The Universal House of Justice
Ridván 2022
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Ավարտվեց մեկ տարի տևած նախապատրաստման ու մտորման, ինչպես նաև լարված աշխատանքներով լի տարին. այն առանձնացավ ընկերների համատարած ջանքերով, որոնք նվիրված էին Աբդուլ-Բահայի համբարձման հարյուրամյակը նշելուն, ներառյալ Սուրբ Հողում Նրա պատվին կազմակերպված հատուկ իրադարձությանը մասնակցելու համար ներկայացուցիչների այցը: Այդ ջանքերի շնորհիվ ոգեշնչումը, որը շնորհում է Աբդուլ-Բահայի կյանքը, զգացին անհամար քանակությամբ հոգիներ և ոչ միայն բահայիներ: Մարդկային ընտանիքի յուրաքանչյուր ներկայացուցչի հանդեպ Նրա հոգատարությունը, Հավատի ուսուցման Նրա ջանքերը, կրթության և սոցիալական բարեկեցության ոլորտներում սկսումների Նրա առաջ մղումը, Արևելքի և Արևմուտքի դիսկուրսներում նրա հիմնարար ներդրումը, Խոնարհման Տների կառուցման նախագծերում Նրա անկեղծ ոգեշնչումը, բահայիների վարչակարգի վաղ ձևերի հաստատման Նրա աշխատանքը, համայնքային կյանքի տարբեր ոլորտների զարգացման Նրա ջանքերը՝ Իր կյանքի այդ բոլոր փոխլրացնող եզրերն արտացոլում էին Աստծուն և մարդկությանը ծառայելու Նրա անփոփոխ ու համապարփակ նվիրվածությունը: Լինելով ոչ միայն ականավոր անձնավորություն, ով ուներ բարոյական հեղինակություն և անգերազացնելի հոգևոր խորաթափանցություն, Աբդուլ-Բահան մաքուր կապուղի էր, որով Բահաուլլայի Հայտնությամբ ազատ արձակված ուժերը կարող էին ազդեցություն գործել աշխարհի վրա: Հավատին բնորոշ հասարակության կառուցման արարիչ ուժն ընկալելու համար բավարար է նայել Աբդուլ-Բահայի ձեռքբերումներին Նրա հովվապետության ընթացքում և առաջնորդության վերափոխիչ ազդեցությանը, որը հեղվում էր Նրա փետուրից: Բահայի ժամանակակից համայնքի հիասքանչ ձեռքբերումներից շատերը, որոնց ամփոփումը մենք բերել ենք նախորդ Ռիզվանի մեր ուղերձում, սկիզբ են առնում ԱբդուլԲահայի գործողություններից, որոշումներից ու ցուցումներից:
Եվ հետևաբար որքան տեղին է այն, որ բահայի համայնքի կոլեկտիվ հարգանքի տուրքը իր կատարյալ Օրինակին, նախերգանք է դարձել մասշտաբային ձեռնարկման համար, որը կենտրոնացած է Հավատին բնորոշ հասարակության կառուցման արարիչ ուժը աստիճանաբար աճող տեմպերով ազատ արձակման վրա: Սկսումների ոլորտները, որոնք նախատեսված են Իննամյա Նախագծի, ինչպես նաև Նախագծերի ընթացիկ շարքի շրջանակներում նախատեսված են այդ համապարփակ առաջադրանքի իրականացման համար: Դրան են նվիրված նաև ավելի քան 10.000 վեհաժողովները, որոնք այժմ անցկացվում են ամբողջ երկրագնդով մեկ՝ նշանավորելով այդ մեծագույն հոգևոր ձեռնարկման թողարկումը: Այդ վեհաժողովները, որոնք ինչպես ակնկալվում է գրկաբաց կընդունեն աննախադեպ քանակի մասնակիցների, ի մի են հավաքում ոչ միայն բահայիներին, այլև մարդկության բազմաթիվ այլ բարի կամեցողներին, ովքեր կիսում են միասնությունը պահպանելու և աշխարհը բարելավելու կրակոտ ձգտումը: Նրանց վճռականությունն ու առաքելության ուժեղ զգացումն իրենց արտացոլումը գտան այն ոգու մեջ, որը ծնվել է արդեն կայացած հանդիպումներում, որտեղ մասնակիցները էներգիա և խթան էին ստանում ինչպես դինամիկ խորհրդակցություններում, որոնցում նրանք իրենց ներդրումն էին անում, այնպես էլ կոլեկտիվ տեսլականի միջոցով որը նրանք ուսումնասիրել են այդ ուրախությամբ լցված միջոցառումներում: Ջերմեռանդ սպասումով մենք կհետևենք, թե ինչ կբերեն գալիք ամիսներն ու տարիները:
Այն պահից ի վեր, որ մենք 2021թ դեկտեմբերի 30-ի ուղերձով դիմեցինք Խորհրդականների վեհաժողովին բահայիների Ազգային Հոգևոր Ժողովներն ու Շրջանային խորհուրդները սկսեցին լրջորեն գնահատել իրենց հնարավորությունները, որպեսզի Իննամյա Նախագծի ընթացքում ինտենսիվացնեն իրենց իրավասության ներքո գտնվող կլաստերներում աճի գործընթացը: Մենք կարծում ենք, որ առաջընթացը չափելու համար, որին կարելի է հասնել ժամանակի ընթացքում, օգտակար կլիներ դիտարկել Նախագծի ծավալվումը երկու փուլով, որոնք կտևեն չորս և հինգ տարի և Ազգային Ժողովներին առաջարկվել է մտածել այն առաջխաղացման մասին, որոնք նրանք ակնկալում են տեսնել իրենց համայնքներում 2026թ Ռիզվանին, իսկ հետո 2031թ Ռիզվանին: Այդ առաջադրանքը ներառում է նաև կլաստերների սահմանների վերագնահատում: Ճշտումների արդյունքում աշխարհում բոլոր կլաստերների քանակն ավելացավ քառորդով և այժմ կազմում է 22000: Ստացված կանխատեսումների հիման վրա հաշվարկվել է, որ Նախագծի ավարտին աճի ծրագիրն այս կամ այն մակարդակում գոյություն կունենա այդ կլաստերներից մոտ 14000-ում: Այդ կլաստերներից նրանց քանակը, որում աճի ծրագիրը կարող է ինտենսիվ համարվել, ենթադրաբար կավելանա մինչև 11000-ի նույն ժամանակահատվածում: Ակնկալվում է, որ կլաստերների քանակը, որոնք կանցնեն երրորդ մղոնացույցը, կգերազանցի 5000-ը 2031թ: Անկասկած նման հաջողությունների հասնումը կուղեկցվի ամբողջ Նախագծի ընթացքում ահռելի ջանքերով: Այնուամենայնիվ մենք համարում ենք այդ նկրտումները արժանի նրան, որ դրանց ձգտենք, քանզի դա հավակնոտ, բայց միաժամանակ լուրջ գնահատական է նրա, թե ինչին կարող ենք հասնել:
Դա շատ բաների մասին է խոսում: Անհնարին կլիներ ռեալիստորեն սահմանել նման նպատակներ, եթե վարչական ինստիտուտներն ու գործակալություններն ակնհայտ կերպով չզարգանային, ինչը նրանց շնորհել է նշանակալիորեն աճած ունակությամբ կառավարել համայնքի գործերը, որի գործունեությունն այնքան արագ է բազմապատկվել՝ գրավելով ահռելի և աճող քանակությամբ հարազատ հոգիների: Անհնարին կլիներ նկատել նման աճ, եթե բոլոր մակարդակներում, ներառյալ համայնքի տեղական մակարդակը, չաճեցվեր սովորելու ցանկություն՝ գործել, մտորել, ամրապնդել փայլատակումները, ինչպես նաև կիրառել այլ վայրերում ստացված փայլատակումները: Իսկ նման կանխատեսումներին ուղեկցող ջանքերը, հազիվ թե կիրառելի լինեին, եթե Հավատի պարբերաբար ուսուցանելու և մարդկային ռեսուրսները զարգացնելու մոտեցումը բահայի աշխարհում առավել ակնհայտ չարտահայտվեր: Այդ ամենը պատճառ հանդիսացավ, որ բահայի համայնքն առաջ գնա սեփական ինքնության և առաքելության գիտակցման մեջ: Դեպի լայն հասարակություն կողմնորոշվելու վճռականությունը համայնքի կառուցման գործընթացում արդեն դարձել է մշակույթի կայացած ոլորտ բազմաթիվ և բազմաթիվ վայրերում. այժմ դա վերաճել է աճող քանակությամբ համայնքների՝ իրական պատասխանատվության զգացումի, որը տարածվում է շատ ավելի հեռու բահայի համայնքի անդամակցության սահմաններից, հասարակության ավելի խոշոր խմբերի հոգևոր և նյութական առաջընթացի վրա: Համայնքների կառուցմանն ուղղված ընկերների ջանքերը, սոցիալական գործողության մեջ ներգրավվումը, հասարակության գերակշռող դիսկուրսներում մասնակցությունը, միահյուսվել են մի համաշխարհային ձեռնարկման մեջ, որոնք կապված են գործողությունների ընդհանուր համակարգով, որն ուղղված է նրան, որ օգնի մարդկությանն իր գործերը վարել հոգևոր սկզբունքների հիման վրա: Չի կարելի տեսադաշտից բաց թողնել մեր նկարագրած ձեռքբերումների նշանակալիությունը, որոնք բարձրացել են ներկայիս մակարդակին Վարչակարգի գործարկումից հարյուր տարի անց: Ունակությունների անսովոր աճի մեջ, որը տեղի է ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում և որի շնորհիվ բահայի աշխարհը կարող է դիտարկել իր սկսումները Հավատին բնորոշ հասարակություն կառուցող արարիչ ուժի ազատ արձակումը, մենք տեսնում ենք անվիճելի վկայություններ, որ Աստծո Գործը մուտք է գործել Հաստատման Դարաշրջանի վեցերորդ փուլ: Նախորդ Ռիզվանին մենք հայտարարեցինք, որ լայնորեն տարածված երևույթը, երբ մեծ քանակությամբ մարդիկ մասնակցում են բահայի գործունեության մեջ, այրվում են հավատով և ձեռք են բերում հմտություններ և ունակություններ իրենց համայնքներին ծառայելու համար, նշանավորում է Ուսուցչի Աստվածային նախագծի երրորդ փուլի սկիզբը, այսպիսով Միամյա նախագիծը, որը սկսվել էր այդ ժամանակ և այժմ ավարտվում է, հավերժացրեց պատմական հաջողությունների շարքը, որոնց հասել է նվիրյալների համայնքը: Եվ նոր, հզոր ձեռնարկման նախաշեմին հավատացյալների այդ միավորված խումբը պատրաստ կանգնած է, որ օգտագործի իր առջև լայնորեն բացված հնարավորությունները:
Այդ փուլին բնորոշ առանձնահատկությունը, որն այժմ մոտենում է ավարտին, դարձել է վերջին մայրցամաքային Խոնարհման Տան կառուցումը և Խոնարհման Տների հաստատման նախագծերի թողարկումը ազգային և տեղական մակարդակներում: Ամբողջ աշխարհի բահայիները շատ բան են իմացել Մաշրիքուլ-Ազքարի գաղափարի մասին և նրանց մարմնավորած խոնարհման ու ծառայության կապի մասին: Հաստատման Դարաշրջանի վեցերորդ փուլի ընթացքում ակնկալվում է շատ ավելին իմանալ այդ ուղու մասին, որը տանում է համայնքի ներսում աշխույժ աղոթքի կյանքի զարգացումից և ծառայությունից, որին նա ոգեշնչում է մինչև Մաշրիքուլ-Ազքարների առաջացումը: Թողարկվում են խորհրդակցություններ տարբեր Ազգային Հոգևոր Ժողովների հետ, և նրանց շարունակմանը զուգահեռ մենք պարբերաբար կհայտարարենք, թե մոտակա տարիներին որ վայրերում են կառուցվելու Խոնարհման Տներ:
Մեր ուրախությունը, որն առաջացել է նրանից, որ Մեծագույն Անվան համայնքը հասնում է ավելի մեծ հաջողությունների, մեղմանում է խորը վշտից՝ տեսնելով, որ աշխարհում պահպանվում են հանգամանքներ և հակամարտություններ, որոնք առաջացնում են դժբախտություն և ծայրահեղ տառապանք, հատկապես երբ մենք հետևում ենք կործանարար ուժերի նորացմանը, որոնք ապակարգավորել են միջազգային գործերը՝ միաժամանակ սարսափեցնելով բնակչությանը։ Մենք շատ լավ գիտենք և վստահ ենք, քանի որ բահայի համայնքները բազմիցս դա ցույց են տվել ամենատարբեր ենթատեքստերում, որ Բահաուլլայի հետևորդները պատրաստ են օգնություն և աջակցություն առաջարկել շրջապատի անձանց, անկախ նրանից, թե որքան նեղ են իրենց սեփական հանգամանքները։ Այնուամենայնիվ, քանի դեռ մարդկությունը ընդհանուր առմամբ չսկսի ղեկավարել իր գործերը արդարության և ճշմարտության հիման վրա, նրան, ավաղ, վիճակված է մեկից մյուս ճգնաժամին անցնել: Մենք աղոթում ենք, որ վերջին շրջանում սկսված ռազմական գործողությունները Եվրոպայում, եթե դրանք պետք է դաս լինեին ապագայի համար, դառնան հիշեցում այն մասին, թե ինչպիսի ուղիով է պետք շարժվել, որ մոլորակի վրա իսկական և կայուն խաղաղություն հաստատվի: Բահաուլլայի հռչակած սկզբունքները Իր ժամանակի միապետներին ու նախագահներին, ինչպես նաև ծանրակշիռ պարտականությունները, որոնք Նա դրել է անցյալ և ներկա տիրակալների վրա այսօր, գուցե նույնիսկ ավելի արդիական և ազդեցիկ են, քան երբ դրանք առաջին անգամ գրվեցին Նրա Փետուրով: Բահայիների համար Աստծո Մեծ Նախագծի անխուսափելի առաջընթաց շարժումը, որն իր հետ ծանր փորձություններ և ցնցումներ է բերում, բայց, ի վերջո, խթանում է մարդկությանը դեպի արդարության, խաղաղության և միասնության, այն համատեքստն են, որտեղ Աստծո Փոքր Նախագիծն է ծավալվում, որում հիմնականում ներգրավված են հավատացյալները: Հավատին բնորոշ հասարակության կառուցման արարիչ ուժի աստիճանաբար աճող ազատ արձակման անհրաժեշտությունը դառնում է չափազանց պարզ և կենսական ժամանակակից հասարակության անկարգության վիճակի ֆոնի վրա: Մեզ մնում է միայն ակնկալել, որ ներկայումս ցնցումները և ջղաձգումները կշարունակեն տանջել աշխարհը. և սրանից ելնելով դուք գիտակցում եք, թե ինչու է յուրաքանչյուր անկեղծ աղերս, որը մենք բարձրացնում ենք Աստծո բոլոր զավակների տարակուսանքներից ու դառը աղետներից ազատվելու համար, ուղեկցվում են նույնքան սրտահույզ աղոթքով այնքան անհրաժեշտ ծառայության հաջողության համար, որը դուք մատուցում եք Խաղաղության Իշխանի Գործին:
Յուրաքանչյուր կլաստերում, որտեղ թափ է հավաքում Նախագծի գործունեությունը, մենք տեսնում ենք վեհանձն բնութագրիչներով համայնքների զարգացումը, որոնք մենք բացահայտել ենք 2021թ դեկտեմբերի 30-ի ուղերձում: Զուգահեռ նրան, որ հասարակությունները ենթարկվում են տարբեր տեսակի սթրեսների, Աբհա Գեղեցկության հետևորդները պետք է ավելի ու ավելի շատ առանձնանան իրենց կենսունակության ու առողջ մտածելակերպի հատկանիշներով, պահվածքի իրենց չափանիշով և խորաթափանցությամբ, ինչպես նաև կարեկցանքով, աշխարհիկից կառչած չլինելով և ինքնազսպմամբ, որոնք նրանք ցուցադրում են միասնության իրենց ձգտման մեջ: Կրկին և կրկին առանձնահատուկ բնութագրիչներն ու հարաբերությունների տեսակները, որոնք հավատացյալները ցուցաբերում են սուր ճգնաժամերի ընթացքում, դրդում են մարդկանց դիմել բահայիներին պարզաբանման, խորհրդի և աջակցության համար, հատկապես երբ հասարակության կյանքը գլխիվայր է լինում վտանգի և անկանխատեսելի անկարգությունների պատճառով: Կիսվելով այդ դիտարկումներով՝ մենք գիտակցում ենք, որ բահայի համայնքն իր վրա զգում է դեզինտեգրացիայի ուժերի ազդեցությունը, որոնց բազմազան արտահայտումների հետ նրանք վաղ, թե ուշ կբախվեն: Նրանք պետք է կոփեն իրենց բանականությունն ու ոգին փորձությունների համար, որոնք անպայման կգան, որպեսզի դրանք չխաթարեն իրենց սկսումների ամբողջականությունը: Բայց հավատացյալները հիանալիորեն գիտեն, որ ինչպիսի փոթորիկներ էլ իրենց սպասվեն, Գործի տապանը կհաղթահարի դրանք բոլորը: Նրա նավարկության իրար փոխարինող փուլերը վկայել են, թե ինչպես է նա դիմակայել աղետներին և սահել ալիքների վրայով: Այժմ նա ուղղորդվում է դեպի նոր հորիզոններ: Քամու պոռթկումները, որոնք ծածանում են նրա առագաստները և առաջ են մղում դրանք նրա նշանակման վայր Ամենակարողի հաստատումներն են: Իսկ Կտակն ուղեցույց աստղ է, որն օգնում է սրբազան նավին մնալ ճշմարիտ և կայուն ուղղության վրա: Թող երկնային երաշտահավերը օրհնություններ զեղեն բոլոր նրանց վրա, ով նավարկում է նրանում:
- The Universal House of Justice