The Universal House of Justice
Ridván 2019
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Որքան մոտենում է Մեծագույն Տոնը, այնքան մենք ավելի շատ ենք լցվում երախտագիտության և ակնկալիքի զգացումով - երախտագիտություն այն հրաշքների համար, որոնք իրականացնելու հնարավորություն է տվել Բահաուլլան Իր հետևորդներին և նրա ակնկալիք, թե ինչ տեղի կունենա մոտ ապագայում:
Այն խթանը, որը ստեղծվել է Բահաուլլայի ծննդյան երկուհարյուրամյակի համաշխարհային տոնելու առիթով, միայն աճել է: Բահայի համայնքի արագացող զարգացումը, նրա աճող ընդունակությունը և իր ավելի ու ավելի շատ անդամների եռանդի վրա հենվելու կարողությունը ակնհայտ են դառնում նրա վերջին համաշխարհային ձեռքբերումների ազատ դիտարկումից: Դրանցից հատկապես առանձնանում է համայնքի կառուցման գործունեության ընդլայնումը: Ընթացիկ հնգամյա նախագիծը հաջորդում է բահայի համայնքի՝ գործունեության այդ տեսակների պարբերական կատարելագործման և բազմապատկման քսանամյա ջանքերին, բայց նշանակալից է այն, որ գործունեության տեսակների քանակն այս Նախագծի առաջին 2.5 տարիների ընթացքում մեծացել է ավելի քան կես անգամ: Համաշխարհային համայնքը ցույց է տվել յուրաքանչյուր պահի ավելի քան մեկ միլիոն մարդու նման գործունեության տեսակներում ներգրավելու իր ընդունակությունը, օգնելով նրանց ուսումնասիրել հոգևոր իրականությունները և արձագանքել դրանց: Նույն կարճ ժամանակամիջոցում աղոթքի հանդիպումների քանակը համարյա կրկնապատկվել է, այդպիսին է մարդկության՝ հույսի և առատաձեռնության Աղբյուրից աճող օտարացման այդքան անհրաժեշտ պատասխանը: Այդ ձեռքբերումը հատկապես խոստումնալից է, քանզի աղոթքի հանդիպումները լցնում են յուրաքանչյուր համայնքի կյանքը նոր ոգով: Ներհյուսվելով բոլոր տարիքային խմբերի ուսուցման ջանքերի հետ, նրանք ամրապնդում են այդ ջանքերի բարձր առաքելությունը՝ աճեցնել համայնք, որը տարբերվում է Աստծուն խոնարհմամբ և մարդկությանը ծառայությամբ: Դա առավել ակնհայտ է այն կլաստերներում, որտեղ կայունորեն աճում է առավել մեծ քանակությամբ մարդկանց մասնակցությունը բահայի գործունեության մեջ և որտեղ ընկերներն անցել են երրորդ ուղեցույցը իրենց համայնքի զարգացման մեջ: Մենք հիացմունքով նշում ենք, որ այն կլաստերների քանակը, որտեղ աճի գործընթացն այդքան առաջ է գնացել, բազմապատկվել է ավելի քան երկու անգամ Նախագծի սկզբից ևեթ և այժմ դարձել է մոտավորապես 500:
Այս կրճատ ամփոփման մեջ անհնարին է արժանին հատուցել վերափոխման այն չափերին, որոնք կատարվում են այժմ: Նախագծի մնացած երկու տարվա հեռանկարները շլացուցիչ են: Շատ բաների արդեն հասել ենք անցյալ տարվա ընթացքում ստացված դասերի լայնորեն տարածման շնորհիվ ավելի ուժեղ աճման ծրագրերից այն կլաստերներում, որոնք ինչպես մենք հույս ունենք դարձել են գիտելիքների և ռեսուրսների պահեստարան: Ուսուցման Միջազգային կենտրոնը, Խորհրդատուները և նրանց անխոնջ օգնականները պատրաստ էին ամեն ինչի՝ ապահովելով, որ ընկերներն աշխարհի բոլոր վայրերում կարողանան օգտվել այդ արագացված ուսուցումից և կիրառել ստացված փայլատակումներն իրենց իրականության մեջ: Մենք ուրախությամբ նշում ենք, որ աճող քանակությամբ կլաստերներում և նրանց հարևանություններում ու գյուղերում, հայտնվել է ընկերների խումբ, ովքեր գործողության և մտորման շնորհիվ կարողանում են բացահայտել, թե ինչ է անհրաժեշտ, որ յուրաքանչյուր կոնկրետ պահի իրենց շրջապատում առաջ գնա աճի գործընթացը: Նրանք հույսները դնում են Նախապատրաստման ինստիտուտի ազդեցիկ գործիքի վրա, որի միջոցով ուժեղանում է համայնքի հոգևոր և նյութական բարգավաճման մեջ ներդրում կատարելու ունակությունը և զուգահեռ նրան, թե ինչպես են նրանք աշխատում, բազմապատկվում է նրանց քանակությունը, ովքեր միանում են նրանց: Բնականաբար պայմանները և աճի բնութագրիչները նշանակալիորեն տարբերվում են վայրից վայր: Սակայն շնորհիվ պարբերական ջանքերի յուրաքանչյուրը կարող է կատարել ավելի ու ավելի արդյունավետ ներդրում ընթացիկ աշխատանքի մեջ: Յուրաքանչյուր իրավիճակում ճշմարիտ ուրախություն է պատճառում այլ հոգիների ներգրավումը բովանդակալից և վեհացնող խոսակցություններում, որոնք արագորեն կամ աստիճանաբար տանում են ընկալունակության հոգևոր դրսևորումների արթնացմանը: Որքան ավելի վառ է այրվում հավատացյալի սրտում կրակը, այնքան ավելի նշանակալից կլինի ձգողականության ուժը, որը զգում են նրանք, ովքեր զգում են իրենց վրա դրա ջերմությունը: Իսկ Բահաուլլայի հանդեպ սիրով կլանված սրտի համար, կարելի է արդյոք պատկերացնել առավել հարմար զբաղմունք, եթե ոչ փնտրել հարազատ հոգիներ, ոգևորել նրանց զուգահեռ նրան, որ նրանք կանգնում են ծառայության ուղու վրա, ուղեկցել նրանց փորձի ձեռքբերման ընթացքում և միգուցե ամենամեծ ուրախությունը տեսնելն է, թե ինչպես են հոգիները հաստատվում իրենց հավատում, ինքնուրույն ոտքի ելնում գործելու և օգնում են մյուսներին այդ ճամփորդության մեջ: Դա ամենափայփայվող պահերից մեկն է, որոնք տրամադրում է մեզ այս ակնթարթային կյանքը:
Այդ հոգևոր ձեռնարկման առաջխաղացման հեռանկարները դառնում են առավել հուզիչ Բաբի ծննդյան երկուհարյուրամյակի մոտենալուն պես: Ինչպես և նախորդող երկուհարյուամյակը այս տարեդարձը նույնպես անգնահատելի պահ է: Այն բոլոր բահայիներին հիասքանչ հնարավորություն է ընձեռում արթնացնել նրանց, ովքեր շրջապատում են իրենց Աստծո մեծ Օրվա համար, երկնային ողորմածության անսովոր զեղմանը, որը նշանավորվել է Երկու Աստվածային Էակների Հայտնության գալուստով, իրար հաջորդող Լուսատուների, Ովքեր լուսավորել են աշխարհի երկնակամարը: Նրա չափանիշը, թե ինչն է դառնում հնարավոր հաջորդ երկու փուլերի ընթացքում, հայտնի է բոլորին շնորհիվ այն փորձի, որը մենք ստացել ենք երկու տարի առաջ տեղի ունեցած երկուհարյուրամյակին, և այն ամենը, ինչ սովորել ենք այդ իրադարձության ընթացքում, պետք է կիրառվի այս տարվա Երկակի Սուրբ Ծնունդների կազմակերպման ընթացքում: Երկուհարյուրամյա տարեդարձի մոտենալուն պես մենք հաճախակի աղոթքներ կբարձրացնենք ձեր անունից Սուրբ Դամբարաններում, աղոթելով, որ ձեր ջանքերը, որոնք ուղղված են Բաբին արժանապատվորեն պատվելուն, հաջողությամբ ունենան այն Գործի առաջընթացում, որը նա կանխագուշակել էր:
Հաստատման Դարաշրջանի առաջին դարի ավարտին մնացել է ընդամենը 2.5 տարի: Այն վերջակետ կդնի հարյուրամյա նվիրված ջանքերին, որոնք ուղղված են այն հիմքի ամրապնդմանն ու ընդլայնմանը, որն այդքան նվիրաբար դրվել է Հերոսական Դարաշրջանի ընթացքում: Այդ ժամանակ համայնքը կնշի Աբդուլ-Բահայի համբարձման հարյուրամյակը, պահ, երբ սիրեցյալ Ուսուցիչն ազատվեց այս աշխարհի կապանքներից, որ միանա Իր Հորը երկնային փառքի կացարաններում: Նրա թաղումը, որը կայացել են հաջորդ օրը, դարձել է իրադարձություն «որին հավասար Պաղեստինը դեռ չէր տեսել»: Արարողության ավարտին Նրա երկրային մնացորդները հողին հանձնվեցին Բաբի Դամբարանի կամարների ներքո: Սակայն Շողի Էֆֆենդին կանխատեսել էր, որ դա ընդամենը ժամանակավոր միջոց է: Ենթադրվում էր, որ իր ժամանակին կկառուցվի Դամբարան, որն իր բնույթով կհամապատասխանի Աբդուլ-Բահայի յուրահատուկ դիրքին:
Այդ ժամանակը վրա է հասել: Մենք կոչ ենք անում բահայի աշխարհին կառուցել շինություն, որը հավերժ կպահպանի այդ սուրբ մնացորդները: Այն կկառուցվի Ռիզվանի այգու հարևանությամբ, հողի վրա, որը սրբագործվել է Օրհնյալ Գեղեցկության ոտքերով: Աբդուլ-Բահայի Դամբարանն այսպիսով կգտնվի կիսաշրջանի մեջ, որը ընկած է Աքքայի և Հայֆայի սուրբ Դամբարանների միջև: Առաջ են գնում ճարտարապետական նախագծի կազմման աշխատանքները և առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն հետագա ամիսներին:
Այժմ մեզ պարուրում են լիարժեք ուրախության զգացում, երբ մենք մտորում ենք գալիք տարվա և նրա բոլոր խոստումների մասին: Մենք հույս ենք կապում ձեզանից յուրաքանչյուրի հետ, ովքեր ներգրավված են Բահաուլլային ծառայության մեջ, ովքեր աշխատում են յուրաքանչյուր երկրում խաղաղության գործի համար՝ ի կատար ածելով ձեր բարձր առաքելությունը:
- The Universal House of Justice