The Universal House of Justice
Ridván 2023
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Մենք անհավատալի-ահռելի ուրախություն ենք ապրում դիմելով համայնքին, ում վեհ մտադրություններն ու ամուր վճռականությունը համապատասխանում է նրա բարձր կոչմանը: Որքան մեծ, որքան ահռելի է մեր սերը ձեր հանդեպ, և որքան վեր է ճախրում մեր ոգին, երբ տեսնում ենք Բահաուլլայի Ուսմունքներով ձևավորված կյանքով ապրելու ձեր անկեղծ և նվիրված ձգտումը և առաջարկել Նրա Հայտնության կենարար ջրերը ծարավից տանջվող աշխարհին: Առաքելության ձեր ուժեղ զգացումը լիովին ակնհայտ է: Ընդլայնումն ու ամրապնդումը, սոցիալական գործողությունները և հանրային դիսկուրսներում մասնակցությունն ընթանում են ամբողջ թափով և կլաստերի մակարդակում այս նախաձեռնությունների բնական համաձայնեցվածությունը դառնում է առավել ակնհայտ: Ոչ մի տեղ դա այնքան ակնհայտ չէ, որքան այն վայրերում, որտեղ ավելի ու ավելի շատ մարդիկ են ներգրավված մի շարք ձեռնարկումների մեջ, որոնցից յուրաքանչյուրը ծառայում է որպես Հավատի՝ հասարակություն արարող ուժի ազատ արձակման միջոց։
Իննամյա նախագծի սկզբից անցած տասներկու ամիսների ընթացքում մենք հիացմունքով էին նշում, թե ինչպես է այս համաշխարհային հոգևոր ձեռնարկումը ոգեշնչել և ակտիվացրել ընկերներին և խթան հաղորդել գործունեության որոշակի գծերին: Առաջնահերթություն է տրվել այն ծրագրերի իրականացմանը, որոնք ապահովում են յուրաքանչյուր երկրում կամ տարածաշրջանում առնվազն մեկ կլաստերի առաջացումը, որն անցել է երրորդ մղոնացույցը. վայրեր, որտեղ զգալի թվով մարդիկ աշխատում են միասին և իրենց ներդրումն են անում դինամիկ համայնքի կյանքում: Միաժամանակ գիտակցելով, որ այս քսանհինգ տարվա նպատակն է ինտենսիվ աճի ծրագիր հաստատել աշխարհի յուրաքանչյուր կլաստերում, հավատացյալները նաև ձեռնամուխ եղան Հավատի համար նոր կլաստերների բացմանը և ակտիվացրել են իրենց ջանքերը աճի ծրագիր ունեցող վայրերում: Մեծացել է պիոներ դառնալու հնարավորության մասին իրազեկվածությունն աշխարհի բոլոր մասերում. շատ նվիրված հոգիներ մտածում են, թե ինչպես կարող են արձագանքել այս հնարավորությանը, և շատ ուրիշներ արդեն զբաղեցրել են պիոներական պաշտոններ հիմնականում տեղական ճակատում, բայց ավելի հաճախ միջազգային մակարդակում: Սա մի քանի եղանակներից մեկն է, որով, ինչպես և մենք հույս ունեինք, ընկերներն ամենուր արտահայտում են փոխադարձ աջակցության ոգին: Համայնքները, որտեղ ուժ է կուտակվել, իրենց վրա պարտավորվածություն են հանձնառել աջակցել առաջընթացին, որը ձեռք է բերվում այլ կլաստերում, տարածաշրջանում, երկրում կամ նույնիսկ այլ մայրցամաքում և ստեղծվել են հնարամիտ միջոցներ հեռվից ոգևորելու և ուղղակիորեն փորձով կիսվելու համար: Մինչդեռ լայնորեն կիրառվում է բազային մոտեցումը, որը կայանում է կլաստերում սովորածի մասին տեղեկատվության հավաքագրման մեջ, որպեսզի դա հնարավոր լինի օգտագործել տեղական մակարդակում և այլ վայրերում կազմվող պլաններում։ Մենք ուրախությամբ նկատեցինք, որ հատուկ ուշադրություն է դարձվում սովորելուն, թե ինչպես բարելավել ինստիտուտի առաջարկած կրթության որակը: Երբ ինստիտուտի գործընթացը արմատավորվում է համայնքում, նրա ազդեցությունն ապշեցուցիչ է դառնում: Նայեք օրինակ այն ինտենսիվ գործունեության կենտրոններին, որոնց բնակիչները սկսեցին դիտարկել նախապատրաստման ինստիտուտը որպես հզոր գործիք, որը պատկանում է իրենց՝ գործիք, որի լիարժեք զարգացման գլխավոր պատասխանատվությունը ստանձնել են իրենք։ Լավ իմանալով, որ Հավատի դարպասները միշտ լայնորեն բաց են՝ հավատացյալները սովորում են քաջալերել նրանց, ովքեր պատրաստ են ներս մտնել: Քայլել նման հոգիների կողքին և օգնել նրանց անցնել այդ շեմը արտոնություն և առանձնահատուկ ուրախություն է. յուրաքանչյուր մշակութային համատեքստում շատ բան կա սովորելու ճանաչման և պատկանելության այդ առանձնահատուկ պահի դինամիկայի մասին: Եվ սա դեռ ամենը չէ։ Այն դեպքում, երբ բազմաթիվ կլաստերներում սոցիալական վերափոխմանը նպաստող ջանքերը գտնվում են ամենավաղ փուլում, Ազգային Հոգևոր Ժողովները, որոնք ինչպես միշտ հմտորեն աջակցվում են Խորհրդատուների կողմից, ակտիվորեն ձգտում են սովորել ավելին այն մասին, թե ինչպես են այդ ջանքերը բխում համայնքաշինության գործընթացից: Սոցիալական և նյութական բարեկեցության թեման քննարկվում է ընտանիքների խմբերում և համայնքներում, միաժամանակ ընկերներն ուղիներ են գտնում մասնակցելու բովանդակալից դիսկուրսներում, որոնք ծավալվում են իրենց անմիջական շրջապատում:
Մեր նկարագրածի կենտրոնակետում փայլում են երիտասարդների գործերը։ Լինելով ոչ թե ազդեցության պասիվ կրողներ, անկախ նրանից այդ ազդեցությունը բարենպաստ է, թե ոչ, երիտասարդներն ապացուցեցին, որ Նախագծի համարձակ և խորաթափանց ջատագովներ են: Որտեղ համայնքը տեսել է նրանց այս լույսի ներքո և ստեղծել է պայմաններ իրենց առաջընթացի համար, երիտասարդներն ավելի քան արդարացրել են իրենց նկատմամբ ցուցաբերած վստահությունը։ Նրանք Հավատ են ուսուցանում իրենց ընկերներին և ծառայությունը դարձնում են ավելի բովանդակալից ընկերության հիմքը: Հաճախ նման ծառայությունը ստանում է իրենցից կրտսերներին կրթության առաջարկման ձև՝ առաջարկելով նրանց ոչ միայն բարոյական և հոգևոր կրթություն, այլ հաճախ նաև դպրոցական պարապմունքներում: Ինստիտուտի գործընթացն ամրապնդելու սուրբ պատասխանատվությամբ շնորհված բահայի երիտասարդները կյանքի են կոչում մեր նվիրական հույսերը:
Այս բոլոր ջանքերը գործադրվում են խորապես անկայուն դարում: Լայնորեն ընդունված է, որ հասարակության ժամանակակից կառույցները վատ են հարմարեցված մարդկության կարիքները հոգալու համար՝ իր ներկայիս տառապանքների մեջ: Շատ բաներ, որոնք լայնորեն համարվում էին անփոփոխ և անսասան, հարցականի տակ են դրվում, և արդյունքում առաջացող խմորումները համախմբող տեսլական ունենալու ձգտում են առաջացնում։ Միասնության, հավասարության և արդարության համար բարձրացված ձայների առատությունը ցույց է տալիս, թե ինչքան շատ մարդիկ են կիսում այդ ձգտումներն իրենց հասարակությունների նկատմամբ: Անշուշտ, Օրհնյալ Գեղեցկության հետևորդը զարմացած չէ, որ սրտերը ձգտում են հոգևոր իդեալներին, որոնք Նա առաջադրել է: Այնուհանդերձ, մենք ապշեցուցիչ ենք համարում, որ այն տարում, երբ մարդկության հավաքական առաջընթացի հեռանկարներն առավել անհույս էին թվում, քան երբևէ, Հավատի լույսը շողում էր ապշեցուցիչ պայծառությամբ ավելի քան տասը հազար կոնֆերանսներում, որոնց մասնակցել է մոտ մեկուկես միլիոն մարդ և որտեղ կենտրոնացած էին այդ նույն իդեալների առաջմղման միջոցները: Բահաուլլայի տեսլականը և մարդկությանը Նրա հորդորը միասնաբար աշխատել հանուն աշխարհի բարելավման այն կենտրոնն էր, որի շուրջ հավաքվել էին հասարակության տարբեր տարրեր, և դա զարմանալի չէ, քանի որ ինչպես բացատրել է Աբդուլ-Բահան. «աշխարհում յուրաքանչյուր համայնք այս աստվածային սկզբունքներում գտնում է իր բարձրագույն ձգտումների մարմնացումը»։ Մարդկության որոշ բարի կամեցողներ կարող են առաջին հերթին ձգվել դեպի Բահայի համայնք որպես ապաստան, պատսպարան բևեռացված և անդամալույծ աշխարհից: Այնուամենայնիվ, ապաստանից բացի նրանք գտնում են հարազատ հոգիների, որոնք միասին աշխատում են աշխարհը նորովի կառուցելու համար:
Շատ բան կարելի էր գրել կոնֆերանսների աշխարհագրական տարածվածության, արտասովոր խթանի մասին, որը նրանք հաղորդեցին նոր Նախագծին, կամ ուրախության ու խանդավառության անկեղծ արտահայտությունների, որոնք դրանք արթնացրին ներկաների մեջ: Բայց այս մի քանի տողում մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նրա վրա, թե ինչ էին դրանք խորհրդանշում Գործի զարգացման մեջ: Նրանք Բահայի համայնքի արտացոլումն են, որը տեսնում է ոչ թե տարբերություն, այլ հարազատություն: Այս աշխարհայացքն օգնեց բնականորեն ուսումնասիրել Իննամյա Պլանը հանդիպումներին, որտեղ հրավիրում էին բոլորին: Ընկերները քննարկում էին Նախագծի հետևանքներն իրենց հասարակության համար ոչ միայն անհատների և ընտանիքների, այլև տեղական առաջնորդների և իշխանության ներկայացուցիչների ընկերակցությամբ: Այսքան մարդկանց մեկ վայրում համախմբելը պայմաններ ստեղծեց ամբողջ աշխարհում ծավալվող փոխակերպիչ զրույցի համար հոգևոր և սոցիալական առաջընթացի մասին: Այն հատուկ ներդրումը, որը նման հանդիպումները՝ բաց, ոգևորող և նպատակասլաց, կարող են անել կլաստերում համայնքի զարգացման ընդլայնվող մոդելում, արժեքավոր դաս են բահայի ինստիտուտների համար, որը պետք է նկատի ունենալ ապագայում:
Եվ ահա հավատարիմների ընկերությունը թարմ հայացքով և խորը տեսլականով, թե ինչի են նրանք ձգտում հասնել, մուտք է գործում Նախագծի երկրորդ տարի: Որքան է տարբերվում գործողությունը, եթե այն դիտարկենք հասարակություն արարող ուժի լույսի ներքո, որը նրանք ազատ են արձակում: Այս ընդլայնվող հեռանկարը թույլ է տալիս կայուն գործունեության տեսակը դիտարկել որպես ավելին, քան ծառայության մեկուսի գործողություն կամ պարզապես տվյալ: Վայրից վայր ձեռնարկվող նախաձեռնությունները ցույց են տալիս, որ բնակչությունը սովորում է, թե ինչպես ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն զարգացման սեփական ճանապարհի սահմանման համար: Արդյունքում առաջացած հոգևոր և սոցիալական վերափոխումը մարդկանց կյանքում տարբեր կերպ է դրսևորվում է: Նախագծերի նախորդ շարքում առավել վառ դա երևում էր հոգևոր կրթության և կոլեկտիվ պաշտամունքի խթանման մեջ: Նախագծերի այս նոր շարքում պետք է ուշադրություն դարձնել այլ գործընթացներին, որոնք ուղղված են համայնքի կյանքը բարելավելուն, օրինակ՝ լավացնելով հանրային առողջությունը, պաշտպանելով շրջակա միջավայրը կամ ավելի արդյունավետ օգտագործելով արվեստի ուժը։ Համայնքի բարեկեցության այս բոլոր լրացուցիչ կողմերի զարգացման համար անկասկած պահանջվում է համակարգված փորձի կուտակման մեջ ներգրավվելու կարողություն, կարողություն, որը հիմնված է ուսմունքներից բխող փայլատակումների և գիտական հետազոտությունների արդյունքում առաջացած մարդկային գիտելիքների կուտակված պաշարի վրա: Այս կարողության աճի շնորհիվ շատ բանի կհասնենք առաջիկա տասնամյակների ընթացքում:
Հասարակություն կերտող այս ընդլայնված տեսլականն ունի հեռուն գնացող հետևանքներ: Յուրաքանչյուր համայնք գնում է իր իրացման ճանապարհով։ Սակայն մի վայրում առաջընթացը հաճախ ընդհանուր գծեր ունի մեկ այլ վայրի առաջընթացի հետ: Գծերից մեկն այն է, որ մեր կարողությունների աճի և տեղական կամ ազգային համայնքի ուժերի բազմապատկմանը զուգահեռ, ժամանակի ընթացքում ի վերջո կիրականացվեն ՄաշրիքուլԱզքարի համար պահանջվող նախապայմանները, որոնք նկարագրված են Ռիզվան 2012-ի մեր ուղերձում: Ինչպես մենք նշել ենք ձեզ ուղղված մեր նախորդ Ռիզվանի ուղերձում, մենք պարբերաբար կբացահայտենք այն վայրերը, որտեղ պետք է կառուցվի Բահայի տաճար: Այս պահին ուրախ ենք կոչ անել տեղական Պաշտամունքի տների հիմնում Կանչանպուրում՝ Նեպալ և Մվինիլունգայում՝ Զամբիա: Բացի դրանից, մենք կոչ ենք անում ազգային Պաշտամունքի տուն հիմնել Կանադայում՝ Տորոնտոյում վաղուց հաստատված Ազգային Հազիրատուլ-Քուդսիի մոտակայքում: Այս և այլ նախագծերը, որոնք կնախաձենռվեն ապագայում, կօգտվեն Տաճարների հիմնադրամից, որին բոլոր երկրների ընկերներն աջակցում են:
Առատ են այն օրհնությունները, որոնք բարերար Տերն ընտրել է Իր սիրեցյալներին շնորհելու համար: Բարձր է կոչումը, փառահեղ է հեռանկարը: Հրատապ են ժամանակի հրամայականները, որոնցում մեզ կոչ են արել ծառայել։ Հետևաբար բուռն են այն աղոթքները, որոնք ձեր անունից և ձեր անխոնջ ջանքերի համար մենք բարձրացնում ենք Բահաուլլայի շեմին:
- The Universal House of Justice