Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2018

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Մենք ողջունում ենք ձեզ այն հիշարժան իրադարձությունների արձագանքների ներքո, որոնք նշանավորել են Օրհնյալ Գեղեցկության Ծննդյան երկու հարյուրամյակը: Երբ մենք մտորում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, մենք տեսնում ենք, որ բահայի համաշխարհային համայնքը, որը մենք տեսնում ենք այսօր այլևս այնպիսին չէ, ինչպիսին եղել է՝ մուտք գործելով ընթացիկ Նախագծի առաջին վեց փուլերը: Նա ավելի ուժեղ է գիտակցում իր առաքելությունը, քան երբևիցե: Այն աննախադեպորեն աճեցրել է ընկերներին և շրջապատի անձանց համայնքային կյանքի հետ ծանոթացնելու, հարևանություններին և գյուղերին միավորված սկսումների ոգեշնչելու, հոգևոր ճշմարտությունները կայուն պրակտիկ գործուղության վերածելու ձևը բացատրելու և բացի այդ խոսելու ոչ միայն այն սկզբունքների մասին, որոնք կօգնեն նորից աշխարհ կառուցել, այլ նաև Նրա մասին, Ով բերել է դրանք՝ Բահաուլլայի մասին իր ընդունակությունը: Նրա կյանքի և տառապանքների մասին պատմությունները, որոնք հնչել են բազմաթիվ լեզուներով մեծահասակների, երիտասարդների և երեխաների շուրթերից դիպչել են բազմաթիվ անձանց սրտերին: Որոշները պատրաստակամություն հայտնեցին շարունակել ուսումնասիրել Նրա Գործը: Մյուսները հավաստիացրեցին իրենց համագործակցության մեջ: Եվ բազմաթիվ ընկալունակ հոգիներ ոտքի ելան ընդունելու հավատը:

Առաջընթացի ոչ պակաս կարևոր ցուցանիշ է այն վայրերի բազմաթվությունը, որտեղ պարզ դարձավ, որ Հավատը դուրս է եկել անհայությունից դեպի ազգային մակարդակ: Որոշ կառավարական առաջնորդներ և առաջավոր մտածողներ հրապարակայնորեն հռչակեցին, իսկ անձնական զրույցի ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել են, որ աշխարհը Բահաուլլայի տեսունակության կարիքն ունի և որ բահայիների սկսումներն արժանի են հիացմունքի և պետք է ընդլայնվեն: Մենք հիացմունքով նշում ենք, որ ոչ միայն բահայիներն էին ցանկանում փառաբանել Բահաուլլային և տուրք մատուցել Նրա կյանքին՝ հատուկ հանդիպումներ են անցկացրել նրանք, ովքեր չեն պատկանում բահայի համայնքին: Այն վայրերում, որտեղ թշնամություն կա Հավատի հանդեպ, ընկերները չէին ընկճվում՝ արտահայտելով զարմանալի կենսունակություն, նրանք քաջալերում էին իրենց քաղաքացիներին ինքնուրույն ուսումնասիրել ճշմարտությունը և շատերն ուրախությամբ մասնակցում էին տոնակատարություններին: Երկու հարյուրամյակը նաև բերեց թվում էր ստեղծագործական արտահայտման աննախադեպ ծաղկմանը, այն սիրո անսպառ աղբյուրի զարմանահրաշ վկայությունն էր, որի շնորհիվ այն առաջանում է: Ամբողջ բահայի համայնքի այդ իրադարձությանը մոտեցման բնույթը դարձավ նրա հաստատումը, թե ինչ են սովորել ավելի քան երկու տասնյակի ընթացքում համաշխարհային պլանների ընթացիկ շարքի սկզբից սկսած: Անհատ հավատացյալն իր վրա նախաձեռնություն էր վերցնում, համայնքը բարձրանում էր կոլեկտիվ ջանքերի շնորհիվ և ընկերներն իրենց էներգիան ուղղում էին պլանների իրականացմանը, որոնք նախապատրաստել էին Հավատի ինստիտուտները: Նշանակալից տարելիցը, որը նշանավորում էր երկու դարը դարձավ հզոր խթան հաջորդ դարում համայնքների կառուցման աշխատանքում: Դեպի երկրորդ հարյուրամյակ տանող ժամանակաշրջանում թող յուրաքանչյուր սերմը, որն այդքան հոգատարությամբ ցանվել է առաջին տարեդարձի ընթացքում, համբերատարորեն աճեցվի մինչև պտուղներ տալը:

Ընթացիկ Նախագծի 2 տարվա ընթացքում չնայած բնական է, որ առաջընթացը միանման չէ տարբեր երկրներում ինտենսիվ աճի ծրագրերի քանակն ամբողջ աշխարհում մոտենում է հինգ հազարի կեսին, որը նախատեսված էր ընթացիկ համաշխարհային սկսման համար և աստիճանաբար աճում է այդ թվի բազմապատկման տեմպը: Եթե ուշադիր լինենք կարող ենք նշմարել նրա բազմախոստումնալից նշանները, թե ինչպես են մարդկանց, համայքների ու Հավատի ինստիտուտների մեջ արտահայտվում ուժերն ու ներունակ հնարավորությունները: Ամենուրեք հավատացյալները երկուհարյուրամյակի նշման փորձի շնորհիվ տեսան, որ իրենց շրջապատող մարդկանցից մեծամասնության հետ ամենօրյա փոխհարաբերությունները կարող են լցված լինել Հավատի ուսուցման ոգով: Եվ զուգահեռ նրան, որ հազարավոր գյուղերում ու հարևանություններում աշխատանքը արագություն է հավաքում, դրանցից յուրաքանչյուրում ամրապնդվում է դինամիկ համայնքային կյանքը: Նշանակալիորեն աճել է կլաստերների քանակը, որոնցում հուսալիորեն հաստատված է գործունեության այդ մոդելի տարածման համակարգը ավելի մեծ քանակությամբ տեղանքներում՝ այդպիսով հնարավորություն տալովընկերներին զարգացման կոնտինիումի երրորդ փուլը: Հենց այստեղ՝ բահայի աշխարհի ուսուցման առաջամասերում՝ հատկապես բնակչության շարժի մեջ դեպի Բահաուլլայի տեսլականը, ընկերները ոչ միայն ավելի լայնորեն են բացում իրենց գիրկը մարդկանց մեծ քանակի համար բահայի գործունեության մեջ, այլև սովորում են, թե ինչպես մեծ չափերի խմբերը սկսում են իրենց նույնականացնել Մեծագույն Անվան համայնքի հետ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նման վայրերում Հավատի կրթական ջանքերը դառնում առավել կազմակերպված, թե ինչպես են երեխաները տարեցտարի անարգելք առաջ շարժվում մակարդակների միջով և ինչպես է պատանիներին հոգևոր ուժեր շնորհող ծրագրի մի փուլ անխափան փոխարինվում մյուսով: Այդ վայրերում նախապատրաստման ինստիտուտը սովորում է, թե ինչպես կարգավորի բավարար չափով մարդկային ռեսուրսների դաստիրակումը, որ ապահովի մշտապես աճող թվով երեխաների ու պատանիների հոգևոր ու բարոյական կրթությունը: Նման հիմնարար գործունեության տեսակներում մասնակցությունը դառնում է բնակչության մշակույթի այնպիսի անբաժան մաս, որ այն դիտարկվում է որպես համայնքային կյանքի պարտադիր տարր: Ազգի մեջ ի հայտ է գալիս նոր կենսական ուժ, որը պատասխանատվություն է վերցնում իր սեփական զարգացման համար և այդ մարդիկ իմունիտետ են ձեռք բերում հասարակության այն ուժերի հանդեպ, որոնք բերում են պասիվության: Ի հայտ են գալիս նյութական և հոգևոր առաջընթացի հնարավորություններ: Սկսում է վերափոխվել սոցիալական իրականությունը:

Թանկագին ընկերներ, ահա ճշմարիտ պահը, որ երախտագիտություն բարձրացնենք Սիրեցյալին: Գոյություն ունի ահռելի քանակությամբ պատճառներ քաջալերման համար: Սակայն մենք ճշմարիտ ասած միայն գիտակցում ենք այն առաջադրանքի մասշտաբները, որոնք կանգնած են մեր առջև: Մեծամասամբ ինչպես մենք արդեն նախկինում նշել ենք բազմաթիվ հարյուրավոր կլաստերներում պետք է հայտնվեն հավատացյալների ընդլայնվող խմբերը, որոնք կարող են պահպանել իրենց շրջապատող մարդկանց հետ աճի խթանման և ընդունակությունների զարգացման վրա կենտրոնացումը և որոնք տարբերվում են իրենց հմտություններով և կարգապահությամբ մտորել գործողությունների շուրջ և սովորել փորձի շուրջ: Աճող խմբի զարգացումն ու ուղեկցումը յուրաքանչյուր վայրում, ոչ միայն կլաստերի մակարդակում, այլ նաև հարևանություններում և գյուղերում դա և՛ տպավորիչ կոչ է, և՛ ծայրահեղ անհրաժեշտություն: Բայց այնտեղ, որտեղ դա տեղի է ունենում, արդյունքները խոսում են իրենց փոխարեն:

Մեզ հույս է տալիս այն, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են Հավատի ինստիտուտները մշտապես մտածում այդ առաջնային պահանջմունքի մասին՝ ստեղծելով փայլատակումների լայն կիրառման արդյունավետ մեխանիզմներ, որոնք առաջանում են առաջ շարժման ընթացքում: Միաժամանակ առավել նշանակալից փորձը հավասար չափով շնորհում է ազգային, շրջանային և տեղական մարմիններին ավելի համընդգրկող տեսունակությամբ: Նրանք սկսում են ընդգրկվել համայնքի զարգացման բոլոր ոլորտները և մտահոգված են դրա սահմաններից դուրս մարդկանց բարեկեցությամբ: Գիտակցելով ժողովուրդների առաջընթացի վրա ինստիտուտի գործընթացի խորը հետևանքները՝ նրանք հատուկ ուշադրություն են հատկացնում նրան, թե ինչպես է կարելի ամրապնդել նախապատրաստման ինստիտուտը: Նրանք միշտ հաշվի են առնում համայնքին Նախագծի պահանջների վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը և կոչ են անում ընկերների մշտապես ընդլայնվող շրջանակին դեպի միասնության առավելի բարձր մակարդակների: Նրանք նվիրվածաբար կատարում են իրենց պարտականությունը՝ կատարելագործել իրենց վարչական և ֆինանսական համակարգերը, որպեսզի ընդլայնման և ամրապնդման աշխատանքը կարողանա ստանալ անհրաժեշտ օժանդակություն: Այնուհետև անելով այդ ամենը, նրանք վերջիվերջո զբաղվում են համայնքում այն պայմանների աճեցմամբ, որոնք տանում են հզոր հոգևոր ուժերի ազատ արձակմանը:

Համայնքի կառուցման աշխատանքների ինտենսիվացմանը զուգահեռ ընկերները կիրառում են նոր ունակություններ, որոնք նրանք զարգացրել էին, որ լավացնեին իրենց շրջապատող հասարակությունը և նրանց լավատեսությունը բոցավառվում է աստվածային ուսմունքի ուսումնասիրման շնորհիվ: Կտրուկ աճել է կարճաժամկետ նախագծերի քանակը, իրենց ընդգրկությունն ընդլայնել են պետական նախագծերը և այժմ գոյություն ունեն ավելի մեծ քանակությամբ բահայի գաղափարներով ոգեշնչված կազմակերպություններ զարգացման ոլորտում, որոնք զբաղվում են կրթությամբ, առողջապահությամբ, գյուղատնտեսությամբ և այլ հարցերով: Այդ վերափոխման ընթացքում սկսվող, ժողովուրդների անհատական և կոլեկտիվ կյանքում նկատելի, կարելի է տեսնել Բահաուլլայի Գործի հասարակություն արարող ուժի անսխալ արտահայտումներ: Այդ պատճառով զարմանալի չէ, որ սոցիալական գործողության հենց այդպիսի օրինակներում՝ պարզ կամ բարդ, կարճաժամկետ կամ երկարատև՝ Բահայիների միջազգային համայնքի վարչությունները անդադար ոգեշնչում են ստանում իրենց ջանքների համար, որոնք ուղղված են հասարակությունում գերակայող քննարկումներում մասնակցությանը: Դա Հավատի սկսումների ևս մեկ կարևոր ոլորտ է, որը լավ առաջ է գնացել: Ազգային մակարդակում դիսկուրսում ներդրումը, որոնք նշանակություն ունեն այդ համայնքի համար՝ կանանց և տղամարդկանց հավասարությունը, միգրացիան և ինտեգրացիան, սոցիալական վերափոխման մեջ երիտասարդության դերը, կրոնական գոյակցությունը և այլոք ներդրվում են աճող ինքնավստահությամբ, պրոֆեսիոնալիզմով և փայլատակմամբ: Եվ որտեղ էլ նրանք չապրեն, աշխատեն կամ սովորեն, բոլոր տարիքի և տարբեր ծագման հավատացյալները արժեքավոր ներդրում են կատարում որոշակի քննարկումներում՝ գրավելով նրանց շրջապատող անձանց ուշադրությունը սկզբունքային տեսանկյանը, որը ձևակերպվել է Բահաուլլայի անսահման Հայտնության հիման վրա:

Տարբեր միջավայրերում Հավատի հեղինակությունը, որտեղ ծավալվում են քննարկումներ, շատ ավելի է ամրապնդվել համաշխարհային ինտերնետ ցանցում նրա ներկայության շնորհիվ, ներկայություն, որն այդքան նշանակալիորեն աճել է բազմաթիվ ազգային վեբ-կայքերի թողարկման և կայքերի ընտանիքների հետագա զարգացման շնորհիվ, որոնք կապված են Bahai.org-ի հետ: Դա հսկայական արժեք ունի ինչպես Հավատի հռչակման, այնպես էլ պաշտպանության համար: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում լայն համաշխարհային լսարանը հետաքրքրություն արտահայտեց Հավատի մասին մանրակրկտորեն մշակված նյութերի հանդեպ, որոնք տեղակայված էին կայքում, որը նվիրված էր երկուհարյուրամյակին և միաժամանակ թարմացվում էին ինը լեզուներով և որոնք հիմա լրացված են առանձին երկրների էջերով, որտեղ ցուցադրվում է անցկացված տոնակատարությունների բազմազանությունը: Արդեն բավականին առաջ են գնացել կայքում նոր ֆունկցիայի՝ բահայիների գրադարանի Տեղեկատուի ներդրման պլանները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում կայքում ներդնել մինչ այդ չթարգմանված և չհրատարակված հատվածներ կամ Սուրբ Գրվածքներից Հուշատախտակներ: Դրա հետ մեկտեղ գալիք տարիներում ի հայտ կգան Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի Գրվածքների նոր հատորներ, որոնք թարգմանված են անգլերենով:

Սանտյագոյում (Չիլի) և Բատտամբանգում (Կամբոջա) վերջերս բացված Խոնարհման Տները դառնում են ձգողության անփոփոխ կենտրոններ, իրենց հասարակության համար փարոսներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է ցույց տալիս Հավատը: Եվ նրանց քանակը շուտով կաճի: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Նորտե-դել-Կաուկայի (Կոլումբիա) տաճարի բացման արարողությունը կկայանա հուլիսին: Ավելին սարերի ետևում չէ նոր Խոնարհման տների կառուցումը: Վանուատույում լուծվում է շինարարության սկսման համար թույլտվության հարցը: Հնդկաստանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բավականին բարդ և պահանջկոտ գործընթացը վերջապես ավարտվեց հողի հաջող գնմամբ: Պապուա Նոր Գվինեայի առաջին ազգային Մաշրիկուլ-Ազկարի դիզայնի տեսնելուց առաջացած հիացմունքը, որը ցուցադրվեց Նովրուզին, դեռ չէր ցրվել, երբ արդեն բացահայտվեց Քենիայի տեղական Խոնարհման Տան դիզայնը: Միաժամանակ մենք ունենք բոլոր հիմքերը հուսալու, որ Մաշրիկուլ-Ազկարների ինստիտուտի վերաբերյալ վերջերս հրատարակված մեջբերումների ընտրանին, որը նախապատրաստել էր մեր Հետազոտական վարչությունը, ավելի կուժեղացնի համայնքի կյանքում խոնարհման նշանակության մասին գիտակցությունը: Քանի որ ծառայության շնորհիվ, հատկապես պարբերական աղոթքի հանդիպումների, բահայիներն ամենուր ներդնում են ապագա Խոնարհման Տաճարների հոգևոր հիմքերը:

Ընդամենը 3 տարի է մնացել 1996թ սկսված քսանգինգամյա ջանքերից, որն ուղղված է մեկ նպատակի՝ Հավատ շարքերով մտնելու գործընթացի նշանակալից առաջընթացը: 2021թ Ռիզվանին Բահաուլլայի ամբողջ աշխարհի հետևորդները կանցնեն Նախագծի իրականացմանը, որն ընդամենը մեկ տարի կտևի: Կարճաժամկետ, բայց լի նախանշաններով, այդ մեկամյա սկսումը կսկսի Նախագծերի նոր ալիք, որոնք Գործի տապանը կտանեն դեպի Բահայի դարաշրջանի երրորդ դար: Այդ բազմախոստումնալից տասներկու ամիսների ընթացքում բահայի աշխարհը կտոնի Աբդուլ-Բահայի Համբարձման մեկ դարը, որն իր մեջ կներառի հատուկ հանդիպում Բահայի Համաշխարհային Կենտրոնում, որին կհրավիրվեն բոլոր Ազգային Հոգևոր Ժողովների և բահայիների Շրջանային խորհուրդների ներկայացուցիչները: Այն սակայն կդառնա ընդամենն առաջինը իրադարձությունների շարքում, որոնք կնախապատրաստեն հավատացյալներին գալիք տասնամյակների կարիքներին: Դրան հաջորդող հունվարին Ուսուցչի Կամք և Կտակի առաջին հրապարակային ընթերցման մեկ դարի կապակցությամբ Սուրբ երկրում կկայանա վեհաժողով, որտեղ կհավաքվեն բոլոր Մայրացամաքային Խորհրդատուները և Հավատի պաշտպանության ու տարածման բոլոր Օժանդակ կոլեգիայի անդամները: Այդ երկու պատմական իրադարձությունների ընթացքում ազատ արձակված հոգևոր էներգիան պետք է հասցվի Աստծո բոլոր ընկերներին բոլոր վայրերում, որտեղ էլ նրանք ապրեն: Դրա համար հաջորդող ամիսներին ամբողջ աշխարհում կանցկացվեն վեհաժողովների շարք, որոնք կդառնան բազմամյա սկսնումների արագացուցիչ, որն ազատ կարձակվի Մեկամյա նախագծից հետո:

Այսպիսով Ուսուցչի Աստվածային Նախագծի ծավալվամ մեջ սկսվում է նոր փուլ: Սակայն գրավիչ և ավելի անհետաձգելի հեռանկարը շատ մոտ է գտնվում մեզ: Բաբի երկուհարյուրամյակը կկայանա ընդամենը մեկուկես տարուց: Դա ժամանակաշրջան է, որում պետք է հիշել մեր Հավատի Նահատակ-Նախակարապետի բացառիկ հերոսությունը, Ում դրամատիզմով լի հովվությունը մարդկությանը կտրուկ մտցրեց պատմական նոր դարաշրջան: Չնայած, որ մեզ այդ ժամանակից բաժանում է երկու դար, հասարակությունը, որում հայտնվել է Բաբը, նման է ժամանակակից աշխարհին ճնշվածության զգացումով և այդքան շատերի պատասխաններ գտնելու եռանդագին ձգտմամբ, որպեսզի բավարարեն հոգու սովորելու հանդեպ փափագը: Մտորելով այն մասին, թե ինչպես արժանապատվորեն նշենք այդ երկուհարյուրամյա տարեդարձը, մենք ընդունում ենք, որ այդ տոնակատարություններն ունեն իրենց սեփական բնույթը: Իրականում մենք ակնկալում ենք գործունեության ծաղկում ոչ պակաս հարուստ, որն ուղեկցել է անցած երկուհարյուրամյակը: Այդ իրադարձությունը, որին անկասկած անհամբերությամբ կսպասի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր սիրտ:

Գալիք ամիսները նաև Բաբի անվախ հետևորդների կյանքի մասին հիշողությունների ժամանակն է՝ հերոսների և հերոսուհիների, ում հավատն արտահայտվել է անգերազանցելի ինքնազոհ արարքներում, որոնք հավերժ կզարդարեն Գործի տարեգրություններում: Նրանց խիզախությունը, նվիրվածությունը և ամենից, բացի Աստծուց հրաժարումն ինքնին տպավորում են յուրաքանչյուրին, ով ծանոթանում է նրանց հանդուգն արարաքներին: Որքան տպավորիչ է և այն, թե ինչպիսի երիտասարդ տարիքում են այդ առյուծային սրտերից շատերը թողել իրենց անջնջելի հետքը պատմության մեջ: Գալիք դարաշրջանում թող նրանց օրինակը բոլոր նվիրված հավատացյալներին խիզախություն տա, և ոչ վերջին հերթին երիտասարդությանը, ում կրկին կոչում են շարժման առաջագիծ, որն ուղղված է ոչ պակաս, քան աշխարհի վերափոխմանը:

Եվ հենց դրանում է կայանում մեր ամենավառ հույսը: Վեց փուլերի ընթացքում, որոնք բաժանում են այս Ռիզվանը հաջորդ երկուհարյուրամյակից, իսկ իրականում ընթացիկ Նախագծի մնացած երեք տարվա ընթացքում թող նույն ամենակլանող, ամենագերազանց սերը, որը քաջալերում էր Բաբի հետևորդներին տարածել աստվածային լույսը, ոգեշնչի ձեզ մեծ գործերի: Թող դուք դառնաք երկնային աջակցության ժառանգորդներ, ահա սրբազան շեմի առջև մեր աղաչանքը:

 

Windows / Mac