Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2025

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Իննամյա նախագծի առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի և մենք ցանկանում ենք պատմել նրա առաջընթացի մասին` այն մասին, թե ինչպես վեհանձն ջանքերի հոյակապ օրինակների միջոցով Հավատի առաջարկած տեսլականը հավատով է լցնում ավելի ու ավելի շատ մարդկանց սրտեր:

Աճի գործընթացը շարունակում է առաջ շարժվել։ Ամենատարբեր վայրերում, որտեղ նախկինում էական առաջընթաց չէր նկատվում, զարմանալի բեկումներ են տեղի ունեցել, զուգահեռ նրան, որ Հավատի սերմը նոր ծիլեր էր տալիս և ծնվում էր միաժամանակ բազմաթիվ հոգիների հետ աշխատելու ունակություն: Հաճախ նման առաջխաղացումները հնարավոր էին դառնում նվիրյալ պիոներների շնորհիվ, որոնց տպավորիչ քանակը, իրենց Տիրոջ հանդեպ սիրուց վառված սրտերով, շտապեց ծառայության դաշտ իրենց հայրենիքում և արտերկրում: Այն կլաստերներում, որտեղ աճի ծրագիրն արդեն սկսվել է, ուշադրությունը դարձյալ տրվում էր կրեատիվությամբ և հնարամտությամբ, այն ճանաչված ռազմավարությունների և գործողությունների գծերի կիրառմանը, որոնք ընկերների համար հնարավոր կդարձնեն երկրորդ և երրորդ մղոնացույցերն անցնելը: Իսկ այն կլաստերներում, որոնք արդեն ապացուցել են իրենց ուժը, գնալով ավելի ակնհայտ են դառնում Հավատի` հասարակություն կառուցող ուժի նշույլները, զուգահեռ նրան, որ ավելի ու ավելի մեծ թվով ակտիվացած հոգիներ են ընդունում բահայի կյանքի դինամիկ և փոխակերպող մոդելը:

Այդ ընթացքում ներքին մակարդակում հասարակության կյանքում ներգրավվածության ոլորտում նշանակալից զարգացումներ եղան։ Ամենաարագ տեմպերով աճեցին սոցիալական գործողությունների համայնքային նախաձեռնությունները, որոնք կենտրոնացած էին կրթության վրա, սակայն այլ նախաձեռնություններ նույնպես առաջընթաց գրանցեցին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, առողջապահությունը, շրջակա միջավայրը, կանանց ուժերի բացահայտումը և արվեստը: Նման առաջխաղացումներն առավել նկատելի են ամենաուժեղ կլաստերներում, որտեղ շատ գյուղեր կամ հարևանություններ՝ անգամ մեկ փողոց կամ բարձր խտությամբ շենք, դառնում են տուն բնակչության համար, որը վերելք է ապրում, հավատի սկզբունքները` շոշափելի իրականության մեջ մարմնավորելու շնորհիվ: Առանձին վայրերում, տեղական մակարդակում քաղաքացիական առաջնորդները և երեխաների կրթության կամ սոցիալական զարգացման համար պատասխանատու անձինք ոչ թե պարզապես դիմում են բահայիներին հեռանկարների մասին իմանալու համար, բայց ձգտում են համագործակցել գործնական լուծումներ գտնելու համար: Բացի այդ, մենք ուրախ ենք տեսնել, որ ազգային ու միջազգային մակարդակներում

1

բահայի մոտեցումը որոշ կարևոր դիսկուրսներին գնալով ավելի շատ ուշադրություն է գրավում և առաջացնում են հիացմունք:

Իննամյա նախագիծը հենվում է լայն, գլոբալ սովորելու գործընթացի վրա, որը հավասարապես արդյունավետ է և՛ Բոլիվիայի բարձրադիր վայրերում, և՛ Սիդնեյի արվարձաններում: Ուսուցման այս գործընթացը հանգեցրեց ռազմավարությունների և գործողությունների առաջացմանը, որն ադապտացվում է ցանկացած միջավայրում: Այն համակարգված է, այն օրգանական է, այն համընդգրկող է: Այն ստեղծում է կապեր, որոնք վերաճում են ընտանիքների, հարևանների, երիտասարդների և բոլոր նրանց միջև դինամիկ հարաբերությունների, ովքեր պատրաստ են դառնալ այս փառահեղ ձեռնարկման գլխավոր հերոսը: Այն կառուցում է համայնքներ, որոնք լի են ներուժով: Այն հնարավոր է դարձնում բարձր ձգտումների իրականացումը, որոնք կիսում են մարդիկ, ովքեր նախկինում մեկուսացած էին իրարից աշխարհագրության, լեզվի, մշակույթի կամ հանգամանքների պատճառով, բայց որոնք այժմ լսում և արձագանքում են Բահաուլլայի համընդհանուր կոչին՝ «անդադար ձգտել բարելավել միմյանց կյանքը»: Եվ այն ամբողջովին ապավինում է Աստծո Խոսքի քաջալերող զորությանը` այս «միավորող ուժին», «մարդկային աշխարհը կապող ու կարգավորող հոգիների շարժիչին» և այն ոգեշնչող կայուն գործողություններին:

Որքան վառ լույս են ճառագում ձեր նվիրյալ ջանքերը փոթորկալից երկնքի խավարի դեմ: Նույնիսկ երբ աշխարհում փոթորիկ է, երկրներում, տարածաշրջաններում և կլաստերներում կառուցվում են ապաստաններ, որոնք կացարան կծառայեն մարդկության համար։ Բայց դեռ շատ բան կա անելու: Յուրաքանչյուր ազգային համայնք իր ակնկալիքները հենում է առաջընթացի վրա, որը պետք է ձեռք բերվի Նախագծի այս սկզբնական փուլում: Ժամանակը գնում է։ Սիրելի ընկերնե՛ր, աստվածային ուսմունքի տարածողնե՛ր և Օրհնյալ Գեղեցկության ջատագովնե՛ր ձեր ջանքերն այժմ են անհրաժեշտ: Այս անցողիկ ամիսների ընթացքում կատարված յուրաքանչյուր առաջխաղացում մինչև հաջորդ Ռիզվան, ավելի լավ կպատրաստի Մեծագույն Անվան համայնքին այն ամենի համար, ինչ նա պետք է իրականացնի Նախագծի երկրորդ փուլում: Թող ձեզ հաջողություն շնորհվի: Դրա համար ենք մենք դիմում ամենակալ Տիրոջը, դրա համար ենք մենք աղերսում Նրա անփոփոխ աջակցությունը. դրա համար ենք մենք աղաչում Նրան ուղարկել Իր ամենամոտ հրեշտակներին՝ օգնելու ձեզանից յուրաքանչյուրին:

 

Windows / Mac