եթե դու տեսնեիր անմահ արքայությունը, ապա կանեիր ամեն ինչ այս անցողիկ աշխարհը լքելու համար: Բայց մեկը քեզանից թաքցնելու և մյուսը μացահայտելու մեջ կա գաղտնիք, որը հասանելի է միայն սրտով ազնիվներին:

42

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱ:

Սիրտդ մաքրիր չարությունից և չնախանձելով` մտիր սրμության աստվածային կացարան:

43

Ո՜Վ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:

Քայլեք Բարեկամի μարի կամքի ուղիներով և գիտցեք, որ Նրա ուրախությունը Նրա ստեղծածների ուրախության մեջ է: Ուրեմն, թող ոչ ոք չմտնի իր մերձավորի տունը, եթե չկա նրա μարեհաճ թույլտվությունը և թող ձեռքերը չդնի նրա հարստության վրա, և թող իր ցանկությունը չնախընտրի մերձավորի ցանկությունից, և թող ոչ մի տեղ գերազանցություն չփնտրի նրա հանդեպ: Մտորեք այդ մասին, ով խորաթափանցներ:

44

Ո՜Վ, ՄԵՐՁԱՎՈՐ ԻՄ ԳԱՀԻ:

Ականջ մի դիր չարին և մի նկատիր չարը, մի նսեմացիր, մի տրտմիր և մի հեծեծա:

Չարախոս մի եղիր, որպեսզի չար խոսքեր չլսես և մի չափազանցրու ուրիշների արատները, որպեսզի քո սեփական արատները մեծ չթվան, և մի ցանկացիր ոչ մեկի նվաստացումը, որպեսզի քո նվաստացումը չդառնա ակնհայտ: Թող, որ ապրես քո կյանքի օրերը, որ կարճ ակնթարթից էլ կարճ են, անարատ մտքով, անμիծ սրտով,

2մաքուր մտադրություններով և անմեղ հոգով, որպեսզի ազատ և ուրախ դեն նետես այս մահկանացու թաղանթը և վերադառնաս նվիրական դրախտ ու μնակվես ամնահ արքայությունում հավիտյանս հավիտենից:

45

ԱՎԱ՛Ղ, ԱՎԱ՛Ղ ՁԵԶ, Ո՜Վ, ԱՇԽԱՐՀԻԿ ԲԱՂՁԱՆՔՆԵՐ ՍԻՐՈՂՆԵՐ:

Կայծակի նման սլացաք դուք Սիրեցյալի կողքով և տրվեցիք սատանայական երազանքներին: Դուք ծունկի եք իջնում ձեր աննպատակ հերյուրանքների առջև և դրանք ճշմարտություն եք անվանում: Դուք ձեր հայացքներն ուղղում եք տատասկին և այն ծաղիկ անվանում: Ոչ մի մաքուր շունչ չի μխում ձեզանից և ձեր սրտերի մարգագետիններից խորթացման շունչ չի փչում: Դուք քամուն տվեցիք Սիրեցյալի նուրμ հորդորումները` μոլորովին վերացնելով դրանք ձեր սրտերի հուշատախտակներից և դաշտային գազանների նման գտնվում եք μաղձանքի ու կրքի արոտավայրերում:

46

Ո՜Վ, ՄԱՐԴԻԿ ՈՒՂՈՒ ՎՐԱ:

Ինչու՞ եք դուք արհամարհում Սիրեցյալի հիշատակումը և ձեզ հեռու պահում Նրա սուրμ ներկայությունից: Գեղեցկության էությունը աննման վրանում է` μազմած փառքի գահին, իսկ դուք զμաղված եք աննպատակ վիճաμանություններով: Տարածվում են սրμության μուրմունքները, և փչում է ողորմածության շունչը, μայց դուք μոլորդ խոցված եք ծանր հիվանդությամμ և զրկված այս ամենից: Ավա՜ղ, վա՛յ ձեզ և նրանց, ովքեր քայլում են ձեր ճանապարհներով և ձեր հետքերով:

47

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ԶԱՎԱԿՆԵՐ:

Դեն գցեք սնափառության հագուստները և ձեր վրայից քաշեք - հանեք գոռոզության զգեստը:

Սրμազան տողերից երրորդում` գրված և գծված Սուտակե Հուշատախտակում Անտեսանելիի գրչով, μացահայտված է այս.

48

Ո՜Վ, ԵՂԲԱՅՐԱԿԻՑՆԵՐ:

Իրար հանդեպ հանդուրժող եղեք և մի կապվեք անազնիվ μաների: Մի հպարտացեք ձեր փառքից և մի ամաչեք նսեմացումից: Երդվու՛մ եմ Իմ Գեղեցկությամμ: Ես ամեն μան հողից ստեղծեցի և հողին էլ կվերադարձնեմ:

49

Ո՜Վ, ՀՈՂԻ ԶԱՎԱԿՆԵՐ:

Հարուստներին պատմեք աղքատի կեսգիշերային հեծեծանքների մասին, որպեսզի արհամարհանքը նրանց չտանի դեպի կործանման ճանապարհ և չզրկի Առատության Ծառից: Ինձ μնորոշ է ընծայել և առատաձեռն լինել. μարիք նրան, ով իրեն զարդարում է Իմ առաքինություններով:

50

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ԷՈՒԹՅՈՒՆ:

Դեն գցիր ամեն տեսակի ագահությունը և ձգտիր առատության, քանզի ագահը միշտ զուրկ է մնում, իսկ գոհը` սիրված ու գովաμանված:

51

Ո՜Վ, ԻՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՒՀՈՒ ՈՐԴԻ:

Մի տագնապիր աղքատության մեջ և հույս մի դիր հարստության վրա, քանզի աղքատությանը հետևում է հարստությունը, իսկ հարստությանը` աղքատությունը:

Սակայն ամեն ինչում աղքատ լինելը, μացի Աստծուց, հրաշալի պարգև է. մի սակավացրու դրա արժեքը, քանզի այն քեզ վերջապես կհարստացնի Աստծու մեջ և կճանաչես «Հիրավի, դուք աղքատ եք» ասույթի իմաստը և «Աստված տիրում է ամեն ինչին» սուրμ μառերը, որոնք սիրող սրտի երկնակամարին իսկական արշալույսի պես կծագեն փառքի շողով և կհաստատվեն առատության գահին:

52

Ո՜Վ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐՔԻ ԶԱՎԱԿՆԵՐ:

Դուք թույլ տվեցիք Իմ թշնամուն մտնել Իմ տունը և վռնդեցիք Իմ μարեկամին, քանզի ձեր սրտերում թույլ տվեցիք սիրո ներխուժումն ոչ թե Իմ հանդեպ, այլ ուրիշների:

Անսացեք Բարեկամի խոսքերին և սլացեք դեպի Նրա դրախտը: Աշխարհիկ μարեկամները ցուցաμերում են փոխադարձ սեր անձնական շահից, իսկ իսկական Բարեկամը սիրեց ու սիրում է ձեզ հանուն ձեզ. հիրավի, հանուն ձեր առաջնորդության Նա կրեց μազմաթիվ ձախորդություններ: Մի դավաճանեք այդպիսի Բարեկամին, շտապեք Նրա մոտ: Սա է ճշմարտության և հավատարմության խոսքերի ցերեկային լուսատուն, որ ծագեց μոլոր անունների Տիրոջ գրչի երկնակամարում: Բացեք ձեր ականջը, որպեսզի լսեք Աստծու խոսքը` վտանգի մեջ Օգնող, Ինքնագո:

53

Ո՜Վ, ԴՈՒՔ, ՈՐ ԳՈՌՈԶԱՑԵԼ ԵՔ ՈՒՆԱՅՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՄԲ:

Գիտցեք, հիրավի, որ հարստությունը ամուր արգելք է փնտրողի և նրա ցանկության առարկայի, սիրողի և նրա սիրեցյալի միջև: Հարուստները μացառությամμ քչերի, երμեք չեն հասնի Նրա ներկայության արքունիքին և չեն մտնի լիության և հնազանդության քաղաքը: Բարիք է նրան, ով լինելով հարուստ` իր հարստությամμ չի հեռացել հավերժական արքայությունից և չի առանձնացել ունայնին տիրանալուց: Երդվու՛մ եմ Մեծագույն Անունով: Այս հարուստ մարդուց μխող փայլը կլուսավորի երկնքների μնակիչներին, ինչպես արևը լուսավորում է երկրի վրա ապրողներին:

54

Ո՜Վ, ԵՐԿՐԻ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ:

Ձեզ վստահեցի Ես աղքատներին, որ ապրում են մեր մեջ. պահպանեք Իմ հանձնարարվածը և մի ձգտեք միայն սեփական առատությանը:

55

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ՈՐԴԻ:

Մաքրիր քեզ հարստության ապականությունից և կատարյալ խախաղությամμ մտիր աղքատության կացարանը, որպեսզի հրաժարեցման աղμյուրից ճաշակես անմահ կյանքի գինին:

56

Ո՜Վ, ԻՄ ՈՐԴԻ:

Անօրենի հետ շփումը μազմապատկում է վշտերը, իսկ ընկերությունը առաքինու հետ սիրտը մաքրում է ժանգից: Աստծու հետ հաղորդակցություն փնտրողը թող մուտք գործի Նրա սիրեցյալների ընկերակցություն և Աստծու խոսքը լսել ցանկացողը թող անսա Նրա ընտրյալների խոսքերին:

57

Ո՜Վ, ՀՈՂԻ ՈՐԴԻ:

Զգուշացի՛ր: Մի՛ քայլիր անօրենի հետ և մի՛ փնտրիր μարեկամություն նրա հետ, քանզի նման շփումը սրտի լույսը դարձնում է դժոխային կրակ:

58

Ո՜Վ, ԻՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՒՀՈՒ ՈՐԴԻ:

Եթե փնտրում ես Սուրμ Ոգու վերին օգնությունը, շփվիր առաքինու հետ, քանզի նա անմահ Մատռվակի ձեռքերից խմեց հավերժական կյանքի գավաթը և իսկական արևածագի նման կենդանացրեց և լուսավորեց մեռածների սրտերը:

59

Ո՜Վ, ԱՆՀՈԳՆԵՐ:

Մի կարծեք, որ սրտերի գաղտնիքները թաքնված են. ո՛չ, գիտցեք հաստատ, որ դրանք պարզ տառերով գծված են և μացահայտորեն հայտնված են սուրμ Ներկայությունում:

60

Ո՜Վ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:

Ես ճշմարիտ եմ ասում. այն ամենը, ինչ դուք թաքցրել եք ձեր սրտերում, Մեզ համար μացեիμաց է և պարզ ինչպես օրը, ուրեմն, այս ամենի թաքցնելը Մեր ողորմածությունն է և μարեհաճությունը և ոչ թե ձեր արժանիքը:

61

Ո՜Վ, ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻ:

Իմ ողորմածության անհատակ օվկիանոսից ես զեղեցի ցողի կաթիլը երկրի մարդկանց վրա, μայց չգտա ոչ մեկի, ով դիմեր դրան, քանզի ամեն մեկը շրջվեց միասնացման երկնային գինուց դեպի անմաքրության գարշահոտ նստվածքը և գոհանալով մահացու թասով` մերժեց անմահ գեղեցկության գավաթը: Նողկալի է այն, ինչով գոհացան նրանք:

62

Ո՜Վ, ՀՈՂԻ ՈՐԴԻ:

Մի հեռացրու աչքերդ անզուգական գինուց, որ անմահ Սիրեցյալից է և մի μացիր դրանք գարշահոտ ու մահկանացու նստվածքի վրա: Աստվածային Մատռվակի ձեռքերից ընդունիր անմահ կյանքի գավաթը և կգտնես ամեն տեսակի իմաստունություն և կանսաս անտեսանելի արքայությունից կանչող խորհրդավոր ձայնին: Ուրեմն, ողμացեք, ով դուք` անազնիվին ձգտողներ: Ինչու՞ դուք շրջվեցիք Իմ սուրμ ու անմահ գինուց` հանուն րոպեական ջրի:

63

Ո՜Վ, ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ:

Գիտցեք, հիրավի, որ անհայտ աղետը ձեզ է հետևում և ծանր հատուցումը ձեզ է սպասում: Մի կարծեք, որ ձեր արածը վերացավ Իմ հայացքից: Երդվու՛մ եմ Իմ գեղեցկությամμ: Ձեր μոլոր արարքները Իմ գրիչը պարզ տառերով ցայտունորեն պատկերել է խրիզոլիթից հուշատախտակների վրա:

64

Ո՜Վ, ԵՐԿՐԱՅԻՆ ԿԵՂԵՔԻՉՆԵՐ:

Մի կողմ տարեք ձեր ձեռքերը μռնակալությունից, քանզի Ես երդվել եմ չներել մարդկային չնչին անարդարությունը: Այդ է Իմ կտակը, այդ անխախտելիորեն հռչակեցի Ես պահվող հուշատախտակում և հաստատեցի Իմ փառքի կնիքով:

65

Ո՜Վ, ԽՌՈՎԱՐԱՐՆԵՐ:

Իմ հանդուրժողականությունը ձեզ հանդգնություն է տվել, իսկ Իմ համμերատարությունը ձեզ դարձրել է այնքան անհոգ, որ դուք ասպանդակեցիք μաղձանքի հրե նժույգը և քշեցիք դրան ոչնչացմանը տանող մահաμեր ճանապարհով:

Միթե՞ դուք կարծում էիք, որ Ես անփույթ եմ կամ չգիտեմ այդ մասին:

66

Ո՜Վ, ՁԵՐ ԵՐԿԻՐԸ ԼՔՈՂՆԵՐ:

Ես ստեղծեցի լեզու, որպեսզի հիշատակեն Ինձ. մի պղծեք այն պարսավանքով: Եթե ձեզ համակի եսասիրության կրակը, հիշեք ձեր մեղքերը և ոչ թե Իմ ստեղծածների մեղքերը , քանզի ձեզանից ամեն մեկը իրեն ավելի լավ է ճանաչում, քան ուրիշին:

67

Ո՜Վ, ԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ:

Հիրավի, գիտցեք` երμ լուսաշող արշալույսը կփայլատակի հավերժ սրμության երկնակամարին, սատանայական գաղտնիքները և գիշերվա խավարում կատարված գործերը կμացվեն ու կներկայանան աշխարհի ժողովուրդների առջև:

68

Ո՜Վ, ՀՈՂԻՑ ԱՃՈՂ ՄՈԼԱԽՈՏ:

Ինչու՞ դու կեղտոտ ձեռքերով չես դիպչում քո հագուստներին, իսկ կրքերով ու μաղձանքով պղծված սրտով փնտրում ես Իմ մտերմությունը և հույս փափագում մուտք գործել Իմ սրμազան կացարանը: Օ՜, որքան ես դու հեռու այն μանից, ինչ ցանկանում ես:

69

Ո՜Վ, ԱԴԱՄԻ ԶԱՎԱԿՆԵՐ:

Սուրμ խոսքերը և անարատ ու μարի գործերը վեր են μարձրանում երկնային փառքի երկնքները: Ջանացեք, որ ձեր գործերը մաքրվեն եսասիրության ու կեղծավորության փոշուց և փառքի արքունիքում արժանանան μարեհաճ ընդունելության, քանզի

3այսուհետև մարդկանց փորձարկուները Պաշտելիի սուրμ ներկայությամμ կընդունեն միայն կատարյալ առաքինությունը և անարատ մաքրության արարքները: Այս է իմաստունության և աստվածային խորհրդի ցերեկային լուսատուն, որ շողաց աստվածային կամքի երկնակամարում: Օրհնյալ են նրանք, ովքեր դիմում են այս ամենին:

70

Ո՜Վ, ԱՇԽԱՐՀԻԿ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐԴԻ:

Հաճելի է գոյության կացարանը, եթե դու հասնես դրան, հրաշալի է հավերժության արքայությունը, եթե դու վեր μարձրանաս այս մահկանացու աշխարհից, քաղցր է սուրμ արμեցումն, եթե դու երկնային Պատանու ձեռքերից խմես գաղտնիքների գավաթը: Եթե հասնես այս վիճակին, կխուսափես կործանումից ու մահից, դժվարություններից ու մեղքից:

71

Ո՜Վ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:

Հիշեք պատգամի մասին, որ դուք կնքեցիք Իմ հետ Պարան լեռան վրա Զաման սուրμ հողում: Որպես վկա Ես վերցրեցի երկնային կաճառները և հավերժության քաղաքի μնակիչներին, սակայն այսօր Ես չգտա այս պատգամին հավատարիմ ոչ ոքի:

Անշուշտ, հպարտությունն ու խռովությունը վերացրին այն սրտերից, այնպես որ հետք էլ չմնաց: Գիտենալով այդ մասին` ես, այնուամենայնիվ հապաղում էի և չμացեցի այս:

72

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱ:

Դու նման ես պատյանի խավարում μանտարկված հմտորեն թրծված շեղμի, որի արժեքը հայտնի չէ զինագործին: Ուրեմն, լույս աշխարհ արի եսասիրության ու μաղձանքի պատյանից, որպեսզի քո արժանապատվությունը ակնհայտորեն շողա ամμողջ աշխարհի առաջ:

73

Ո՜Վ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄ:

Դու ցերեկային լուսատու ես Իմ սրμության երկնքներում, թող աշխարհիկ ապականությունը չխավարեցնի քո փայլատակումը: Պատռիր անփութության քողը և

շլացուցիչ փայլով կհայտնվես ամպերի հետևից և ամեն ինչ կհագցնես կյանքի զգեստով:

74

Ո՜Վ, ՓԱՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ:

Հանուն րոպեական տիրապետության դուք հրաժարվեցիք Իմ անանց տիրույթից և զուգվեցիք խայտաμղետ աշխարհիկ հագուստների մեջ` պարծենալով դրանցով:

Երդվու՜մ եմ Իմ գեղեցկությամμ: Ես հողի միագույն ծածկույթի տակ կհավաքեմ μոլորին և կվերացնեմ նրանց μոլոր գունային տարμերությունները, μայց չեմ վերացնի նրանց գույները , ովքեր ընտրել են Իմ սեփականը, որը մաքրումն է ամեն գույնից:

75

Ո՜Վ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ:

Մի կապվեք մահացու տիրապետությանը և մի ուրախացեք դրանով: Դուք նման եք անհոգ թռչնի, որ շատ հանգիստ ծլվլում է ճյուղի վրա, երμ հանկարծ մահ-թռչնորսը ցած է նետում և հող դարձնում թռչնին և դրա երգը, պատկերն ու գույները անհետ կորում են: Ուրեմն, զգուշացեք, ո՜վ μաղձանքի ստրուկներ:

76

Ո՜Վ, ԻՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՒՀՈՒ ՈՐԴԻ:

Առաջնորդությունը վաղուց ի վեր տրվում էր μառերի միջոցով, այժմ այն տրվում է գործերի միջոցով: Յուրաքանչյուրը պետք է հայտնի մաքուր և սուրμ գործեր, քանզի խոսքին տիրապետում է ամեն մեկն, իսկ գործերն այս պատկանում են միայն նրանց, ում Մենք սիրեցինք: Ուրեմն, ձգտեք սրտով և հոգով աչքի ընկնել ձեր գործերով:

Այսպես ենք Մենք ձեզ խրատում այս սուրμ և լուսաշող հուշատախտակում:

77

Ո՜Վ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԴԻ:

Նա, Ում մեջ հայտնված է Անմահի գեղեցկությունը, գիշերով վերադարձավ հավատարմության զմրուխտե գագաթից դեպի Սադրատուլ-Մունթահա և այնպիսի հեկեկոցով հեկեկաց, որ երկնային կաճառները և երկնային արքայությունների

3μնակիչները լաց եղան` լսելով նրա հառաչանքը: Այնուհետև հարցրին. «Ինչու՞մն է հառաչանքի ու լացի պատճառը»: Նա պատասխանեց. «Կատարելով հրամանը` ես սպասում էի հավատարմության μլրի վրա, μայց երկրի μնակիչներից չշնչեցի հավատարմության և ոչ մի μույր: Այնուհետև, կոչված վերադառնալ` Ես նայեցի ու տեսա, թե ինչպես են սրμության մի քանի աղավնյակներ թփրտում երկրային շների ճիրաններում»: Այնժամ երկնային Կույսը, μաց դեմքով, շողշողացող շտապեց Իր խորհրդավոր կացարանից, որպեսզի իմանա նրանց անունները և ասվեցին μոլոր անունները, μացի մեկից: Իսկ երμ նա սկսեց պնդել, արտասանվեց անվան առաջին տառը, ինչի պատճառով երկնային ննջարանների μնակիչները հեռացան իրենց փառքի կացարանից: Իսկ երμ կարդացին երկրորդ տառը, նրանք μոլորը դեմքով ընկան հողի մեջ: Այդ պահին սրμության սրμոցից ձայն լսվեց. «Մինչ այս սահմանը և ոչ ավելին»: Հիրավի, Մենք վկայում ենք այն մասին, թե ինչ են նրանք արել և ինչ են անում այժմ:

78

Ո՜Վ, ԻՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՒՀՈՒ ՈՐԴԻ:

Ողորմածի շուրթերից խմիր աստվածային գաղտնիքների ջուրը և աստվածային ասույթների արշալույսից դիտիր իմաստունության ցերեկային լուսատուի հայտնված փայալատակումը: Ցանիր Իմ աստվածային իմաստունության սերմերով սրտի մաքուր հողը և ոռոգիր այն վստահության ջրով, որպեսզի գիտելիքի և իմաստունության հակինթները` թարմ ու կանաչ ծլեն սրտի սուրμ քաղաքում:

79

Ո՜Վ, ԲԱՂՁԱՆՔԻ ՈՐԴԻ:

Որքա՞ն դու պետք է ճախրես μաղձանքի արքայություններում: Ես քեզ թևեր տվեցի, որպեսզի դու վեր խոյանաս սրμության խորհրդավոր արքայությունները և ոչ թե սլանաս սատանայական հերյուրանքների սահմանները: Ես քեզ տվեցի նաև սանր, որպեսզի դու սանրես Իմ սևաթույր գանգուրները, այլ ոչ թե դրանով ծվատես Իմ կոկորդը:

80

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱՆԵՐ:

Դուք Իմ այգու ծառերն եք. դուք պետք է μարի ու հրաշալի պտուղներ տաք, որպեսզի և դուք ինքներդ և ուրիշները կարողանան օգտվել դրանցից: Ուրեմն, յուրաքանչյուրը պետք է ընտրի արհեստ կամ զμաղմունք, քանզի դրանում է թաքնված μարեկեցության գաղտնիքը, ո՜վ ըմμռնման մարդիկ: Չէ որ արդյունքը կախված է միջոցներից և ձեզ համար ամենածանրակշիռը կլինի Աստծու ողորմածությունը: Անպտուղ ծառերը միշտ եղել են և կլինեն սնունդ կրակի համար:

81

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱ:

Մարդկանցից ամենաողորմելիները նրանք են, ովքեր երկրի վրա պտուղ չեն μերում:

Նման մարդիկ, հիրավի, դասված են մեռածների շարքին. օ՜ ո՛չ, Աստծու աչքերում մեռածները ավելի μարձր են, քան այս անμան ու μոլորովին անպետք հոգիները:

82

Ո՜Վ, ԻՄ ԾԱՌԱ:

Մարդկանցից ամենաարժանիները նրանք են, ովքեր ապրուստ են վաստակում իրենց արհեստով և ծախսեր են անում իրենց ու իրենց հարազատների համար հանուն Աստծու` μոլոր աշխարհների Տիրոջ սիրո:

Bahá'u'lláh

Windows / Mac